Ղուրանը՝ առաջնորդող և ուղեցույց
Ղուրանը առաջնորդող գիրք է, և առաջնորդում է համայն մարդկությանը։
Այսօր առավել քան երբևէ խոսվում է Ղուրանի մասին: Սուրբ գիրք, որը շատերը այն դատում են առանց կարդալու, իսկ մյուսները վախենում են դրանից՝ իր հետևորդների մարմնի ու հոգու վրա թողած հսկայական ազդեցության պատճառով , որի ոչնչացնելու համար նույնիսկ այրում են այն: Իրականում ի՞նչ է Ղուրանը:Իսկ այն այրելով արդյոք վերանում է դրա տրամաբանությունը:

Սուրբ Ղուրանը մարդակերտման ու դաստիարակչական գիրք է ,որի նպատակն է զարգացնել անհատին և հասարակությանը՝ հոգևոր և նյութական բոլոր ոլորտներում:Ամեն ինչ ասելիս ,նպատակը բոլոր այն խնդիրներն են ,որոնք անհրաժեշտ են այս ուղիով ընթանալու համար,իհարկե Ղուրանը այն մեծ հանրագիտարանի նման չէ ,որը պարունակում է գիտությունների բոլոր մանրամասները, ներառյալ մաթեմատիկա, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա և այլն,, չնայած Ղուրանը ընդհանուր կոչ է ուղղել ձեռք բերելու բոլոր գիտելիքները,և բացի այդ, երբեմն, միաստվածային և դաստիարակչական բանավեճերի համաձայն, քողազերծել է գիտության և գիտելիքի զգայուն բաժինները,սակայն այնուամենայնիվ Ղուրանի հայտնաբերման հիմնական նպատակը ՝ ճիշտ ապրելակերպի ուսուցանումը և մարդուն բարօրության ու երջանկության ուղիով առաջնորդելն է և այս առումով չի զլացել ոչ մի բան: Հանգուցյալ Ալլամե Թաբաթաբային «Ալմիզան»-ը մեկնաբանելիս ասել է.« Ասույթները կամ Հադիսները ապացուցում են , որ Ղուրանում գիտելիք կա անցյալի, ներկայի և ապագայի մասին մինչև դատաստանի օրը»:
Թորայի և Աստվածաշնչի սուրբ գրքերից հետո, մուսուլմանների Սուրբ Գիրքը ներառում է այաներ, որոնք Աստծո կողմից հայտնվել են աստվածային վերջին մարգարեին՝ Հազրաթ Մուհամմադին , և իրականում այն պարունակում է բոլոր աստվածային գրքերի օգտակար ստեղծագործությունները և մի խոսքով , բոլոր գիտությունների աշխատությունները։Ղուրանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հաստատում է մյուս սուրբ գրքերը: «Ալ-Իմրան» սուրահի 3-րդ այայում կարդում ենք.« Այս Գիրքը, որ հաստատում է նախորդ Գրքերը, Նա ճշմարտացիորեն քեզ ուղարկեց, և դրանից առաջ Թորան ու Աստվածաշունչը ուղարկեց մարդկանց առաջնորդելու համար»:
Այդ մասին նշված է նաև «Նեսա» սուրայի 47-րդ այահում.« Ով դուք, որ ստացել եք Աստվածային գիրքը: Հավատացեք այն գրքին, որ հաստատում է Թորայի և Աստվածաշնչի ճշմարտությունը»:
Սուրբ Ղուրանն համարվում է առաջնորդության գիրք և խոսքը ուղղում է ողջ մարդկությանը: «Մոդասար» սուրահի 31-րդ այայի վերջում ասվում է. «...Ահավասիկ (Ղուրանը) ոչ այլ ինչ է, եթե ոչ՝հիշեցում և նախազգուշացում մարդկության համար: Աստվածային այս գիրքը մարդկությանը ուղղված իր առաջին ուղերձը սկսեց կարդալու հրավերով: Ղուրանում կա մոտ 70 այա, որոնք վերաբերում են գիտություն և գիտելիք ձեռքբերելուն, ինչպես նաև խրախուսում են գիտնականներին:Առաջին այաները ,որոնք հայտնվեցին Իսլամի մարգարեին ,«Ալաղ» սուրահի այաներն էին ,որոնք նրան կոչ էին ուղղում ուսուցման ու ընթերցանության.«(Ալաղ սուրահի /1-5-րդ այաներ) կարդացեք Ղուրանը ձեր Տիրոջ անունով, ով Արարիչն է-Նա ,ով արյունից ստեղծեց մարդուն-Կարդացեք, և ձեր Տերն ավելի առատաձեռն կլինի-Աստված, ով մարդկությանը սովորեցրեց գրելու գիտությունը-Եվ նա սովորեցրեց նրան այն, ինչ նա չգիտեր»:
Մուսուլմանների սուրբ գիրքն ունի ավելի քան 6000 այա։Ղուրանի մոտ 500 այա վերաբերում է կրոնական կանոններին և պաշտամունքին, իսկ մնացածը բարոյականության ու արդարության հաստատման, բռնակալների դեմ մարգարեների պայքարից ու Աստծո ճանապարհին ջիհադից դասեր քաղելու ,մարդկանց իրավունքները պաշտպանելու, միմյանց նկատմամբ ոտնձգություն և դաժանություն չկատարելու մասին է: Ղուրանի ամենակարևոր առանձնահատկությունը՝ նրա կառուցողական դերն է մարդկանց մտքերի և վարքագծի բարեփոխման գործում:
Տգիտության դարաշրջանի արաբների կարգավիճակի համեմատությունը իսլամի սկզբում Ղուրանի միջոցով կրթություն ստացածների հետ ,ցույց է տալիս Ղուրանի մեծ ազդեցությունը մարդու և հասարակության վրա: Դարեր առաջ հեթանոսական մշակույթի տարածման ժամանակ, Իսլամի մեծ մարգարեն Աստծո հրամանով ժողովրդին ազատեց գերության ու ստրկության շղթաներից և Աստվածային խոսքի թանկագին ուսմունքներով քաղաքակրթության ու վեհության ոգին փոխանցեց: Նա հավատքի ու առաջնորդության ջահով ոչնչացրեց տգիտության ու սնահավատության խավարը։ Աստծո առաքյալը տարածելով գիտությունն ու գիտելիքը ,տգիտության մեջ խարխափող հասարակությանը վերածեց արդար ու բարգավաճ հասարակության։
․․․
Նորություն չէ այն փաստը,որ մենք նկատում և տեսնում ենք ներկա իրավիճակում ,երբ իսլամի թշնամիներն ամեն ինչ անում են Ղուրանը անարգելու , այն այրելու կամ աղավաղելու համար: Իսլամի սկզբից մի խումբ փորձեցին անարգել կամ խեղաթյուրել Ղուրանը, սակայն ժամանակի ընթացքում Ղուրանը ավելի ու ավելի պայծառացավ հասարակություններում: Այդ գործոններից մեկը ՝հասարակության նկատմամբ այս վեհ գրքի ուղերձների խորը ազդեցությունն է:
Պատմության մեջ նշվում է, որ մի խումբ անաստվածներ, թեև չէին հավատում Մարգարեին, իրենց ներքին ծարավը հագեցնելու համար, թաքուն կանգնում էին Մարգարեի տան մոտակայքում և լսում Սուրբ Մարգարեի ընթերցած կառուցողական ու հաճելի այաները։ Կարելի է ասել, որ աստվածային այս գրքին հավատք ընծայողների թվային աճը Ղուրանի հերթական հրաշքն է:
Թեև այժմ արևմտյան երկրները լայնածավալ քարոզչություն են տանում Իսլամի և մուսուլմանների դեմ, և օգտագործելով խոսքի ազատության մարտավարությունը, նողկալի արարքների են դիմում, օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր Իսլամ են ընդունում Ղուրանի ուսումնասիրությամբ: Այս մարդկանց դրդապատճառը՝ Իսլամի և Ղուրանի հանդեպ այդքան թշնամության և վախի պատճառները գտնելն է: Ղուրանի հիասքանչ ուսմունքների ուսումնասիրությունն ու քննարկումը արդարությամբ և առանց նախապաշարումների ,պատճառ է դարձել ,որ արևմտյան շատ հետազոտողներ հավատան Ղուրանի իրավասությանը և նրանցից ոմանք նույնիսկ ընդունել են Իսլամը:
Նիդերլանդցի քաղաքական գործիչ Կլավերենն այդ օրինակներից է , ում Իսլամ ընդունելու պատմությունը հետաքրքիր է։ Նիդերլանդցի ծայրահեղական աջակողմյան քաղաքական գործիչ Յորամ Վան Կլավերենի տեսակետները փոխվում են ,հակաիսլամ գիրք գրելու ընթացքում:Նա ասում է.« Երկար տարիներ, որպես քաղաքական գործիչ, ամեն ինչ արել եմ Իսլամի դեմ պայքարելու համար։ Փորձել եմ օրենք ընդունել Նիդեռլանդների բոլոր դպրոցները փակելու, իմ երկրի մզկիթները փակելու, և նույնիսկ արգելելու Ղուրանը Նիդեռլանդներում... Իսլամն անվանում էի աշխարհի ամենամահաբեր քաղաքական գաղափարախոսությունը... Քաղաքականությունից հեռանալուց հետո սկսեցի հակաիսլամ մի գիրք գրել, որն իմ երազանքն էր... Գիրքը գրելու համար սկսեցի ուսումնասիրել Իսլամի մասին: Բայց...դեմ հանդիման կանգնեցի բազմաթիվ փաստերի, որոնք հակասում էին այն ամենին, ինչ մտածում էի իսլամի մասին: Այդ պատճառով իմ մտքում նոր հարցեր առաջացան: Քանի որ ես ուզում էի, որ իմ գրքի բովանդակությունը ճշմարիտ լինի, ես դիմեցի մուսուլման գիտնականներին՝ նրանց հարցեր ուղղելու համար»:
Կլավերնն իր խոսքի մեկ այլ հատվածում ասում է.« Հակաիսլամական գիրք գրելու համար Իսլամի մասին իմ որոնումները, վերածվեցին Աստծուն փնտրելու ուղղությամբ, և ես իսլամական պատասխաններ էի ստանում իմ քրիստոնեական հարցերի համար: Վերջին բանը, որ ես գրել եմ իմ գրքում, Մուհամմեդ մարգարեի մարգարեությունն էր: Ամիսներ պահանջվեցին նրա կյանքն ու անհատականությունը ուսումնասիրելու համար: Դրանից հետո ես լիովին համոզվեցի, որ նա իսկապես Աստծո առաքյալն է։Ես նախապես հավատում էի Աստծուն, բայց ոչ երբեք իսլամին: Մուհամմեդ մարգարեին, որպես Աստծո առաքյալ ընդունելն ինձ ավելի մոտեցրեց Իսլամին... Բայց ես դեռ զզվում էի իսլամից և չէի ուզում մուսուլման դառնալ։Կարող է առասպել թվալ, բայց երբ ավարտեցի գիրք գրելը և փորձեցի դասավորել իմ գրադարանը, դրանցից մի քանիսը ընկան գրադարանից, որոնցից մեկը Ղուրանն էր:Երբ ես այն վերցրի ,բթամատս «Հաջ» սուրայի 46-րդ այայի վրա էր.«Աչքերը կույր չեն ,այլ սրտերն են կույր»: Եվ դա իրոք իմ դժվարությունն էր: Ես կարող եմ կարդալ և տեսնել ճշմարտությունը, բայց չեմ կարողանում հասկանալ այն:Իմ աչքերը կամ ուղեղս խնդիր չունեին,այլ՝խնդիրը իմ սիրտն ու զգացմունքներս էին: Ես հասկացել էի ,որ Իսլամը իրական կրոն է...»: