«Աղոթքը և դրա կարևորությունը»
Բոլոր մարդիկ, նույնիսկ նրանք, որոնց հայացքը աշխարհի նկատմամբ նյութապաշտական է, նրանք ևս կյանքում աղոթքի կարիք ունեն։Նրանք, ևս ովքեր փակ ու կրկնվող կյանք են վարում և մատնվում են հուսահատության ու դեպրեսիայի, նրանք նույնպես սիրում են աղոթել: Հիմնականում մարդկային էությունը այնպիսին է, որ նա ցանկանում է զերծ մնալ վտանգներից և հոգեպես խաղաղության զգացումով ապրել։Աղոթքը սկսվում է մարդու հոգուց և կատարելապես ներքին հասկացություն է:
Մարդը, ըստ իր էության, մի կողմից իրեն թույլ և անկարող է տեսնում բնական և գերբնական երևույթների դիմաց,և մյուս կողմից, նրան անհրաժեշտ է հզոր գործոն, որին ապավինելով կարողանա ինքն իրեն պաշտպանել և կյանքի ճիշտ ճանապարհով ընթանալ։Կարիքի այս զգացումը մարդու հոգում ծլարձակում է աղոթքի բողբոջը:
Աղոթքը մարդու հոգևոր կապն է աշխարհի արարչի հետ և արտահայտում է Արարչի նկատմամբ նրա անճարակությունն ու հնազանդության հանգամանքը։Երբ մարդը հոգնում ու մոլորվում է աշխարհի անհաջողություններից, զգում է, որ կարիք ունի մի ամուր ու մնայուն հենարանի ,որի օգնությամբ կարողանա կյանքի փոթորկոտ հորձանուտից փրկվելով ,ապահով ափ հասնել : Այդ անզուգական ուժի նկատմամբ կարիքը պատճառ է դարձել, որ մարդիկ իրենց իրական խաղաղությունը փնտրեն կրոնին ապավինելով: Գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ Աստծո հետ շփումը վերափոխում է մարդուն։ Աղոթքի ամենակարևոր ազդեցությունը մարդկանց սրտերում հույսի լույս ստեղծելն է: Անհույս մարդը նման է անկենդան էակի: Հիվանդ մարդը կապաքինվի, եթե հույս ունենա, իսկ եթե նա հուսահատվի ու նրա սրտի հույսի լույսը մարի, ապա նրա ապաքինման համար հույս չկա: Ինչպես մարտի դաշտում մարտիկների հաղթանակի գլխավոր գործոնը հույսն ու նրանց հոգեկանն է , հետևաբար, հուսահատ զինվորները կպարտվեն մարտադաշտում, եթե նույնիսկ զինված լինեն ռազմական ամենաառաջադեմ զենքերով:
Երբ մարդ դիմում է Աստծուն, նրա սիրտը նման է թափանցիկ հայելու, որը դրված է արևի լույսի դիմաց: Նա ստանում է աստվածային լույս՝ ըստ իր տաղանդի և պատրաստվածության և փոխադարձաբար արտացոլում է այն: Որքանով սիրտը զերծ է խավարից ու պղծությունից, այնքանով ավելի շատ է ստանում աստվածային լույսը:Մարդը պետք է իմանա ,որ Աստծուն ուշադրություն դարձնելով և Աստծուն կառչելով ,առավել բարիքներ է վայելելու: Մի օր Իսլամի մարգարեն իր հետևորդներին ասաց.« Արդյ՞ոք Ձեզ առաջնորդեմ դեպի մի զենք, որը կազատի ձեզ (չար) թշնամիներից և կավելացնի ձեր հանապազօրյա հացը: Ասացին.«Այո,ով Աստծու մարգարե»:Մարգարեն ասաց.«Օր ու գիշեր դիմեք Աստծուն ,քանի որ աղոթքը հավատացյալի զենքն է»:
Հետազոտողները ասում են, որ թեև ժամանակակից աշխարհը զարգացած է տեխնոլոգիաների և արդյունաբերության առումով,սակայն հոգեբանական վակուումը և հոգևոր վստահության բացակայությունը տառապանք է պատճառում ժամանակակից մարդկանց: Այս վակումը կարող է վերանալ միայն աղոթքի ,փառաբանության և Արարչագործության ակունքի հետ հաղորդակցվելու միջոցով: Իրականում, նա ով իր սիրտն ու հոգին վերածի Աստծուն հիշելու միջոցի, նրան չեն վնասելու ներքին վնասակար գործոնները, ինչպիսիք են ՝վախը, նախանձը և տխրությունը: Որովհետև նա իրեն միացրել է ապահով և վստահելի մի ապաստանի։Հայտնի ֆիզիոլոգ Ալեքսիս Կարելը այս մասին ասում է.« Աղոթքը և երգրպագելը ամենահզոր ուժն է, որ մարդիկ կարող են ստեղծել: Ուժ, որն իրապես գոյություն ունի, ինչպես երկրի ձգողականությունը: Մարդը փորձում է աղոթքի միջոցով՝ մեծացնել իր սահմանափակ կարողությունը , դիմելով Աստծո նման անսահմանափակ աղբյուրին: Երբ մենք աղոթում ենք, մենք միանում ենք անսպառ կենսատու ուժին, որը միավորում է ամբողջ տիեզերքը և նրանից ուժ ենք ստանում»։ Աղոթքի միջոցով ծաղկում և զարգանում է մարդու ուղեղի գործունեությունը, իսկ երբեմն այն խթանում է հերոսությունն և քաջությունը:
Մարդու և Աստծո միջև փոխհարաբերությունը մարդուն շնորհում է այնպիսի հոգևոր ուժ, որը վերալիցքավորում է նրա հույսը, հզորացնում նրա կամքը և դրսևորում նրա հսկայական կարողությունները: Աղոթքը և երգրպագությունը մեծ ազդեցություն է թողնում մարդու հոգու վրա, բարձրացնում է նրա ինքնավստահությունն ու կարողականությունը և նրա հոգուց հեռացնելով անհանգստությունն ու մտահոգությունը, նրան մղում է անվտանգության ու խաղաղության: Երբ հավատացյալը հիշում է Աստծուն, նա իրեն ավելի մոտ է զգում Աստծուն, և հույս է ներշնչվում նրա մարմնի մեջ: Նա զգում է, որ ապավինում է ապահով և հզոր ապաստանին, և այդ զգացումը նրա մոտ հաստատում է ինքնավստահություն, անվտանգություն, խաղաղություն, կենսունակություն և հզորացում։
Ամերիկացի հոգեբան Դեյլ Քարնեգին գրում է.« Երբ ծանր աշխատանքը խլում է մեր ուժը, և վիշտը մեր համակ կամքը չեզոքացնում, և հաճախ երբ հույսի դռները փակվում են մեր առջև,դիմում ենք Աստծուն, բայց ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ հուսահատության և անհուսության ոգին տիրի մեզ: Ինչո՞ւ մենք չենք վերանորոգում մեր ուժը՝ ամեն օր աղոթելով և փառաբանելով Աստծուն»:
Ամենակարող Արարչին ուշադրություն դարձնելու և Նրան աղոթելու մյուս ձեռքբերումներից մեկը հավատքի հզորացումն ու ամրապնդումն է: Թեև շատ մարդիկ հավատում են Աստծուն, բայց եթե պաշտամունքով և աղոթքով չամրացնեն իրենց հավատքը, կարող են աստիճանաբար կորցնել այն: Աղոթելը և Աստծու հետ խոսելը ոչ միայն պահպանում է հավատքը, այլև մեծացնում է այն:Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս մասին ասում է.« Աղոթքի առանձնահատկությունն այն է, որ այն հոգում հաստատում և կայունացնում է հավատքը, իսկ հավատի ոչնչացման վտանգը վերանում է աղոթքով և Ամենակարող Աստծու հանդեպ հարատև ուշադրությամբ...Մարդը, Աստծուն ուշադրություն դարձնելով և խոսելով Ամենակարող Աստծո հետ իր մեջ ամրապնդում է բարոյական առաքինությունները: Սա Աստծո հետ մարդու հարաբերությունների բնական հատկանիշն է: Այսպիսով աղոթքը դառնում է վերելքի միջոց դեպի կատարելություն ձգտող մարդու համար: Մյուս կողմից, աղոթքը վերացնում է բարոյական արատները, ինչպիսիք են ագահությունը, հպարտությունը, եսասիրությունը, Աստծո արարածների նկատմամբ թշնամությունը, հոգու թուլությունը, վախը և անհամբերությունը:
Ճշմարիտ աղոթքների օրինակներ կարելի է գտնել Ղուրանում և աստվածային խոսքերում: Այս աղոթքները ներկայացվում են տարբեր ձևերով և տարբեր թեմաների մասին, որոնք խորքում հետապնդում են վեհ նպատակներ: Օրինակ, երբ Զաքարիան Աստծուց զավակ է խնդրում, այս խնդրանքը միայն հոր երջանկության համար չէ, որպեսզի զավակ ունենա: Ավելի շուտ, նրա խնդրանքն է՝ ունենալ արդար զավակ՝ մարդկանց առաջնորդելու համար: Մարիամ սուրահի 6-րդ այան Զաքարիային վկայակոչելով ասում է.-« Ով Տեր Աստված նա թող լինի իմ ժառանգորդը, Հակոբի գերդաստանի ժառանգորդը, և արա այնպես, Տե՛ր, որ Քո գոհունակությանն արժանանա»: Նաև Սողոմոն մարգարեն իր աղոթքում թագավորություն ու գահ չէր խնդրում հզորանալու և ժողովրդին շահագործելու դրդապատճառով: Նա իր համապարփակ կառավարության հսկայական ռեսուրսները օգտագործում էր մարդկանց առաջնորդելու համար, որպեսզի ծածանված մնար միաստվածության դրոշը ։ Բաղարա սուրահի վերջին այաները հավատացյալների կողմից ներկայացնում են մի աղոթք, որն ունի հոգևոր թեմաներ: Մուսուլմաններն այս աղոթքով գեղեցկացնում են իրենց պաշտամունքը, հույս ունենալով, որ կիրականանա: Այայում ասված է,-«Տեր, մի՛ մեղադրիր մեզ, եթե մոռանանք կամ սխալվենք: Տե՛ր, ծանր առաքելություն մի տուր մեզ, ինչպես մեզնից առաջ եղած նախնիներին։ Տե՛ր, մեր ուժերից վեր առաքելություն մի հանձնիր մեզ և մաքրիր մեր մեղքերի հետևանքները, և ներիր մեզ և քո ողորմությունը շնորհիր մեզ: Դու մեր Տերն ու պահապանն ես: Ուրեմն մեզ հաղթական դարձրու անհավատների բազմության նկատմամբ»: