Պատումների պատերազմ (15)
«Պատումների պատերազմ» հաղորդաշարի վերջին թողարկման ընթացքում կքննարկենք Իրանի հաջողությունները՝ չնայած այս երկրի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներին։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո պատժամիջոցները քարոզչության և ազդեցության հետ մեկտեղ, ԱՄՆ-ի երեք գործիքներն են եղել Իրանի ժողովրդի դեմ ճնշում գործադրելու համար: Այս պատժամիջոցների սկիզբը վերադառնում է 1979 թվականի նոյեմբերին, երբ մի խումբ հեղափոխական ուսանողներ գրավեցին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որը հետագայում հայտնի դարձավ որպես լրտեսական որջ։
Լուսահոգի Իմամի գծին հետևող մահմեդական ուսանողների շարժումը հավանության է արժանացել Իմամ Խոմեյնիի կողմից։ Նրանք դա համարում էին երկրորդ հեղափոխություն, առաջին հեղափոխությունից մեծ հեղափոխություն։ Ուսանողների ձեռք բերած փաստաթղթերը ցույց են տվել, որ Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբում ամերիկացիները դիվանագետների և դեսպանատան աշխատակիցների քողի տակ դեր են խաղացել երկրի տարբեր հատվածներում քաոս ու անապահովություն ստեղծելու գործում և դավեր են նյութել Իրանի ժողովրդի և իսլամական հեղափոխության դեմ: Այս լուրի արտացոլումն աշխարհում, շատերին ստիպեց գիտակցել տարբեր երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների կործանարար դերը։
Սադդամից հետո Իրաքում ԱՄՆ դեսպան Ջոն Նեգրոպոնտեն իրաքցի պաշտոնյային ասել է.«Գիտե՞ք ինչու ԱՄՆ-ում երբեք հեղաշրջում չի լինում։ Որովհետև ԱՄՆ-ն դեսպանատուն չունի Վաշինգտոնում»:
ԱՄՆ-ի լրտեսական որջը գրավելուց հետո, Իրանը բախվեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից առևտրային և տնտեսական պատժամիջոցների: Իրականում, Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումը Իրանի ժողովրդի դեմ ամերիկյան պիղծ պատժամիջոցների դրդապատճառը հանդիսացավ։ Չնայած 1980 թվականի հունվարի 30-ին ամերիկացի պատանդների ազատ արձակմանը, Միացյալ Նահանգները, Ալժիրի հաղորդագրությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում էմբարգոն չեղարկելու և Իրանի ներքին գործերին չմիջամտելու փոխարեն, արգելափակեց Իրանի ժողովրդի ակտիվները և հրաժարվեց Իրանին փոխանցել շահի գնած ռազմական սարքավորումները:
Հետագա տարիներին Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շարունակվեցին ավելի լայն մասշտաբով։ Փաստորեն, պատժամիջոցների կիրառումը մշտական էր, միայն պատրվակները փոխվեցին։ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կեղծ հայտարարություններ անելը, ինչպիսին է ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրելը, իհարկե խոսքը Պաղեստինի, Սիրիայի, Իրաքի և Եմենի ճնշված ժողովրդին Իրանի պաշտպանության մասին է, կամ Իրանի միջուկային ու պաշտպանական արդյունաբերության խաղաղ գործունեությունը վտանգավոր որակելը, ԱՄՆ-ի պատճառաբանություններն են Իրանի ժողովրդի դեմ լայն պատժամիջոցներ կիրառելու համար:
Իրանի տնտեսական գրեթե բոլոր ոլորտները գտնվում են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում։ Ֆինանսական և բանկային, ապահովագրություն, էներգիա և նավթաքիմիական, նավաշինություն և նավահանգիստներ, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ, ծրագրային ապահովում, ավտոմոբիլային արդյունաբերություն, ինքնաթիռների վաճառք և հարակից ծառայություններ, սննդամթերք, դեղագործական և առողջապահական ապրանքներ, հանքարդյունաբերություն, շինարարություն, տեքստիլ արդյունաբերություն և այլ ոլորտներ: Այդ պատժամիջոցներից բացի, ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձինք ևս գտնվում են տիրակալական համակարգի և նրա դաշնակիցների ամենախիստ պատժամիջոցների տակ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանի ժողովուրդը, ինչպես և աշխարհի շատ մարդիկ, տառապում էին Covid-19 հիվանդությամբ, Միացյալ Նահանգները, առերես շեշտը դնում էր խոչընդոտների վերացման և հայտարարում, որ դեղորայքն ու սննդամթերքը չեն ներառվում պատժամիջոցների մեջ, բայց իրականում թույլ չտվեց Իրանին պատվաստանյութ ներկրել: Այս թշնամական քաղաքականությունը շարունակվեց մինչև իրանցի գիտնականներին և գիտելիքահենք ընկերություններին հաջողվեց Covid-19-ի տարբեր տեսակի պատվաստանյութեր արտադրել:
Կասկածից վեր է, որ պատժամիջոցները կարևոր խոչընդոտ էին Իրանի առաջընթացի համար, բայց նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը չկարողացավ կանգնեցնել անկախության ու հզորության հասնելու Իրանի ժողովրդի մեծ շարժումը։ Այնպես, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հինգերորդ տարելիցին «J Street» կայքը, որը պատկանում է Ամերիկայում մասնավոր խմբին, որը լոբբինգ է անում Սիոնիստական ռեժիմի օգտին, մի հոդվածում գրել է.«Իրանի հետ համաձայնությունից հրաժարվելուց հինգ տարի անց, ժամանակն է ընդունել առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը։ Այս տարիներին, ըստ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի, «Իրանի ժողովուրդը հաղթահարեց յոթ փորձանքներ, որոնցից մեկն անգամ չէին կարող հաղթահարել մյուս ժողովուրդները»: Միայն առ Աստված վստահության և հավատի ստվերի ներքո, Իսլամական հեղափոխության առաջնորդի իմաստուն առաջնորդությանը հետևելով, Իրանի ժողովուրդը կարողացավ այնպես հաղթահարել խնդիրները, որ այսօր ունի ռազմական, գիտական և տնտեսական ձեռքբերումների փայլուն անցյալ աշխարհի անկախատենչ ու ազատատենչ ժողովուրդներին և բոլոր ազգերին ներկայացնելու համար»:
************
Թեև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով Իրանի գիտական հանրությունը բախվում է աշխարհի առաջադեմ սարքավորումների և գործիքների հասանելիության և օգտագործման մարտահրավերների, սակայն, չնայած խնդիրներին, գիտական բազմաթիվ ոլորտներում իրանցի հետազոտողների առաջընթացն արժանացել է աշխարհի հիացմունքին:
Անցած աշնանը, երբ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խոսքով, սարքակազմային ու ծրագրակազմային բոլոր հնարավորությունները թշնամին օգտագործեց երկրի վրա հիբրիդային պատերազմ իրագործելու համար, Իրանի ազգային աստղադիտարանի գիտնականներին հաջողվեց լինել առաջինը, որը ստացել է լույսը համաշխարհային կարգի բնիկ օպտիկական աստղադիտակի գործարկումից հետո՝ 3,4 մետր առաջնային հայելիով: «Համաշխարհային կարգի աստղադիտակ» վերնագրված հոդվածում Science ամսագիրը գրել է, որ Իրանի էմբարգոյի պայմաններում այս մեծ նախագծի կառուցումը զարմանալի է և վկայում է ինժեներական գիտությունների ոլորտում իրանցի գիտնականների արձանագրած առաջընթացի մասին։
Անցյալ տարվա աշնանը բժշկության և արյան քաղցկեղի բուժման բնագավառում իրանցի գիտնականների արձանագրած այլ հաջողությունների թվում էր գենային թերապիայի նոր մեթոդով իրանցի հնգամյա Արմանի բուժումը: 70 տարվա քիմիոթերապիայից և 30 տարվա փոխպատվաստումից հետո այսօր աշխարհը «գենային թերապիայի» միջոցով լեյկեմիայի բուժման նոր տեխնոլոգիա է ձեռք բերել։ Իրանը երրորդ երկիրն է, որն ունի այս տեխնոլոգիան, որը ձեռք է բերվել Մանկական բժշկական կենտրոնի փոխպատվաստման բաժանմունքի և գիտելիքահենք ընկերության համագործակցության արդյունքում։
***********
Տարածաշրջանի տնտեսության մեջ ակտիվ ներկայությանը համահունչ՝ 2022 թվականի աշնանը բացվեց Զահեդան-Խաշ 150 կմ երկարությամբ երկաթուղային նախագիծը՝ որպես երկրի ռազմավարական երկաթուղային գծերի մասերից մեկը։ Այս երկաթգծի հիմնական նպատակներից է Իրանի արևելքում երկաթուղային միջանցքի ստեղծումը և Չաբահարի առևտրային, տարանցիկ, տնտեսական և զբոսաշրջային նավահանգիստը Կենտրոնական Ասիայի երկրների երկաթուղային ցանցին միացնելը, ինչը հնարավորություն է տալիս Կենտրոնական Ասիայի երկրներին և Աֆղանստանին հասանելիություն ունենալ ազատ ջրերին:
Անցյալ աշնանը տնտեսական մյուս ձեռքբերումներից էր Վենեսուելայում Իրանի առաջին օֆշորային «Էլ Պալիտո» նավթավերամշակման գործարանի գործարկումը, որը պետք է վերամշակի օրական 100 հազար բարել հում նավթ: Վենեսուելայի նավթի նախարարի խոսքով, սա այս ակցիայի մեկնարկային կետն է, և այն կշարունակվի նաև այլ վայրերում:
Իրանում անցած տարվա անկարգությունների օրերին խոստումնալից նորություններից մեկը ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի կողմից Qaem 100 արբանյակի հաջող արձակումն էր: Ghaem 100-ը երկրի առաջին եռաստիճան պինդ վառելիքի արբանյակային կրիչն է, որը կկարողանա 80 կգ կշռող արբանյակներ տեղադրել երկրի մակերևույթից 500 կմ հեռավորության վրա գտնվող ուղեծրում։ Այս արբանյակային կրիչը շահագործելով՝ Նահիդ կապի արբանյակը կարեի է տեղադրել ուղեծրում։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել ճանապարհաշինության, ամբարտակաշինության, երկրի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի, գազի և ջրամուղների ընդլայնման, արդյունաբերության զարգացման, գյուղատնտեսության արդիականացման ոլորտներում, բուհերի զարմանալի ընդլայնումը և առաջընթացներ, հզորացրել են Իրանը, իսկ ինչպես Այաթոլլահ Խամենեին է ասում, թշնամին վախենում է ուժեղ և անկախ Իրանից: Այս հայտարարության արտացոլումը կարելի է տեսնել վերլուծաբանների, քաղաքական գործիչների և թշնամի լրատվամիջոցների խոսքերում։
«Միջուկային ռումբը գլխավոր խնդիրը չէ, ճշմարտությունն այլ բան է, և դա այն է, որ Իսրայելը վախենում է Իրանի գիտական առաջընթացից», - ասում է Սիոնիստական ռեժիմի I24 News հեռուստաընկերության քաղաքական վերլուծաբան դոկտոր Ալիֆ Սաբաղը: Սիոնիստական ռեժիմի բանակի հետախուզության բաժնի հրամանատար Հերցել Հոլոուեյի խոսքերով. «1979 թվականի Իրանի հեղափոխությունից ի վեր մեր գիտությունը երեք անգամ աճել է, սակայն Իրանը գիտության ոլորտում 20 անգամ աճ է արձանագրել։ Նրանք մոտենում են տեխնիկական գերազանցությանը։ Իրական պատերազմն ապագայում չէ. Դա տեղի է ունենում հենց այսօր։ Այսօրվա պատերազմը մտքի պատերազմ է, և Իրանի քարոզչությունը կարող է կոտրել իսրայելցիների ոգին:
***********
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ «Պատումների պատերազմ» հաղորդաշարի վերջին պահերին ենք մոտենում: Այս հաղորդումների ընթացքում մենք խոսեցինք վիրտուալ տարածքի կարևորության և լսարանին ուղղորդելու լրատվամիջոցների դերի մասին և այն մասին, որ այսօրվա աշխարհում գերիշխող համակարգը փորձում է նվազագույն գնով հասնել իր նպատակներին: Լրատվամիջոցները տիրակալներին հնարավորություն են տալիս թիրախ երկրների մարդկանց մտքերն ու սրտերը ուղղորդել իրենց ուզած ուղղությամբ և դարձնել նրանց իրենց հետևակը։ Այս պատերազմը փափուկ պատերազմ է:
Լրատվամիջոցների ոլորտի որոշ ակտիվիստների կարծիքով, Իրանում անցած աշնանը տեղի ունեցած անկարգությունները (1401 թ.) եղել են մի գերիշխող երկրի կողմից մեկ այլ երկրի դեմ իրականացված առաջին համաշխարհային մեդիա և կիբեր պատերազմը: Հակառակորդի կողմից այս լայնածավալ արշավում օգտագործված բոլոր գործիքները պտտվում էին լրատվամիջոցների շուրջ: Ուստի ցանկացած ժողովրդի ու երկրի համար մեդիագրագիտության բարձրացումը կարող է հանգեցնել ծախսերի կրճատման։ Եվ վերջում նշենք, որ «Պատումների պատերազմ» հաղորդաշարի ընթացքում ներկայացրեցինք Իրանի ուժեղ կողմերի մի փոքր մասը: Ըստ իրանցի մեծանուն բանաստեղծ Սաադիի՝ «Այս Գիրքն ավարտվեց, բայց հեքիաթը դեռ շարունակվում է»: