Փոդքասթ․ «Նոր պատուհան» (1.Ստվերներ և լույսեր (Ծածկվելու բնածին հակում)
https://parstoday.ir/hy/radio/world-i206662-Փոդքասթ_Նոր_պատուհան_(1.Ստվերներ_և_լույսեր_(Ծածկվելու_բնածին_հակում)
Գեղեցկությունը կատարելության չի հասնում, միթե թաքնված ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 07:59 Asia/Tehran

Գեղեցկությունը կատարելության չի հասնում, միթե թաքնված ժամանակ:

Ծրագրի անվանումը՝ Նոր պատուհան

Ծրագրի ձևաչափը՝ փոդքասթ

Հաղորդման թեման՝ այս փոդքասթը յուրաքանչյուր դրվագում սոցիալական խնդիր առաջարկելով փորձում է փոխել հանդիսատեսի հոգեկան կարծրատիպերը։ Այս հաղորդաշարի յուրաքանչյուր մաս վերաբերում է տարբեր խնդրի, ինչպիսիք են կանանց իրավունքները, շրջակա միջավայրը, սոցիալական անհավասարությունը, կենդանիների իրավունքները, պատերազմական արդյունաբերությունները և այլն, և փորձում է համեմատական ուսումնասիրություն կատարելով, ներկայացնել տարբերությունները:

Հաղորդման կարևորությունը՝ այս փոդքասթը կարող է խնդիրներին նայել ավելի նոր տեսանկյունից և հիմնավոր տեղեկություններ ու նորություններ հավաքելով և դրանց միջև տրամաբանական կապեր գտնելով հարցեր առաջացնել լսարանի համար։

Էպիզոդների քանակը՝ 13 էպիզոդ

Յուրաքանչյուր էպիզոդի տևողությունը՝ 15 րոպե

Բացատրություն՝ ծրագիրը հարմար է մեծահասակների տարիքային խմբի և ոչ պարսկախոս լսարանի համար:

*****************

1977 թվականի ամառային գիշերներից մեկում Նյու Յորքի էլեկտրահաղորդման գծերին կայծակի հարվածի հետևանքով այս քաղաքի մի զգալի մասը հանկարծակի բացարձակ խավարի մատնվեց և էլեկտրաէներգիայի անջատումը շարունակվեց 25 ժամ։ Ըստ New York Times-ի՝ Նյու Յորքում առանց էլեկտրականության այս մի քանի ժամվա վնասը շատ մեծ է եղել։Այս 25 ժամվա ընթացքում քաղաքում գրանցվել է հրդեհի ավելի քան հազար դեպք և ամբողջությամբ թալանվել է 1600 խանութ։ Խանութների թալանն ու կողոպուտը, բռնաբարությունն ու հարձակումը և արյունալի վրեժխնդրություններն այնպիսին էին, որ մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 3500 մարդ ձերբակալվեց, ինչը դարձավ ժամանակակից Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ գիշերային ձերբակալությունը: Կողոպտիչները, որոնցից շատերը հանցագործության և գողության անցյալ չունեին, անտարբեր չէին նույնիսկ ամենաքիչ կարևոր առարկաների նկատմամբ և գողանում էին այն ամենը, ինչ իրենց հասանելի էր։ Կարծես քաղաքի մթությամբ բոլոր օրենքները, այդ թվում՝ արտաքին ու բարոյական օրենքները, հանկարծ կորցրին իրենց արդյունավետությունը, և խավարը արձակեց թալանելու և բոլորի անձնական կյանք ներխուժելու հրամանը։ Սա ստիպեց մարդկանց հանկարծ հայտնվել ոչ քաղաքակիրթ միջավայրում: Նրանք տեսան անտառ։ Ամեն ինչ շահարկված էր։

 

*************

ԱՄՆ-ի Նորթրիջի երկրաշարժի գիշերը՝ Նյու Յորքի հոսանքազրկումից 17 տարի անց, երկրաշարժից տուժածները դեռ վախենում էին։ Այս անգամ և՛ հանցագործությունից, գողությունից ու կողոպուտից, և՛ երկնքում տեսածից։ Երկրաշարժն ուժգին է եղել և մարդկանց դուրս է բերել փողոց։ Ցուրտ գիշեր էր, և բոլորը փոքրիկ ապաստարան էին փնտրում ու անհանգստանում, որ իրենց ունեցվածքը կգողանան, բայց երկրաշարժից րոպեներ անց, երբ մարդիկ դուրս եկան փողոց, երկնքում տարօրինակ ու շատ լուսավոր բաներ տեսան։

Նրանք անմիջապես ոստիկանություն են կանչել՝ հայտնելու սարսափելի, այլմոլորակային խնդրի մասին: Միգուցե Ամերիկայի Նորթրիջ քաղաքի բնակիչները երկրային և երկնային աղետներ են ապրել միաժամանակ։ Որո՞նք էին այդ տարօրինակ լուսավոր առարկաները: Այլմոլորակայիննե՞ր: Հնարավո՞ր է, որ Նորթրիջն ընտրվել է որպես այլմոլորակայինների առաջին թիրախը հզոր երկրաշարժից հետո: Տարիներ շարունակ Հոլիվուդը աշխարհը նախապատրաստում էր այլմոլորակայինների ներխուժման համար, սակայն այդ գիշերվա դեպքը չափազանց սարսափելի էր։ Վախը համատարած էր։ Երկնքի մեծ լույսը շլացուցիչ շողում էր և շատ մոտ էր թվում։ Ֆիլմերի սուպերհերոսներ չկային, և ոչ ոք չգիտեր, թե ինչպես պետք է փրկել քաղաքը։

***************

Իրանական ճարտարապետությունը հայտնի է ինտրովերտությամբ։ Այս սկզբունքը հանգեցնում է նրան, որ տունը արտաքին պատերով պաշտպանված է հարակից տարածքներից և անցումներից և այն ամենից, ինչ գոյություն ունի շենքից դուրս: Այդ նպատակով արտաքին բացվածքները նվազագույնի են հասցվում, դրանց փականները նեղանում են: Այն ընդունում է ամեն տեսակ պատեր կամ գտնվում է բարձրության վրա, տեսադաշտից հեռու, և այս ամենը դժվարացնում է  հասանելությունը դեպի ներս: Այս երկու կետերի հանրագումարը, այսինքն՝ փակ տարածության մեջ բաց տարածությունը և դրսից խուսափելը, ինքնաբերաբար ուշադրություն է հրավիրում ներքին բաց տարածության վրա և այս բաց տարածությունը վերածում է հարմարավետ վայրի, և ստեղծում է ավանդական բակը: Իրանական ճարտարապետության մեջ ինտրովերսիայի սկզբունքի մեկ այլ դրսևորմանը պետք է հետևել շենքերի արտաքին տեսքը դրանց ներքին տարածությունների հետ համեմատելով:

***************

Այս ճարտարապետության մեջ, ի տարբերություն այսօրվա ճարտարապետության, շենքերի արտաքին մասը, այսինքն՝ ճանապարհներին և քաղաքային հանգույցներին ու տանիքներին միացված ճակատները, հաճախ պարզ են, և ոչ-հղկված և նույնիսկ կոպիտ, իսկ մյուս կողմից՝ ներքին տարածքը եղել է ճարտարապետի ուշադրության կենտրոնում:

Այս ուշադրությունը կարելի է գտնել տարածքների մաքուր ձևի և ծավալի, ինտերիերի ճակատների ճշգրիտ և հավասարակշռված համադրությունների և համամասնությունների, կոր առաստաղների կատարյալ կարգի, նյութերի ընտրության և համադրության ճշգրտության, մշակված ձևավորման և ներկման, հատուկ լուսավորության և շատ այլ բաների մեջ։ Ընտրություններ, որոնք ինտերիերին հաղորդում են հմայիչ և հոգեթով տեսք:

Իրանական հին տները դեռևս հայտնի են, քանի որ հին ճարտարապետները ոչ միայն լույսը այլև կարևորում էին ստվերը: Նրանք գիտակցում էին լռության առաքինությունը և սենյակները այնպես էին կառուցում, որ դրանք տեղավորվեին լույսի և ստվերի խաղի մեջ։ Ժամանակակից ճարտարապետության հիմնադիր Լե Կորբյուզիեն ասում է՝ «Մեր աչքերը ստեղծված են լույսի ներքո ձևեր տեսնելու համար, բայց լուսաստվերներն են, որ բացահայտում են մեր առջև եղած ձևերը»:

********

ԱՄՆ-ի Նոթրիջի երկրաշարժի այդ ցուրտ գիշերը այս քաղաքի բնակիչները բազմաթիվ հաղորդումներով ոստիկանությանն ու աստղագիտության կենտրոններին հայտնել էին, որ երկնքում տեսել են տարօրինակ լուսաշող առարկա, և սպասում են, որ այլմոլորակայինները ցանկացած պահի կամ հարձակվեն կամ ինչ-որ սարսափելի բան տեղի կունենա: Բայց այդ գիշեր ոչինչ տեղի չունեցավ, և պարզվեց, որ Նոթրիջի բնակիչներին սարսափեցնողը ոչ այլ ինչ էր, քան Ծիր Կաթին Գալակտիկան: Երկրաշարժից հետո հոսանքազրկումն ու մթությունը մարդկանց ստիպեց երկնքում տեսնել մի բան, որը նախկինում քաղաքի լույսերը թույլ չէին տալիս տեսնել։ Փաստորեն, քաղաքն ու նրա պայծառությունը մարդկանց զրկել էին երկնքին ու նրա զարմանալի գեղեցկությանը ուշադրություն դարձնելուց։

**********

Բուդդան մեզ թողեց պարզ և խորիմաստ նախադասություն. իմաստունները չեն փայլում: Սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ցուցադրել, նա չի երևա, քանի որ ստվերում քայլելը ստիպում է անցորդներին բացել աչքերը։

Շիաների չորրորդ առաջնորդ Իմամ Սաջադը, ի պատասխան այն հարցին, որ աշխարհի ստեղծման ժամանակ առաջին տեղում է խավարը թե լույսը, նշել է, որ գիշերը գերազանցում  է ցերեկը, քանի որ այս երկու բառերը կրկնվում են ավելի քան հիսուն անգամ սուրբ Ղուրանում, և բոլոր դեպքերում գիշերին անդրադարձ է եղել ցերեկից առաջ:

Աշխարհի ստեղծման սկզբունքը նույնպես խավարի հետ է։. Աշխարհի լուսավոր մասերը շատ քիչ են՝ համեմատած նրա մութ մասերի հետ։ Խավարը լույսի մայրն է, և յուրաքանչյուր լույս ու գեղեցկություն բխում է մութից:

Ճապոնացի գրող Տանիզակին նույնպես ասում է. «Մենք՝ արևելքցիներս, ի տարբերություն արևմուտքցիների, գեղեցկությունը փնտրում ենք ոչ թե առատության, պայծառության և մերկության մեջ, այլ փնտրում ենք ցանկությունները սահմանափակելու, լռության և երկար հագուստ կրելու մեջ։ Խաղաղությունը, ապահովությունն ու հոգու վերելքը ստվերների առաքինության ընկալումն է, իսկ գեղեցկությունը կատարելության չի հասնում, միթե թաքնված ժամանակ»:

**************

«Լարոս» հանրագիտարանում ասված է. «Հին Հունաստանում կանայք հանրության առաջ ծածկում էին դեմքն ու մարմինը մինչև ոտքերը։ Թեբե քաղաքի կանայք նույնիսկ շորով ծածկում էին իրենց դեմքը։ Այս կտորն ուներ երկու անցք աչքերի առաջ, որպեսզի տեսնեն։ Սպարտայում նույնպես կանայք ծածկում էին իրենց գլուխները, բայց նրանց դեմքը բաց էր։ Ուիլ Դյուրանտը «Քաղաքակրթության պատմություն» գրքում գրել է . «Հին ժամանակներում կանայք կարող էին հաճախել կրոնական փառատոների և թատրոնների միայն այն դեպքում, եթե ամբողջովին ծածկված լինեին: Առաջինից մինչև 16-րդ դարերում եվրոպացի կանայք օգտագործում էին փակ զգեստներ»։

Դյուրանտն ընդգծում է. «Իսկական եվրոպացի կանանց հագուստի երկարությունը հասնում էր մինչև ոտքերը։ Ազնվական կանայք հազվադեպ էին հայտնվում հանրությանը։ Եվրոպայում տղամարդիկ և կանայք հագնում էին երկար թեւերով երկար վերնաշապիկներ, որոնք ամբողջությամբ ծածկում էին մարմինը։ Տղամարդկանց հագուստը կարճ էր, բայց կանացի հագուստը, հատկապես եվրոպացի ազնվական տիկնանց հագուստը, բազմաշերտ ու երկար էր և հասնում էր մինչև հատակը։ Տղամարդիկ կրում էին գլխարկներ, իսկ կանայք՝ շարֆեր, որոնք ծածկում էին նրանց մազերը, գլուխը և ուսերը։ Կանացի հագուստի թևերը մինչև արմունկները կամ դաստակներն էին, իսկ կիսաշրջազգեստները՝ ձգվում էին մինչև գետին»։

Իսպանիայում կանանց մաքրաբարոյությունը պաշտպանված էր ոչ միայն կրոնով և օրենքով, այլև պատվով: Մաքուր կանայք ուտում էին տղամարդկանցից հեռու և հասարակության մեջ նստում էին փակ վագոններում: Իսպանիայում (Անդալուսիա) իսլամը մուտք գործելուց հետո, տղամարդկանց հագուստին ավելացվել է իրանական ծագում ունեցող թիկնոց, իսկ կանայք կրում էին մեծ չադրա։

Ուիլ Դյուրանտն ասում է. «Վերածննդից հետո և դարեր անց՝ արդյունաբերական հեղափոխության սկզբից, գործարանատերերը, ովքեր մտահոգված էին իրենց շահով և որոնց համար բարոյականությունը կարևոր չէր, գերադասում էին կանանց, ովքեր ավելի էժան աշխատողներ էին, քան ապստամբ տղամարդկանց և ստիպում էին կանանց  կարճ ու նեղ հագուստ կրել, երբ աշխատում էին վտանգավոր մեքենաներով: Այսպես ինդուստրիալ հասարակության մեջ կանայք նույնպես արդյունաբերականացվեցին, իսկ տղամարդիկ, ովքեր ցանկանում էին վերացնել ամոթն ու համեստությունը՝ կնոջ ազատության պատրվակով և փաստորեն նրան ավելի շատ չարաշահելու համար, կանանց մերկությունը խրախուսեցին»։

Այդ ժամանակից ի վեր, արդյունաբերական դարաշրջանում և դրանից հետո էլեկտրոնային լրատվամիջոցներն ի հայտ գալով, մարդը տարվեց շողշողացող աշխարհով: Ամեն ինչ պետք է լիներ պարզ ու շողշողացող: Այդ վիճակը թափանցել է ոչ միայն սպառման, այլեւ մտքի մեջ։ Ժամանակակից մարդը չի կարողանում գլուխ հանել գաղտնիքներից։ Որովհետև նա սովոր է ապրել թափանցիկ և բաց թվային տարածքում։ Կարգը, լուսավորությունը, ոգին և մաքրաբարոյությունը թաքնված են, քանի որ դրանք տեսանելի են միայն մթության մեջ: Բայց սա դեռ ամենը չէ: Եվրոպայում և Ամերիկայում մերկության մասին օրենքների դեմ վերջին բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ ինչ-որ բան է կատարվում: Կարծես թե մարդիկ ձգտում են վերականգնել փակ հագուստ հագնելու և մաքրաբարոյության ավանդույթները, որոնք տիրում էին մինչև Վերածննդի դարաշրջանը և Եվրոպայում արդյունաբերական հեղափոխությունը: Կարծես թե հեղափոխություն է տեղի ունենում մերկության դեմ:

**************