Փոդքասթ․Նոր պատուհան (3.Նարնջագույն թևնոցներ)
Արդյո՞ք մարդը իրավունք ունի կենդանիների հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է:
2016 թվականի մայիսի 28-ին, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգում այլ օրերի նման չէր։Ինչ-որ բան տեղի ունեցավ կենդանաբանական այս հին այգում, որը շուտով դարձավ լրատվական գործակալությունների վերնագրերը: Փաստորեն, այդ դեպքը կապված էր մի գորիլայի հետ։ Հուրամբ անունով 17-ամյա գորիլա, որի Ցինցինատի բերվելուց ընդամենը երկու տարի էր անցնում։ Ականատեսները պատմել են, որ 4-ամյա մի երեխա պատահաբար մտել է Հուրամբի հատուկ տարածքը։ Տարածք, որտեղից հեշտ չէր դուրս գալը: Երբ Հուրամբը մոտենում է երեխային,լարվածություն է առաջանում այցելուների մոտ: Քիչ անց, երբ նա տեղափոխեց տղային, լարվածությունն ու անհանգստությունը սաստկացավ։ Հուրամբի տարածքում երեխայի նետվելուց 15 րոպե անց ,կենդանաբանական այգու պատասխանատուները կարևոր որոշում ընդունեցին: Մի քանի գնդակի արձակում դեպի Հուրամբ, վերջ տալու համար օրվա խնդրահարույց թեմային:
Այս գորիլայի մահվան լուրը անմիջապես լայն արձագանք գտավ: Դեպքի վայր ժամանեցին լրագրողները, և լրատվական ցանցերը լուսաբանեցին լուրերը: Կենդանիների իրավունքների պաշտպանները բողոքեցին: Նրանք սոցցանցերում հեշթեգներ տեղադրելով և բողոքի ցույցեր անցկացնելով վիճարկեցին կենդանաբանական այգու ղեկավարության որոշումը: Ոմանք համոզված էին, որ Հուրամբը երեխային վնասելու նպատակ չի ունեցել և պարզապես բնազդային արձագանք է դրսևորել։Ոմանք էլ քննադատել էին թե ինչու անզգայացնող դեղամիջոց չներարկեցին գորիլային: Դեպքի կողմնակիցները նաև ասում էին , որ մարդուն փրկելն ավելի կարևոր է, քան որևէ այլ բան։ Ինչևէ, Հուրամբի մահը նորից մի հին հարց բարձրացրեց: Արդյո՞ք մարդը իրավունք ունի կենդանիների հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է:
....
Երկար տարիներ է ինչ կենդանիների պաշտպանության կենտրոնները աշխատում են, որպես Կենդանիների պաշտպանության համաշխարհային ընկերության ենթախումբ: Նրանք նարնջագույն թևնոցներն ընդունել են, որպես կենդանիների իրավունքների պաշտպանության պայմանական նշաններ և մինչ այժմ նրանք ջանքեր են գործադրել կենդանիների հարգանքն ու կյանքի իրավունքը պահպանելու համար։ Բայց 2021 թվականին կայքերում զետեղված լուրերը զայրացրին այսպես ասած ժողովրդական այս հասարակական կազմակերպություններին։ Իսպանիայի Սևիլիայում ցլամարտիկը ցլի հետ արյունալի մարտից հետո թաշկինակով սրբել է մահամերձ կենդանու արցունքները։ Այս լուրի մեջ ասվել է ,որ 39-ամյա մատադոր Մորաթե դե լա Պուեբլան մի քանի ժամ մարտնչել է ցլերի փառատոնի ժամանակ, և վերջապես, ցլամարտը ավարտվել է այն բանից հետո, երբ ցուլը ծանր վիրավորվելով խիստ արնահոսում էր։ Այդ ժամանակ Մորաթե դե լա Պուեբլան կանգնել է ցուլի դիմաց և սպիտակ թաշկինակով սրբել է ցուլի արցունքները։ Կենդանիների իրավունքների պաշտպանության ասոցիացիան հայտարարել է, որ միայն մի հիվանդ մտածող կարող է տանջել կենդանուն, իսկ հետո թաշկինակով սրբել նրա արցունքոտ աչքերը: Բայց այս մատադորի կողմնակիցները համոզված են, որ Մորաթե դե լա Պուեբլան դա կատարել է ինչպես անցյալի հայտնի արքայազները։
....
Ամերիկացի հայտնի գրող Հեմինգուեյը,ցլամարտը համարում էր արվեստ։ Նա իր «Մահ կեսօրին» գրքում գրում է.« Միակ արվեստը, որը վտանգում է արվեստագետին ,այն շոուն է, որի փայլը կախված է մատադորի հպարտությունից»: Տարիներ առաջ Իսպանիայում ժողովրդական հեղափոխությունից առաջ ցլամարտը բռնապետության նշան էր և շատ հանրապետականներ ցանկանում էին, որ Իսպանիայի դեպի ժողովրդավարություն տանող առաջին քայլերում, վերացնեին ցլամարտի նշանները, բայց այս ցանկությունը ապարդյուն մնաց, և ցլամարտը դեռևս օրենքի կողմից պաշտպանվում է՝ Իսպանիայի կեսից ավելի քաղաքներում։ Գուցե այն պատճառով, որ Իսպանիան ցլամարտի ծննդավայրն է, և շատ իսպանացիներ մատադորներին անտեսելը համարում են իրենց մշակույթի մի մասը ջնջելը, մինչդեռ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող խմբերն այս արյունալի արկածախնդրության մեջ մշակութային ոչինչ չեն գտնում, բացի մատադորների շքեղ հագուստից։
Կենդանիներին սպանելու նախնիների ավանդույթներին հետևելը միայն Իսպանիային բնորոշ չէ: Դանիայի թագավորության մաս կազմող Ֆարերյան թերակղզիների բնակիչները ամեն տարի հարյուրավոր դելֆինների են սպանում։ Դելֆինի որսը պատմության ընթացքում եղել է Ֆարերյան կղզիների բնակչության սոցիալական մշակույթի անբաժանելի մասը, իսկ դելֆինի միսը նախկինում համարվում էր այս կղզիների բնակիչների կարեւոր ուտեստներից մեկը:Սակայն այսօր այս կղզիների բնակիչների մեծ մասը հրաժարվում է ուտել դելֆինի միսը: Հարցումները ցույց են տալիս, որ Ֆարերյան կղզիների բնակիչների միայն 17%-ն է կանոնավոր օգտագործում դելֆինի միս, որը նշանակում է, երկու օրում 1200 դելֆինի որսը,ինչը լիովին անտրամաբանական է:
Մյուս կողմից, Ֆարերյան կղզիների հարուստ բնակիչները սննդի համար ընդհանրապես դելֆիններ որսալու կարիքը չունեն, բայց այնուամենայնիվ, երբ ափի երկայնքով նկատվում է դելֆինների խումբը և սկսվում է «դելֆինի որսի» ավանդույթը, տղամարդկանց ազատում են աշխատանքից և նույնիսկ երեխաներին՝ դպրոցից՝ մասնակցելու այս արարողությանը: Քննադատները այս որսը համարում են, դաժան, սպառողական և գազանային , առանց առևտրային նպատակների, իսկ դելֆինի միսը հիմնականում չի սպառվում և նետվում է:
Մեկ այլ ավանդական և անմարդկային արարողություն, որը կոչվում է «օձերի որս», ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ի արևմտյան և հարավային նահանգներում։ Այս արարողության ժամանակ օձ որսողները հավաքում են ողջ տարվա ընթացքում բռնած բոլոր բոժոժավոր օձերին,դրանց ցուցադրելու համար և շատ դեպքերում սպանում և պոկում են նրանց մաշկը:
ԱՄՆ-ում օձ որսալու և օձ սատկացնելու ավանդույթը սկսվել է 1958թվականից: Այդ տարի օձերը հարձակվեցին անասունների և ընտանի կենդանիների վրա, իսկ տեղացի ֆերմերներն ու անասնապահները սկսեցին որսալ բոժոժավոր օձերին , նրանց վերացնելու համար։Այնուամենայնիվ այս ավանդույթը շարունակվում է ներկայումս և վերածվել է մեծ արարողության ,որին զուգահեռ կայանում է խոհարարության մրցույթ ,շուկա ,հանդիսություն և դանակի ու զենքի ցուցահանդես: Դրամական մրցանակներ շնորհվելը նրանց, ովքեր որսում են ամենաշատ կամ ամենաերկար օձերը, գումարած այն բարձր եկամուտը, որը մասնակիցները ստանում են օձի մսի և կաշվի վաճառքից, երաշխավորում են ավանդույթի պահպանումը գալիք տարիների ընթացքում:
....
17-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և գիտնական Ռենե Դեկարտը կենդանիներին համարում էր անզգայացած մեքենաներ, որոնք ցավ չեն զգում, և քանի որ նրանք չունեն բանականության ուժ, նրանք չեն հասկանում հուզմունքն ու տառապանքը: Նա արյան շրջանառության համակարգը դիտարկելու համար,ողջ ողջ մասնատում էր նրանց և ցուցադրության դնում: Առավել տարօրինակ էր, որ նույնիսկ փորձը չկարողացավ փարատել նրա մտացածին կարծիքը,քանի որ երբ կենդանին ցավից տառապում էր և ճչում ,Դեկարտը դիմում էր հանդիսատեսներին թե՝ չանհանգստանալ ,քանի որ նա նշում էր ,որ այդ շարժումներն ու ձայները ոչ այլ ինչ են, քան ծրագրավորված ռեակցիա, և կենդանիները չեն տառապում:
Կենդանիների օգտագործումը գիտական նպատակներին հասնելու կամ փիլիսոփայական գաղափարներ ներկայացնելու համար չի սահմանափակվում չորս հարյուր տարի առաջվա ժամանակաշրջանով: 1964 թվականից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաստատվեցին գիտական նպատակներով մարդկանց փոխարեն կենդանիներին օգտագործելու օրենքները։ Այդ ժամանակից ի վեր, ամեն տարի մեծ թվով կենդանիներ ոչնչացվում կամ վնասվում են հենց նորաձևության և դիմահարդարման ոլորտում օգտագործելու նպատակով: Օրինակ, մեկ տեսակի կարմիր բզեզի մոտ 70,000-ը ոչնչացվում է միայն մեկ ֆունտ ներկ ստանալու համար՝ կոսմետիկայի մեջ օգտագործելու նպատակով: Տարեկան մոտ երեք միլիոն շնաձուկ է մորթվում կոսմետիկայի, հատկապես շրթներկի և արևապաշտպան քսուկների արտադրության համար։Այս շնաձկներին որսում են նրանց լյարդից մոտ երկու հազար տոննա յուղ հանելու համար՝ շրթներկերի, դեմքի քսուքների և դիմակների պատրաստման համար: Շատ մեղվափեթակներ ոչնչացվում են, որպեսզի դրանց մոմն ու մեղրը օգտագործվեն տարբեր շամպունների, քսուքների և կոսմետիկայի մեջ։ Սամույրների և ջրաքիսների մազերն օգտագործվում են արհեստական թարթիչների արտադրության մեջ, իսկ դիակների ճարպը՝ լոսյոնների և քսուքների արտադրության մեջ։ Սա բիզնես է, որը տարեկան միլիարդավոր դոլարներ է ուղարկում այս ոլորտի սեփականատերերի գրպանը։Բայց արդյո՞ք Արարիչը օրենքներ է հաստատել և սահմաններ ճշտել մարդկանց և կենդանիների փոխհարաբերությունները որոշելու համար։
......
Մոհամմադ-բաղեր Շաֆթին Իսլամի կրոնական գիտությունների ուսանողներից էր, ով մոտ երկու հարյուր տարի առաջ սովորել է Նաջաֆում: Նա նիհար ու փոքրամարմին երիտասարդ էր, որը սովորաբար գումար չուներ ուտելիք գնելու համար։Մոհամմադ Բաղերը որոշ ժամանակ անց վերադառնում է Իրանում իր ծննդավայրը, սակայն ֆինանսապես ապահովված չէր: Մի աշխատանքի ընդունվելուց մեկ օր անց ,նա որոշակի գումար է վաստակում։Ինքն իրեն ասում է. «Վաղուց է ինչ կարգին չեմ սնվել, ավելի լավ է գնալ շուկա և մի քիչ միս գնել»:Նա գրում է.«Երբ վերադարձա,տուն տանող փողոցում տեսա մի շուն, որը նստել էր ավերակներում և շատ սոված էր թվում:Ձագերը ևս իրեն էին կպել,սակայն շունը կաթ չուներ նրանց տալու: Ես այս մսի կտորը ձեռքով բաժանեցի և կենդանու առաջ դրեցի ,որպեսզի հանգիստ ուտի :Տեսա շունը գլուխը վեր բարձրացրեց: Վստահ եմ որ նա ինձանից շնորհակալություն հայտնելով ,օրհնեց ինձ: Շատ չանցած, բարեկամներիցս մեկը գումար ուղարկեց և ասաց՝ մի ծախսիր,այն տուր մի բիզնեսմենի, որպեսզի բիզնես սկսի։Այդ բիզնեսը զարգացավ ու ես ֆինանսապես շատ հարստացա և հաջողեցի ուսմանս մեջ:Ընտանիք կազմեցի և այդ ամենը ստացա այն պատճառով, որ հետևել էի կենդանիների հանդեպ բարի վերաբերմունք ցուցաբերելու իսլամի մարգարեի ուղուն»:
Աբրահամական բոլոր կրոններում ընդգծվել է կենդանիների նկատմամբ ճիշտ վերաբերմունք ցուցաբերելը։Միջնադարի քրիստոնյա քահանա և փիլիսոփա Թոմաս Աքվինասը, փորձել է բացատրել Սուրբ գրքում նշված կենդանիների նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ հարցերը,որից հետո, քրիստոնյա այլ մտավորականներ որոշեցին կենդանիների նկատմամբ մարդկային լիազորության սահմանները ճշտել,սակայն այս մասին Իսլամը հստակ դիրքորոշում ունի: Իսլամի տեսակետից կենդանիները մարդկանցից ցածր են միայն բանականության և լիազորությունների տեսանկյունից։ Նրանք իրենց լեզվով անընդհատ փառաբանում են Աստծո մեծությունը և ունեն իրենց սեփական զգացմունքներն ու իրավունքները: Իսլամական իրավագիտությունը կենդանիների վերաբերյալ օրենքներ է հրապարակել: Այս օրենքներն են՝ կենդանիներին սպանելու արգելքը, մորթելու ժամանակ բռնությունից զերծ մնալը և ընտանի կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերմունքը: Նաև Իսլամի տեսանկյունից խնամքի և բուժման իրավունքը, ապրելու իրավունքը, չտանջելու և չափից ավելի աշխատանքով չծանրաբեռնելը, բազմանալու իրավունքը և հարգանքի իրավունքը միշտ վերապահված են կենդանիներին:
....
Իսլամի մարգարեի և շիա իմամների կյանքը նույնպես կարևոր դեր է խաղացել կենդանիների իրավունքների նկատմամբ մուսուլմանների վերաբերմունքի ձևավորման գործում: Մուսուլման շիաների առաջին առաջնորդ Ալի Իբն Աբի Թալիբը, իր ամենակարևոր հրամաններում իր կառավարության հարկային գործակալներին խորհուրդ է տալիս.« Կենդանիներին հաշվառելու ժամանակ մի վախեցրեք նրանց և մի խանգարեք նրանց անդորրը ։ Կենդանիների հանդեպ բարությունն ու կարեկցանքը այնքան է կրկնվել և շեշտվել իսլամում, որ այսօր իսլամական երկրներում դրա հիման վրա եզակի օրենքներ են հաստատվել։ Օրինակ՝ արգելվում է աղավնիներին թռցնել զինվորական զորանոցներից և օդանավակայաններից որոշակի հեռավորության վրա։ Իսլամում ուշադրություն է դարձվել նույնիսկ այնպիսի մանրամասներին, ինչպիսին է կենդանիներին բուժելու համար մաքուր կարի թելերի օգտագործումը: Նաև իսլամական էթիկայի մասին գրքերում, ինչպիսին է իրանցի մտածող այաթոլլահ Ջավադի Ամոլիի գրչին պատկանող Մաֆաթիհ ալ-Հայան,շատ հատուկ բաժիններ են նվիրված կենդանիների իրավունքներին։ Սա ընդունված է Իսլամի կրոնական աղոթքներում, որպես լավ և ընդունելի խնդիր և Աստծուն փառաբանելու միջոց: Իրանցի մեծ մտածող Ալլամե Հասանզադե Ամոլին իր աղոթքի մի հատվածում գրել է.« Ով Տեր Աստված, Փառաբանում եմ քեզ , որ որևէ կենդանու վանդակի մեջ չեմ բանտարկել: Տո՛ւր ինձ քո ձեռքը, որ ազատեմ կապանքների մեջ գտնվողներին»։
Իսլամն այնքան ուշադիր է սոցիալական էթիկայի մանրամասներում, որ մարդկանց զրկել է կենդանիներին և բույսերին վնասելու իրավունքից, նույնիսկ եթե դրանք խնդրահարույց են, և ընդգծել է.«Եթե մի կենդանի ձեզ մոտ ապաստան է գտել ,կամ գնել եք այն, շատ հարգեք նրան»:Սա նշանակում է ,որ Իսլամը 14 դար առաջ մի խնդիր է հիշեցրել ,որը 2022 թվականին դարձել է նարնջագույն թևնոց կրողների տարվա կարգախոսը.«Մենք մի կենդանի ենք տեսնում ,նա մի տուն»: