Փոդքասթ․ «Նոր պատուհան» (2.Կոճակներով բաճկոնների հեղափոխությունը)
https://parstoday.ir/hy/radio/world-i206668-Փոդքասթ_Նոր_պատուհան_(2.Կոճակներով_բաճկոնների_հեղափոխությունը)
Վերածննդի և մաներիստական ​​արվեստի ոճի առաջացումը ,մի կայծ էր Եվրոպայում մի ապրելաոճի սկզբնավորման համար՝ գեղեցկությունը՝ մերկության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 08:14 Asia/Tehran

Վերածննդի և մաներիստական ​​արվեստի ոճի առաջացումը ,մի կայծ էր Եվրոպայում մի ապրելաոճի սկզբնավորման համար՝ գեղեցկությունը՝ մերկության մեջ:

Վերածննդի և մաներիստական ​​արվեստի ոճի առաջացումը ,մի կայծ էր Եվրոպայում մի ապրելաոճի սկզբնավորման համար՝ գեղեցկությունը՝ մերկության մեջ:

Հանուն Աստծո

Պատկերացրեք, որ գտնվում եք Հռոմում և քայլում եք Վատիկանի թանգարանի երկար միջանցքներով։Քո դիմաց են գտնվում արձաններ,պատկերներ և անցյալից շատ այլ իրեր: Դրանք բոլորն էլ հիացմունքի արժանի են ու զարմանահրաշ։Այժմ գնացեք թանգարանի արևելյան կողմը: Երկար միջանցքիվ և մի քանի աստիճաններից և դռնից հետո ,Սիքստինյան կապելլան (մատուռը)  կողջունի Ձեզ։

Ի՞նչ եք ակնկալում տեսնել: Երկ՞ինք սլացող  գմբեթներ: Երաժի՞շտ հրեշտակներ: Եզակի՞ գոթական ճարտարապետություն կլոր պատուհաններով, որոնք թողնում են լույսը ներս  թափանցի: Ոչ, դուք պարփակված եք նկարազարդ վարագույրներով: Այս եկեղեցու գլխավոր զարդարանքը Վերածննդի շրջանի հմուտ ու խորհրդավոր մոտիվներն են։Այս վարագույրները ինչպես մեծ թատրոնը ,նկարագրում են մարդկային դրաման, որտեղ մեզանից յուրաքանչյուրը իր դերն ունի այս հրաշալի պատմության մեջ:Պատմություն ,որը ընդգրկում է ամեն ինչ և նկարագրում է Սիքստինյան մատուռում պատկերված երեք տեսարաններում: Ադամի ստեղծման պատմությունից մինչև Քրիստոսի վերադարձի մարմնացում և Աստծո կողմից մարդկանց դատաստանը:

 Դուք տեսնում եք մի հանճարի ստեղծած գլուխգործոցները: 33 ամյա Միքելանջելոն, երբ սկսում է զարդարել 1000 քառակուսի մետր առաստաղը, չնայած նկարչությանը լավ գիտեր, բայց նրա հիմնական մասնագիտությունը քանդակագործությունն էր։ Նա սկսել է իր կյանքի ամենամեծ մարտահրավերը: Ստեղծագործություն, որն ըստ նրա, միանալու  է հավերժությանը։

Միքելանջելոն սկսում է աշխատանքը: Ժամանակը կանգ է առնում, ինչպես լռությունը պոեզիայում:

Նա ի՞նչ է անում: Արդյո՞ք նա ստեղծում է երկիրը: Թե՞ ծովը։ Թե՞ մտադիր է այլ աշխարհ պատկերել։

***

Չնայած Վերածննդի դարաշրջանի մեծ նկարչությունների մեծ մասում գաղափարները սովորաբար պատկանում էին բանաստեղծներին, մտածողներին և աստվածաբաններին, բայց Միքելանջելոն իր նամակներում ասում է, որ Պապն իրեն ասել է, որ Սիքստինյան մատուռի  առաստաղին նկարի այն, ինչ ուզում է ։ Այդ իսկ պատճառով, շատ պատմաբաններ համոզված են, որ Սիքստինյան մատուռի առաստաղի նկարների թեման հիմնականում եղել է Միքելանջելոյի սեփական մտքերը։ Սիքստինյան մատուռի առաստաղի նկարչության մեջ (և մատուռի դիմացի պատի, որը Միքելանջելոն նկարել է մոտ 20 տարի անց) ամենակարևորը ուժեղ մկաններով մարդկանց ներկայությունն է։ Այս հզոր ներկայությունը կարելի է տեսնել տղամարդկանց և կանանց կերպարներում: Ինչպես բախտագուշակ  «Դելֆիկ Սիբիլ»-ում (Սիքստինյան մատուռի առաստաղի որմնանկարի մի մասը), որտեղ Սիբիլը նստած է հարթակի վրա՝ հսկայական արձանի նման, հագուստի տակից զգացվում է նրա ուժեղ մկանների առկայությունը։

Միքելանջելոն այնքան էր ազդվել պատմական ժամանակաշրջանի  արվեստի իր  տեսածով, որ 15-րդ դարի վերջին տարիներին նա ստեղծել է հունական և հռոմեական քանդակների իմիտացիա։ Նրա և իր ժամանակակիցների  ստեղծագործություններում  մարդկային  կերպարը  եւ մարդու մարմինը առաջին անգամ հայտնվեցին հզորությամբ: Մարմին, որը թաքնված էր գոթական դարաշրջանում եւ նախորդ դարերում,այժմ այն կարող էր լկտիաբար և մերկ մկանների պտույտով   պատկերվել,մերկ  ,երկրային և հզոր մարմին:Եթե մարդկային կերպարները նախորդ դարերում ,ծիծաղկոտ,փոքրակազմ և պարկեշտ հագուստներով էին, ահավասիկ Միքելանջելոյի կերպարները ,հսկա , ըմբոստ եւ մերկ էին: Վերածննդի եւ գեղարվեստական«Մաներիզմ» ​​ոճի  հայտնվելը մի կայծ էր, Եվրոպայում մի ապրելակերպի  մեկնարկի համար՝Գեղեցկությունը  մերկության մեջ:

****

1837-ին Անգլիայում իշխանության եկավ 18 ամյա Վիկտորիա թագուհին : Պատմության մեջ նրա 64-ամյա իշխանության օրերը հայտնի են ,որպես վիկտորիանական դարաշրջան: Երբ թագուհին հասավ իշխանության , Բրիտանիայի  գաղութներն աճեցին ամբողջ աշխարհում, եւ այդ երկիրը կարողացավ սահմանակից լինել Չինաստանի, Եգիպտոսի եւ Աֆրիկյան մայրցամաքի կեսին, և վերածվեց  աշխարհի ամենամեծ կայսրությանը: Վիկտորիայի ժամանակաշրջանը շատ կարեւոր է Մեծ Բրիտանիայում: Նախ, կատարյալ  եւ տարբեր հագուստի պատճառով, որը գոյություն ուներ հասարակության հարուստ եւ կարող խավի , հատկապես կանանց միջեւ, և երկրորդը `արդյունաբերական հեղափոխության ընթացքում կանանց ներկայությունը ,որպես աշխատուժ: Երկրորդ յուրահատկությունը գործարաններում կանանց զբաղվածությունն էր,որը աստիճանաբար հակասեց առաջին յուրահատկությանը և ազդեց Եվրոպայում շքեղ հագուստների ճակատագրի վրա:

 

Հին Եվրոպայում ազնվական ընտանիքների աղջիկները պետք է հարգեին ծածկող հագուստ կրելը ,քանի որ հիջաբը խորհրդանշում  էր նրանց անհատականության դիրքը:Կանանց հագուստը ինչքանով որ ծածկում էր մարմինը ,էլ ավելի էր արտացոլում նրանց ազնվականությունը և ավելի թեթև հագուստը  հասարակության ավելի քիչ կարողության տեր անձանց էր պատկանում: Կանանց այդ ժամանակաշրջանի հագուստների գծով  մանրամասնություններ առկա չեն ,եթե ոչ կարելի  էր հեշտությամբ կռահել նրանց սոցիալական դասը: Միջին խավը նրանք էին ,ովքեր մարմինը ծածկող հագուստ էին կրում, բայց սովորաբար չունեին գլխարկներ եւ գուլպաներ, իսկ  հարուստները ,ոչ մի պայմաններում չէին երթևեկում առանց գուլպայի,գլխարկի և կատարյալ հագուստ էին կրում:

19-րդ դարի վերջին տեխնոլոգիայի զարգացմամբ  կանայք համարվում էին լավ աշխատուժ: Եվրոպայում և իմասնավորի Բրիտանիայում ու հյուսիսային Ամերիկայում նոր գործարանների հիմնադրումը ,պատճառ հանդիսացավ ,որ տարածվի կանանց ներկայությունը ,որպես էժան աշխատուժ ,որոնց աշխատավարձը տղամարդկանցից շատ ավելի քիչ էր:

Աստիճանաբար գործարաններում կանանց աշխատանքի ընդունվելով , նրանց հագուստը ավելի թեթեւացավ, և հագուստի շերտերը պակսեցին: Կանանց նախկին հագուստը ,որը պարունակում էր ներքնազգեստ,շրջազգեստ, երկար շապիկ ,գոգնոց, գլխաշոր և երբեմն տաբադ, վերածվեց աշխատանքային շապիկի ու տաբադի և դրանից հետո նորաձևության և գովազդի հզոր ինդուստրիայի, և որ ավելի կարևոր է՝ կանանց ազատագրական շարժումները ի հայտ գալով ,Եվրոպայում և Ամերիկայում կանացի հագուստը աստիճանաբար թեթևացավ:

****

2001 թվականի ապրիլն էր, երբ եվրոպացի մի քաղաքական տեսաբան խոստովանեց.« Ես կարծում էի, որ ժամանակակից կյանքն այլևս թույլ չի տա մարդկանց կրել համեստ  և  մառմինը ծածկող հագուստ, իսկ հիմա տեսնում եմ, թե արեւմտյան աղջիկները ինչպիսի մոտեցում ունեն նման հագուստի նվերաբերյալ: Կարծես կոճակներով բաճկոնները վերադառնում են հասարակություն»։

Էլիզաբեթ Ջենոզեն «Ֆեմինիզմը իմ կյանքի պատմությունը չէ» գրքում գրում է.«Արդյունաբերական հեղափոխությունը կանանց ազատեց բարոյականության հասկացությունից , և հարգելի լինելու գաղափարը անտեսվեց: Մեր հասարակությունում կանայք ստիպված են ամեն օր գերի մնալ գեղեցկության ծիծաղելի չափանիշներին, որպեսզի արժանանան տղամարդկանց հավանությանը: Մենք ազատության մի աղբ արկղ պատրաստեցինք և դրա մեջ նետեցինք այն ամենը, ինչ կարծում էինք, որ սահմանափակում է կանանց»:

Նույն կարծիքին է նաև ամերիկացի գրող Վանդի Շիլթը:Նա գրել է.« Ես հագնում եմ երկար կիսաշրջազգեստներ և կոճկված զգեստներ՝ ուրիշներին փոխանցելու համար, որ իմ անհատականությունը չի սահմանափակվում իմ արտաքինով։ Երբ ընդունվեցի միջնակարգ դպրոց, ինձ համար իսկապես դժվարացավ հավատարիմ մնալ իմ հագուստի մոդելին և իմ արժեքներին: Ես տեսնում էի իմ ընկերներին, ովքեր մեծ ուշադրություն էին գրավում՝ կրելով մարմինը ներկայացնող զգեստներ։ Ես մարզիկ էի և խելացի, երգիչ էի և դերասան, դպրոցական ամսագրի խմբագիր, բայց դրանք չէին հավասարվում  իմ ընկերների կարճ զգեստներին: Ինձ նույնիսկ չհրավիրեցին դպրոցի շրջանավարտների պարի հանդեսին: Բայց հետո  տեսել եմ, որ իմ ընկերները կորցրել են ամեն ինչ, հանուն այդ տղաների, որոնց  պարզապես գրավում էին նրանց  մարմինները, իսկ հետո այս տղաները լքում էին նրանց և նրանք հոգեկան ծանր վնաս էին կրում: Ժամանակի ընթացքում ես ավելի ուրախ եմ, որ բարձր եմ պահել իմ չափանիշները»:

Տիկին Շիլթը այսպես է շարունակում .« Այս օրերին, եթե ինչ-որ մեկը մեզ ասի՝ ինչ գեղեցիկ կազմվածք ունեք  ,դա մեզ դուր է գալիս և շնորհակալություն ենք հայտնում: Բայց արդյո՞ք սա իրապես այն ազատությունն է, որ փնտրում ենք մենք՝ կանայք: Թվում է, թե մենք սովոր ենք ուրիշների մակերեսային գնահատականներին և գուցե զարմանալի չէ, որ ցածր ինքնագնահատականը պոստմոդեռն կնոջ ամենատարածված խնդիրն է: Մենք այնքան սովոր ենք ուշադրություն դարձնել միայն մեր արտաքին տեսքին, որ գրեթե մոռացել ենք մեր իրական ինքնությունը»:

****

Գրեթե ամեն տարի մեծ ցուցահանդես է անցկացվում աշխարհի 17 քաղաքներում՝ Կանադայի Կալգարիից մինչև Ամերիկայի Մայամի։ Այս ցուցահանդեսի նախագիծը առաջին անգամ իրականացվել է ԱՄՆ-ի որոշ մայրերի կողմից, որոնց դուստրերը «վիճահարույց ակումբներ» կոչվող աղջիկների խմբի անդամներ էին։ Այս ցուցահանդեսի սկզբնական գաղափարը, որը կոչվում է «Համեստ նորաձևություն», ձևավորվել է 1999 թվականին՝ «Մարտահրավեր քեզ և ուրիշներին» կարգախոսով։ Չնայած Եվրոպայում և ԱՄՆ-ի որոշ տարածքներում  հիջաբի արգելման օրենքների ընդունմանը,  համեստ նորաձևության դիզայնը շարունակում է աշխատել ,ներկայացնելով  բարոյական  նորմերով հագուստի ոճ: Նաև այս ցուցահանդեսը ընդհանուր մի նպատակ է հետապնդում, և դա այն է, որ 10-ից 18 տարեկան աղջիկները ստանձնեն այս շարժման ղեկավարությունը:

Ավագ աղջիկները նախապատրաստում են նախնական նիստեր, որոնք տևում են 4-ից 8 ամիս՝ կախված այն քաղաքից, որտեղ անցկացվում է ցուցահանդեսը։ Ամեն անգամ այս արարողությանը մասնակցող աղջիկների թիվն ավելանում է։ 2004 թվականին Սիեթլում երեսունյոթ աղջիկներ պատասխանատու էին համեստ նորաձևության  ծրագրի կազմակերպման համար: Հաջորդ տարում այդ թիվը  մոտավորապես կրկնապատկվեց։ Այս ծրագրերի մասնակիցների թիվը զգալիորեն ավելացել է: Ատլանտա քաղաքում, որտեղ ծրագիրն ավելի պրոֆեսիոնալ էր անցկացվում, 2005 թվականին ներկաների թիվը 1300 էր, իսկ 2006 թվականին վայրը տեղափոխվեց Ջորջիայի Համաշխարհային Կոնգրեսի Կենտրոն,որպեսզի տեղավորի բոլոր նրանց ովքեր տոմս էին գնել:

Վերջին տարիներին համեստ նորաձեւության ցուցահանդեսը օգտագործելով ստեղծագործ գաղափարներ մեծ լսարան է ձեռք բերել ։ 2022 թվականին Սան Ֆրանցիսկոյի Դե Յանգ թանգարանում տեղի ունեցավ հիջաբի երրորդ ցուցահանդեսը, որը ցուցադրում էր կանացի հագուստի և հիջաբի տարբեր գործեր տարբեր մշակույթներում՝ «գեղեցիկ հագնված» կարգախոսով։

Այսօր հասարակության մեջ տարածվել են  «Համեստ նորաձեւության» ցուցահանդեսները: Մասնակիցների զգալի տոկոսը հաճախում է հանրակրթական դպրոցներ և կրոնական չէ: Նրանք ծանոթացել են այս ծրագրերին իրենց ընկերների միջոցով: Մասնակիցների խոսքով՝ շատերը, ովքեր քրիստոնյա չեն կամ նույնիսկ չեն հավատում Աստծուն, իսկապես հավանում են այս ծրագիրը։ Դա նրանց սրտում և բնազդի մեջ է, նրանք գիտակցում են, թե որն է ճշմարտությունը: