Փոդքասթ. Աշխարհի պատմությունը.Չորրորդ էպիզոդ՝ Իսպանիայի թագավորի մորուքը այրելը
Պորտուգալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի միջև մրցակցությունը շարունակվեց, մինչև վերջապես ասպարեզ իջավ մի հզոր մրցակից։Այլ որակի մրցակից: Երկար տարիներ Բրիտանիայի թագավորներ 7-րդ և 8-րդ Հենրիները փորձել էին ,որ այս մրցակցության մեջ ինչ որ մասնաբաժին ձեռք բերել ,սակայն ճակատագիրը այնպիսին էր, որ Էլիզաբեթ «Եղիսաբեթ» անունով մի կին կարողացավ կատարել այն, ինչ տղամարդիկ չէին կարողացել կատարել:
15-րդ դարում ծովահենների մեծ մասը անգլիացիներ էին: 16-րդ դարում Բրիտանիայում ծովահենությունը համարվում էր հայրենասիրական արարք:
Անցյալ տարի (2022 թ.) Եմենի նավթային ընկերության գործադիր տնօրենը մամուլի ասուլիսում ասել էր.«Բրիտանիան և ԱՄՆ-ն որդեգրել են ծովահենության քաղաքականություն՝ իրենց քաղաքական և ռազմական նպատակներին հասնելու համար,և ընդամենը մի քանի օր առաջ ( 2023 հուլիսին) էր, որ Wall Street Journal-ը հայտարարեց.« ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը աճուրդի է հանել Իրանի 800 հազար բարել նավթը: Նրանք այս հարստությունը գողացել էին Suez Rajan նավից, որը պարունակում էր Իրանի նավթը»։
.........................
Սա «Աշխարհի պատմությունը» փոդքասթների շարքի չորրորդ դրվագն է: Պատմություն և հիշողություններ, որոնք եթե լավ չճանաչենք, նորից ու նորից կկրկնվեն։
........................
Երբ պորտուգալացի և իսպանացի նավաստիները 15-րդ դարի վերջին տարիներին շարժվեցին դեպի օվկիանոսներ, ոչ ոք չէր մտածում, որ եվրոպացի վաճառականների աշխարհը ընդամենը մի քանի տարում կկրկնապատկվի: Այս նվաճումների լուրը մրցակցության դաշտ բերեց նաեւ ուրիշներին։
Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս Ա-ն երրորդն էր, ով մրցակցության ասպարեզ մտավ: Նա փնտրում էր եվրոպացի նավաստիների՝ նրանց վարձելու համար: Ֆրանցիսկոսը ,երկու նավաստի ուղարկեց Հյուսիսային Ամերիկա ,որպեսզի այնտեղից մի ճանապարհ գտնեն դեպի Չինաստան,սակայն նրանցից և ոչ մեկը չհաջողեց հասնել Չինաստան: Նրանք հայտնաբերեցին Կանադայի մեծ տարածքները, բայց այդ բացահայտումները ֆրանսիացիների համար նշանակություն չունեին, նրանք ադամանդներ էին փնտրում, բայց դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ երազանք: Երազանք, որն այդպես էլ չիրականացավ և դարձավ ասացվածք։Այսօր ֆրանսերենում «կանադական ադամանդ»ասացվածքը նշանակում է պատրանք,անիրական երազանք:
Պորտուգալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի միջև մրցակցությունը շարունակվեց, մինչև վերջապես մի հզոր մրցակից ասպարեզ իջավ: Այլ որակի մրցակից: Տարիներ շարունակ Անգլիայի թագավորներ՝ 7-րդ և 8-րդ Հենրիները, փորձել էին մասնաբաժին ձեռք բերել այս մրցակցության մեջ,սակայն իվերջո ճակատագիրն այնպիսին էր, որ Էլիզաբեթ «Եղիսաբեթ» անունով անունով մի կին կարողացավ կատարել այն, ինչ տղամարդիկ չէին կարողացել կատարել :
Հենրի 8-րդ-ի մահով, նրա դուստր Եղիսաբեթը դարձավ Անգլիայի տիրակալը։Մինչ այդ Հենրին գլխատել էր նրա մորը, իսկ որոշ ժամանակ անց ,նա գլխատեց իր նոր կնոջը՝ Քաթրինին։Այս իրադարձությունները պատճառ դարձան ,որ Եղիսաբեթն իր որոշումը կայացնի ութ տարեկանում.« Ես երբեք չեմ ամուսնանալու»: Եղիսաբեթը մինչև իր կյանքի վերջը հավատարիմ մնաց իր որոշմանը։Նա մնաց չամուսնացած, և այս որոշումը մեծ ազդեցություն թողեց բրիտանական և եվրոպական քաղաքականության վրա։
Քսանհինգ տարի տարբեր երկրների քաղաքական գործիչները ձգտում էին ամուսնանալ Եղիսաբեթի հետ: 1559 թվականին Իսպանիայի հզոր թագավոր Ֆիլիպ II-ը առաջարկություն արեց Եղիսաբեթ թագուհուն, իսկ Եղիսաբեթը բացասական պատասխան տվեց, որպեսզի այս ամուսնությունը պատրվակ չդառնա Անգլիայի վրա Իսպանիայի տիրապետության համար։Բայց երբ Ֆրանսիայի թագավոր Չարլզ 9-րդը, առաջարկություն արեց նրան, Եղիսաբեթը որոշեց նոր խաղ սկսել։ Նա գիտեր, որ Ֆրանսիայի և Անգլիայի հարաբերությունները պետք է լինեն հանգիստ և առանց լարվածության, ուստի ֆրանսիացի փեսացուին պահում էր անորոշության մեջ։ Մի քանի տարի անց Անգլիայի արտաքին քաղաքականությունը կրկին հայտնվեց մի իրավիճակում, երբ նրանք ստիպված էին հանգստացնել ֆրանսիացիներին: Հիմա Եղիսաբեթը ցանկություն հայտնեց ամուսնանալ մի ֆրանսիացու հետ, նա այդ ժամանակ 37 տարեկան էր, իսկ նրա փեսացուն Ֆրանսիայի թագավորի 16-ամյա որդին էր։ Բանակցությունները տևեցին 5 տարի, մինչև որ երիտասարդ փեսացուին 21 տարեկանում հրավիրեցին Լոնդոն, բայց Եղիսաբեթը չէր պատրաստվում այդքան հեշտությամբ ամուսնանալ, այդ պատճառով նա Ֆրանսիայի թագավորի որդուն պահեց Լոնդոնում եւս 5 տարի եւ վերջապես 10 տարի անց բացասական պատասխան տվեց։
Ֆրանսիայի արքայազնին անորոաշության մեջ պահելով ՝ Եղիսաբեթը խանգարել էր նրան ամուսնանալ Իսպանիայի թագավորի դստեր հետ և այս կերպ նա կանխել էր Իսպանիայի և Ֆրանսիայի միավորումը: Եղիսաբեթը, ինչպես շատ անգլիացիներ, նախանձում էր իսպանացիներին այն տարածքների համար, որոնք նրանք ձեռք էին բերել Ատլանտյան օվկիանոսի այն կողմում՝ Ամերիկայի մայրցամաքում, և ամեն ինչ արեց Իսպանիան թուլացնելու համար:
Պորտուգալիայի և Իսպանիայի հետ մրցակցության դաշտ մտնելու Եղիսաբեթի հաջորդ խարդավանքը Անգլիայի ծովահեններին ազատ թողնելն էր իսպանական նավերի վրա հարձակվելու համար։Անգլիացիները այս քայլը անվանել էին «Իսպանիայի թագավորի մորուքն այրել»։Անգլիացիները գողանում էին իսպանացիների ոսկին ու արծաթը և պատճառաբանում ,որ իսպանացիները ևս այն գողացել են հնդկացիներից:
................................
Ծովահենների քայլերը այնքան էր տարածվել, որտեղ առևտրի և ծովահենության սահմանն այլևս պարզ չէր: Երբեմն նույնիսկ ծովահենությունը տեղի էր ունենում կառավարության թույլտվությամբ։Այն նավապետը, որի նավը թալանվել էր, կառավարությունից նամակ էր ստանում, որը նրան լիազորում էր հարձակվել այն երկրի նավերի վրա, որտեղից եկել էին գողերը և փոխհատուցում կատարել։Եվրոպական այլ երկները ևս պաշտոնապես ճանաչում էին այս նամակները: Այն գողերը, ովքեր ունեին այս նամակները, համարվում էին ոչ թե գողեր, այլ վաճառականներ: Խնդիրն այն էր, որ արժեքավոր բեռներով նավերի մեծ մասը իսպանական կամ պորտուգալական էին, որոնց բեռը կամ ԱՄՆ-ի ոսկին ու արծաթն էին, կամ Ասիայի մետաքսն ու համեմունքները։Այս իրավիճակում «գողերի և վաճառականների» չգրված օրենքը ավարտվում էր հօգուտ անգլիացիների և ի վնաս Իսպանիայի և Պորտուգալիայի։
Իսպանիայի թագավոր Ֆիլիպը, ամեն օր լուրեր էր ստանում իսպանական նավերի վրա անգլիական նավերի հարձակումների մասին, բայց նա խիստ բողոք չէր հայտնում Անգլիայի դեմ, քանի որ Եղիսաբեթը խոստացել էր ամուսնանալ նրա կամ նրա որդու հետ։ Ֆիլիպը հույս ուներ, որ ամուսնական մատանիով նվաճել Անգլիան, և այդ բոլոր անախորժությունները ավարտվեին, բայց անգլիացի ծովահենները չէին դադարում և ամեն օր առավել հարձակումներ էին իրականացնում:
Բրիտանիայում ,Իսպանիայի դեսպանը գնում է Եղիսաբեթի արքունիքը ,որպեսզի սպառնալից ոճով բողոքի Եղիսաբեթի դեմ ,սակայն Եղիսաբեթի սպառնալիքը ավելի լուրջ էր, «Եթե շարունակեք, ձեր թագավորի փոխարեն կամուսնանամ Ֆրանսիայի թագավորի հետ, այդ ժամանակ ես կդառնամ ձեր թշնամու դաշնակիցը»: Ֆիլիպը ստիպված եղավ նորից սպասել։
Վերջապես, անգլիացի հայտնի ծովահեններից մեկը 1586 թվականին ,մի օր օվկիանոսի ջրերում ոսկու մեծ գանձ գտավ: Մի օր, երբ Ֆրենսիս Դրեյքը, ինչպես միշտ, որս էր փնտրում ջրի վրա, նա հանդիպեց իսպանական նավի: Նավը շարժվում էր արևմուտքից արևելք, և դա մեծացրեց Ֆրենսիսի գողության ախորժակը։ Այս նավը, ամենայն հավանականությամբ, գալիս էր ԱՄՆ-ից և վստահաբար պետք է թանկարժեք բեռ ունենար։
Դրեյքը հարձակվելու հրաման տվեց, թնդանոթները թնդացին, իսպանական նավը ևս դիմեց ինքնապաշտպանության: Բախումը կատաղի դարձավ ,սակայն հաղթանակ արձանագրեցին փորձառու անգլիացի ծովահենները: Բրիտանացիները հարձակվեցին իսպանական նավի վրա և սպանեցին բոլոր նավաստիներին:
Երբ Դրեյքը մտավ նավի պահեստ, նա չէր կարողանում հավատալ, իր աչքերին: Փայտե մեծ սնդուկներ՝ լցված զարդերով և ոսկով: Այս ոսկիները Ինկաների թագավորը տվել էր իսպանացիներին այն հույսով, որ նա հրաժարվեր իրեն սպանելուց։ Թագավորը մի մեծ սենյակ մինչև առաստաղը լցրել էր ոսկով, բայց իսպանացիները վերցրեցին և՛ ոսկին և՛ մահապատժի ենթարկեցին նրան։ Միակ լավությունը, որ իսպանացիները արել էին թագավորին, այն էր, որ նա ընտրի, թե ինչպես է մահանալու,կամ ողջ ողջ պետք է այրվեր կրակի մեջ կամ կախաղան բարձրացվեր:
............................................
Դրեյքը այդքան ոսկի տեսնելով խենթության սեմին էր: Նա չէր հավատում, որ մեկ գրոհով կստանա այդքան ոսկի, չէր էլ մտածում, որ մի օր կկարողանա այսքան ոսկի տեսնել մեկ տեղում։ Մտածում էր՝ ի՞նչ անել այս ամբողջ ոսկու հետ, բոլորը վաճառել շուկայում և մնացած կյանքը զվարճանալով և ուրախությամբ անցկացնել։ Քանի՞ վաճառականներ կարող էին նրանից գնել այս ոսկիները։Արդյո՞ք ողջ Բրիտանիայում այդքան հարստություն կգտնվեր:
Վերջապես նա կայացրեց իր որոշումը, բարձրացրեց նավի առագաստները և շարժվեց դեպի Անգլիա։ Ափին նա սուրհանդակ ուղարկեց Եղիսաբեթ թագուհու արքունիք և իր ուղեկիցների ապշած աչքերի առաջ թագուհուն հայտնեց, որ իսպանացիներից գողացել է ոսկու ամենամեծ բեռնվածքը և ցանկանում է այն նվիրել թագուհուն։
Այս առասպելական հարստությունը թագուհին ստացավ մի գողից և նրան շնորհեց ծովակալի կոչում։ Դրեյքը դաժան մարդ էր, ով տարիներ շարունակ թափառում էր օվկիանոսում, թաքնվում հեռավոր կղզիներում, բայց այժմ նա Անգլիայի թագուհու ամենամոտ մարդկանցից մեկն էր։
Այս ոսկիներիը ստանալով՝ Եղիսաբեթ թագուհին ստացավ այն կապիտալը, որին սպասում էր: Նրան գումար էր հարկավոր անգլիական նավերն դեպի Արևելք շարժելու և Հնդկաստանում, հոլանդացի և ֆրանսիացի առևտրականների հետ մրցելու համար, և այժմ նա ուներ այս գումարը։
Դրեյքի գողացած ոսկին դարձավ «Արևելյան Հնդկաստանի ընկերության» կապիտալը, ընկերություն, որը Անգլիան օգտագործելով կարողացավ գերիշխել Հնդկաստանի վրա և աշխարհի արևլյան հավտածում մրցակցել եվրոպական երկրների հետ:
Բայց դեռ դժվար էր շարժվել դեպի արևմուտք և հասնել Ամերիկա, որտեղ ոսկու և արծաթի հանքերը գտնվում էին իսպանացիների վերահսկողության տակ: Իսպանական նավերը շարժվում էին Ատլանտյան օվկիանոսի ջրերով և թույլ չէին տալիս ,որ անգլիացիները, ովքեր վերջերս համտեսել էին ամերիկյան ոսկու համը, մոտենան այս մայրցամաքին։
.................................................
Երբ Ֆրենսիս Դրեյքի մեծ կողոպուտի մասին լուրը հասավ Իսպանիա, Անգլիայի նկատմամբ զայրույթն ու ատելությունը տարածվեց ամբողջ Իսպանիայում՝ արքունիքից մինչև հասարակ մարդիկ։ Եղիսաբեթը, Իսպանիայի դեսպանի բողոքը լսելով, խոստովանեց, որ անտեղյակ է ամեն ինչից և վստահեցրեց նրան, որ չի հանդուրժելու իր սիրելի եղբոր՝ Իսպանիայի թագավորի սահմանները որևէ ներխուժում, բայց միաժամանակ նա ,իր ֆինանսների պետին հրամայեց Բելգիայից զենք և զինամթերք գնել և երբ ռազմական առումով լիովին պատրաստ էր, նա Իսպանիայի դեսպանին խնջույքի համար հրավիրեց նավի տախտակամածի վրա: Ֆրենսիս Դրեյքը սպասում էր նրանց տախտակամածի վրա։ Թագուհին դիմեց Դրեյքին ծնկի իջնել իր առջև, ապա սուրը հանգիստ դրեց Դրեյքի ձախ և աջ ուսին։ Այս արարքը նշանակում էր, որ թագուհին նրան շնորհել էր «ասպետ»-ի կոչում։ Ապա թագուհին դիմեց նրան իր նավերը ուղղորդել Ատլանտյան օվկիանոսի հարավ և Հարավային բևեռի մոտից այսինքն ԱՄՆ-ի ամենահարավային կետից մտնել Խաղաղական օվկիանոս և ինչպես Մագելանը, շրջելով աշխարհով մեկ , նորից վերադառնալ Անգլիա:
Այս պաշտոնական հյուրասիրությունից հետո Բրիտանիայի արտգործնախարարը Դրեյքին առանձին հանդիպման ժամանակ բացատրեց, որ աշխարհի շուրջ շրջագայությունը հիմնականում մի շշուկ է՝ Լոնդոնում գտնվող իսպանացի լրտեսներին մոլորեցնելու համար, իսկ Դրեյքի հիմնական առաքելությունն է անցնել Մագելանի նեղուցը ու Հարավային Ամերիկայի ափով շարժվել դեպի հյուսիս։
Դրեյքը պետք է առանց պատերազմ հայտարարելու հարձակվեր իսպանական նավերի վրա և թուլացներ նրանց դիրքերը, որպեսզի անգլիացիները հեշտությամբ կարողանային իրենց համար գաղութներ հիմնել աշխարհի այս հատվածում։
.........................................................
Ի վերջո, Իսպանիայի թագավորի համբերության բաժակը լցվեց, և նա հրամայեց Իսպանիայի բանակին պատրաստվել Անգլիայի դեմ պատերազմի։ Նա պետք է ոչնչացներ անգլիական նավերը, իր զինվորներին իջեցներ Անգլիայի ափերին,պատանդ վերցներ թագուհուն և իր նավաստիների կորցրած ոսկիները հետ ստանար: Նա նույնիսկ հրամայեց Ամերիկայի ափին գտնվող ռազմանավերին վերադառնալ Իսպանիա՝ մասնակցելու այս ծովային պատերազմին։ Իսպանական նավատորմը շարժվեց դեպի Անգլիա, բայց նոր էին սկսել շարժվել երբ , սարսափելի փոթորիկ սկսվեց։ Փոթորիկը ջախջախեց իսպանական նավերը, իսկ զինվորները խեղդվեցին ծովում: Մնացած նավերը նույնպես գրավվեցին բրիտանական նավերի կողմից։ Այս պատերազմում ոչնչացվեց Իսպանիայի նավատորմի զգալի մասը: Այժմ, անգլիացիների ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկար ,որպեսզի նրանց նավերի դեպի արևելք մեկնելու հետ միաժամանակ,մեկնեն նաև դեպի արևմուտք և հասնեն Ամերիկայի ափերը։
Անգլիացիները սկզբում հասան Կալիֆորնիա, հետո հայտնաբերեցին տարածքներ, որոնց անվանեցին Վիրջինիա: Վիրջին նշանակում է չամուսնացած աղջիկ, և քանի որ Եղիսաբեթ թագուհին ամուսնացած չէր, այս տարածքը նրա պատվին կոչվել է Վիրջինիա։
Եղիսաբեթ թագուհուն հաջորդեց Ջեյմս Առաջինը: Նա ավելի շատ արշավախմբեր ուղարկեց Ամերիկա, և դրա պատճառով նոր հայտնաբերված տարածքները կոչվեցին «Ջեյմսթաուն»։ Բրիտանացիները հոլանդացիներից գրավեցին նաև «Նյու Ամստերդամը» և այն անվանեցին «Նյու Յորք»՝ ի պատիվ թագավորի եղբոր, որի անունը «Յորքի դուքս» էր։ Ամերիկայի արևելքում գտնվող մեծ տարածքները կոչվեցին «Մերիլենդ» Անգլիայի թագավորի կնոջ՝ «Մերի»-ի անունով։
Աշխարհի պատմությունը նույնությամբ շարունակվում է: