Փոդքաստ-Իսրայելի մետաստազը (Չորրորդ մաս)
https://parstoday.ir/hy/radio/world-i207500-Փոդքաստ_Իսրայելի_մետաստազը_(Չորրորդ_մաս)
Այս էպիզոդում մտադիր ենք ձեզ ծանոթացնել Պաղեստինի օկուպացված տարածքներում և տարածքներից դուրս  սիոնիստական ռեժիմի պատերազմներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2023 07:06 Asia/Tehran

Այս էպիզոդում մտադիր ենք ձեզ ծանոթացնել Պաղեստինի օկուպացված տարածքներում և տարածքներից դուրս  սիոնիստական ռեժիմի պատերազմներին:

Այս փոդքաստը պատմական անդրադարձ է օկուպացված Պաղեստինի երկրում անօրինական  գոյության ձևավորման մասին, որն իրեն անվանում է Իսրայել:

Նախորդ էպիզոդում խոսել ենք  Իսրայելի սարսափելի ահաբեկչական խմբավորումների մասին, և նշել, որ 1948 թվականի մայիսի 15-ին Բեն-Գուրիոնը Թել Ավիվում հրեական գործակալության ղեկավարների հանդիպման ավարտին պաշտոնապես հայտարարեց Իսրայելի կառավարության ստեղծումը  հաստատված սահմաններում,ըստ  ՄԱԿ-ի թիվ 181 բանաձեւի: Իսրայելի անօրինական ռեժիմի ձևավորումից ի վեր այս ռեժիմի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ հակառակություններ են եղել,և նկատի ունենալով սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ և ահաբեկչական բնույթը՝ այն հիմնականում հանգեցրել է  այս ռեժիմի և ընդդիմության միջև ռազմական առճակատման և հակամարտության։ Այս էպիզոդում մտադիր ենք ձեզ ծանոթացնել Պաղեստինի օկուպացված տարածքներում և տարածքներից դուրս  սիոնիստական ռեժիմի պատերազմներին:

Ես Արտույտ Զոհրաբյանն եմ և դուք լսում եք «Իսրայելի մետաստազը» փոդքասթի չորրորդ  էպիզոդը: Շնորհակալություն ,որ լսում եք այս փոդքաստը:

Խնդրում ենք տարածել մեր փոդքասթները և  հետևեք մեզ նաև սոցցանցերում Ֆեյսբուքում, թվիթերում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

twitter.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Եվ իհարկե հայտնեք նաև ձեր տեսակետները: 

.....

1948 թվականի պատերազմը

Առաջին իրադարձությունը, որը դասակարգվում է Իսրայելի պատերազմների անվան տակ, 1948 թվականի պատերազմն է: Այս պատերազմը, սիոնիստական ​​ահաբեկչական խմբավորումների առաջին դաժան հարձակումն է Պաղեստինի ժողովրդի վրա, որը տեղի է ունեցել Պաղեստինում Բրիտանիայի  ներկայության վերջին շաբաթներին և այս տարծքներից հեռանալուց հետո։ Կազմակերպվածությունը, ուսուցումը, զենքերը և նախապես մշակված պատերազմական ծրագրեր ունենալը սիոնիստներին տալիս էին  անհերքելի առավելություններ, որոնցից զրկված էր Պաղեստինի  ժողովուրդը:

Իհարկե, պետք է նշել, որ այն ժամանակ Պաղեստինի ժողովուրդը չուներ միասնական ռազմավարություն և ղեկավարություն։ Սիոնիստ պատմաբան Բենի Մորիսը այս իրադարձության մասին գիրք է գրել, որը փաստորեն հիմնված է Իսրայելի բանակի արխիվների գաղտնի փաստաթղթերի վրա։ Այս գրքի ընթերցելը ապացուցում է, որ 1948 թվականի պատերազմի շրջագծում սիոնիստական ռեժիմի միջոցով պաղեստինցիների դեմ իրականացել է կատարյալ սպանդ ,որը չի ներառում պատերազմական  ու մարդկային որևէ օրենք:

 1947 թվականին ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի բաժանման ծրագրի հայտարարմամբ, զգոն ժողովուրդները տեղեկացան ձևավորվող դավադրության մասին, և տարածաշրջանից կամավոր խմբեր պատերազմ սկսեցին սիոնիստների դեմ , Պաղեստինի մասնատմանը դիմակայելու նպատակով:

Սիոնիստական ռեժիմի հիմնադրման մասին հայտարարվելով ,արաբական 6 երկրներ՝Հորդանանը,Իրաքը,Լիբանանը,Սիրիան ,Սաուդյան Արաբիան և Եգիպտոսսը պաշտոնապես իրենց բանակները Պաղեստին ուղարկեցին սիոնիստներին դիմակայելու նպատակով: Այն կամավորները ,որոնք իսլամական երկրներից՝ Թունիսից, Ալժիրից, Պակիստանից, Եմենից, Սուդանից եւ այլ տարածքներից եկան Պաղեստին «Փրկության բանակ»անվամբ միացան արաբական բանակին : Սիոնիստական ռեժիմի դեմ պատերազմի մեջ մտան՝Եգիպտոսը 10 հազար , Հորդնանը 4հազար 500,Իրաքը 2 հազար 500,Սիրիան շուրջ երկու հազար,Սաուդյան Արաբիան երեք հազար 100 և Լիբանանը 450 հոգանոց զորքերով ու իրենց զինամթերքով: 3 հազար 500 կամավորական ուժեր «Փրկության բանակ» և «Սրբազան  ջիհադի բանակ» անվանումներով , որոնք կամավորական ուժեր էին իսլամական  երկրներից և «Էխվան-օլ-մոսլեմին»-ից, 7 գումարտակներով միացան  նրանց ։

Սիոնիստները ևս  այս պատերազմին միացան  ավելի քան 45000 վարժեցված Հագանայի, Պալմախի, Էրգոնի և Աշթերի ահաբեկչական ջոկատներով:Այս թիվը ,սիոնիստ կամավորների ավելացմամբ, որոնք հայտնի էին որպես «Մահալ» ուժեր, պատերազմի ավարտին հասավ մոտ 120 հազարի:

1948 թվականի մայիսի 29-ին ,Բեն Գուրիոնը հրամայեց ստեղծել սիոնիստական ​​բանակ՝ միավորելով սիոնիստական ​​ահաբեկչական ջոկատների ուժերը մեկ խմբի ներքո։ Բանակ, որը ցամաքային, օդային և ծովային եռյակ ուժերում ուներ պրոտեկտորատի ժամանակաշրջանի բոլոր հնարավորությունները: 

Հորդանանի ուժերը 1948 թվականի մայիսի 16-ին՝ անցնելով Հորդանան գետը Պաղեստին մտան ։ Այս ժամանակահատվածում բրիտանացի սպաների հրամանատարության շնորհիվ Հորդանանի բանակը արաբական մյուս ուժերի համեմատ ավելի կազմակերպված աշխատեց: Հորդանանի բանակը 1948 թվականի մայիսի 28-ին հասավ Ղոդս և վերահսկողության տակ առավ Ղոդսը։ Այս բանակը առաջ շարժվեց Թել Ավիվից 29 կիլոմետր հեռավորության վրա, սակայն կանգ առավ  նույն տարածքում և չշարունակեց առաջխաղացումը։ Ավելի ուշ պարզվեց, որ Հորդանանի այն ժամանակվա թագավոր Մալեք Աբդոլլահ առաջինը  սիոնիստների հետ կնքած գաղտնի համաձայնությամբ կանգնեցրել է Հորդանանի բանակը: Բացի այդ, Բրիտանիան իր հրամանատարներին կանչեց Հորդանանի բանակից՝ այս բանակը թուլացնելու համար։

Լիբանանյան բանակը հյուսիսից մտավ Պաղեստին և առաջ շարժվեց մինչև Ալ-Ջալիլի հյուսիս, սակայն  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությամբ և 1948 թվականի հունիսի 10-ին զինադադարի հրամանով ,այդ բանակը կանգ առավ  այնտեղ։

Սիրիայի արաբական բանակի ուժերը մայիսի 15-ին Գոլանի շրջանից մտան Պաղեստին։Եգիպտոսի բանակը 1948 թվականի մայիսի 29-ին Բերշաբայից և Ռաֆահից մտավ Պաղեստին։ Եգիպտական ​​բանակը արաբական բանակի ամենաբազմաքանակ ու ամենաուժեղ բանակն էր, սակայն կազմակերպված չլինելու պատճառով չարդարացրեց 10 հազարանոց բանակի սպասելիքները։ Այնուամենայնիվ, արաբական բանակները մեկը մյուսի հետևից ազատագրում էին պաղեստինյան քաղաքները, որոնք ընկել էին ահաբեկչական ջոկատների անակնկալ  հարձակումների հետևանքով։

Արաբական բանակի ձեռք բերած հաղթանակներով Անվտանգության խորհուրդը միջամտեց և, ինչպես նշվեց, 1948 թվականի հունիսի 10-ին հայտարարեց զինադադար՝ արգելելով երկու կողմերին ցանկացած լոգեստիկական  օգնություն և ուժերի ավելացում։ Մինչ արաբական բանակները զինադադարի պատրանքի մեջ էին, սիոնիստները, չկատարելով զինադադարի պայմաններից և ոչ մեկը, օգտվեցին այդ հնարավորությունը և մեծ քանակությամբ տեխնիկա և զենք մատակարարեցին հատկապես իրենց օդուժին: Մյուս կողմից, Եվրոպայից  մեծ թվով սիոնիստ կամավորներ բերեցին տարածաշրջան:Այսպիսով նա հաջողեց հաղթել արաբական բանակին:1948 թվականի հուլիսի 8-ին, երբ Անվտանգության խորհուրդը պահանջում էր երկարաձգել հրադադարի ռեժիմը, սիոնիստները ծանր հարձակումներ սկսեցին արաբական բանակների դեմ, ինչը հանգեցրեց ազատագրված տարածքների կրկին անկմանը։1948 թվականի հուլիսի 21-ին արաբական բանակը ստիպված էր ընդունել երկրորդ զինադադարը, ինչը նշանակում էր պարտություն մարտի դաշտում։

1949 թվականի հունվարի 7-ին սիոնիստական ​​բանակը, որը համալրվել էր եվրոպացիներով և այդ ժամանակ զգալի սպառազինություն էր ստացել Չեխոսլովակիայից և Խորհրդային Միությունից և Անվտանգության խորհրդում  ևս հովանավորվում էր ԱՄՆ-ի կողմից, Նեգևում շրջափակեց  Եգիպտոսի  ​​բանակը և օկուպացրեց այս տարածքը:

Այնուհետ Հունաստանի Հռոդոս կղզում ՄԱԿ-ի միջնորդությամբ հանդիպում կայացավ  սիոնիստական ​​ռեժիմի և արաբական երկրների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Իրաքի և Լիբանանի միջև, իսկ 1949 թվականի փետրվարի 24-ից հուլիսի 20-ը նրանց միջեւ կնքվեց զինադադարի 4 պայմանագիր: Այդ ընթացքում Իրաքը հրաժարվեց ստորագրել հրադադարի մասին համաձայնագրերը։Այս բանակցություններում որոշվեց «Կանաչ գիծը», որը սահման էր պաղեստինցիների և սիոնիստների միջև։1949 թվականի մարտի 7-ին Անվտանգության խորհուրդը պահանջեց ընդունել սիոնիստական ​​ռեժիմի անդամակցությունը ՄԱԿ-ին, իսկ 1949 թվականի մայիսի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությամբ այս ռեժիմը ներկայացվեց որպես ՄԱԿ-ի  պաշտոնական անդամ։ Այսպիսով Անվտանգության խորհրդի խաբեությամբ, արաբ որոշ ղեկավարների դավաճանությամբ և ռազմիկների ճակատի անմիաբանությամբ,  ՄԱԿ-ում գրանցվեց «Նակբա»-ի (Աղետի) վիրուսը։

.... 

Սուեզի ջրանցքի պատերազմը

1949-1956 թվականներին պատերազմը շարունակվեց, վերագրավելու համար 1948 թվականի պատերազմում արաբների պարտությունից հետո պաղեստինցիների օկուպացված տարածքները ։Թեև Պաղեստինի տեղահանված ժողովուրդը լրջորեն չէր հավատում 1948 թվականի պատերազմի աղետի խորությանը և իրենց տարածքների յուրացմանը։Պաղեստինցիները սիոնիստներին համարում էին որպես ահաբեկիչներ, ոչ թե որպես իշխանություն։ Իրականում Պաղեստինի ժողովուրդը չէր կարծում, որ ահաբեկիչներից տարածք  հետ վերցնելը բարդ կամ դժվար  խնդիր կլինի:Բայց մինչ 1956 թվականը նրանք չկարողացան սիոնիստական ռեժիմի դեմ շատ բան անել: Մինչև Իսրայելը նորից պատերազմ սկսեց Եգիպտոսի դեմ  1956 թվականին : Եգիպտոսի վրա Իսրայելի, Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հարձակման կայծը Սուեզի ջրանցքի ազգայնացումն էր, որը հայտարարեց Եգիպտոսի  ղեկավար  Ջամալ Աբդոլ Նասերը 1956 թվականի հուլիսին։

Դրանից երկու տարի առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով, Եգիպտոսի  ​​բանակը  սկսել էր ճնշում գործադրել Բրիտանիայի վրա՝ դադարեցնելու իր ռազմական ներկայությունը ջրանցքի տարածքում, որը 1936 թվականի անգլո-եգիպտական ​​պայմանագրով հանձնվել էր իրեն:

Նասերը, որին աջակցում էր Խորհրդային Միությունը և զայրացած  էր ԱՄՆ-ից , որը Նեղոս գետի վրա Ասուանի ամբարտակի կառուցման համար բյուջե տրամադրելու խոստումն անտեսել էր , պնդեց նավերի անցման համար տուրքեր վճարելու անհրաժեշտությունը և հրամայեց ազգայնացնել Սուեզի ջրանցքը:

Բրիտանացիները վրդովվեցին  այս գործողությունից և վայելելով ֆրանսիացիների աջակցությունը, ովքեր կարծում էին, որ Նասերը աջակցում է գաղութացված Ալժիրի  խռովարարներին ,նաև Եգիպտոսի հարևան Իսրայելը, զինված հարձակում սկսեցին Սուեզի ջրանցքը հետ գրավելու համար։Ուստի Իսրայելի բանակը 1956 թվականի հոկտեմբերի 29-ին սկսեց իր հարձակումները Եգիպտոսի վրա ։

Երկու օր անց նրանց միացան Բրիտանիայի  և Ֆրանսիայի զինվորական ուժերը։ Ի սկզբանե երեք երկրների ուժերը պետք է հարձակվեին միանգամից, սակայն անհայտ պատճառներով Բրիտանիայի եւ Ֆրանսիայի  ուժերի հարձակումները հետաձգվեցին։

Ֆրանսիայի և Բրիտանիայի  ուժերը հասան Պորտ Սաիդ և Ֆուադ նավահանգստներ և իրենց վերահսկողության տակ վերցրին Սուեզի ջրանցքի շրջակայքը:

1953-1964-ին Խորհրդային միության առաջնորդ Նիկիտա Խրուշչովը դեմ գնաց  արևմտյան երկրների և Իսրայելի ներխուժմանը և սպառնաց,որ  եթե իսրայելա-ֆրանսիա-բրիտանական ուժերը դուրս չգան Եգիպտոսից միջուկային հարձակումներ կիրականացնի  Արևմտյան Եվրոպայի վրա: ԱՄՆ-ն ​​օգտվեց Խորհրդային Միության գործողությունից, որը համայն աշխարհում իր բոլոր ուժերին հրամայել էր լիակատար ռազմական զգոնություն ցուցաբերել և  ագրեսորներին զգուշացրեց, որ եթե նրանք անմիջապես չդադարեցնեն պատերազմական գործողությունները Սուեզի ջրանցքում, ԱՄՆ-ի ուժերը պատերազմի մեջ կմտնեն Եգիպտոսի  ​​բանակի օգնությամբ։ Սպառնալիքները արդյունավորվեցին:Բրիտանիայի և ֆրանսիայի ուժերը նահանջեցին մինչև դեկտեմբեր: Իսրայելը ևս 1957 թվականի մարտին վերջնականապես հանձնվեց ԱՄՆ-ի ճնշումներին  և Եգիպտոսին հանձնեց ջրանցքի հսկողությունը։

Այս ճգնաժամը Եգիպտոսի առաջնորդ Նասերին վերածեց հզոր հերոսի՝ արաբական և Եգիպտոսի հարաճուն  ​​ազգայնական շարժումներում:

....

1967 թվականի պատերազմը

 

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից արաբների դեմ  իրականացված մյուս պատերազմը, 1967թվականի պատերազմն էր: Այս պատերազմը, որը կոչվում է վեցօրյա պատերազմ, սիոնիստական ռեժիմի կողմից հայտարարվել էր կանխարգելիչ հարձակում ՝ Եգիպտոսի ,Սիրիայի և Հորդանանի դեմ: Թեև Իսրայելի նախկին վարչապետ Մենախեմ Բեգինը 1982 թվականի օգոստոսին New York Times-ին տված հարցազրույցում այս պատերազմի մասին ասել է.« 1967 թվականի հունիսին Սինայում Ջամալ Աբդոլ Նասերի ռազմական տեղակայումը չէր վկայում այն ​​մասին, որ Եգիպտոսը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա։ Մենք պետք է ազնիվ լինենք և չստենք ինքներս մեզ։ Իսրայելն ինքը որոշեց մտնել այս պատերազմի մեջ և սկսել հարձակումը»։ Այսպիսով, արաբա-իսրայելական երրորդ պատերազմը սկսվեց 1967 թվականի հունիսի 5-ին՝ Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի օդանավակայանների և ռազմական օբյեկտների վրա սիոնիստական ​​ռեժիմի անսպասելի հարձակմամբ: Անակնկալ պատերազմները սովորաբար սկսվում են վաղ առավոտյան և գիշերվա մթին, սակայն իսրայելցիներն իրենց ավիահարվածները սկսել են հունիսի 5-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, երբ կատարելապէս լույս էր ։

Հարձակման համար այս ժամի ընտրությունը զարմանալի էր, քանի որ եգիպտացիներն ու նրանց դաշնակիցները հարձակում չէին սպասում սիոնիստներից: Բացի այդ, իսրայելցիները ցանկանում էին օրը ցերեկով տեսնել իրենց թիրախները և ճշգրիտ ոչնչացնել դրանք։ Սիոնիստական ​​ռեժիմի այս հարձակման նպատակն էր ոչնչացնել արաբական երեք երկրների ռազմաօդային ուժերին՝ մինչ այս ռեժիմի դեմ ցամաքային գործողությունների մեկնարկը։Այդ քայլի պատճառով ցամաքում ոչնչացվեցին Սիրիայի,Եգիպտոսի և Հորդանանի 30 ռազմօդանավեր:

Իսրայելը վեց օրվա ընթացքում կարողացավ Եգիպտոսից վերցնել Գազայի հատվածը և Սինայի անապատը, Հորդանանից՝ Արևելյան Ղոդսը և Հորդանան գետի Արևմտյան ափը, իսկ Սիրիայից՝ Գոլանի բարձունքները։

1967 թվականի 6-օրյա պատերազմը, որը արաբների մոտ հայտնի է ,որպես «Ալ-Նակսա» (Պարտության օր), հանգեցրեց 15-25 հազար արաբ զինվորների մահվան և տևեց հունիսի 5-ից 10-ը։

Պատերազմի երրորդ օրը, երբ սիոնիստական ​​ռեժիմը հասել էր ռազմական գործողություններում իր գլխավոր նպատակներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 242 բանաձը հրապարակեց, պատերազմող ուժերի միջև հրադադարի վերաբերյալ, բայց Իսրայելը անտեսելով այս բանաձեւը շարունակեց պատերազմը մինչև 1967 թվականի հունիսի 10-ը, իսկ մինչ զինադադարի հրաման տալը նա գրավեց Սուեզի ջրանցքի ամբողջ արևելյան ափը, Հորդանան գետի արևմտյան ափը, Գոլանի բարձունքները և Սիրիայի մի մասը։

Հունիսի 11-ին արաբների առաջարկով Իսրայելի հետ կնքվել է զինադադարի պայմանագիր և այսպիսով արաբների պարտությամբ ,սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիայի տակ գտնվող օկուպացված տարածքների տարածությունը  եռապատկվեց և օկուպացված տարածքներում բնակվող շուրջ մեկ միլիոն արաբներ անցան այս ռեժիմի անմիջական վերահսկողության տակ։

Հրադադարի պայմանագիրը ավարտվելուց հետո ,սիոնիստական ռեժիմը ,նրանց ովքեր լքել էին օկուպացված տարածքները և անցել հարևան երկրներ ,թույլ չտվեց վերադառնալ և այսպիսով Եգիպտոսում,Սիրիայում ,Հորդանանում և Լիբանանում  պաղեստինցի տարագիրների ալիք բարձրացավ:

.....․․․․․․

Ռամազանի պատերազմը

Ռամազանի պատերազմը, որն իսրայելցիների և արաբական  երկրների միջև կոչվում է «Յոմ Կիպուրի պատերազմ» կամ «Հոկտեմբերյան պատերազմ», տեղի է ունեցել լուսնային հիջրեթի 1398 թվականի Ռամազան ամսի 19-րդ օրը, որը համընկնում է 1973 թվականի հոկտեմբերի օրերին։ Այս ճակատամարտը  ինչ որ ձևով վերջին պատերազմն էր արաբական երկրների և Իսրայելի ռեժիմի միջև։

Վեցօրյա պատերազմին հաջորդած ցաքուցրիվ մարտերը 1973 թվականին վերածվեցին լայնամասշտաբ պատերազմի։Հոկտեմբերի 6-ին Յոմ Կիպուրին,որը  հրեաների սուրբ օրերից մեկն էր, Եգիպտոսը Սուեզի ջրանցքով, իսկ Սիրիան Գոլանի բարձունքներում հարձակվեց Իսրայելի վրա: Եգիպտական ​​ուժերը հատեցին Սուեզի ջրանցքը և առաջ շարժվեցին Սինայի անապատում՝ առանց որևէ լուրջ դիմադրության հանդիպելու։ Երեք օր անց Իսրայելը իր ուժերից շատերին մոբիլիզացնելով կարողացավ հետ մղել եգիպտական ​​հարձակումը, և ճակատամարտը մտցնել փակուղի։ Սիրիացիները միաժամանակ հարձակմամբ գրավեցին Գոլանի զգայուն կետերը, սակայն երեք օր անց Իսրայելը կարողացավ նրանց վերադարձնել պատերազմին նախորդած զինադադարի գիծ և այնուհետև քառօրյա հակահարձակման անցնելով առաջ անցնել Սիրիայի տարածքի խորքում, և մեկ շաբաթ անց Դամասկոսի արվարձանները հայտնվեցին Իսրայելի հրետանու կրակի տակ։

Հոկտեմբերի 22-ին հրադադարի շուրջ ՄԱԿ-ի միջնորդությունը ձախողվեց, և կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրեց հրադադարը խախտելու մեջ։ Երկու օր անց իսրայելցիները զգալիորեն բարելավեցին իրենց դիրքերը և ամբողջությամբ շրջապատեցին Եգիպտոսի ​​երրորդ բանակը Սինայի անապատում և Կարմիր ծովի ափին գտնվող Սուեզ քաղաքը: Հոկտեմբերի 25-ին, երբ, որպես պատերազմական երկու ճակատներից յուրաքանչյուրի հիմնական աջակիցների՝ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունը  հասավ  իր գագաթնակետին, ՄԱԿ-ը երկրորդ անգամը լինելով  հրադադարի կոչ ուղղեց, որով պատերազմը ավարտվեց երկու կողմերի համաձայնությամբ։

Այս պատերազմը շատ խորը և տեւական ազդեցություն ունեցավ հակամարտող կողմերի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի վրա։  Արաբները ,որոնք Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի միակողմանի կոալիցիայի պարտությունից հետո նվաստացել էին  , այս անգամ այս պատերազմում նախնական հաջողություններով,վերականգնեցին իրենց հոգեկանը:

Իսրայելցիները, չնայած մարտադաշտում ձեռք բերած օպերատիվ և մարտավարական նվաճումներին, սակայն հասկացան, որ արաբական ուժերի նկատմամբ իրենց ռազմական գերազանցությունը տևական ​​և երաշխավորված չի լինելու: Այս վերաբերմունքի փոփոխությունը ճանապարհ բացեց երկու կողմերի միջև խաղաղ գործընթացի համար ,մինչև 1978-ին Քեմփ Դեյվիդի պայմանագրով  Սինայի անապատը վերադարձվեց Եգիպտոսին ,իսկ Իսրայելը ճանաչվեց Եգիպտոսի կողմից, որը մինչ այդ նրա գլխավոր թշնամին էր։