«ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը» (1)
Հանուն Աստծու,բարև ձեզ սիրելի բարեկամներ,«ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը»» խորագրով նոր հաղորդաշարն անդրադառնում է ԱՄՆ-ի կողմից երկրների դեմ պատժամիջոցների գործիքային կիրառման չափերին՝ կենտրոնանալով մեդիա մոտեցումների վրա։
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների լայնածավալ գործիքային օգտագործումը տնտեսական, առևտրային, ֆինանսական, ռազմական, դիվանագիտական, անձնական և սպորտային բազմազան ոլորտներում կարելի է վերլուծել տարբեր տեսանկյուններից, հատկապես մարդու իրավունքների տեսանկյունից:Այս հաղորդաշարի ընթացքում կփորձենք քննարկելով պաժամիջոցները ,ուսումնասիրել դրանց ընթացքը: Հաղորդաշարի առաջին բաժնում քննարկելու ենք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ պատժամիջոցների կիրառման գործընթացը։Ընկերակցեք մեզ:
Պատժամիջոցների կիրառումը պատմության ընթացքում հեգեմոն տերությունների քաղաքական միավորների արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է եղել , և դրա պատմությունը հասնում է Վեստֆալիայի պայմանագրին և ազգային պետությունների առաջացմանը : Աթենքը ,ՔԾԱ. 432 թվականին կիրառել է պատժամիջոցներ: Ի համեմատություն աշխարհի մեծ տերություններին , ԱՄՆ-ն, թեև ավելի քիչ անցյալ ունի ,սակայն պատժամիջոցների է դիմել իր անկախության հենց առաջին տարիներից։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ում մի շարք օրենքներ է սահմանվել պատժամիջոցներ կիրառելու համար: ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման պատմությունը վերադառնում է 1807 թվականին նախագահ Ջեֆերսոնի ժամանակներին: Նա «Էմբարգոյի օրենք » անվան տակ սահմանափակումներ է ստեղծել առևտրի համար Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների միջև հակամարտության ժամանակ։Հենց այդ ժամանակաշրջանում էր ,որ ԱՄՆ-ն իր շահերը պաշտպանելու համար իր քաղաքականության մեջ օգտագործեց պատժամիջոցների, պատերազմի և շանտաժի երեք տարբերակները ։
...
1913-1921 թվականներին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը էմբարգոն մեկնաբանել է, որպես «սարսափելի բուժում»:
ԱՄՆ-ի պատժամիջոցների գծով ամենակարևոր փաստաթղթերից է «Թշնամու հետ առևտրի մասին» օրենքը, որը հաստատվել է 1917 թվականին: Այս օրենքը նախագահին ծավալուն լիազորություններ է տալիս «կատարողական հրամանի» տեսքով։ Թշնամու հետ առևտրի մասին օրենքը չեղյալ է հայտարարվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո (1914թ. հուլիսի 28-ից մինչև 1918թ. նոյեմբերի 11): Բայց դրա կետերից մեկը մնացել է: Մաս 5(բ)-ն,որը լիազորում է ԱՄՆ-ի նախագահին հետաքննել և արգելել օտարերկրյա պետությունների հետ կապված բոլոր ֆինանսական գործարքները:
1933 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց օրենք, ըստ որի՝ ԱՄՆ –ի նախագահը կարող էր ազգային արտակարգ դրություն հայտարարել պատերազմի ժամանակ կամ ցանկացած այլ ժամանակաշրջանում։ Այս օրենքի համաձայն՝ 1940 թվականին Գերմանիայի բազմաթիվ ակտիվներ սառեցվեցին: 1941 թվականի հուլիսին, Ինդոնեզիայի վրա ճապոնիայի հարձակումից հետո, Ամերիկայում Ճապոնիայի ակտիվները սառեցվեցին՝ թույլ չտալով Ճապոնիային օգտագործել իր ոսկու պաշարները նավթ և ռազմավարական այլ անհրաժեշտ ապրանքներ գնելու համար: Այս քայլը օգնեց ճապոնացի ազգայնականներին համոզել կառավարությանը հարձակվել Փերլ Հարբոր նավահանգստի վրա: Կոնգրեսի մեկ այլ որոշմամբ, 1977թվականին «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների օրենքը » Միացյալ Նահանգների նախագահին տվել է լայն լիազորություններ՝ գործադիր հրամանի անվան տակ։ Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը այս ընդհանրությանը ավելացրել են ևս մի քանի օրենքներ։
Բարաք Օբամայի (2009-2017թթ.) և Դոնալդ Թրամփի (2017-2021թթ.) կողմից Իրանի Իսլամական Հանրապետության և ապա Ռուսաստանի դեմ ընդունված օրենքների մեծ մասը ապացուցում են ԱՄՆ-ի վարքագիծն այս երկրների հետ հարաբերություններում: Այս օրենքներից և պատժամիջոցներից կարելի է ակնարկել «Իրանում և Սիրիայում մարդու իրավունքների սպառնալիքի նվազեցման մասին 2012 թվականի օրենքին», «Ուկրաինայի ինքնիշխանության, ամբողջականության, ժողովրդավարության և տնտեսական կայունության պաշտպանության մասին օրենքին», և «Հյուսիսային Կորեայի պատժամիջոցների քաղաքականության ուժեղացման օրենքին»:
ԱՄՆ –ի պատժամիջոցների ռեժիմի կառուցվածքի վերջին բաժիններից է «Ընդհանուր պատժամիջոցների մասին օրենքը», որը Դոնալդ Թրամփը կիրառեց 2017 թվականին ՝որը Կացայի կամ «ԱՄՆ-ի թշնամիների դեմ, պատժամիջոցների միջոցով» օրենքն է ։ Նաև ԱՄՆ կառավարությունը մի շարք օրենքներ ընդունեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2021 թվականին հարձակվեց Ուկրաինայի վրա: Վերոնշյալ բոլոր վավերացումները կազմում են պատժամիջոցների հիմնական փաստաթղթերը։
Արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների գործիքային կիրառման շարունակականության պատճառով, այդ երկրում ,ազգային մակարդակի տարբեր ինստիտուտներ են տնօրինում պատժամիջոցների հարցը։ Կենտրոնական հետախուզական կազմակերպությունը (ԿՀՎ), Պետ քարտուղարությունը և Գանձապետարանի նախարարությունը, ԱՄՆ- ում պատժամիջոցների եռանկյունի կառուցվածքն են։ Այս երեք հաստատությունների առաքելություններից են ՝ պահանջվող տեղեկատվության հավաքագրումը,և պատժամիջոցները խախտողների նկատմամբ պատժիչ միջոցների իրականացումը։ Այս ոլորտում հիմնական ինստիտուտը ֆինանսների նախարարությունն է։ Այս նախարարությունը պատասխանատու է պատժամիջոցների կիրառման և պատժամիջոցների կառուցվածքի պահպանման համար, մանավանդ, այն ժամանակվանից երբ պատժամիջոցների ռազմավարության մեջ առավել ընդգծված են դարձել ֆինանսական պատժամիջոցները։ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ պատժամիջոցների կիրառման շրջադարձային կետը գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակ՝ (OFAC)-ն է: Չնայած այս գրասենյակը ստեղծվել է 1950-ականներին, սակայն երկրորդական պատժամիջոցներով, այն դարձել է ԱՄՆ պատժամիջոցների գործադիր կառույցի ամենակարևոր մասը: Այս գրասենյակը ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանումներից մեկն է և պատասխանատու է ԱՄՆ-ի կառավարության կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պատժամիջոցների կիրառման համար՝ առևտրային և ֆինանսական տեղեկատվության հավաքագրման և տնտեսական գործարքների մոնիտորինգի միջոցով:
Պատժամիջոցների անդրազգային մեխանիզմը կարելի է քննարկել պատժամիջոցների միջազգային ռեժիմի շրջանակներում, որին կանդրադառնանք հաղորդման ընթացքում: Ինչպես գիտենք, պատժամիջոցները կամ տնտեսության քաղաքական օգտագործման նպատակն է մի դերակատարի վերաբերմունքի փոփոխությունը ,որպեսզի ընդունի միջազգային չափանիշները ։ Բայց հարցն այն է, թե որո՞նք են այդ չափանիշները և ո՞ր երկրի կամ հաստատության միջոցով են դրանք չափվում։ Հենց այստեղ է ի հայտ գալիս «պատժամիջոցների ռեժիմ» հասկացությունը: Ռեժիմ ,այստեղ նշանակում է սկզբունքներ, նորմեր, կանոններ և որոշումների կայացման ընթացակարգեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և սառը պատերազմի սկզբից հետո, միջազգային համակարգի կառուցվածքի բևեռացումով, ԱՄՆ-ն փորձեց միջազգային կառույցների մի մասի միջոցով ու նաև նոր ինստիտուտների ձևավորմամբ ստեղծել միջազգային պատժամիջոցների ռեժիմ,,որոնց միջոցով վերահսկվեն այլ երկրների վարքագծերը: Միջազգային այս ռեժիմի ամենակարևոր մասը տնտեսական-ֆինանսական դաշտում է։
Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, ինչպես Անվտանգության խորհուրդը, մենաշնորհված են համաշխարհային որոշ գերտերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։ Այս երկիրը որոշիչ դեր ունի նրանց կողմից քաղաքականության մշակման և այլ երկրներին վարկեր տրամադրելու գործում։ Պատժամիջոցը ԱՄՆ-ի հիմնական գործիքներից մեկն է՝ շարունակելու իր տնտեսական գերակայությունը և կանխելու նոր տերությունների ի հայտ գալը: Որպեսզի պատժամիջոցների ռազմավարությունն ավելի արդյունավետ լինի, ԱՄՆ-ն փորձել է այն իրականացնել միջազգային ռեժիմի հովանու ներքո՝ չարաշահելով միջազգային կառույցները։
....
Պատժամիջոցները երեք տեսակի են՝ նախ,միակողմանի պատժամիջոցներ, որոնք սահմանվում են մեկ կամ մի խումբ երկրների կողմից մի երկրի դեմ, երկրորդ՝Միջազգային պատժամիջոցները, որոնք բազմակողմանի են՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նման միջազգային կառույցի հաստատմամբ, և երրորդ տեսակը՝Բազմակողմ պատժամիջոցներն են, երբ դրանք իրականացվում են մի քանի երկրների կողմից թիրախ երկրի դեմ, այսպես կոչված, կամավոր երկրների կոալիցիա:Այսինքն նրանց կոալիցիան ,ովքեր ցանկանում են միանալ պատժամիջոցին: 2022 թվականի փետրվարից Ռուսաստանի դեմ ստեղծված կոալիցիան կամավոր երկրների կոալիցիան է: Այս կոալիցիայում պատժամիջոցներ կիրառող երկրներն ունեն ընդհանուր շահեր։ ԱՄՆ-ն փորձում է իր պատժամիջոցների մեծ մասի համար, որոնց գծով չի կարողացել ստանալ միջազգային կառույցներից թույլտվություն, պատժամիջոցներ կիրառել կոալիցիոն այս տիպի կառույցի միջոցով : Երբ այլ երկրները կամավոր չեն միանում այս կոալիցիային, ԱՄՆ-ն օգտագործում է երկրորդական պատժամիջոցների գործիքը՝ այդ երկրներին ստիպելու միանալ պատժամիջոցների արշավին։ Այս կատեգորիայի թվում են այն պատժամիջոցները, որոնք Դոնալդ Թրամփը սահմանել էր Իրանի դեմ ՀԳՀԾ-ից դուրս գալով ։
Պատժամիջոցների միջազգային ռեժիմին դիմակայելու ամենակարևոր ուղիներից մեկը պատժամիջոցների ենթարկվածների ակումբի ստեղծումն է։ Իսլամական Հանրապետությունը, որը հանդիսանում է այս անարդար և անօրինական պատժամիջոցների հիմնական զոհերից մեկը, առաջարկել է վերոհիշյալ ակումբի ստեղծման գաղափարը,որին կանդրադառնանք առաջիկա հաղորդումների ընթացքում: