«Նորություններ»(90)
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում ,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական ,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:
«Նորություններ»հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը կսկսենք տեխնոլոգիայի ոլորտին առնչվող թեմայով:
Աշխարհում առաջին անգամ Թավրիզի համալսարանում էլեկտրահիդրոդինամիկական մեթոդով ձվի սպիտակուցի փոշի են պատրաստել և արտադրել։Ըստ Թավրիզի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գիտական կազմի անդամ Վահիդ Սիահփուշի, այսօր ձվի սպիտակուցի փոշու պահանջարկը սննդի ֆորմուլացիաների մեջ ,իր հիգիենիկ խնդիրների, հեշտ տեղափոխման, ավելի երկար պահպանման և մանրէաբանական անվտանգության պատճառով շատ ավելին է, քան հեղուկ ձվի սպիտակուցի : Ձվի սպիտակուցի փոշու արտադրության ընդհանուր մեթոդներում, ինչպիսիք են՝ ջերմացան չորացնողները, ջերմությունը օգտագործվում է ձվի հեղուկը չորացնելու համար, որի արդյունքը արտադրանքի ֆունկցիոնալ որակի և սննդային արժեքի նվազումն է: Չորացման համար ,սառեցման մեթոդի կիրառումը նույնպես մատչելի չէ արդյունաբերության մեջ՝ դրա բարձր արժեքի պատճառով:
Ըստ այս հետազոտողի՝ ձվի սպիտակուցի փոշին սպիտակուցի հարուստ աղբյուր է, որն իր ֆունկցիոնալ հատկանիշների շնորհիվ լայնորեն կիրառվում է սննդի վերամշակման արդյունաբերության մեջ, հատկապես՝ հրուշակեղենի և հացերի արտադրության ոլորտում։Վերջին տարիներին մեծ ուշադրության է արժանացել էլեկտրահիդրոդինամիկ չորացման օգտագործումը ,որպես արդիական ոչ ջերմային մեթոդ , ջերմության նկատմամբ զգայուն սննդամթերքի չորացման համար: Այս մեթոդում, օգտագործելով ուժեղ էլեկտրական դաշտ, օգտագործվում է իոնացված օդի հոսք (պլազմա) սննդամթերքի խոնավությունը գոլորշիացնելու համար:
Ըստ այս հետազոտողի, ներկա հետազոտության մեջ, որն անցկացվել է Թավրիզի համալսարանի Կիրառական ֆիզիկայի և աստղագիտության գիտահետազոտական ինստիտուտում, սառը պլազմայի կենսաբանական կիրառման լաբորատորիայում, ձվի սպիտակուցի փոշի է պատրաստվել էլեկտրահիդրոդինամիկական մեթոդով: Այս հետազոտությունից ստացված արդյունքների համաձայն, այս փոշու արտադրությունը այլ մեթոդների համեմատ, ինչպիսիք են ջերմացան չորացումը և սառեցումը, պատրաստված փոշին ավելի քիչ էներգիա և ծախս է պահանջում և ունի ավելի բարձր ֆունկցիոնալ և սննդային հատկություններ: Ըստ այս հետազոտողի, ընթացիկ հետազոտությունը կատարվել է լաբորատոր մասշտաբով, և ուսումնասիրություններ են կատարվում՝ բարելավելու այս մեթոդը առևտրային և արդյունաբերական հարթություններում օգտագործման համար:
Այս հետազոտության նախնական արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Food Chemistry ամսագրում։

....
Ըստ Իրանի Առողջապահության նախարարության հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխտնօրենի հայտարարության՝ Clarivate Web of Science-ում ինդեքսավորված 98 գիտական վարկանիշ ունեցող բժշկական գիտական ամսագրերից 94 ամսագրեր, ազդեցության գործոն ( Impact Factor) ունեն, այսինքն՝ մեկ տասնորդականից մինչև 5 ամբողջ 4 տասնորդական:
Ազդեցության գործոնը(Impact Factor) մի ամսագրի ազդեցության գործոնն է, որը ներառում է տվյալ տարում այդ ամսագրում մեջբերված հոդվածների հարաբերակցությունը հրապարակված հոդվածների նկատմամբ, որոնք մեջբերվել են դրանից երկու տարի առաջ: «Chemical Methodologies» ամսագիրը, որը պատկանում է «Սամի »հրատարակչությանը և ունի 5.6 համահավասար ազդեցության չափանիշ , համարվում է 2022 թվականի ամենաբարձր ազդեցության չափանիշը , որը զեկուցվել է ողջ Իրանի տարածքում հրատարակվող գիտական ամսագրերում, և պատկանում է Ակադեմիական արտակարգ բժշկության արխիվին (5.4) :Ներկայումս Իրանում 175 անուն պարբերաթերթ է գրանցվել Clarivate Web of Science-ում և այս պարբերաթերթերից 98-ը,այսինքն ավելի քան 56%-ը, ունեն գիտահետազոտական վարկանիշ , երկրի Բժշկական գիտությունների հրապարակումների հանձնաժողովի կողմից։

....
Այն բանից հետո, երբ հետազոտողները կարողացան կենդանական մի մոդելում հաջողությամբ վերականգնել նյարդային վնասը , պարկինսոնի հիվանդության ցողունային բջիջներով նոր բուժումը մեկ քայլ ավելի է մոտեցել կլինիկական փորձարկումներին:
Scripps Research Institute-ի և Cardiff համալսարանի հետազոտողները կարողացել են նոր նյարդեր աճեցնել՝ օգտագործելով պարկինսոնի հիվանդությամբ տառապող երկու մարդու մաշկից վերցված բազմա պոտենտ(iPSCs) ցողունային բջիջներից: Այնուհետև այս նյարդերը փոխպատվաստվել են դեգեներատիվ մկների մեջ:
Դեգեներատիվը հիվանդության տեսակ է, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է հյուսվածքների կամ օրգանների քայքայման: Նոր բջիջները աճելու ժամանակ, կարողացել են փոխարինել վնասված նյարդերը և, հնարավոր է, հակադարձել նյարդերի վնասման հետ կապված ֆիզիկական վնասին:
Թեև ներկայումս բազմաթիվ կլինիկական հետազոտություններ են իրականացվում ցողունային բջիջների ոլորտում, բայց սա առաջին անգամ է, որ օգտագործվում է ավտոլոգային բուժում: Սա այն իմաստով է, որ լաբորատորիայում աճեցված բջիջները պատկանելու են նույն անձին, ով ստանում է փոխպատվաստումը: Այս արդյունքները մեզ վստահություն են տալիս, որ Պարկինսոնի բուժման անհատականացված բուժումը հնարավոր է:
Այլ մարմիններից վերցված բջիջները պահանջում են վերամշակում, որը կարող է դժվար լինել հիվանդի համար: Ըստ Scripps հետազոտական կենտրոնի տնօրեն ,պրոֆեսոր Ջոն Լորինգի, երբ մեկ այլ մարդու բջիջներից վերցված նյարդերը փոխպատվաստվում են հիվանդի մարմնին, մարմնի իմունային համակարգը մերժում է դրանք: Ուստի պետք է օգտագործել իմունոպրեսիվ դեղամիջոցներ, որոնք հաճախ լավ ազդեցություն չեն ունենում։Այս հետազոտությունը կարևոր առաջընթաց է Պարկինսոնի հիվանդության համար ավտոլոգային բջիջների փոխարինման թերապիայի զարգացման գործում:

....
ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գևին Շմիդտը նշել է, որ այս տարվա հուլիսը կարող է լինել վերջին մի քանի հարյուր տարվա ամենաշոգ ամիսը։
Շմիդտը այս լուրը հայտարարեց Վաշինգտոնում ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ և կլիմայի փորձագետների և այլ կազմակերպությունների ղեկավարների հավաքի ժամանակ, ինչպիսիք են ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը և այս կազմակերպության գլխավոր գիտնական Քիթ Կալվինը: Հանդիպումն անցկացվել է այն պայմաններում , երբ ամառվա մեկնարկը ներկայացնում էր կլիմայական ճգնաժամը: Նոր Անգլիայում (New England) մահացու ջրհեղեղներ են տեղի ունեցել, իսկ Կանադայում անտառային հրդեհները ծխով են լցրել ԱՄՆ-ի քաղաքները։Մյուս կողմից, միլիոնավոր մարդիկ շոգի ալիքի դիմաց են կանգնել, և այս երկրի հարավում և արևմուտքում գրանցվել են ռեկորդային ջերմաստիճաններ։
Շմիդտի խոսքով՝ ամբողջ աշխարհում մենք ականատես ենք լինում աննախադեպ փոփոխությունների։ Չնայած այս փոփոխությունները հանկարծակի են թվում, հետազոտողները զարմացած չեն դրանցից: Վերջին 4 տասնամյակների ընթացքում օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր տասնամյակում աճել է: Բարձր ջերմաստիճանը մեծացնում է հավանականությունը, որ 2023 թվականը ռեկորդային ամենաշոգ տարին համարվի: Նաև, Շմիդտի հաշվարկներով, 50% հավանականություն կա, որ երկրագնդի ջերմաստիճանն այս տարի ռեկորդ սահմանի։ Ըստ այլ մոդելների՝ այս տարի ռեկորդային ջերմաստիճանի հավանականությունը 80% է։
Սա այն պարագայում է ,երբ հետազոտողները կանխատեսում են, որ 2024 թվականին ավելի շոգ է լինելու, քան 2023 թվականին։

.....
Իրանական մորդադ ամսի 11-ին (2023 թվականի օգոստոսի 2-ին) ֆրանսիական կինոթատրոններում էկրան կբարձրանա «Լուռ քաղաք» ֆիլմը, որի ռեժիսորն է Ահմադ Բահրամին, պրոդյուսերը Ռեզա Մոհաղեղը։
Այս ռեժիսորն արդեն արժանացել է Տալլինի «Սև գիշերներ» միջազգային կինոփառատոնի լավագույն ռեժիսոր մրցանակին՝ «Լուռ քաղաք» ֆիլմի համար։ Այս ստեղծագործության պրոդյուսեր Ռեզա Մոհաղեղից ներկայումս Ֆրանսիայի կինոթատրոններում էկրան է բարձրանում ռեժիսոր Հադի Մոհաղեղի «Դերբ» ֆիլմը և ունեցել է ավելի քան 20 հազար հանդիսատես։
Ռեժիսոր և սցենարիստ Ահմեդ Բահրամիի «Լուռ քաղաք» ֆիլմում դերերով հանդես են եկել դերասաններ, ինչպիսիք են՝ Բարան Քոսարին, Ալի Բաղերին, Բաբաք Քարիմին, Բեհզադ Դուրանին, Մոհսեն Մեհրի Դարվի, Քարիմ Շարահին և Հաբիբ Շարահին։
Այս ֆիլմի պատմության ամփոփագրում ասված է.« Բեմանին 10 տարի բանտում է անցկացրել ամուսնու սպանության համար, իսկ երեխան հանձնվել է ամուսնու ընտանիքին: Ժամանակավորապես ազատ արձակվելով՝ նա անմիջապես փնտրում է որդուն։ Բեմանին գնում է մեքենաների ջարդոնի արտադրամաս, որտեղ աշխատում է իր ամուսնու եղբայրը Էբին, բայց նա ասում է, որ ինքը ոչինչ չգիտի նրա որդու ճակատագրի մասին...»:
«Լուռ քաղաքը» Ահմեդ Բահրամիի երկրորդ խաղարկային ֆիլմն է «Լուռ դաշտ» ֆիլմից հետո, որն արժանացել է Վենետիկի «հորիզոններ» մրցանակին։ Այս երկու ֆիլմերը ընդհանրություններ ունեն արտադրության ոճում, որը հայտնի է որպես Բահրամի ֆիլմերի ստեղծման ոճ։
