ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք (1.Հյուսիսատլանտյան դաշինքի ձևավորման նախապատմությունը)
https://parstoday.ir/hy/radio/world-i208052-ՆԱՏՕ_ի_ընդլայնումը_դեպի_արևելք_(1.Հյուսիսատլանտյան_դաշինքի_ձևավորման_նախապատմությունը)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք հինգ մասից բաղկացած «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք» հաղորդաշարի առաջին համարը,որի ընթացքում կքննարկենք Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծման նախապատմությունը և ՆԱՏՕ-ի ամենակարևոր պատերազմներից մի քանիսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2023 10:53 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք հինգ մասից բաղկացած «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք» հաղորդաշարի առաջին համարը,որի ընթացքում կքննարկենք Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծման նախապատմությունը և ՆԱՏՕ-ի ամենակարևոր պատերազմներից մի քանիսը։

Հյուսիսատլանտյան պայմանագիրը միջազգային համաձայնագիր է,որը կնքվել է 1949 թվականի ապրիլի 4-ին, Վաշինգտոն քաղաքում։ Հյուսիսատլանտյան պայմանագիրը հիմադիր փաստաթուղթ դարձավ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կամ անգլերեն հապամվամբ ՆԱՏՕ-ի (NATO, North Atlantic Treaty Organization) ստեղծման համար։

Այս ռազմական դաշինքը ձգտում էր դիմակայել Խորհրդային Միությանը, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Նրա հիմնական անդամներն էին Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Անգլիան և Միացյալ Նահանգները։ Հունաստանն ու Թուրքիան միացել են այս պայմանագրին 1952 թվականին, իսկ Իսպանիան՝ 1982 թվականին։ Արևմտյան Գերմանիան միացավ այս միությանը 1955 թվականին, իսկ Արևելյան Գերմանիան՝ 1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո։ 1997 թվականից ի վեր, չնայած Ռուսաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններին, ՆԱՏՕ-ն ընդլայնվել է դեպի արևելք՝ լարվածության և բռնության ալիք առաջացնելով Եվրասիական տարածաշրջանում։ 1997 թվականից նրան միացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովենիան, Ալբանիան և Խորվաթիան։ Չեռնոգորիան միացել է այս ռազմական կազմակերպությանը 2017 թվականին, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ 2020 թվականին։

2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, Ամերիկայի սադրանքով, ակտիվացան Ռուսաստանի որոշ հարևանների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շարժումները։ Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 2023 թվականի ապրիլի 4-ին, ինչը ամենաարագ անդամակցության գործընթացն էր այս պայմանագրի պատմության մեջ։ Ներկայումս Շվեդիան և Ուկրաինան նույնպես գտնվում են ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում, ինչը մեծացնում է լարվածության հեռանկարը Եվրասիական տարածաշրջանում։

ՆԱՏՕ-ի անդամների ընդլայնումը Խորհրդային Միության փլուզումից հետո

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկու գաղափարախոսությունները՝ կապիտալիզմը և կոմունիզմը, գերիշխում էին միջազգային հարաբերությունների ասպարեզում։ Այնպես, որ այս երկու գաղափարախոսությունները միմյանց հետ մրցեցին երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության տեսքով, այսինքն՝ որպես միակ երկրներ, որոնք կարողացան գոյատևել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

Այս մրցույթի գլխավոր տեսարանը Եվրոպա մայրցամաքն էր, և Գերմանիան բաժանվելով երկու երկրների՝ Արևելյան և Արևմտյան Գերմանիայի, Եվրոպան գործնականում բաժանվեց երկու ճամբարի՝ Արևելյան և Արևմտյան։ Ավերված Եվրոպան հնարավորություն չուներ դիմակայելու և պատնեշ ստեղծելու Խորհրդային Միության և ԱՄՆ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության դեմ։ Նման իրավիճակում Ամերիկայի Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ստեղծեցին ՆԱՏՕ-ի կազմակերպությունը, որպեսզի խոչընդոտ ստեղծեն Խորհրդային Միության և  դեպի Արևմտյան Եվրոպա կոմունիզմի տարածման դեմ:

ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ստորագրող երկրները պայմանավորվել են մեկ կամ մի քանի անդամ երկրների դեմ ռազմական հարձակումը դիտարկել որպես հարձակում բոլոր անդամ երկրների վրա և հակազդել դրան։ Կամ անհապաղ ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք նրանք կհամարեն անհրաժեշտ, ներառյալ զինված ուժի կիրառումը, Հյուսիսային Ատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը վերականգնելու և պահպանելու համար՝ առանձնապես և այլ կողմերի հետ համաձայնեցված: ՆԱՏՕ-ն առաջին անգամ կիրառել է V հոդվածը 2001 թվականին՝ սեպտեմբերի 11-ի ենթադրյալ հարձակումներից հետո:

*********************

Մի պատկեր ՆԱՏՕ-ի հանդիպումներից

Հակադարձելով ՆԱՏՕ-ի ստեղծման՝ Խորհրդային Միությունը Վարշավայի պայմանագիրը կնքեց 1955 թվականին խորհրդային ութ երկրների՝ Ալբանիայի, Արևելյան Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Լեհաստանի և Հունգարիայի միջև։ Վարշավայի համաձայնությունը ՆԱՏՕ-ին ի պատասխան պայմանագիր էր, որով անդամ երկրների բոլոր զինված ուժերի համար ստեղծվեց միասնական հրամանատարական շտաբ։

Այս պայմանագիրը ստորագրողները պարտավորվել են իրենց հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքներից և ուժի կիրառումից, և երբ անդամ երկրներից որևէ մեկի վրա հարձակում տեղի ունենա, նրանք ամբողջ ուժով այդ երկրին օգնության կշտապեն։ Սակայն 1956 թվականի Հունգարիայի և 1968 թվականի Չեխոսլովակիայի հեղափոխություններին Խորհրդային Միության միջամտությամբ խախտվեց չմիջամտելու օրենքը և մեծապես տուժեց այս պայմանագրի զսպող ուժը։ Չնայած դրան, սովետները երկու դեպքում էլ պնդում էին, որ իրենց հրավիրել են, ուստի այս օրենքը չի խախտվել։ Վարշավայի պայմանագիրը գոյատևեց մինչև 1989 թվական: Չնայած ՆԱՏՕ-ն ստեղծվել է Խորհրդային Միության կողմից զգացվող վտանգի դեմ, սակայն այն շարունակել է աշխատել Խորհրդային Միության փլուզումից հետո և այսօր հավակնում է իր համար գլոբալ դերակատարում ունենալ անվտանգության ոլորտում։

Խորհրդային Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ն ընդլայնեց իր ներգրավվածությունը աշխարհի բոլոր մասերում: Այն բանից հետո, երբ 1990 թվականին Իրաքի բասական ռեժիմը հարձակվեց Քուվեյթի վրա, ՆԱՏՕ-ի ուժերը այլ երկրների կոալիցիայի հետ միասին Քուվեյթում իրականացրեցին «Անապատի փոթորիկ» գործողությունը: Սկզբում Անվտանգության խորհուրդը վերջնագիր էր ներկայացրել Սադամ Հուսեյնին՝ հեռանալ Քուվեյթից։ Սակայն նա ի պատասխան հայտարարեց, որ կդադարեցնի Քուվեյթի օկուպացիան միայն այն դեպքում, եթե Իսրայելի ռեժիմը ազատի Հորդանան գետի Արևմտյան ափը։ Ջորջ Բուշ ավագը զինել է ՆԱՏՕ-ի և կոալիցիոն ուժերը և հրամայել «Փոթորիկ» գործողությունն իրականացնել Քուվեյթի օկուպացիայից վեց ամիս անց:


Քուվեյթից նահանջելիս իրաքյան ուժերի այսպես կոչված կորուստների մայրուղի

Պարսից ծոցի առաջին պատերազմից հետո ՆԱՏՕ-ն Իրաքին մեղադրեց զանգվածային ոչնչացման և այլ արգելված զենքեր մշակելու մեջ։ Պնդում, որն իրականում պատրվակ էր Իրաքի վրա հարձակվելու համար և երբեք չապացուցվեց: ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական հարձակումները ժամանակ առ ժամանակ իրականացվել են Իրաքում, որոնցից ամենամեծը «Անապատի աղվես» օպերացիան էր, որն իրականացվել է 1998 թվականին: Ի վերջո, 2003 թվականին Միացյալ Նահանգների ռազմական ուժերը և ՆԱՏՕ-ի որոշ այլ անդամներ սկսեցին ամբողջական գործողությունը: Կազմակերպված մասշտաբային ռազմական հարձակում Իրաքի վրա, որն աղետալի հետևանքներ ունեցավ։ Մինչ այդ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների կողմից Աֆղանստանի օկուպացիայի ողբերգությունը։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը զգուշացրեց թալիբներին «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ-ին հանձնելու մասին: Այն բանից հետո, երբ թալիբները մերժեցին ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջը, 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի վրա հարձակվելու հրաման արձակվեց՝ «Operation Long Term Freedom» պաշտոնական անվանումով։ Աֆղանստանի օկուպացիան տևեց քսան տարի, բայց ոչ միայն Աֆղանստանում չհաստատվեց ժողովրդավարություն, այլ տասնյակ հազարավոր աֆղան խաղաղ բնակիչներ սպանվեցին և վիրավորվեցին ԱՄՆ-ի և ISAF-ի ուժերի հարձակումների հետևանքով։ Ի վերջո, 2021 թվականի օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի դուրս գալով, թալիբները կրկին վերահսկողության տակ առան Աֆղանստանը:

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ

 

Փաստն այն է, որ Վարշավայի պայմանագրի լուծարումից, Խորհրդային Միության փլուզումից և Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն ոչ միայն շարունակեց գոյություն ունենալ իր փիլիսոփայությանը հակառակ, այլև ընդլայնեց իր սահմանները դեպի Արևելյան Եվրոպա: Թեև ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին հավաստիացրել էին, որ ՆԱՏՕ-ն երբեք չի ընդլայնվի դեպի արևելք, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ն ակտիվացավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները ներգրավելու համար և չկատարեց իր հանձնառություննեը Մոսկվայի նկատմամբ:

Իրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Հոսեյն Դահեշյարը Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ ասել է.«Ռուսաստանի Դաշնության անկախացումից ի վեր, շատ դեպքերում նրա կառավարիչները տեսել են ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի հիմնարար շահերն անտեսելու նվազագույն զսպվածություն և մեծ ջանք»: ՆԱՏՕ-ն հաստատվել է Ռուսաստանի շրջակա տարածքներում, իսկ Եվրամիությունը տնտեսական բևեռի տեսքով ստեղծել է Ռուսաստանի համար զրո հաշվով»:

 

Բարեկամներ ավարտվեց «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք» հաղորդաշարի առաջին համարը: Մինչ նոր հանդիպում եթերում ամենայն բարիք ձեզ: