ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը (2)
Հանուն Աստծո, ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ, առաջիկա րոպեներին ձեզ հետ ենք լինելու «ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը» խորագրով հաղորդաշարի հերթական համարով: ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների լայնածավալ կիրառումը տնտեսական, առևտրային, ֆինանսական, ռազմական, դիվանագիտական, անձնական , սպորտային և այլ ոլորտներում կարելի է քննարկել տարբեր կողմերից, հատկապես մարդու իրավունքների տեսանկյունից: Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կանդրադառնանք պատժամիջոցների ընթացքին։ Մնացեք մեզ հետ:
Մայքլ Մանդելբաումը (Michael Mandelbaum) «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության չորս շրջանները» գրքում առաջարկում է նոր դասակարգում՝ այս երկրի արտաքին քաղաքականության էվոլյուցիան հասկանալու համար: Մանդելբաումը ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իր կազմավորման պահից մինչև 2015 թվականը բաժանում է չորս տարբեր ժամանակաշրջանների: Այս չորս ժամանակաշրջաններն են՝ ԱՄՆ-ն որպես թույլ տերություն՝ 1765-1865թթ., ԱՄՆ-ն որպես մեծ տերություն 1865-1945թթ. ԱՄՆ-ն որպես գերտերություն 1945-1990 թվականներին, և վերջապես ԱՄՆ-ն որպես աշխարհի միակ գերտերություն 1990-2015 թվականներին:
Մանդելբաումի կարծիքով, արտաքին քաղաքական նպատակների իրականացման համար տնտեսական գործիքների, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառումը ամերիկյան արտաքին քաղաքականության բոլոր չորս ժամանակաշրջանների ընդհանուր հատկանիշն է։ Թեև այս պնդումը կարող է ճիշտ լինել, սակայն ԱՄՆ-ի կողմից տնտեսությունը որպես գործիք օգտագործելու չափը, հատկապես զրկելու և սահմանափակելու առումով, որոշիչ բացասական ազդեցություն կունենա ապագայում աշխարհի բնակչության հասարակական կարծիքում ԱՄՆ-ի հեղինակության վրա: Որովհետև այս երկրի կողմից պատժամիջոցների գործիքային կիրառումը աճող միտում է ունեցել, և այս հեգեմոնական քաղաքականության բացասական հետևանքները չեն վրիպում աշխարհի աչքերից։
******
Մինչև Ազգերի լիգայի ստեղծումը տնտեսական պատժամիջոցները կիրառվում էին միակողմանիորեն կամ երկրների կոալիցիայի կողմից մեկ այլ երկրի դեմ։ Ազգերի լիգայի ստեղծմամբ պատժամիջոցները ինստիտուցիոնալ բնույթ ստացան։ Ազգերի լիգայի խարտիայի 16-րդ հոդվածը անդամներից պահանջում էր խզել իրենց առևտրային և ֆինանսական հարաբերությունները այն անդամի հետ, որը պատերազմի կդիմի, հակառակ խարտիայով նախատեսված իր պարտավորություններին: Ըստ այդմ, Ազգերի լիգան պատժամիջոցներ կիրառեց 1921թ. Հարավսլավիայի դեմ, 1925թ.՝ Հունաստանին դեմ, 1932-35թթ.՝ Պարագվայի և Բոլիվիայի դեմ, 1935-36թթ.՝ Իտալիայի դեմ։ Իհարկե, 1935-36 թվականներին Իտալիայի նկատմամբ էմբարգոները հաջողությամբ չպսակվեցին, քանի որ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչը հանգեցրեց Ազգերի լիգայի փլուզմանը:
1914-ից 1945 թվականներին պատժամիջոցները սովորաբար կիրառվում էին ռազմական արկածախնդրությանը դիմակայելու և երկրներին ռազմական հարձակումից զերծ պահելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանված էմբարգոները շատ ավելի լայն նպատակներ էին հետապնդում, քան 1945 թվականից առաջ կիրառված էմբարգոները։ Ազգերի լիգան և ՄԱԿ-ը, որոնք ստեղծվել են երկու համաշխարհային պատերազմների ավերակների վրա, պատժամիջոցներ են կիրառել պատերազմները կանխելու համար։ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը համընկել է սառը պատերազմի մեկնարկին և աշխարհում ոչ ճկուն երկբևեռության հետ։ Ռազմական գործողությունները բացահայտ կամ միջնորդված կերպով որպես գործիք օգտագործելու պատճառով այնքան էլ ուշադրության չէին արժանանում պատժամիջոցները, իսկ պատժամիջոցների կիրառման դեպքերը հազվադեպ էին ՄԱԿ-ի ստեղծման առաջին տասնամյակներում:
******
Միավորված ազգերի կազմակերպության կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք հաճախ կիրառվում էին Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ կամ պնդմամբ, 1950-ական թվականներին ներառում էին 15 կետ, 60-ականներին՝ 20 կետ, 70-ականներին՝ 37 կետ, 80-ականներին՝ 23 կետ, 90-ականներին՝ առնվազն 50 կետ: 1960-1990 թվականներին պատժամիջոցների մեծ մասը սահմանվել է միակողմանիորեն, հաճախ Միացյալ Նահանգների կողմից: 1970-ականներին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր սահմանում երկրների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար, իսկ 1980-ականների վերջին Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցներ կիրառելու պատճառաբանություններից էին ահաբեկչության, թմրամիջոցների և զենքի տարածման սպառնալիքները:
Առաջին համաշխարհային պատերազմից մինչև 1990 թվականը, այսինքն՝ մոտ 75 տարվա ընթացքում, հաստատվել և կիրառվել են ընդհանուր առմամբ 115 տնտեսական պատժամիջոցներ տարբեր երկրների դեմ, ինչը միջին հաշվով կազմում է տարեկան 1,5 պատժամիջոց։ Աշխարհի՝ ընդհանուր 115 տնտեսական պատժամիջոցներից 77-ի պատասխանատուն եղել է ԱՄՆ կառավարությունը, այսինքն՝ 1915-1990 թվականների ընթացքում բոլոր պատժամիջոցների 67%-ը։
1979թ. Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո պատժամիջոցները դարձան Իրանի դեմ ԱՄՆ արտաքին քաղաքականության ֆիքսված գործիքակազմերից մեկը, որը շարունակվել է վերջին 4 տասնամյակներում։
Սառը պատերազմի ավարտը համընկավ միջազգային պատժամիջոցների նոր դարաշրջանի մեկնարկի հետ։ Միաբևեռ աշխարհակարգն իրականացնելու երազանքով Ջորջ Բուշ ավագը ոչ միայն առավելագույն չափով դիմեց ռազմական ուժի կիրառմանը, հատկապես Իրաքի վրա հարձակման ժամանակ, այդ երկրի զինվորականներին Քուվեյթից վտարելու նպատակով, այլև 1990-ականներին կիրառեց այնքան պատժամիջոցներ, որ այս տասնամյակը կոչվեց «Պատժամիջոցների տասնամյակ»։ Այս տասնամյակում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է համաշխարհային պատժամիջոցների 92%-ը։ ԱՄՆ-ն էմբարգո է կիրառել 35 երկրի նկատմամբ ընդամենը 1993-96 թվականներին։ Այս պատժամիջոցները սահմանվել են տարբեր պատրվակներով, ինչպիսիք են Հարավսլավիայում, Ռուանդայում և Անգոլայում մարդու իրավունքների խախտումները, Իրաքի ներխուժումը Քուվեյթ և Սուդանի, Լիբիայի և Աֆղանստանի կառավարությունների կողմից ահաբեկչությանն աջակցելը:
******
ԱՄՆ-ն ձգտել է պատժամիջոցներով թելադրել իր ցանկալի աշխարհակարգի միջազգային ռեժիմը, սակայն կույր պատժամիջոցները, որոնք հսկայական աղետների հանգեցրին պատժամիջոցների տակ գտնվող մի շարք երկրներում, ինչպիսին է Իրաքը, պատճառ դարձան, որ մի շարք տեսաբաններ, ինչպիսին Ռիչարդ Հաասն է, «պատժամիջոցների մոլուցք» անվանումն են կիրառել ամերիկյան արտաքին քաղաքականության համար:
Այս բնորոշմամբ ԱՄՆ-ն հատկապես սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո կրկին սկսեց պատժամիջոցների գործիքային կիրառումը, որը շարունակվում է մինչ այժմ: Պատժամիջոցները դարձել են ամերիկյան գերիշխանության գործիքներից մեկը։
*****
Ներկայացված բոլոր փաստարկներից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն իր անկախությունից ի վեր ձգտել է չարաշահել տնտեսության գործիքակազմը իր արտաքին քաղաքականության մեջ, սակայն այդ մոտեցման կիրառման չափը պայմանավորված է եղել է միջազգային քաղաքականության մեջ այդ երկրի հզորության աստիճանով, այնպես որ Երկրորդ համաշխարհային պատերազմից և ՄԱԿ-ի հիմնադրումից հետո ԱՄՆ-ն դուրս եկավ միջազգային ասպարեզ և պատժամիջոցներն աստիճանաբար դարձան այդ երկրի արտաքին քաղաքականության կարևոր գործիքներից մեկը։ Պատժամիջոցների կիրառման հետ կապված ժամանակի ընթացքում Միացյալ Նահանգներում ստեղծվել են մի շարք փաստաթղթեր և կառույցներ։
******
*****
Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժային կառուցվածքի տարբեր հատվածներ ազդեցություն ունեն պատժամիջոցների կիրառման հարցում։ 1990-ականները համարվում են այս երկրի համար պատժամիջոցների գործիքակազմի չարաշահման ամենացայտուն պատմական շրջաններից մեկը։ Այս բնութագրմամբ, սակայն, այս գործիքի անարդյունավետությունը պատճառ դարձավ, որ այն արժանանա խիստ քննադատության։ Փորձագետների կարծիքով՝ Միացյալ Նահանգների միակողմանի քաղաքականությունը և միակողմանի ու խտրական պատժամիջոցների կիրառումը վկայում են այն մասին, որ այդ հեգեմոնական քաղաքականությունը ոչ միայն անարդյունավետ չի եղել սահմանված նպատակներին հասնելու համար, այլև ունեցել են հետևանքներ մարդու իրավունքների հետ կապված։
Իրանի և Ռուսաստանի պես երկրները, որոնք երկուսն էլ գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ, այս իրավիճակը դիտարկել են որպես հնարավորություն՝ իրենց հարաբերություններն ամրապնդելու համար։
Փաստորեն, պատժամիջոցները չհասան իրենց ԱՄՆ-ի որդեգրած հիմնական նպատակին, այդ իսկ պատճառով այն քննադատության է ենթարկվել հենց ամերիկացիների կողմից։ Օրինակ, Թեհրանի դեմ ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների հիմնական նպատակն էր հայտարարվել Իրանի խաղաղ բնույթի միջուկային հզորության վերահսկումը, սակայն դա ոչ միայն չհասավ իր նպատակին, այլեւ մեծացավ Իրանի միջուկային հզորությունը։
Բարեկամներ, հաղորդաշարի հաջորդ մասերում քննարկելու ենք ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չարաշահման հարցը՝ որպես երկրների դեմ զսպման և փոփոխության գործիք։
....
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց «ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը» հաղորդաշարի հերթական թողարկումը։