Փոդքասթ. Աշխարհի պատմությունը (7-րդ էպիզոդ՝ Մարդկանց որս)
https://parstoday.ir/hy/radio/world-i208442-Փոդքասթ._Աշխարհի_պատմությունը_(7_րդ_էպիզոդ_Մարդկանց_որս)
Առաջին պորտուգալացի արքայազն Հենրիխը,ով ծովագնացության սիրահար էր, և սիրում էր նոր տարածքներ հայտնաբերել, ում շնորհիվ պորտուգալացիները  ոտք դրեցին օվկիանոսներ,  Աֆրիկայի ափերին դեպի Ատլանտյան օվկիանոսի հարավ առաջ շարժվելով, բոլորին ապացուցեց, որ Աֆրիկան շատ ավելի մեծ է, քան նրանք կարծում էին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 07:55 Asia/Tehran

Առաջին պորտուգալացի արքայազն Հենրիխը,ով ծովագնացության սիրահար էր, և սիրում էր նոր տարածքներ հայտնաբերել, ում շնորհիվ պորտուգալացիները  ոտք դրեցին օվկիանոսներ,  Աֆրիկայի ափերին դեպի Ատլանտյան օվկիանոսի հարավ առաջ շարժվելով, բոլորին ապացուցեց, որ Աֆրիկան շատ ավելի մեծ է, քան նրանք կարծում էին:

Առաջին պորտուգալացի արքայազն Հենրիխը,ով ծովագնացության սիրահար էր, և սիրում էր նոր տարածքներ հայտնաբերել, ում շնորհիվ պորտուգալացիները  ոտք դրեցին օվկիանոսներ,  Աֆրիկայի ափերին դեպի Ատլանտյան օվկիանոսի հարավ առաջ շարժվելով, բոլորին ապացուցեց, որ Աֆրիկան շատ ավելի մեծ է, քան նրանք կարծում էին:

Սա «Աշխարհի պատմությունը» փոդքասթերի շարքից 7-րդ էպիզոդն է:  Պատմություն և հուշեր՝ մեծ առագաստանավերի, երկար ու բարակ ճանապարհորդությունների, հսկայական հարթավայրերի և բամբակի դաշտերի մասին:

.............................................

Հենրիխը  Աֆրիկայի ոսկու, փղոսկրի  և պղպեղի  սիրահար էր, բայց Աֆրիկան ​​այլ գրավչություն ևս ուներ նրա համար:Դա ստրուկն էր:

Աշխարհում հնագույն ժամանակներում տիրել է ստրկություն։ Մարդիկ, ովքեր գերի էին ընկել պատերազմներում կամ քարավանների  վրա հարձակված ավազակների ճանկն ընկել, որոշ դեպքերում ստիպված էին առանց աշխատավարձ ստանալու ծառայել այլ մարդկանց: Բայց այն տարիներին, երբ եվրոպացիները ծովային ճանապարհորդություններով նվաճեցին նոր մայրցամաքներ և երկրներ, ստրկությունը նոր կարգավիճակ ստացավ:

Գրավված տարածքները ունեին բազմաթիվ ռեսուրսներ և հանքեր, և նրանց հսկայական հարթավայրերը հարմար էին գյուղատնտեսության համար, բայց այս ամենի օգտագործումը պահանջում էր աշխատուժ, ուստի ստրուկների օգտագործումը լավագույն միջոցն էր, որ եվրոպացիները գտան այս հսկայական աշխատուժը ապահովելու համար:

Պորտուգալացիները, որոնք ծովային ճանապարհորդությունների ռահվիրաներ էին, եվրոպական այլ երկրներից առաջ սկսեցին ստրկավաճառությունը, բայց շուտով այլ երկրներ միացան այս եկամտաբեր շուկային։ Ստրկատիրությունը գոյություն է ունեցել  վաղ ժամանակաշրջաններում, բայց ոչ մի երկիր դա չի արել այնքան ծավալուն, որքան եվրոպական երկրները 16-18-րդ դարերում: Այս տարիների ընթացքում ստրկավաճառությունը դարձավ մարդկության պատմության մեջ ամենամեծ բռնի գաղթը։

....................................................

Աֆրիկյան ցեղերը մշտական ​​պատերազմի մեջ էին միմյանց հետ, և հաղթող  ցեղը ստրկացնում էր պարտված ցեղի տղամարդկանց ու կանանց: Երբեմն  այդ մարդկանց պահում էր իր մոտ, երբեմն էլ՝ վաճառում։ Աֆրիկացիները ուժեղ և աշխատասեր ռասա էին, և արքայազն Հենրիխը կարծում էր, որ Պորտուգալիայում նրանց աշխատուժի կարիքը կա, ուստի նա Գոնկալուս անունով  իր նավաստիներից մեկին հրամայեց, գնալ Աֆրիկայի ափեր՝ ստրուկներ որսալու:

Գոնկալուսը նավարկեց Աֆրիկյան մայրցամաքի արևմտյան ափով և երբ հասավ Սենեգալի ափին, նրա ուշադրությունը գրավեցին ձկնորսությամբ զբաղվող տղամարդիկ և կանայք: Ափին երևում էին փայտից ու ծղոտից կառուցված ձկնորսների փոքրիկ խրճիթները։Գոնկալուսը սպասեց մինչև գիշեր, ձկնորսները մայրամուտից առաջ վերադարձան ափ։ Այժմ նրանք հավաքվել էին իրենց խրճիթներում և ցրված չէին ափի և ծովի այլ մասերում։ Երբ մութն ընկավ, պորտուգալացիների նավակները առանձնացան նավի կորպուսից և շարժվեցին դեպի ափ։Պորտուգալացի զինվորները հարձակվեցին խրճիթների վրա, սպանեցին չորս տղամարդու, իսկ տասը կանանց, տղամարդկանց և երեխաների գերեվարեցին ու  տարան նավի մեջ։

Պորտուգալական նավն այս տասը ստրուկներով շարժվեց դեպի Լիսաբոն։ Լիսաբոնում արքայազն Հենրիխը շատ ուրախացավ՝ տեսնելով վզին ու ոտքերին կապած շղթաներով  տասը ստրուկներին, որոնք դուրս էին գալիս նավից։ Այս իրադարձությունը տեղի է ունեցել 1441 թ.։

Հենրիխն ուրախ էր տեսնելով ստրուկներին, բայց չէր բավարարվում։ Ամեն տարի Աֆրիկայում բազմաթիվ ստրուկների առևտուր էին անում, և Պորտուգալիան մասնաբաժին չուներ այս առևտրում, նա հենարան էր փնտրում Աֆրիկայում, որպեսզի մենաշնորհի ստրուկների վաճառքը այս մայրցամաքի հյուսիսում: Նա ևս մեկ անգամ նավով շարժվեց դեպի Աֆրիկայի ամենամեծ երկիրը համարվող Մարոկկո, այն գրավելու նպատակով։ Մարոկկոյի ափ իջնելուց հետո պորտուգալացի զինվորները առաջ շարժվեցին դեպի անապատ և կարողացան գրավել Սեուտա քաղաքը։ Հենրիխը ոգևորված այս հաղթանակով, անապատում իր զինվորների հետ առաջ էր շարժվում, երբ նրան դարանակալեցին մարոկկացիները։ Մի խումբ պորտուգալացի զինվորներ սպանվեցին, մի խումբ էլ նրա հետ միասին գերեվարվեցին։ Ի՞նչ ճակատագիր էր սպասվում Հենրիխին, արդյո՞ք նրա հերթն էր դառնալ ստրուկ և վաճառքի հանվել։

-----------------------------------------------

Մարոկկացիները ճանաչել էին Հենրիխին: Նրանք պորտուգալացիներին գործարք առաջարկեցին,որի համաձայն պորտուգալացի զինվորները ազատ կարձակվեին, իսկ դրա դիմաց պորտուգալացիները պետք է նահանջեին Սեուտա քաղաքից։ Հենրիխն էլ մնալու էր նրանց մոտ որպես պատանդ, որպեսզի պորտուգալացիները չխաբեն ու կատարեն իրենց խոստումը։

Հենրիխը պորտուգալացիների առաջարկն ընդունեց միայն մեկ փոփոխությամբ։ Որոշվեց, որ նրա փոխարեն եղբայրը մնա որպես մարոկկացիների պատանդ, քանի որ նա պետք է առաջնորդեր իր զորքերը Սեուտայից նահանջելու համար։ Մարոկկացիներն ընդունեցին, Հենրիխն ազատ արձակվեց և իր զինվորների հետ վերադարձավ Սեուտա, բայց հրաժարվեց քաղաքը վերադարձնել մարոկկացիներին: Այս քաղաքը լավ վայր էր ստրուկ որսողներին Աֆրիկայի այլ տարածքներ գործուղման համար։ Հենրիխը չպատասխանեց իր եղբոր աղերսագին նամակներից ոչ մեկին և փոխարենը ծրագրեց այլ արշավանքներ՝ ստրուկներ որսալու համար, և Աֆրիկայի արևմտյան ափի վրա կատարած մեծ հարձակման ժամանակ նրան հաջողվեց որսալ 235 ազատ սևամորթների: Մի քանի տարում պորտուգալացիները հազար աֆրիկացու տարան իրենց երկիր։ Նրանք արդեն մտածում էին Արևմտյան Աֆրիկայում առաջխաղացման մասին և չէին ցանկանում սահմանափակվել միայն ափամերձ տարածքներով։ Այս իրավիճակը շարունակվեց մոտ հինգ տարի, մինչև որ 1446 թվականին 19 պորտուգալացի շարժվեցին դեպի Գամբիա գետի ափ, ստրուկներ որսալու նպատակով, բայց այս անգամ նրանք ընկան անտառաբնակ ցեղերի ծուղակը և բոլորը սպանվեցին։

Այս դեպքից հետո Պորտուգալիայի դատարանը որոշեց ստրուկ որսողներին չուղարկել Աֆրիկա։ Նրանք պետք է գործարքի մեջ մտնեին աֆրիկյան ցեղերի թագավորների ու ղեկավարների հետ։ Պառտուգալացիներն ունեին ապրանքներ, որոնք գրավիչ էին աֆրիկացիների համար: Ցեղապետերին կտավ, ձիեր, ոսկի, սարի այծի կաշի էին տալիս, իսկ փոխարենը նրանցից խլում էին այլ ցեղերի գերիներին։ Ստրուկ գնելու գինը ոսկու ունցիայի մեկ երրորդն էր, բայց ստրուկի վաճառքի գինը շուկայում հաշվի առնելով նրա ֆիզիկական վիճակը, 3-ից 6 ունցիա ոսկի էր, ինչը 9-ից 18 անգամ գերազանցում էր գնման գինը։Եվ իհարկե, ամեն անգամ, երբ ստրուկները տարբեր շուկաներում առևտուր էին անում, նրանց գները նույնպես մի քանի անգամ բարձրանում էր։ Ստրուկների առևտրի արտասովոր շահույթը պատճառ դարձավ,որ ամեն օր ավելանա պորտուգալացի վաճառականների թիվը, որոնք այլ ոլորտներում իրենց բիզնեսը լքում և մարդկանց առևտրով էին զբաղվում: Գրեթե ոչ ոք չէր կարող դիմանալ այս եկամտաբեր բիզնեսի գայթակղությանը: Այսպիսով 1500-ից 1535 թվականներին մոտ 11 հազար ազատ մարդ որսացվեց և որպես ստրուկ ուղևորվեց դեպի Եվրոպա։ Մարդանց առքուվաճառքի ընդլայնումը պատճառ դարձավ, որ պորտուգալացիները մի քանի տարի անց Արևմտյան և Արևելյան Աֆրիկայից տարեկան 3000 ստրուկ արտահանեն իրենց երկիր: Այդ ժամանակ Պորտուգալիայի կենտրոնում՝ Լիսաբոնում, 600-ից ավելի ստրուկների շուկա կար, իսկ քաղաքի բնակիչների մեկ տասներորդը ստրուկներ էին։

.............................................................................

Երբ Քրիստոֆեր Կոլումբոսը  հասավ Ամերիկա, Կարիբյան ծովի և Կուբա կղզու շրջակայքը շատ հարմար էր թվում շաքարեղեգի մշակման համար: Եվրոպացիները, որոնք նախկինում քիչ շաքար էին ստանում Միջերկրական ծովի կղզիներից, այժմ տեսնելով այս շրջանների բարենպաստ կլիման, կարող էին ծրագիր մշակել հսկայական քանակությամբ շաքարի առևտրի համար: Բայց ո՞վ պետք է ստեղծեր շաքարեղեգի դաշտերը և ապա բերքը հավաքեր։ Եվրոպացիներին շատ էժան աշխատուժ էր պետք։ Բնիկ ամերիկացիները կամ նույն հնդկացիները պետք է ապահովեին այդ աշխատուժը:

Իսպանացիները ուրիշներից առաջ էին մտածել ստրկացնել հնդկացիներին։ Նրանք զենքի ուժով և հրացաններով, ինչը սարսափելի ու տարօրինակ էր հնդկացիների համար,  ստիպեցին նրանց աշխատել դաշտերում։ Իսպանացի զինվորները ցանկացած պատրվակով սպանում էին կարմրամրամորթներին, որպեսզի նրանք ենթարկվեն իրենց հրամաններին և ստրուկների պես աշխատեն դաշտերում։ Երբ որևէ պատրվակ չէին գտնում, խումբ-խումբ սպանում էին հնդկացիներին, միայն թե ստուգեն թրերի սրությունը։ Իսպանացի զինվորներին ուղեկցող քահանա Դալլաս Կասասը իր հուշերում գրել է . «Այդ առավոտ զինվորները նախաճաշեցին գետի մոտ, իսկ հետո դանակ սրող քարով սրեցին իրենց թրերը։ Հետո դրանք փորձեցին հնդկացիների բոլորովին մերկ մարմինների ու փափուկ մսի վրա, նրանցից մեկը նույնիսկ մի հարվածով երկու մասի բաժանեց հնդկացուն։ Սատանան էր  այս դանակը սրելու քարերը տվել այս զինվորներին»։

Բայց հնդիկները դարեր շարունակ հսկայական հարթավայրերում որսորդությամբ էին անցկացրել իրենց կյանքը,   և սովոր չէին դաշտերում և ոսկու ու արծաթի հանքերում քրտնաջան ու ծանր աշխատանքին: Մյուս կողմից, այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ջրծաղիկը, կարմրուկը, գրիպը, որոնք եվրոպացիներն իրենց հետ բերել էին Ամերիկա, խումբ-խումբ սպանել են հնդկացիներին։ Հնդկացիների մարմինը պաշտպանված չէր այս վիրուսներից, և նույնիսկ որոշ քաղաքներում այդ հիվանդություններն առաջացնող վիրուսները խլել էին բոլոր բնակիչների կյանքը։

...................................................................................

Հնդկացիների անկարողության և նրանց թվի նվազման պատճառով վախեցան եվրոպացիները։ Նրանք իրենց երկրների կառավարություններին խնդրեցին դատապարտյալների ու հանցագործների ուղարկել Ամերիկա, սակայն այս թիվը բավարար չէր։ Նույն քահանան, որի հուշերը հնդկացիների կոտորածի մասին պատմեցի ձեզ , 1500 թվականին գնաց Իսպանիայի  արքունական պալատ, ընդմիշտ վերջ տալու հնդկացիների ստրկությանը։

Քահանան ավելի վաղ  Պորտուգալիայում և Իսպանիայում տեսել էր, որ աֆրիկացի ստրուկները խնդիր չունեն այնտեղի տաք և խոնավ եղանակի հետ, և նրանց աշխատանքն ավելի  արդյունավետ է։

Քահանա Դալլաս Կասասը Իսպանիայի թագավորին առաջարկեց  հնդկացիների փոխարեն օգտագործել սևամորթ ստրուկներ, իսկ առևտրականներին և նավաստիներին թույլատրել ստրուկներին Աֆրիկայից տանել Ամերիկա։ Դատարանը համաձայնեց այս առաջարկին, և աֆրիկացի ստրուկների գործուղումն Ամերիկա, որը դարձավ մարդկության պատմության մեջ ամենամեծ բռնի գաղթը, սկսվեց այս  սրտցավ ու մարդասեր քահանայի առաջարկով։

.................................................................................

Պորտուգալիայից և Իսպանիայից հետո, ժամանակն էր,որ ասպարեզ դուրս գար երրորդ մրցակիցը։ Ջոն Հոքինսը անգլիացի մաքսանենգ էր, որը հմուտ էր իր ապրանքները նպատակակետ երկիր հասցնելու և մաքսային վճարներ չվճարելու հարցում: Երեք մայրցամաքներ  ճանապարհորդություններ կատարելով  նա նկատեց այն հսկայական շահույթը, որ պորտուգալացիներն ու իսպանացիները ստանում էին ստրուկների վաճառքից։

Հոքինսը կայացրեց իր որոշումը և իր նավը տարավ դեպի Աֆրիկայի ափեր։ Աֆրիկայում նա նկատեց, որ ստրուկների առևտրականները Աֆրիկայի ափերի մոտ մի քանի անգամ ավելի թանկ են վաճառում ստրուկներին,  քան այն գինը,որ վճարել էին ցեղապետերին ու մարդ որսողներին։ Նա ինքն իրեն մտածեց. Ինչու՞ այս շահույթը իմ գրպանը չմտնի:

Նա գիտեր, որ ստրկավաճառները գործարքներ են կնքում ցեղապետերի հետ և գնում են նրանց ռազմագերիներին։ Ուստի նա որոշեց իր նավի աշխատողների հետ,որոնք բոլորը զենք  ունեին, մասնակցել մի ցեղի պատերազմին մեկ այլ ցեղի դեմ, և իր ուժերը ծառայեցնել ցեղապետին, պայմանով, որ նա գերիներին կհանձնի անգլիացիներին։  Ցեղապետը համաձայնեց և պատերազմը սկսվեց, և շատ շուտ հաղթանակը բաժին հասավ հրազեն ունեցողներին, մասնավորապես անգլիացիներին և նրանց դաշնակիցներին: Տների ու անասունների կողոպուտը սեւերին բաժին հասավ, իսկ գերիները տրվեցին անգլիացիներին։

Այս ծրագրով Հոքինսը 300 ստրուկների հետ Գվինեայի ափից մեկնեց Կենտրոնական Ամերիկա։ Ամերիկայում նա ստրուկներին վաճառեց իսպանացիներին և իր նավը լցրեց շաքարեղեգով, բամբակով և ծխախոտով և ճանապարհ ընկավ դեպի Անգլիա: Այս շահավետ գործարքում մի մարդ, ում սկզբնական կապիտալն այս ճանապարհորդության սկզբում գրեթե զրոյական էր, անհավատալի եկամուտ ունեցավ։

Շատ չանցավ, երբ Հոքինսի եկամտաբեր ճանապարհորդության համբավը տարածվեց Լոնդոնի գործարար շրջանակներում և հասավ նույնիսկ Եղիսաբեթ թագուհու ականջին: Թագուհին ավելի վաղ իր արհամարհանքն էր արտահայտել  մարդկանց առքուվաճառքի նկատմամբ, որը սկսել էին Պորտուգալիան և իսպանացիները, բայց երբ նկատեց այս առևտրի հսկայական շահույթը, Հոքինսին հրավիրեց արքունիք։ Թագուհին պետք է խրախուսեր այն տղամարդկանց ,որոնք աշխատում էին  Անգլիայի տնտեսության  ուժեղացման ուղղությամբ, ուստի նա ասպետի կոչում շնորհեց Հոքինսին և նրան  տրամադրեց «Հիսուս Քրիստոս» անունով ավելի մեծ նավ, որպեսզի նա կարողանա ավելի շատ ստրուկներ տեղափոխել։ Հոքինսը կրկին մեկնեց Աֆրիկա: Այսպիսով Անգլիան ստրուկների առևտրի մեջ մտավ Պորտուգալիայից և Իսպանիա հետո: