Փոդքասթ․ «Իսրայելի մետաստազը»(6-րդ էպիզոդ)
Այս էպիզոդում անդրադառնալու ենք երրորդ հազարամյակին վերաբերող պատերազմներին,որոնք Իսրայելը սանձազերծել է պաղեստինցիների և Լիբանանի Հեզբոլլահի դեմ։
Այս փոդքասթը վերցված է «Իսրայելի մետաստազը» խորագրով գրքից, պատմական ակնարկ է Պաղեստինի տարածքում անօրինական գոյության ձևավորման մասին,որն իրեն անվանում է Իսրայել։
Նախորդ էպիզոդում ձեզ պատմել ենք Պաղեստինի օկուպացված տարածքների ներսում և դրսում Սիոնիստական ռեժիմի անօրինական գոյության շուրջ այս հողերի բնիկ բնակիչների դեմ պատերազմների մասին։ Այս էպիզոդում կանդրադառնանք 3-րդ հազարամյակի պատերազմներին, որոնք Իսրայելը սանձազերծել է պաղեստինցիների և Լիբանանի Հեզբոլլահի դեմ։ Նաև վերջում կանդրադառնանք պաղեստինցիների և սիոնիստ զավթիչների միջև շարունակվող հակամարտությունները լուծելու համար տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից առաջարկված խաղաղության ծրագրերին: Մնացեք մեզ հետ։
---------------
Լիբանանի 33-օրյա պատերազմը
33-օրյա պատերազմը,որ Սիոնիստական ռեժիմի կողմից 2006 թվականին տեղի է ունեցել Լիբանանի, հատկապես Հեզբոլլահի դեմ, համարվում է 3-րդ հազարամյակի առաջին տասնամյակում Արևտմյան Ասիայի տարածաշրջանի կարևոր ու ազդեցիկ իրադարձություններից մեկը։ 2006 թվականի հուլիսին իրանական օրացույցով 1385 թվականի թիր ամսին, Սիոնիստական ռեժիմի լայնածավալ և համապարփակ ագրեսիան, որը տևեց 33 օր, շրջադարձային կետ է Սիոնիստական ռեժիմի հետ պաղեստինցիների ու արաբների հակամարտություններում, քանի որ այս պատերազմում երկար ժամանակ անց Սիոնիստական ռեժիմը ճաշակեց պարտության դառը համը:
Այս պատերազմի ընթացքում, թեև Իսրայելը նախկինի պես օգտագործեց ոչ սովորական զենքեր, ներառյալ ֆոսֆորային և կասետային ռումբեր, Գազայի և Լիբանանի հարավային հատվածի խաղաղ բնակիչների դեմ դաժան ռմբակոծություններ իրականացրեց, և այս պատերազմում անպաշտպան խաղաղ բնակիչների և բնակելի տարածքների դեմ իսրայելական ռազմական հանցագործությունների ծավալը զարմանալի ու ցնցիչ էր,սակայն այնուամենայնիվ Իսրայելը ստիպված եղավ նահանջել Լիբանանի հարավային հատվածից և դիակների ու ռազմագերիների անհավասար փոխանակում կատարել։ Նրանք երկու իսրայելցի զինվորի դիակները փոխանակեցին չորս պաղեստինցի ու լիբանանցի հայտնի գերիների հետ։ Նրանք նաև Հեզբոլլահին հանձնեցին 199 զոհված լիբանանցու և պաղեստինցու դիակներ։
ԱՄՆ բանակի ավագ փորձագետ՝ Ջեյմս Բլանթոնը մոտ 70 էջանոց իր մասնագիտական հոդվածում Իսրայելին ներկայացրեց որպես այս պատերազմի պարտված՝ Հեզբոլլահին թույլ համարելու և Հեզբոլլահի հիբրիդային ու ասիմետրիկ պատերազմի մեթոդներին ծանոթ չլինելու պատճառով։
Ըստ «Իսրայելի մետաստազը» գրքի հեղինակի՝ պատերազմի առաջին շաբաթը իսրայելական բանակը, որը հնարավորություն չուներ կռվելու լիբանանյան Հեզբոլլահի դեմ, ցանկանում էր պատերազմն ավարտված հայտարարել, սակայն ամերիկացիները պնդում էին, որ Իսրայելը շարունակի պատերազմը, ինչ-որ ձեռքբերում ունենալու հույսով,ապա զինադադար հայտարարի։ Ուստի, ամերիկացիների պնդմամբ պատերազմը շարունակվեց ևս երեք շաբաթ, բայց ի վերջո ԱՄՆ-ն նույնպես հանձնվեց և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թիվ 1701 բանաձեւն ընդունելով կնիք դրեց պատերազմի ավարտի վրա։
Երբ 33-օրյա պատերազմն ավարտվեց, պատերազմի երկու կողմերը հայտնվեցին երկու բոլորովին տարբեր իրավիճակներում։ Իսրայելցիներն ընդունեցին իրենց ծանր պարտությունը, և իհարկե ամերիկացիները նույնպես խոստովանեցին,որ «Ոչ ոք չի հաղթել»։
Այժմ փլուզվել են սիոնիստական բանակի անպարտելիությունը, նրա օդուժի ահավոր հզորությունը, Մոսադի հետախուզական հզորությունը, և Հեզբոլլահի դեմ Արևմուտքի և արաբների կողմից Թել Ավիվի ցուցաբերվող քաղաքական աջակցության ազդեցիկ դերը, և սա 33-օրյա պատերազմի ամենամեծ ձեռքբերումն էր։
-------------------------------
Գազայի 22-օրյա պատերազմը
Այն, ինչ մենք անվանում ենք Գազայի 22-օրյա պատերազմ, 2008 թվականի դեկտեմբերի 27-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ կատարված համակողմանի ագրեսիան է, որն իրականացվել է ՀԱՄԱՍ-ին դիմակայելու պատրվակով և շարունակվել մինչև 2009 թվականի հունվարի 18-ը։ Այս հարձակումը, որն սկսվեց Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի 100 կործանիչների հարձակմամբ, նպատակ ուներ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքը Գազայի հատվածում, և հարձակվողներն այս ագրեսիայի ընթացքում նույնիսկ թիրախավորեցին անզեն և խաղաղ բնակիչներին։Նպատակը մեկն էր՝ անվտանգություն հաստատելու պատրվակով գրավել Գազան։
Գազայում դիմադրության խմբերը, ինչպիսին ՀԱՄԱՍ-ը, չնայած շրջապատված էին և զենքին հասանելիություն չունեին, բայց փորձում էին մարդկանց մոբիլիզացնելով կանխել իսրայելցի զինվորների մուտքը Գազա։ Ի վերջո, 22 օր անց Իսրայելը հրաժարվեց Գազա մուտք գործել և նահանջեց։
Գազայի 22-օրյա պատերազմում Իսրայելի հանցագործություններից են՝ դպրոցների, հիվանդանոցների և այլ հասարակական վայրերի վրա կատարած հարձակումները։ Արգելված զենքի օգտագործումը, ինչպիսին է ֆոսֆորային զենքը, Սիոնիստական ռեժիմի հերթական բարբարոսական, անօրինական և հակամարդկային գործողությունն էր: Սիոնիստական ռեժիմի այս բարբարոսական հարձակման հետևանքով նահատակվել է մոտ 1500 պաղեստինցի։ Նահատակների թվում կան ավելի քան 400 երեխաներ և 111 կին, վիրավորվել են մոտ 4500 պաղեստինցիներ։
Մյուս կողմից, այս պատերազմում սպավեցին առնվազն 100 սիոնիստ զինվորներ և վիրավորվեցին նաև մոտ 1000 սիոնիստներ, սակայն սիոնիստները այս թիվը շատ ավելի քիչ հայտարարեցին ։ Նրանք հայտարարեցին թե 10 հոգի է սպանվել։ Սուտ, որը բացահայտվեց նրանց զինվորների հուղարկավորության ժամանակ։
Այս պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձեւ,որով Իսրայելին մեղադրեց «մարդու իրավունքների կոպիտ խախտման» մեջ և միևնույն ժամանակ պահանջեց դադարեցնել Իսրայելի քաղաքացիների դեմ հրթիռային հարձակումները։ ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի զեկույցում Իսրայելը մեղադրվել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության շենքերի,«Ալ-Ղոդս» և «ալ-Վաֆա» հիվանդանոցների վրա կատարած հարձակման ժամանակ սպիտակ ֆոսֆոր օգտագործելու համար։
2012 թվականին, ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի սպանությունից հետո, Սիոնիստական ռեժիմը հետևելով սահմանափակ և արդյունավետ հարձակման մոդելին, 8-օրվա ընթացքում թիրախավորեց Գազայի բոլոր զգայուն և կարևոր ռազմական և քաղաքացիական կետերը, որոնց հետևանքով նահատակվել է 163 և վիրավորվել 1300 պաղեստինցի։
Այն, ինչ մենք տեսանք այս բոլոր իրադարձություններում, Իսրայելի կեղծ ռեժիմի կողմից իրականացվող վայրագություններն էին, ոչ սովորական զենքերի օգտագործումն արգելող կանոններին, և ՄԱԿ-ի ու Անվտանգության խորհրդի բանաձևերին հավատարիմ չմնալը, պատերազմի օրենքները, այդ թվում Ժնևի կոնվենցիան շրջանցելը, քաղաքացիական հասարակական կենտրոնների, կրթական և բժշկական կենտրոնների, անպաշտպան և քաղաքացիական անձանց վրա հարձակումները, նպատակային սպանությունները և երեխաների սպանություններից չխուսափելը։
Այս խնդիրները ժամանակակից աշխարհում պատերազմի վերաբերյալ հաստատված հատկանիշներից չեն, ներկայիս աշխարհում պատերազմն ունի կանոններ, որոնց չհարգելը նշանակում է չընդունել ինքնիշխանության պատասխանատվություն։ Ըստ «Իսրայելի մետաստազը» գրքի հեղինակի, եթե ես և դուք անտրամաբանորեն Իսրայելը համարում ենք երկիր, այս ահաբեկչական ռեժիմի պատերազմական պատմությունը պնդում է, որ մենք դեռ շարունակում ենք մնալ ահաբեկչական և մարդկության դեմ պայքարող խումբ:
-----------------------------
Այժմ ձեզ կպատմեմ Պաղեստինում հակամարտությունը կարգավորելու համար առաջարկված որոշ քայլերի և խաղաղության նախագծերի մասին։
Պաղեստինյան խաղաղությանն ուղղված առաջին քայլը վերաբերում է ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի հարցում կոմս Ֆոլկե Բեռնադոտի՝ որպես միջնորդ ներկայացվելու հետ։
Ֆոլկե Բերնադոտը ՄԱԿ-ի ներկայացուցիչ էր և պետք է խաղաղություն հաստատեր պաղեստինցիների և սիոնիստների միջև։ Սա ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին պաշտոնական միջնորդությունն էր։
Դա անհրաժեշտ էր Պաղեստինը բաժանելու ՄԱԿ-ի ներկայացրած ծրագրից և դրան հաջորդած Իսրայելի կողմից անկախության միակողմանի հռչակումից հետո ծագած բռնության հետևանքով:
Որպես միջնորդ՝ Ֆոլկե Բեռնադոտին մասամբ հաջողվեց ձեռք բերել նախնական զինադադար 1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ՝ ենթահող ստեղծելով պաղեստինցի փախստականներին օգնելու ՄԱԿ-ի ջանքերի համար։ Բայց 1948 թվականի սեպտեմբերի 17-ին նա երբ իր օգնականի հետ Միավորված ազգերի կազմակերպության մեքենայով՝ անցնում էր Երուսաղեմի տարածքով, սպանվեց սիոնիստական Շտերն աշխարհազորային խմբի մի քանի անդամների կողմից։ Այս միջադեպը տեղի է ունեցել Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստական դրոշի ծածանումից մեկ օր անց։
1949 թվականի թշնամանքին վերջ դնելու մասին պայմանագիրը
Սա խաղաղության պայմանագիր է, որը ստորագրվել է ՝ 1948 թվականի պատերազմից հետո Իսրայելի և Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի ու Սիրիայի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։ Այս պայմանագիրը «Կանաչ գիծ» անվան ներքո հասկացություն է Իսրայելի և արաբական երկրների , ինչու չէ նաև Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի միջև։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 242 բանաձևը
Բանաձևն ընդունվել է 1967 թվականի նոյեմբերի 22-ին, որով Իսրայելից պահանջվել է հետ քաշվել մինչև 1967 թվականի սահմաններ , իսկ Գոլանի բարձունքները և Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը վերդարձնել Սիրիային, Հորդանանին ու Պաղեստինին։ Իհարկե, Իսրայելը երբեք չի կատարել այս բանաձեւի պահանջները։
Ալոնի պլան
Խաղաղության այս ծրագիրը ներկայացրել է Յիգալ Ալոնը: Նա իսրայելցի նախարարներից էր և իսրայելական Պալմա ստորաբաժանման հրամանատարներից։
Ալոնի պլանը (անգլերեն՝ Allon Plan) Հորդանան գետի արևմտյան ափը Իսրայելի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև բաժանելու, Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում դրուզների կառավարություն ստեղծելու և Սինա թերակղզու մեծ մասի վերահսկողությունը արաբներին վերադարձնելու համար նախատեսված ծրագիր էր։ Այս պլանի նախագիծը Ալոնը ներկայացրեց 1967 թվականի հունիսին վեցօրյա պատերազմից անմիջապես հետո: Այս ծրագրի հիմնական նպատակն էր Հորդանանի հովտի մեծ մասը գետից մինչև Արևմտյան ափի սահմանային բարձունքների արևելյան լանջերը , Արեւելյան Երուսաղեմը եւ Գուշ Էցիոնը միացնել Իսրայելին։ Իսկ Արևմտյան ափի մնացած հատվածները, որտեղ հիմնականում գտնվում են պաղեստինցի բնակիչներ, պետք է դառնան Պաղեստինի ինքնավար տարածք կամ վերադարձվեն Հորդանանին ։ Այս ծրագիրը մերժվել է Հորդանանի թագավոր Մալեք Հոսեյնի կողմից: Ալոնը նույնպես մահացավ 1980 թվականին, իսկ հաջորդ տարի Իսրայելի կառավարությունն ընդունեց Գոլանի բարձունքների մասին օրենք և փաստորեն այս շրջանի մեծ մասը միացրեց իր տարածքին։
«Ռոջերսի նախագիծը»
1969 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Ուիլյամ Ռոջերսը խաղաղության առաջարկ ներկայացրեց Պաղեստինում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Ռոջերսի ծրագրում ներկայացվել էին առաջարկներ , ներառյալ 90-օրյա զինադադարը և Իսրայելի նահանջը մինչև 1967 թվականի սահմանները: Խաղաղության այս նախագիծը հիմնված էր Միավորված ազգերի կազմակերպության 242 բանաձևի վրա և մշակվել էր այնպես, որ դրա ընդունումը կնշանակեր Իսրայելի ռեժիմի գոյության անուղղակի հաստատում։ Սակայն Սիոնիստական ռեժիմը հրաժարվեց Ռոջերսի առաջարկի հիման վրա բանակցությունների մեջ մտնել Եգիպտոսի հետ։
Քեմփ Դեյվիդի խաղաղության ծրագիրը․ Սա արաբների և իսրայելցիների միջև առաջին խաղաղության համաձայնագիրն է, և պաղեստինյան տարածքների վերաբերյալ ամենասկանդալային և վիճահարույց խաղաղության ծրագրերից մեկը, որը 1978 թվականի սեպտեմբերի 17-ին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի ժամանակի վարչապետ Մենախեմ Բեգինը ստորագրեցին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջիմի Քարթերի միջնորդությամբ։Այս խաղաղության ծրագրի համաձայն Եգիպտոսը Իսրայելից հետ վերցրեց Սինայի անապատը։ Դրա դիմաց պետք է ճանաչվեր Իսրայելի տարածքային ամբողջականությունը և այս ռեժիմի նավերին Սուեզի ջրանցքով անցնելու թույլտվություն տրվեր։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց խաղաղության այս ծրագիրը, քանի որ այն առանց ՄԱԿ-ի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության մասնակցության էր կնքվել, և դեմ էր ՄԱԿ-ի կանոնադրությանը։Այն չէր ներառում Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքները, այդ թվում՝ պաղեստինցի փախստականների վերադարձի իրավունքը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանության իրավունքը, սակայն Իսրայելը ուշադրություն չդարձրեց այս բանաձևին։
Ֆահդի խաղաղության ծրագիրը. Սաուդյան կառավարության ժամանակի գահաժառանգ՝ արքայազն Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը,1981 թվականի օգոստոսի 17-ին առաջին անգամ ներկայացրեց իր առաջարկած ութ կետից բաղկացած խաղաղության ծրագիրը: Թեև այս ծրագիրը, ըստ երևույթին, համահունչ էր Անվտանգության խորհրդի 242 և Գլխավոր ասամբլեայի 3236 բանաձևերին, բայց իրականում այն չէր պաշտպանում ճնշված և իրավազրկված պաղեստինյան ժողովրդի շահերը, ուստի 1981 թվականի նոյեմբերի 25-ին այն ներկայացվեց Ֆասում կայացած արաբ առաջնորդների կոնգրեսին, որը չընդունվեց բոլորի կողմից և կրկին հիմնարար վերանայմամբ քննարկման դրվեց Ֆասում կայացած արաբ առաջնորդների կոնգրեսում և վերջնականապես ընդունվեց 1983 թվականի սեպտեմբերի 9-ին։ Այս ծրագրում արաբական երկրների ղեկավարների մեծ մասն ընդունեց Իսրայելի լեգիտիմությունը, մինչդեռ նրանք նախկինում չէին ընդունում այս հարցը։
Ռեյգանի ծրագիրը․ 1981 թվականի սեպտեմբերի 1-ին Միացյալ Նահանգների ժամանակի նախագահ Ռոնալդ Ռեյգանը ներկայացրեց խաղաղության ծրագիր, որում իր գոհունակությունը հայտնելով Լիբանանից պաղեստինցիների դուրսբերման կապակցությամբ, խաղաղությանն ուղղված միջոցներ էր նախատեսել։ Բացի Իսրայելի անվտանգությունից, Ռեյգանի խաղաղության ծրագրի բովանդակությունը ձգտում էր մոռացության մատնել Պաղեստինի ինքնությունը, ուստի ակնհայտ էր, որ այն չէր հաստատվի։ Նաև այս ծրագրի ներկայացումից 13 օր անց Լիբանանում սպանվեց Իսրայելի քրիստոնյա դաշնակիցների առաջնորդ Բաշիր Ջամիլը, իսկ դրանից մի քանի օր անց Սաբրայում և Շաթիլայում պաղեստինցիների սպանությունը իրականացվեց սիոնիստական ռեժիմի նախաձեռնությամբ։ Այդպիսով անհնարին դարձավ խաղաղության ցանկացած ծրագրի իրականացումը։
Մադրիդյան խաղաղության կոնֆերանս. Այս բանակցությունները երկու օր տևողությամբ անցկացվեցին 1991թ. հոկտեմբերի 30-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում: Այս կոնֆերանսը տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, որին մասնակցել էին՝ Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի, Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչները։ Այս բանակցությունները, որոնք հիմնված էին «խաղաղություն՝ տարածքների փոխարեն» սկզբունքի վրա, փաստորեն ոչ մի արդյունք չունեցան։ Չնայած Մադրիդը դարձավ այն վայրը, որտեղ խախտվեցին արաբական երկրների ու պաղեստինցիների կարմիր գծերից շատերը, սակայն Մադրիդը նաև ստիպեց արաբական երկրներին և Սիոնիստական ռեժիմին առաջին անգամ նստել նույն սեղանի շուրջ։ Մինչ Մադրիդյան կոնֆերանսը, սիոնիստների հետ բանակցել էր միայն Անվար Սադաթը, սակայն արաբ առաջնորդներից ոչ ոք չէր համարձակվում խոսել բանակցությունների մասին։ Բայց Մադրիդի համաժողովը կարողացավ մերժել այս կարմիր գիծը և պաշտոնականացնել սիոնիստների հետ դեմ առ դեմ մի սեղանի շուրջ նստելը։
Օսլոյի համաձայնագիրը պաշտոնական անվանումով «Ինքնավար կառավարության ժամանակավոր առաջնահերթությունների սկզբունքների հռչակագիր», ստորագրվել է մի քանի փուլ գաղտնի բանակցություններից հետո 1993 թվականի օգոստոսի 20-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, իսկ երկու տարի անց կնքվել է «Օսլոյի պայմանագիր-2»-ն։ Այս համաձայնագրի հիման վրա Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը հայտարարեց, որ ճանաչում է Սիոնիստական ռեժիմի գոյության իրավունքը, իսկ Սիոնիստական ռեժիմը նույնպես ճանաչում է այս կազմակերպությունը որպես Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։ Թեև պաղեստինյան խմբերը չեն ընդունում այս դա։ Օսլոյի համաձայնագրում պաղեստինցի փախստականների հարցն ընդհանրապես չի նշվել, իսկ մյուս կողմից իրականացան Իսրայելի բոլոր պահանջները։
Հատկանշական է, որ սիոնիստները հավատարիմ չեն մնացել իրենց ստորագրած համաձայնագրերից ոչ մեկին՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ դաշտային: Այս կանոնից բացառություն չէր կազմում նաև Օսլոյի պայմանագիրը։ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ձգտում էր Օսլոյի պայմանագիրը դառնա Պաղեստինյան պետության ստեղծման նախադրյալը, սակայն դա իրականություն չդարձավ և այն տարածքները, որոնք համաձայնագրից հետո գտնվում էին ինքնավար կառավարության վերահսկողության տակ, Օսլոյի համաձայնագրի ստորագրումից ավելի քիչ քան ութ տարի անց կրկին օկուպացվեցին սիոնիստների կողմից,ինչը 2000 թվականի սեպտեմբերի 28-ին հանգեցրեց Ալ-Աղսայի ինթիֆադայի մեկնարկին:
Աբրահամյան համաձայնագիր․ Այսպես կոչվեց որոշ արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Միացյալ Նահանգների ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք և Սիոնիստական ռեժիմի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ամերիկայի միացյալ նահանգների համատեղ հայտարարության մեջ։ Այն մինչ այժմ ոչ մի ձեռքբերում չի ունեցել պաղեստինցիների համար, և թվում է,թե լուրջ մարտահրավերի առջև է կանգնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո։