ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը(4)
Հանուն Աստծու,բարև ձեզ սիրելի բարեկամներ:Ներկայացնում ենք ,«ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը» հաղորդաշարի հերթական թողարկումը: ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների լայնածավալ կիրառումը տնտեսական, առևտրային, ֆինանսական, ռազմական, դիվանագիտական, անձնական և սպորտային տարբեր ոլորտներում կարելի է վերլուծել տարբեր կողմերից, հատկապես մարդու իրավունքների տեսանկյունից:
Այս թողարկման ընթացքում կխոսենք տարբեր ժամանակաշրջաններում պատժամիջոցների գործիքային կիրառման հարցում ԱՄՆ-ի մոտեցման փոփոխության մասին։Ընկերակցեք մեզ:
ԱՄՆ-ն , որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող երկիր, որը, համեմատած մյուս մեծ տերությունների, ավելի քիչ է վճարել այս պատերազմում, պատերազմից հետո հաջողեց գլխավորել միջազգային համակարգը։Այն ժամանակ միջազգային համակարգն ամբողջությամբ բևեռացված չէր։Քաղաքական-ռազմական դաշտում ստեղծվել էին երկու կարևոր կառույցներ՝ ՄԱԿ-ը և Հյուսիսատլանտյան պայմանագիր ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ն, որպես ռազմական թեւ, ստեղծվել էր Խորհրդային Միությանը դիմակայելու համար, որը արգելք էր հանդիսանում ԱՄՆ-ի ցանկալի կարգերը հաստատվելու համար ։Մինչդեռ իմպերիալիստական ժամանակաշրջանում սկսվել էր Արևմուտքի քաղաքական-ռազմական գերիշխանությունը, սակայն, ըստ էության, տնտեսական տարրն ավելի կարևոր դեր էր խաղացել գերիշխանության միջազգային ռեժիմում։Տնտեսական-ֆինանսական դաշտում իր գոյությունը շարունակելու այս ռեժիմի ամենակարեւոր մեխանիզմը՝ տնտեսական ռեժիմի ստեղծումն է։
....
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրների միջև պատերազմը կանխելու պատրվակով ստեղծվեցին Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, համաշխարհային որոշ խոշոր տերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի մենաշնորհն են: Այս երկիրը վճարելով այս երկու միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցների ամենամեծ բաժինը,վճռորոշ դեր է խաղում նրանց քաղաքականության և այլ երկրներին վարկեր տրամադրելու գործում։Այս վարկերը պահանջում են այնպիսի մոտեցումներ, որ հեգեմոն ուժը իր նկատի առած հեգեմոն կայունությունը ստեղծելու նպատակով , նրանց համար պարգև է նկատի առնում:
Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն, առավելագույնս օգտվելով սովորական ռազմական միջոցներից և միջուկային կանխարգելող միջոցներից, օգտվեց նաև պատժամիջոցներից։Սակայն Սառը պատերազմի ավարտը համընկավ տնտեսական պատժամիջոցների համատարած կիրառման սկզբնավորմանը: Միայն 1990-ականներին ՄԱԿ-ի կողմից սահմանվել է 66 պատժամիջոց: Այս տասնամյակում էր, որ պատժամիջոցներն ընդլայնվեցին տարբեր պատրվակներով, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ընդլայնման, որոշ երկրների միջուկային գործունեության կանխարգելման և որոշ դեպքերում էլ հանգեցրին պատերազմի։
......
Վերջին տասնամյակում, հատկապես որոշ երկրների դեմ, ինչպիսիք են՝ Սիրիան, Վենեսուելան և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ԱՄՆ-ի պատժամիջոցները ,որպես գործոններ են օգտագործվել փոխելու օրինավոր քաղաքական համակարգերը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները տնտեսական պատժամիջոցներն օգտագործել են որպես միջոց , թիրախ հասարակություններում դժգոհությունը սրելու և սոցիալական կարգը խանգարելու համար,որպեսզի հաստատված իշխանության մեջ անկայունություն ստեղծելով ,որը համարում են «ռեժիմի փոփոխություն»,պատճառ դառնան դրա տապալման: Իհարկե, նման գործիքային օգտագործումը նախադեպ ունի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պատմության մեջ, այդ մասին ԱՄՆ-ի անվտանգության կենտրոնի էներգետիկայի, տնտեսության և անվտանգության ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ռոզենբերգը ասում է.«Իրաքի դեմ ծավալուն պատժամիջոցներ գործադրելու ԱՄՆ-ի նպատակը՝ինչը, ըստ որոշ տվյալների, առաջացրել էր այդ երկրի համախառն ներքին արդյունքի 50 տոկոսանոց անկումը, և Իրաքին զրկել էր՝175-ից 250 միլիարդ դոլարի նավթային եկամտից, անկայունություն ստեղծելն էր և Սադդամի դեմ Իրաքի ժողովրդի ապստամբությունը»։Այս ռազմավարության իրականացման հետևանքով , ըստ New York Times օրաթերթի, 1990-ականներին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով մահացել են առնվազն կես միլիոն իրաքցի երեխաներ:
Սառը պատերազմի շրջանը ավարտվելով , և հատկապես հայր և որդի Բուշերի օրոք, զինամթերքը ամենաշատն է կիրառվել ԱՄՆ-ի հակառակորդ կառավարությունների դեմ։Այս ուղղությամբ ՝2001 և 2003 թվականներին Իրաքի և Աֆղանստանի դեմ իրականացան ռազմական հարձակումները։Բարաք Օբաման դեմ էր ռազմական ուժի առավելագույն կիրառմանը՝ հակառակորդ պետությունները տապալելու համար։Այդ ժամանակամիջոցում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ միջազգային բազմակողմ պատժամիջոցների փորձը պատժամիջոցների կիրառման էվոլյուցիայի սկիզբն էր։Թրամփի նախագահության օրոք տնտեսությունը ,որպես «պարտադրանքի գործոն» իր տեղը զիջեց «պատերազմի գործոնին»։ Թրամփը կարծում էր, որ Իրանի նկատմամբ Բուշի և Օբամայի ռազմավարությունը հաջող չէր, ուստի նա առաջարկեց «հարկադրական կանխարգելումը», որը էմբարգոյի գործառույթների նոր նկարագրություն էր։Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն պատժամիջոցների գործիքը առավել քան երբևէ վերածեց պատերազմական զենքի:
Ամերիկյան Brookings վերլուծական կենտրոնի անդամ Դենիել Դրեզները գրում է. «Թրամփի կառավարությունը փորձեց այլ երկրներից իր պահանջները արդյունավորել տնտեսական ճնշումով ,սակայն այդ քաղաքականությունը լուրջ արգելքների ու դժվարությունների դիմաց կանգնեց: Այս ռազմավարությունը ,տնտեսական պարտադրանքի գործոնը օգտագործելու փոխարեն , տնտեսությունը օգտագործում էր ,որպես պատերազմի միջոց»։
....
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների օգտագործումը ,որպես զենք ,կարելի է վերլուծել տարբեր կողմերից։ Դրանցից մեկը ֆինանսական պատժամիջոցները, ֆինանսական պատերազմի վերածելն է: Կրոնագիտական կենտրոնի և համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի գիտական կազմի անդամ, և ԱՄՆ-ի հարցով ումնասիրությունների փորձագետ Վահիդ Նուրին ֆինանսական պատժամիջոցներն անվանում է «ֆինանսական պատերազմ» և համոզված է.« Մենք ապրում ենք ֆինանսական պատերազմների նոր դարաշրջանում: Մեր թշնամիների ֆինանսական ցանցերի և հոսանքների խափանման և խզելու կարողությունը ,Միացյալ Նահանգներին տրամադրել է ռազմավարական այլ միջոց:Ֆինանսական պատերազմները արագորեն կտարածվեն և այժմ ձևավորել է միջազգային անվտանգության ռազմավարությունների կենտրոնական մասը»:
Պատժամիջոցները կարելի է նկատի առնել, որպես մի երկրի դեմ ուժ կիրառելու մի խմբի ցանկության նշան, իսկ որոշ դեպքերում դա հնարվոր է համարել նույնիսկ, որպես պատերազմի նախերգանք: Թեեւ տնտեսական պատժամիջոցների կիրառումը անպայման պատերազմի չի հանգեցնում։Ուստի, տնտեսական պատժամիջոցները, ոչ ռազմական հարկադրանքի տարբերակ են, ,որի մեջ տնտեսական միջոցներն օգտագործվում են քաղաքական նպատակներին հասնելու և տնտեսական ծանր հարվածներ հասցնելու համար։2001 թվականին Աֆղանստանի վրա իրականացված ռազմական հարձակումը երկու տասնամյակ և մեծ ծախսերից հետո հանգեցրեց Աֆղանստանից արևմտյան զորքերի հեռացման և իշխանությունը թալիբներին փոխանցելուն։Արևմտյան զինվորական ուժերի միջամտությունը հետսադամական Իրաքում ևս որևէ շոշափելի արդյունքի չհասավ։Ուստի ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարության մեջ պատերազմը ռազմականից փոխվում է ոչ ռազմականի:
Իրականում, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների ավելացմանը, սակայն հնարավոր չի եղել հասնել ցանկալի նպատակներին, հատկապես՝ Իրանի, Ռուսաստանի, Կուբայի, և Հյուսիսային Կորեայի պես երկրներում: Պատմության մեջ ամենխիստ պատժամիջոցները սահմանվել են, միայն Ռուսաստանի դեմ 2022 թվականին ։ Բայց Ուկրայինայի պատերազմում Ռուսաստանի վարքագծի առումով որևէ փոփոխության նշաններ չեն երևացել: Հնարավոր է ,որ այս պատժամիջոցները երկարաժամկետ հեռանկարում լուրջ վնասներ պատճառեն Ռուսաստանի տնտեսական կառուցվածքին և ենթակառուցվածքներին, սակայն առայժմ պատժամիջոցներից կոնկրետ և անմիջական արդյունքներ չեն ստացվել։ Այդ իսկ պատճառով ամերիկացիները գտնվում են կրիտիկական երկընտրանքի մեջ՝ կամ հրաժարվել պատժամիջոցների ռազմավարությունից, որը տարիներ շարունակ օգտագործում են,որպես հարկադրանքի միջոց, կամ առավել արդյունքների հասնելու համար , փոփոխել այն: Նկատի ունենալով, որ պատժամիջոցները կիրառվել են պատերազմը կանխելու համար, սակայն գործնականում ԱՄՆ-ն նոր պատերազմներ է սկսում տնտեսական մեթոդներով, ինչը, ի վերջո, հանգեցնում է տնտեսական ահաբեկչության և հիբրիդային պատերազմի։
Սիրելի բարեկամներ ,ավարտեց «ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը» հաղորդաշարի հերթական համարը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: