Նորություններ(92)
https://parstoday.ir/hy/radio/world-i209552-Նորություններ(92)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում ,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 05:46 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում ,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում :

 


Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք Իրանի Իսլամական Հանրապետության գիտական ոլորտի վերաբերյալ հոդվածով:

ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում անցկացված Brain Bee միջազգային մրցույթում ,Իրանի ներկայացուցիչը գրավել է երրորդ տեղը: Իրանի ներկայացուցիչ  և 11-րդ դասարանի աշակերտուհի, Քիմիա Ահմադին , ԱՄՆ-ի 2023 թվականի Brain Bee մրցույթում սեղմ  մրցակցությամբ, զբաղեցրել  է երրորդ տեղը

Brain Bee ազգային մրցույթը առաջին անգամ հիմնադրվել է դոկտոր Նորբերտ Միսլինսկու կողմից 1999 թվականին ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանում , որպես աշխարհի խոշորագույն նյարդագիտության գիտական ​​մրցույթ՝ ավագ դպրոցի աշակերտների համար: Brain Bee-ին միջազգային մրցույթ է, որի նպատակն է մեծացնել ուղեղի մասին տեղեկացվածությունը աշակերտների շրջանում և ոգեշնչել նրանց զբաղվել նեյրոգիտությամբ:

Իրանցի 2300 աշակերտների թվում Քիմիա Ահմադիին հաջողվել է նվաճել  առաջին տեղը՝ Իրանի «Brain Bee» աշակերտական ազգային մրցույթի 9-րդ շրջանում և,  2023 թվականի ԱՄՆ-ի Brain Bee մրցույթում նա ընտրվել ու ներկայացվել է, որպես Իրանի ներկայացուցիչ, և նրան հաջողվել  է այս մրցույթում գրավել երրորդ տեղը։

«Brain Bee» միջազգային մրցություններին Իրանից գործուղված ներկայացուցիչները  ,վերջին տարիներին այս մրցություններում միշտ եղել են առաջին հնգակյակում: «Brain Bee» աշակերտական ազգային մրցույթը կազմակերպվում է Իրանում՝ Ճանաչողական գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման շտաբի և նյարդաբանության ասոցիացիայի կողմից, և «Bain Bee»աշակերտական  միջազգային մրցույթի անցկացման նպատակն է՝ խրախուսել աշակերտներին  աշխատել ուղեղի գիտության ոլորտում, զարգացնել երիտասարդ տաղանդներ, օգտագործել նոր գաղափարներ և ուղղորդել այսօրվա դինամիկ սերնդին նեյրոգիտության ոլորտում սովորելու համար:…………………………....

Իրանի գենետիկ և կենսաբանական ռեսուրսների ազգային կենտրոնի Միկրոօրգանիզմների բանկի հետազոտողներին հաջողվել է Պարսից ծոցից հայտնաբերել պարզ թելավոր ցիանո բակտերիաների նոր ձև և տեսակ՝ գիտական ​​անունով՝Խարգիա Իրանիկա« Khargia iranica»: Այս ցիանո բակտերիան, որը կոչվում է Khargia iranica, հայտնաբերվել է Խարք կղզում, որը Իրանի նավթի արտահանման կարևոր կղզիներից է։

Այս հայտնաբերումը, որն իրականացվել է Իրանի գենետիկական և կենսաբանական ռեսուրսների ազգային կենտրոնի հետազոտողների կողմից Թեհրանի համալսարանի, Ալ-Զահրա համալսարանի և Չեխիայից եկած հետազոտողի հետ համատեղ, ապացուցել է, որ այս տարածաշրջանում ցիանո բակտերիաների բազմազանությունը, որը մինչ այժմ լայնորեն չի ուսումնասիրվել, աներևակայելի է:

Պարզ ցիանոբակտերիաները, կապույտ-կանաչ բակտերիաների մի խումբ են, որոնք ներառում են  մեծ թվով նոր և հաճախ թաքնված տեսակներ: Այս շտամն այժմ պահվում և պահպանվում է Իրանի գենետիկ և կենսաբանական ռեսուրսների ազգային կենտրոնի միկրոօրգանիզմների բանկի հավաքածոյում IBRC-M 5007 մուտքային համարով:

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Fottea Olomouc»միջազգային հանդեսում։……………………….......

Վերջին 10 տարում Իրանը գիտության արտադրությամբ աշխարհում 26-րդ տեղից բարձրացել է 15-րդի, իսկ տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում՝ 120-րդ տեղից 53-րդ տեղի։ Ըստ Իրանի Առողջապահության նախարարության հետազոտությունների և տեխնոլոգիաների  հարցերով փոխտնօրեն դոկտոր Յունես Փանահիի, տեխնոլոգիաների արտադրության ինդեքսում Իրանը 2020 թվականին աշխարհում զբաղեցրել է 67-րդ տեղը, 2021 թվականին այդ վարկանիշը հասել է 60-րդի, իսկ այժմ մենք զբաղեցնում ենք 53-րդ տեղը։

Այս պաշտոնյայի խոսքով՝ 800 համալսարանական գիտահետազոտական ​​և տեխնոլոգիական կենտրոններում ձգտում  ենք հետազոտություններ կատարել և գիտություն ու տեխնոլոգիա արտադրել, հասարակության առողջական վիճակը բարելավելու և այս ոլորտի կարիքներին արձագանքելու համար: Տեխնոլոգիական հետազոտությունները և ցողունային բջիջները, հիվանդությունների և քաղցկեղի բուժման կրճատումը, բուսական դեղամիջոցների արտադրությունը և դեղորայքի ներմուծման անհրաժեշտության նվազեցումը, բնակչության երիտասարդությունը, մոլության ու ինքնասպանության խնդիրների և սոցիալական վնասների նվազեցումը՝գիտական ​​և հետազոտական ​​ծրագրերի առաջնահերթություններից են:……………………….....

Մեկ այլ նվաճման մեջ Սպահանի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները քիմիաթերապիայի նոր մեթոդ են ձեռք բերել այն ծառերի բուժման համար ,որոնք ՝ հիվանդությունների, վնասատուների և վաղաժամկետ փչացման  պատճառով շուտ են ոչնչանում:

Ծառերի ներբուժման տեխնիկան ,այն մեթոդն է, որով սեղմված լուծույթ պարունակող պարկուճների կիրառմամբ հնարավոր է լինում կարգավորել  ծառի խնդիրները ,բարելավելով աճի գործընթացը։ Այս պարկուճների լուծույթը պարունակում է հատուկ ձևավորված միացություններ տարբեր խնդիրների համար, ինչպիսիք են՝ վնասատուները, հիվանդությունները, վաղաժամկետ փչացումը և այլ հիվանդությունները, և կախված ծառի խնդրի տեսակից ունեն տարբեր բաղադրություններ և նկատի առնելով  ծառի բնի չափսերը,ներարկվում է երեքից յոթ պարկուճ։ Ներքին բուժման մեթոդներից մեկը ՝քիմիաթերապիան է, և այս մեթոդում  բուժվում և վերականգնվում են այն ծառերը, որոնց բարելավման հարցով այլևս հույսեր չկան  և դրանք իրենց կյանքի վերջին փուլերն են անցկացնում:

Սպահանի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ճարտարագիտության ֆակուլտետի այգեգործության բաժնի  գիտական կազմի անդամ Ալի Նիք Բախտի խոսքով, այս մեթոդով ծառի վրա դրական շոկ է կիրառվում,որի ընթացքում թափվում են ծառի վրայի տերևները և երկու շաբաթ անց նոր տերևներ են ծլում: Փաստորեն, օգտագործելով այս ցնցումը, ծառը վերադառնում է իր կյանքի հիմնական  պայմաններին: Ծառին ցնցում առաջացնելուց բացի , հողը ևս բարեփոխվում է և որոշ բաղադրություններ ավելանում դրան, այս ինտեգրված մեթոդը կատարելապես  նոր և ստեղծագործական է և արդյունքն է տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների՝ տարիների հետազոտության ու ուսումնասիրության  և միջազգային բաժինների հետ համագործակցության, որն իրականացվել է առաջին անգամ:

Ըստ այս հետազոտողի՝ այս մեթոդը հաճախ կիրառվում է բահման  ամսին, և նկատի առնված  նյութերը ներարկվում են ծառի բնի մեջ, երբ ծառը քնած է և տերևներ չունի, որպեսզի  գարնան սկզբին , երբ ծառը արթնանում է, ունենա  այս նյութերը և պատշաճ աճով շարունակի գոյատևել։ Ինչպես բոլոր կենդանի էակները, ծառերը նույնպես հիվանդանում են և բուժման կարիք ունեն։ Նկատի առնելով որոշ խնդիրները և կլիմայական փոփոխությունները, բարձր ջերմաստիճանը, վնասատուներն ու հիվանդությունները, Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած երաշտները , ծառերի համար խնդիրներ են առաջացել, ինչը պատճառ է դարձել, որ ծառերը ենթարկվեն քայքայման տարբեր փուլերի, և այս մեթոդների կիրառմամբ ջանքեր են գործադրվում ,որպեսզի ծառերը բնական կյանքով ապրեն։

Ծառերի բուժման և վերականգնման մեթոդների ոլորտում հետազոտությունները սկսվել են 1388 թվականից դոկտոր Նիքբախտի կողմից, Սպահանի տեխնոլոգիական համալսարանում, որը համատեղ ծրագիր է Իսպանիայի համալսարանական շրջանակի հետ, և իրականացվում է տարբեր երկրներում, իսկ Իրանում այդ աշխատանքը  իրականացնելու պատասխանատուն ՝Սպահանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն են եղել։………………......

Վերջերս Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի հետազոտողները՝ Ազատ համալսարանի, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի և Իրանի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտողների հետ համատեղ, ուսումնասիրել են քվերցետինի ազդեցությունը պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով հիվանդների բորբոքային և հորմոնալ գործոնների և կլինիկական արդյունքների վրա: Ըստ այս հետազոտողների՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ ունեցող կանայք ավելի բարձր օքսիդատիվ սթրես ունեն և ավելի ցածր հակաօքսիդանտներ, քան մյուս կանայք: Կվերցետինը հակաօքսիդանտ է, որը կարելի է գտնել բազմաթիվ մթերքներում:

Այս կլինիկական փորձարկումով, որն անցկացվել է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով  պատահական 72 կանանց վրա, պարզվել է, որ կվերցետինի օգտագործումը բարելավում է այս հիվանդների ձվաբջիջների և սաղմերի որակը: Բացի այդ, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով հիվանդների հղիության մակարդակը նույնպես բարելավվել է քվերցետինի օգտագործմամբ: Արդյունքում , պարզվել է, որ քվերցետինի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է բորբոքային պարամետրերը՝ այն օգտակար դարձնելով պոլիկիստոզային և հարակից հիվանդությունների վերահսկման  համար:

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Reproductive Immunology հանդեսում:.......

Եվ վերջին նորությունը , գեղարվեստական ​​մի նվաճման մասին է:Իտալական «esen studio» ընկերությունը վերջերս սկսել է Իրանից «Գնումների գործակալ» կարճամետրաժ ֆիլմի միջազգային էկրանավորումը։ Այս գեղարվեստական ​​ստեղծագործության պաստառը նույնպես թողարկվել է Համիդ Քաբոլիի հեղինակած ստեղծագործության միջազգային էկրանավորման  հետ միաժամանակ։

Այս կարճամետրաժ ֆիլմի սցենարը գրել են  Ալի Թավաքոլին և Արաշ Ռավադեին , համատեղ պրոդյուսերներն են ՝ Ֆոադ Ջավադանը և Մոհաջեր Թոհիդփարսաթը: Թեման ՝ միջին տարիքի տղամարդու մասին է, ով մի կնոջ հետ ծանոթանալուց  հետո ներքաշվում է հանցավոր արկածի մեջ: Դերասաններն են՝ Հադի Էֆթեխարզադեն, Ֆարզանե Մեյդանին, Միլադ Քաֆային, Ալի Նուրանին, Ֆարհադ Ամինին, Ամին Աֆշարին և Շուկա Հովիաթ Դուստը։