Փոդքաստ.Նոր պատուհան (Մաս 8-րդ․ Ջրի ճգնաժամ)
https://parstoday.ir/hy/radio/world-i209962-Փոդքաստ.Նոր_պատուհան_(Մաս_8_րդ_Ջրի_ճգնաժամ)
Արևմտյան Ասիայի ճակատագիրը միշտ կապակցված  է եղել երկու բնական ռեսուրսների՝ նավթի հետ՝ առատության և ջրի՝ սակավության պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 08:04 Asia/Tehran
  • Փոդքաստ.Նոր պատուհան (Մաս 8-րդ․ Ջրի ճգնաժամ)

Արևմտյան Ասիայի ճակատագիրը միշտ կապակցված  է եղել երկու բնական ռեսուրսների՝ նավթի հետ՝ առատության և ջրի՝ սակավության պատճառով։

2017 թվականի աշնան համեմատաբար  մի տաք օր: Այդ օրը, ինչպես Մարոկկոյի հարավում գտնվող Զագորա փոքրիկ քաղաքի բոլոր օրերը, կարող էր գիշերը անցնել  խաղաղության և լռության մեջ:

Բայց այդ օրը նման չէր Մարոկկոյի անապատի բոլոր օրերին։ Անապատային այդ տարածքի ժողովուրդը հավաքվել էր Զագորայում ,մի կարևոր խնդրի  համար։ Առաջին հայացքից այսպես էր ընկալվում , որ նրանք բողոքում են այդ տարածքում ձմերուկ աճեցնելու  և այն արտերկիր արտահանելու հարցով: Այսինքն  մի փոքր ու սովորական բողոք ,աշխատանքի հնարավորությունների և աշխատանքային պայմանների բարելավման համար: Սակայն խնդիրը շարունակվելով  ոչ այդքան մեծ թվով ցուցարարներից 23-ը ,ձերբակալվեցին ոստիկանական ուժերի գրոհով, իսկ մնացածներն արագ ցրվեցին։

Ըստ երևույթին, բողոքի ցույցերն ավարտվել էին, բայց այդ շրջանի բնակիչների համար, որոնց ապրուստը կախված էր միայն խմելու ջրի շշեր գնելուց և ջրհորներում ջուր չունեին գյուղատնտեսության կամ նույնիսկ ծարավը հագեցնելու համար, Մարոկկոյի ձմերուկի արտահանումը Եվրոպա ,անհանդուրժելի էր: Ուստի երկար ժամանակ չպահանջվեց, և այս բողոքի ակցիաները ավելի բարդ ձև ստացան։

....․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Շատերը Մարոկկոն ճանաչում են Կազաբլանկայի շնորհիվ, և Կազաբլանկան իր համբավը պարտական ​​է համանուն ֆիլմին, այլ ոչ թե արաբական սուրճերի և ավանդական շուկաներին: Կազաբլանկա ֆիլմը էկրանավորվել է 1942 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի թոհ ու բոհին,բայց այս ֆիլմի ցուցադրությունից գրեթե ութսուն տարի անց, Մարոկկո ժամանած զբոսաշրջիկները դեռևս Կազաբլանկայի հին փողոցներում փնտրում  են Ռիկի սրճարանը: Մարոկկոն կամ Մաղրիբը գտնվում է Մարոկկոյի անապատում, որն իր հիմնադրումից ի վեր տեսել է բազմաթիվ թագավորների և տիրակալների: 15-րդ դարում պորտուգալացիների կողմից դրա տարածքների  մի մասի գրավումից մինչև օսմանյան գերիշխանության դեմ դիմադրությունը:Եվ 1912-թվականին մասնատումից   մինչև 1956-ին վերամիավորումը: Մարոկկոն զարմանալի կենսաբազմազանությամբ և բնությամբ մի երկիր է, որն ավելի շատ գարուն և ամառ է տեսնում, քան ցուրտ եղանակներ:

Գյուղատնտեսությունը մարոկկացիների 40%-ի բիզնեսն է, և այս արդյունաբերությունը երկրի տնտեսության ամենամեծ աշխատանք ապահովողն   է և ունի ամենաշատ աշխատուժը: Հյուսիսային Մարոկկոյի որոշ հատվածներում մշակվում են ցորեն, գարի և այլ հացահատիկներ, որոնք կարելի է աճեցնել առանց ոռոգման ջրի։Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Մարոկկոյի լայն հարթավայրերում աճեցվում են բոլոր տեսակի ցիտրուսային մրգեր և բանջարեղեն։Շատ ջուր պահանջող այս ցանքսերը  մշակելու համար մարոկկացիները հորատել են խորը հորեր։Քաղցրահամ ջրի արդյունահանման խորը հորեր, որոնք Աֆրիկայի անապատների սրտում շատ հազվադեպ են հանդիպում  և  վերջանալու վրա են։ 

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2030-ականների սկզբին այս երկրի ցուցանիշը կիջնի բացարձակ երաշտի գծից: Բայց ինչպե՞ս կարող է մի երկիր, որը գիտի, որ ջրի խնդիրը շատ կենսական է, մեծ քանակությամբ ձմերուկ արտադրի:

.....․․․․․․․․․․․․․․․․

1912 թվականին Ֆրանսիայի կողմից Մարոկկոյի օկուպացիայի հիմնական պատճառներից մեկն այնտեղի բերրի հողին հասանելիությունն էր ,առաքելություն ,որը ավելի թեժացրեց Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայի ցորենի ճգնաժամը: Ֆրանսիայի իմպերիալիստ պատասխանատուները, այդ թվում՝ ակադեմիկոսներ, ինժեներներ և զինվորական սպաներ, ֆրանսիացիներին համարում էին Հռոմի կայսրության օրինական ժառանգորդը։Նրանց համար Մարոկկոյի գաղութացումը և դրա ռեսուրսների կողոպուտը միայն շահավետ բիզնես չէր համարվում , այլ նաև բարեգործական առաքելություն Մարոկոյում հին Հռոմի վեհությունը՝ վերականգնելու համար:Իմպերիալիստ սպաներից մեկը գրել էր.«Մենք տեղացիների տարածքները օկուպացնելով օգնում ենք նրանց»:

Ֆրանսիացիները շատ շուտ  հասկացան, որ չնայած իրենց կատարած հսկայական ներդրումներին, իրենց նոր գաղութի ցորենի բերքը հազիվ հավասարվում է  Ֆրանսիայի սեփական ցորենի բերքին: Այս խնդիրը լուծելու համար Ֆրանսիայի կառավարությունը որոշեց ցորենի մշակությունը փոխարինել ձմերուկի մշակությամբ։Բայց նման փոփոխությունը պահանջում էր ավելի շատ աշխատանք, ավելի շատ տարածք և ավելի շատ ջուր:Վերսկսվեցին ջրամբարտակաշինությունը և հորերի հորատումը:  Հսկայական հողատարածքներից  ջրանցքներ էին անցնում , և Մարոկկոյի ջրի «ոչ մի կաթիլ» չէր հասնում  ծովին։

Մարոկկոյի կառավարությունը պահպանողականորեն փորձում էր շտկել ստեղծված իրավիճակը, բայց մտածում էր չկորցնել եվրոպացի իր հաճախորդներին և իչիք չդարձնել  ֆրանսիացիների հարյուրամյա երազանքը։Բայց արտահանման նպատակով ջրառատ ցանքսերի մշակման պատճառով ենթակառուցվածքները  փոփոխության ենթարկվեցին և  ,միակ բանը, որ կայուն էր, ջրի խիստ պակասը  ու ստորգետնյա ջրերի ցամաքելն էր։Սկսված ճգնաժամի հետևանքները, որի մասին  շատերն էին զգուշացնում, վերջապես ազդեց ժողովրդի կյանքին  և երաշտը   տարածվեց անապատի մոտակա քաղաքներում ,որն աստիճանաբար ազդեց երկրի մասամբ բարվոք կայունության վրա:

Ահաբեկչությամբ, տնտեսական ճգնաժամերով և քաղաքական անկարգություններով լի տարածաշրջանում Մարոկկոն բացառություն էր, քանի որ  Մարոկկոյի հարևաններից շատերը ներքաշված  էին փոքր պատերազմներում, որոնց չարագուշակ ստվերը աչքի էր ընկնում  Մարոկկոյիի  շրջակայքում:

.....․․․․․․․․․․․․․․․․

Երբ Հյուսիսային Աֆրիկայում Միջերկրական ծովի երկայնքով Մարոկկոյից գնում ենք Արեւելք,ծովի հյուսիս Արևելքում հասնում ենք Սիրիայի ափերին: Տարածք ,որի որոշ քաղաքների ,ինչպես Զագորայի բնակիչները  երաշտի ու սովի փորձ ունեն: Կլիմայի փոփոխությունը 2007 եւ 2010 թվականների ընթացքում Սիրիայի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում ծանր երաշտներ են առաջացրել, որոնք որոշ ոլորտներում դժվար եւ անհնար են դարձրել գյուղատնտեսությունը:Այդ տարիների ընթացքում սկսեցին ավարտվել Սիրիայի ջրի ռեսուրսները: Թեև Սիրիան պատմության ընթացքում, բազմաթիվ երաշտների առջև էր կանգնել, սակայն երկրագնդի տաքացումը սաստկացրել էր երաշտի ազդեցությունները: Միայն 2010 թվականին այդ երկրում ցորենի արտադրությունը նվազեց 18 տոկոսով և երեք միլիոն հոգի սովի ու սննդի անապահովության դիմաց կանգնեցին: Սիրիացի ֆերմերները ջրի պակասի պատճառով լքեցին իրենց հողերը եւ տեղափոխվեցին քաղաքներ, որպես շինարարական աշխատողների եւ ամենօրյա աշխատավարձով աշխատողներ: Այժմ ներգաղթյաները ջրին և այլ ռեսուրսներին հասանելիության համար պիտի մրցակցեին նախկին բնակիչների ու իմիգրանտների հետ :

Այս պայմաններում սաստկացավ թշնամությունը այն խմբերի միջև ,որոնք գոյատևման համար պետք է պայքարեին միմյանց հետ: Սիրիայի հյուսիս արևելքում երաշտը և սովը  ահաբեկչությանը զուգահեռ սաստկացրեցին հակամարտությունները: Քաղաքներում այս բախումները աստիճանաբար վերածվեցին հակամարտությունների, հակամարտությունները զինյալ պատերազմի ,որից ծնվեց ԻԼԻՊ-ը:

2015 թվականին ,Սիրիայի  ճգնաժամից չորս տարի անց , ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիան իր զեկույցում գրել է.«Սիրիայի անհանդարտություններից առաջ ,Միջերկրականի արևելքի բերրի և կիսալուսնաձև տարածքը ,իր պատմության երաշտի ամենածանր շրջանը թևակոխեց: Այս երաշտը ,ճգնաժամի ստեղծման հարցով կատալիզորի դերում հանդես եկավ»:

Մի խոսքով երաշտը և գյուղատնտեսության վերացումը  տեղի ունեցան  այն տարածքներում, որտեղ  միառժամանակ անց դարձան ուժի և  ահաբեկչության ընդլայնման կենտրոն: Հենց այդ  օրերն էին, որ ԱՄՆ-ի ժողովրդավարական թեկնածուներից մեկը հայտարարեց , որ ԻԼԻՊ- ի առաջացումը հիմնականում ազդված է եղել կլիմայի փոփոխությունից:

.....․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ասիայի արևելքը առավել քան որևէ այլ տարածք ենթակա է կլիմայական փոփոխությունների: Այս փոփոխությունները ,պատճառ կդառնան ծովի ջրի բարձրացման և Եգիպտոսի ցածրադիր դելտաներում ջրհեղեղի: Ապա, երբ Միջերկրականի աղի ջուրը  թափվի Նեղոսի մեջ ,խոպան է դարձնելու Նեղոսի  շրջակայքի բերրի տարածքը և երաշտ է լինելու։ 

Այս խնդիրը մտահոգիչ է այն պատճառով, որ մոտավորապես 15 տարի առաջ ԱՄՆ-ի բանակի զեկույցում նշվել էր ,որ Արևմտյան Ասիայի ճակատագիրը  կապակցված է երկու բնական ռեսուրսների՝  Նավթի հետ՝ առատության և  ջրի ՝ սակավության պատճառով:

Իհարկե երաշտը և բռնությունը չեն սահմանափակվում միայն Արևմտյան Ասիայով: 2013 թվականին Բերքլիի ամերիկյան համալսարանի հետազոտությունը՝ Ավստրալիայի, Հնդկաստանի, Տանզանիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի տարածքներում բռնության և շոգի միջև կապի վերաբերյալ ապացուցեց, որ ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրացումը մեծացնում է միջխմբային բախումների հավանականությունը 50%-ով։

Չնայած Արեւմտյան Ասիայի տարածաշրջանն ի համեմատություն այլ տարածքների ավելի ենթակա է երաշտից առաջացած  անկայունության, սակայն հակամարտությունները այլեւս չեն սահմանափակվում մեկ երկրով: Հյուսիսային Աֆրիկայում ,Աֆրիկայի մայրցամաքի ամենամեծ ջրամբարտակի կառուցումն ու ջրոռոգումը Եթովպիայում ,սաստկացրել են երաշտը Եգիպտոսում և Սուդանում և բանակցությունները փակուղի տանելով ,նրանց պատերազմի սեմին են կանգնեցրել ,քանի որ Եթովպիայում այս ջրամբարտակի ջրոռոգումը , 50% -ով նվազեցնելու է  Եգիպտոսի մասնաբաժինը Նեղոսի գետից,և Եգիպտոսի գյուղատնտեսական հողերի երկու երրորդը վերածելու են անապատների:

Ջրային ռեսուրսների շուրջ կառավարությունների մրցակցությունը ,որ կողմի օգտին էլ որ ավարտվի, ժամանակավոր իրավիճակ է, որը երկար չի տեւելու, որովհետեւ եթե ջերմոցային գազերի քանակը չկրճատվի, ջրի այս սահմանափակ քանակությունը ևս չի դիմանալու։

Անցյալ հունվարին Ավստրիայի Գրացի տեխնոլոգիական համալսարանի կողմից հրապարակված հետազոտությունը ցույց տվեց, որ 1918 թվականից ի վեր Եվրոպան երաշտի մեջ է, և նրա ջրային իրավիճակն այժմ «շատ անկայուն է»: Այս հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են արբանյակային տվյալները՝ ստորգետնյա ջրերի պաշարները վերլուծելու համար:

Այս հետազոտության հետազոտողներից մեկն ասել է.«Երբեք չէի պատկերացնում, որ ջուրը խնդիր կլինի Եվրոպայում, հատկապես Գերմանիայում կամ Ավստրիայում: Մենք այստեղ կանգնած ենք ջրամատակարարման խնդրի դիմաց  և պետք է մտածել այս հարցի շուրջ»։

Կլիմայական փաստաթղթերի համաշխարհային ծառայությունը անցյալ տարի հայտարարեց, որ Հյուսիսային կիսագնդում երաշտի հավանականությունը առնվազն 20 անգամ ավելի մեծ է՝ կապված կլիմայի փոփոխության հարցով մարդու դերակատարության հետ, և նախազգուշացրեց, որ եղանակի վատթարացման այս ժամանակաշրջանները գլոբալ տաքացման հետ մեկտեղ գնալով ավելի կսաստկանան:

Այս բոլոր արտահայտությունների հետ միասին , մտահոգիչ է հիվանդանոցային և դեղագործական թափոնների ազդեցությունը՝աշխարհում ջրի որակի իջեցման հարցում։ Վերջերս ՄԱԿ-ը զգուշացրեց, որ երաշտը միջազգային թաքնված մի խնդիր է, որը կարող է Քովիդի համաճարակից հետո  դառնալ համաշխարհային  հաջորդ ճգնաժամը :