Փոդքասթ. Աշխարհի պատմությունը (8-րդ էպիզոդ՝ Սառցասարի ճանապարհորդությունը)
https://parstoday.ir/hy/radio/world-i209966-Փոդքասթ._Աշխարհի_պատմությունը_(8_րդ_էպիզոդ_Սառցասարի_ճանապարհորդությունը)
Մի օր սոված առյուծը որս էր փնտրում ընդարձակ հարթավայրում։ Հանկարծ նկատեց մի եղնիկ, որն արածում էր իր ձագուկի հետ։ Առյուծը թաքնվեց մի անկյունում և հարմար պահին արագ վազեց դեպի եղնիկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 08:15 Asia/Tehran

Մի օր սոված առյուծը որս էր փնտրում ընդարձակ հարթավայրում։ Հանկարծ նկատեց մի եղնիկ, որն արածում էր իր ձագուկի հետ։ Առյուծը թաքնվեց մի անկյունում և հարմար պահին արագ վազեց դեպի եղնիկը։

Մի օր սոված առյուծը որս էր փնտրում ընդարձակ հարթավայրում։ Հանկարծ նրա աչքն ընկավ մի եղնիկի վրա, որն արածում էր իր նորածին երեխայի հետ։ Նա թաքնվեց մի անկյունում և հարմար դիրքով արագ վազեց դեպի եղնիկը։ Եղնիկն արագ փախավ, բայց եղնիկի ձագը չկարողացավ փախչել։ Առյուծը տեսավ, որ եղնիկի ձագը ավելի լավ ու հեշտ որս է, դադարեցրեց մորը հետապնդելը և գնաց ձագուկի հետևից և շուտով դա նրան հաջողվեց։ Եղնիկի ձագը պայքարում էր վիզը առյուծի բերանում, որ գուցե փրկվի: Առյուծը վեր կացավ, գլուխը բարձրացրեց և հանկարծ տեսավ, որ մայրը մի փոքր հեռու կանգնած է իր դիմաց և սրտաճմլիկ ձայնով կանչում երեխային. Առյուծի մեջ մայրության զգացումն արթնացավ, նա մոռացավ քաղցը և բաց թողեց եղնիկի ձագին, որպեսզի վերադառնա մոր մոտ։

****************

Սա Աշխարհի պատմությունը փոդքասթի ութերորդ էպիզոդն  է։ Փղերի, մարդկանց և արարածների պատմություն և հիշատակումներ, որոնց անունները ես չգիտեմ:

**************

Եվրոպացիները միշտ վառ էին պահում աֆրիկյան մայրցամաքում քաղաքացիական պատերազմների կրակը, որպեսզի կարողանան ավելի շատ ստրուկներ ձեռք բերել: Բայց նրանք չդադարեցին այս մեթոդներով։ Նրանք որսում էին մարդկանց, երբ և որտեղ հնարավոր էր: Երբեմն անտառի մեջտեղի փոքրիկ տունը լավ որս էր այս որսորդների համար։ Երեխաները, ովքեր տանը մենակ էին մնում, հեշտ որս էին։

 

Մի ստրուկ, ով 11 տարեկանում գերի էր ընկել բրիտանացիների կողմից, հետագայում իր ստրկության սկիզբը նկարագրել է այսպես. Մի օր, երբ գյուղի բոլոր մարդիկ գնացել էին դաշտ աշխատելու, ես ու քույրս տանը մենակ էինք, հանկարծ երկու տղամարդ ու մի կին բարձրացան մեր տան պատը, ցատկեցին մեր տան բակ ու արագ բռնեցին մեզ։ Մենք դիմադրելու հնարավորություն չունեինք, բերաններս փակեցին ու քարշ տվեցին դեպի անտառ։

Այս ստրուկները շղթայված էին այլ ստրուկների հետ և երբեմն նրանք շաբաթներով քայլում էին անտառով հասնելու այնտեղ, որտեղ իրենց սպասում էին մյուս եվրոպացիները: Այս կետից սկսվում էր ստրուկների գործը։ Նրանք փղոսկրի կամ պղպեղի բեռներ և նույնիսկ ոսկի էին դնում իրար շղթայված ստրուկների ուսերին, այդ ապրանքներն ափ տանելու համար։

Քարավանում իրար շղթայված ստրուկները երբեմն ստիպված էին լինում 2000 կիլոմետր ճանապարհ անցնել ամենադժվար պայմաններում ջունգլիներով՝ ափ հասնելու համար: Պահակները տարօրինակ բռնությամբ են վարվել նրանց հետ։

Մի ճանապարհորդ, ով եղել է այս քարավաններից մեկի հետ, իր հուշերում գրել է. «Ես չեմ կարող նկարագրել այս ստրուկների գլխի և մարմնի կեղտոտությունը։ Նրանց մարմնի բոլոր մասերի վրա մտրակի վերքեր կային, ճանճեր, որոնք հետևում էին նրանց և սնվում այդ վերքերից հոսող արյունով, որն ավելի ցավոտ էր դարձնում նրանց վերքերը։ Յուրաքանչյուր պահակ կրում էր հրացան, դանակ և նիզակ։ Նրանցից մեկին ասացի՝ այս վիճակում բեռը չեն կարող տանել։ Նա ժպտաց և ասաց, որ իրենք այլընտրանք չունեն՝ կամ կգնան կամ կմեռնեն։

 

Ես ասացի- ի՞նչ կանես, եթե նրանք այնքան հիվանդանան, որ չկարողանան քայլել։

Ասաց.- Նիզակով գործը շուտ կվերջացնեմ։

Բոլոր կանայք կրում էին մեծ փղոսկր: Նրանցից ոմանք նաև երեխա էին գրկել։ Ես հարցրի պահակին. -Ի՞նչ կանեք, եթե նրանք չկարողանան փղոսկրը տանել:

Պահակն ասաց. -Չենք կարող արժեքավոր փղոսկրը թողնել գետնին ու հեռանալ, երեխային նիզակով կսպանենք և կնոջ բեռը կթեթևացնենք։ Սկզբում փղոսկրը, հետո երեխան։

Մայրը, ում երեխային աչքերի առաջ նիզակով սպանել էին, հաստ շղթաները իր վզին և ոտքերին կրելով, ծանր փղոսկրն ուսին, հարյուրավոր կիլոմետրեր քայլեց անտառի միջով՝ և երբ հասավ ափ, նրա տառապանքը սկսվեց։

***********

Ծովափին բժիշկը զննում էր նրանց, իսկ հետո թույլ էր տալիս նստել նավ։ Եթե բախտը բերեր ստրուկներին, նրանք կգնային Եվրոպա, քանի որ ճանապարհը կարճ էր ու հեշտ։ Բայց եթե պիտի վաճառվեին Ամերիկայում, նրանց սպասվում էր սարսափելի ճանապարհորդություն Ատլանտյան օվկիանոսով: Սարսափելի ծովային ճանապարհորդություն նավի նեղ ու մութ պահեստում: Մի տեղ, որտեղ նույնիսկ այլ ստրուկների կողքին նստելու տեղ չկար։

Յուրաքանչյուր նավով ավելի շատ ստրուկներ տեղափոխելու համար եվրոպացի ստրկավաճառները նավերի պահեստներում փայտե ցածր բարձրությամբ հարկեր են կառուցել և ստրուկներին տեղավորել դրանց ներսում։ Բեզուկ կոչվող անգլիական նավի մեջ, որը հատուկ կառուցվել էր ստրուկների տեղափոխման համար, հարկերի բարձրությունը 80 սմ է եղել։ Այսպիսով այս ստրուկները չէին կարող նույնիսկ նստել մի քանի հազար կիլոմետր ճանապարհի ընթացքում։ Ծովային ճանապարհորդությունը նրանց մոտ սրտխառնոց էր առաջացնում առաջին րոպեներին, և նրանք պետք է պառկեին նույն տեղում, որտեղ փսխում էին: Երկու ստրուկներ շղթայվում էին իրար, իսկ պահեստի դռները փակվում էին։ Օդի շոգի պատճառով քրտնում էին ստրուկները և թրջվում էր նրանց մարմինները, նրանցից շատերի մոտ սրտխառնոց էր առաջանում։

Պահեստի վերջում տակառ էին դրել, որն օգտագործվում էր որպես զուգարան։ Յուրաքանչյուր ստրուկ, ով պետք է օգտվեր զուգարանից, պետք է գնար այս տակառի կողմը իր հետ շղթայված ստրուկի հետ: Այս տակառից բխող հոտը խառնվում էր ստրուկների քրտինքի և սրտխառնոցի հոտին և տարածվում այդ վայրում, որտեղ փոքր անցք անգամ չկար դեպի դուրս։ Ստրուկներ տեղափոխող նավերի գարշահոտը զգացվում էր հեռվից։

*********

Ստրուկների նավով ճամփորդությունը սարսափեցրել է նույնիսկ նրանց եվրոպացի պահակներին, քանի որ ստրուկների շրջանում տարածված հիվանդությունների պատճառով մահանում էին նույնիսկ նավի սպիտակամորթ անձնակազմը: Շատ եվրոպացիներ չէին համարձակվում իրենց գլուխները ներս տանել նավի նեխած պահեստ, սակայն սևամորթներին սպանող մանրէները նաև վարակում էին նրանց, և ստրկատիրական նավերի վրա աշխատող չորս եվրոպացի նավաստիներից մեկը,  մահնում էր նախքան ճանապարհորդության ավարտը:

Երբեմն նավաստիները, հենց որ տեսնում էին ստրուկի հիվանդությունն ու վիճակը, արագ բաժանում էին նրան մյուսներից և նետում ծովը, որպեսզի նա չվարակի մյուսներին։ Այս ճամփորդությունների ժամանակ ստրուկների մահացության բարձր թիվը ստիպեց նրանց իրենց ճանապարհորդությունն անվանել սառցասարի(َԱյսբերգի) ճանապարհորդություն, քանի որ սառցասարը, երկար ճանապարհ անցնելիս, դրա մի մեծ մասը հալվում և անհետանում է:

Ամեն օր ստրուկներին տալիս էին կես աման կիսաեփ եգիպտացորեն կամ եգիպտացորենի խմոր ու մի քիչ ջուր։ Եթե եղանակը լավ լիներ, հնարավոր էր նրանց թույլ տալ գալ տախտակամած և մի քանի րոպե վայելելու օդը: Որոշ ստրուկներ օգտագործում էին այս կարճ հնարավորությունը և նետվում էին ծովը՝ ազատվելու իրենց տառապանքից։ Օդը վայելելուց և ծովում ինքնասպանության հնարավորությունից զրկված ստրուկները կարող էին հացադուլ անել, սակայն ստրկատերերը պատրաստ չէին նրանց այդքան հեշտությամբ կորցնել։ Այն դարաշրջանում, երբ եվրոպական գիտությունն ու տեխնոլոգիան առաջադիմում էին, նրանք եվրոպացի ինժեներներին հրամայեցին կառուցել սարքեր սնունդը ստրուկների ստամոքս փոխանցելու համար: Այս սարքը տափակաբերան աքցան էր, որը դրվում էր մարդու դեմքին և բաց էր պահում նրա բերանը։ Այս վիճակում ստրկատերերը կարող էին ուտելիք լցնել ստրուկի կոկորդը և ստիպել նրան կուլ տալ այն։

Ստրուկներ տեղափոխող նավերը հնարավոր էր հայտնվեին ծովահենների ճանապարհին, այս վիճակը տեղի էր ունենում հատկապես այն ժամանակ, երբ նավը ճանապարհի մեծ մասն անցել էր և հասնում էր Ամերիկայի ափի մոտ։ Այս իրավիճակում ավազակները վստահ էին, որ մնացել են ամենաառողջ ու ուժեղ ստրուկները, իսկ թույլ ու հիվանդ ստրուկները նետվել են ծովը, իսկ նավը շատ արժեքավոր բեռ է տեղափոխում։ Գողերը հարձակվում էին նավի վրա, կոտորում էին նավաստիներին և նավը տանում էին դեպի իրենց ուզած ափերը։

***********

Ստրուկները մի քանի անգամ փոխանակվում էին ջունգլիներում, Աֆրիկայի, Եվրոպայի ու Ամերիկայի ափերին, և ամեն անգամ ստրկավաճառները բազմապատկում էին իրենց գինը։ Ե՛վ Աֆրիկայում, և՛ Եվրոպայում և Ամերիկայում ստեղծվել էին ստրուկների մեծ շուկաներ։

Աֆրիկայում, նախքան վաճառվելը, ստրուկներին լվանում էին և նրանց մարմնին քսում էին կոկոսի յուղ, որպեսզի նրանց մաշկը ավելի պայծառ տեսք ունենա: Երիտասարդ աղջիկներին դիմահարդարում և փաթաթում էին գունագեղ կտորներով, երբեմն նրանց պարանոցը, ականջները և քիթը զարդարում էին զարդերով,  և ցուցադրում մեծ վանդակներում:

Երբեմն վանդակի մեջ էին դնում 150 ստրուկների։ Նրանց բաժանում էին մի քանի խմբի՝ ըստ տարիքի, սեռի կամ ֆիզիկական ուժի, և յուրաքանչյուր խումբ մտնում մի վանդակի մեջ։ Սովորաբար ամուսիններին իրարից հեռու էին պահում, քանի որ գործարքի ժամանակ միասին լինելը դժվարություն կառաջացներ վաճառողի կամ գնորդի համար:

Երբ ստրուկներին հանում էին վանդակից, նրանց շարում էին ըստ իրենց տարիքի ու հասակի։ Ստրկատերերը զենքերով հսկում էին ստրուկներին։

Ստրուկների տերը քայլում էր հերթի դիմաց, հերթով ծանոթացնում ստրուկներին, խոսում նրանց կարողությունների մասին և որոշում յուրաքանչյուրի գինը։

Երբ ստրուկներից մեկը գրավում է գնորդի ուշադրությունը, վաճառողը նրան բաժանում է ստրուկների շարքից և առաջ բերում։ Գնորդը զննում էր նրա օրգանները այնպես, ինչպես ոչխարին էր առանձնացնում հոտից և զննում նրա օրգանները։ Այնուհետև նա ստուգում էր ստրուկի լսողությունը և ասում, որ նա մի քանի բառ խոսի, հետո գնորդը պետք է համոզվեր, որ նա որևէ հատուկ հիվանդություն չունի և հատկապես, որ նա քնի մեջ չի խռմփացնում։ Քնի մեջ խռմփոցը ստրուկի համար մեծ խնդիր էր համարվում։ Երբ գնորդը համոզվում էր, որ ստրուկը խնդիրներ չունի, գործարքի մեջ էր մտնում իր տիրոջ հետ։ Գնի շուրջ պայմանավորվելուց հետո ստրկավաճառը ստրուկի հագից հանում էր նրա հագուստը և մերկ հանձնում նոր տիրոջը։

************

Ամերիկա մեկնող ստրուկներին իրենց նպատակակետ հասնելուց մի քանի օր առաջ հավելյալ սնունդ էին տալիս և յուղում էին, որպեսզի նրանք ավելի առողջ երևային: Ստրուկներ փոխադրող նավերի ժամանումը նավամատույց, ավելի շատ նման էր փառատոնի։ Երբեմն նավի վրա գտնվող բոլոր ստրուկները նախապես վաճառվում էին մեկ գնորդի, բայց հաճախ նավապետը աճուրդի էր հանում իր ստրուկներին։ Սկզբում հիվանդներին բաժանում էր ու վաճառում մեկ դոլարով, իսկ հետո սկսում էր վաճառել յուրաքանչյուր խմբի։

Ստրուկների չորս խումբ կար՝ կանայք, տղամարդիկ, ծերեր և երիտասարդներ, և կապիտանը յուրաքանչյուր խմբի համար սահմանում էր որոշակի գին և հետո վաճառում էր ստրուկների խառը խումբ: Գնորդները շտապում էին ստրուկների մոտ, զննում նրանց և կռվում ու սպանում միմյանց, ամենալավ ու առողջ ստրուկին տիրանալու համար: Երբեմն ստրուկներն այնքան էին վախենում այս տեսարաններից, որ փախչում էին, իսկ ագահ գնորդները հետապնդում էին նրանց իրենց շների հետ։ Գնված ստրուկներին տեղափոխում էին Ամերիկայի քաղաքներ, այդ քաղաքներում ևս գործում էին ստրուկների շուկաները, իսկ ստրուկները վաճառվում էին ավելի թանկ գներով։

Այս բարձր գների արդյունքում ստրկավաճառները, նրանց տրանսպորտով զբաղվողները և փախած ստրուկներին բռնողները մեծ հարստություններ էին վաստակել։

Ստրուկները հիմնականում վաճառվում էին Ամերիկայի հարավային քաղաքներում։ Բոլոր հարավային քաղաքներն ունեին ստրուկների շուկաներ։ Այս շուկաները ունեին աճուրդի կենտրոն և ստրուկներ պահելու շենք։ Շենք, որն իրականում ախոռ էր, որտեղ գնորդները կարող էին զննել ստրուկներին:

Գնորդների թիվը մեծ չէր։ Շատ ընտանիքներ չէին կարող իրենց թույլ տալ ստրուկներ գնել, ուստի ընտանիքների մեծ մասը երբեք ստրուկ չի ունեցել: Ստրուկների գինը բարձրանում էր մինչև նրանց Ամերիկայի քաղաքներ հասնելը։ Երբեմն երկու առողջ ստրուկների գինը միասին ավելին էր, քան տան, հողատարածքի և տան ողջ կահույքի գինը։ Մինչդեռ ստրուկների մեծ մասին գնել էին բամբակի հսկայական դաշտերի տերերը։

18-րդ դարի վերջում ջուլհակը հայտնագործվեց Անգլիայում և այն նոր ճակատագիր բերեց Աֆրիկայում շատ մարդկանց համար: Այս մեքենաները մանվածքն ավելի արագ վերածեցին կտորի: Հիմա ավելի շատ թել էր պետք։ Դրանից հետո ստեղծվեց բամբակից մանվածք մանելու մեքենա, որից հետո ստեղծեցին բամբակի սերմերը կոկոններից առանձնացնելու համար։ Այս մեքենաների արագությունը 50 անգամ գերազանցում էր աշխատողների արագությունը։ Այժմ գործարաններին ավելի շատ բամբակ էր պետք։

Ամերիկայի ընդարձակ հարթավայրերը բամբակ աճեցնելու լավագույն վայրն էին, որպեսզի Անգլիայի գործարանների անիվները չդադարեին շարժվել։ Բայց այս ընդարձակ հարթավայրերը մշակելը աշխատուժ էր պահանջում։ Միակ լուծումը, որ եկել էր ամերիկացի ֆերմերների մտքին, ստրուկների օգտագործումն էր։ Բամբակի պլանտացիաների կարիքը Ամերիկայում օրեցօր բարձրացնում էր ստրուկների գինը և մեծացնում ստրկավաճառության շահույթը։ Ամերիկյան պլանտացիաներում ստրուկների լայնածավալ օգտագործումը հասավ այն աստիճանի, որ այդ պլանտացիաները դարձան աշխարհի բամբակի յոթանասունհինգ տոկոսի արտադրողը: