Փոդքաստ․ Նոր պատուհան (10-րդ էպիզոդ՝ Քնել և գաղութացում)
https://parstoday.ir/hy/radio/world-i210696-Փոդքաստ_Նոր_պատուհան_(10_րդ_էպիզոդ_Քնել_և_գաղութացում)
 Արդյոք կարո՞ղ ենք վստահ լինել, որ ստրկատիրությունն ու շահագործումը դադարեցվել է՝ երկրների տնտեսությունը զարգացնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2023 10:00 Asia/Tehran

 Արդյոք կարո՞ղ ենք վստահ լինել, որ ստրկատիրությունն ու շահագործումը դադարեցվել է՝ երկրների տնտեսությունը զարգացնելու համար։

 

 

Հանուն Բարձրյալի

2008 թվականի կեսերն էր, երբ պարզվեց, որ Պենտագոնի հետազոտությունների և ճարտարագիտության գրասենյակը տարօրինակ հրահանգ է արձակել  մի խումբ հետազոտողների համար։

...

Այս տարօրինակ հետազոտությունը ոչ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հեռահարության, ոչ էլ «Ֆանտոմների» նոր շարքի զարմանալի արագության մասին էր։ Ոչ  1980-ականներին Դոնալդ Ռեյգանի կողմից պատվիրված տարօրինակ «Աստղային պատերազմներ» նախագծին էր վերաբերում , ոչ էլ թշնամու տարածքում  ավերիչ երկրաշարժ ստեղծելու խորհրդավոր ծրագրի մասին էր:

Տարիներ էր ինչ  շարունակ ԱՄՆ-ի բանակում  չէր  հաջողվում ստեղծել գերմարդկանց, որոնք կկարողանան ինքնաբերաբար վերականգնել իրենց մարմնի վնասված  մասերը,և հիմա Պենտագոնի գիտահետազոտական ​​գրասենյակի հետազոտությունները օրակարգում են ներառել մի  չնչին հարց: Այս հետազոտությունը քնելու  մասին էր: Այն կարգավորելու , վերահսկելու և տիրապետելու  մասին։ Պենտագոնը ցանկանում էր պարզել, թե ի՞նչպես կարող է շահարկել իր զինվորների քնելը, որպեսզի նրանք ավելի ուշ հոգնեն, ավելի քիչ քնեն և ավելի երկար կռվեն: Այս նախագիծը միգուցե ակունք էր առել  երկրորդ համաշխարհային պատերազմի  ժամանակ ԱՄՆ-ի  բանակի հրամանատար գեներալ Ջորջ Փաթթոնի ծրագրից։Այս խիստ  հրամանատարը համոզված էր, որ հակառակորդին ավելի շատ զոհեր պատճառելու  համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել հակառակորդ ճակատի ուժերի հոգնածությանը։Փաթթոնի խոսքերի մեկնաբանությունն այս պարզ ու զավեշտալի  կետի մեջ էր  թաքնված՝.«Նա ողջ ու հաղթանակած տուն կվերադառնա ,ով քիչ է քնում» ։

Նացիստներին հաղթելուց հետո ճակատագիրը Փաթթոնին թույլ չտվեց իրականացնել իր գաղափարը, քանի որ նա մահացավ  ոչ թե մարտի դաշտում, այլ ավտովթարի հետևանքով։Հիմա հարցը հետևյալն է , թե ի՞նչպես կարող է ինչ-որ մեկը սովորականից քիչ քնել:

.....

Ժամանակին ամերիկացի զինվորների համար նշանակվում էր ամֆետամին դեղի օգտագործումը: Արդյունքում, թեև զինվորների քնելու  ժամերը կրճատվեցին, սակայն պարզ գործողությունների և զորավարժությունների ժամանակ հրամանատարները ավելի շատ զոհերի ականատեսն էին:

Հետագայում  հայտարարվեց, որ ամֆետամինը բացասաբար է անդրադառնում զինվորների որոշումներ կայացնելու կարողության վրա և պատճառ է դառնում, որ նրանք սխալվեն թշնամու ուժերին ճանաչելու հարցում։ Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ի  բանակը գնաց հաջորդ երևակայական քայլին.«Զինվորների քնելը վերահսկելու համար իմպլանտ կամ դեղեր պատրաստել : Բայց այս գաղափարը ևս անհաջողության մատնվեց»:

Ավելի քիչ քնելու միջոց գտնելը հետազոտողների աչքից խլել էր  քնելու առիթը: Միայն մնացել էր ,որ նրանք Պենտագոնին հայտարարեին, որ չքնելու միակ հուսալի միջոցը, հենց  չքնելու մասին հետազոտությունն է։ Չնայած այս նախադասությունը զավեշտալի էր թվում, բայց այն հիմնական լուծումն էր։ Այս լուծումը հենց հետազոտողների աչքի առաջ և նրանց գրասեղանի վրա էր: Այն ինչ նրանք  խմում էին , որ ավելի երկար արթուն մնան՝ պատասխանը մի բաժակ սուրճի մեջ էր։

.....

Այս անգամ, երբ նստած եք սրճարանում կամ տանը և վայելում եք ձեր դառը սուրճը, լավ նայեք ձեր բաժակին։ Այս պարզ թվացող սուրճը շատ կարևոր դեր է խաղացել մարդկության պատմության մեջ։ Դա ոչ միայն որոշ երկրների տնտեսական բարգավաճման պատճառ է դարձել, այլեւ կատարելապես փոփոխության է ենթարկել  որոշ պետությունների: Սկսած օսմանյան կայսրության տնտեսական հզորությունից ,մինչև  Բոստոնի թեյի շարժման մեջ սուրճի դերը, սրանք քաղաքականության վրա սուրճի ազդեցության հայտնի օրինակներ են։ Այժմ մտադիր  ենք հայացք նետել սուրճի պատմության սև  ոլորտին, սուրճի այն ոլորտին,որը  ազդեց հազարավոր մարդկանց կյանքի վրա և նույնիսկ մի հեղափոխության պատճառը հանդիսացավ:

.....

Դուք հավանաբար լսել եք Ատլանտյան օվկիանոսում 16-ից 19-րդ դարերում տեղի ունեցած ստրուկների առևտրի մասին։ Եվրոպական նավերը խարսխում  էին Աֆրիկայի արևմտյան ափերին ,որպեսզի ստրուկների վաճառականները , մեծ թվով մարդիկ՝ գնեն հաղթանակած ցեղախմբերի ղեկավարներից ,այնպիսի ապրանքների դիմաց, ինչպիսիք են ՝տպագրված  հյուսվածքները, պղնձե գդալներն ու պատառաքաղներ, երկաթե ձուլակտորներ, զենք ,վառոդ և ալկոհոլ, և անցնելով Ատլանտյան օվկիանոսը՝ հասնեն  նոր մայրցամաքի կղզիներ ու նավահանգիստներ՝ նրանց վաճառելու համար։ Փոխարենը շահութաբեր ապրանքներ, ինչպիսիք են՝ շաքարավազը, ծխախոտը, կակաոն և բամբակը, գնվում էին  այս առևտրականների կողմից և փոխանցվում  Եվրոպա, և այնտեղ շահավետ  վաճառքից հետո այն փոխարինվում էր  աֆրիկյան ցեղախմբերի  ղեկավարներին հետաքրքրող  ապրանքներով։ Այդ պատճառով այս առևտրային ուղին հայտնի էր դարձել, որպես ստրուկների առևտրի եռանկյունի ուղի:

Մինչև 17-րդ դարի վերջը արաբները աշխարհում միակ սուրճ արտադրողներն էին  , և օսմանցի  վաճառականները հսկայական հարստություն էին վաստակում այն ​​վաճառելով։ Մինչև ,որ 1696-1699 թվականներին նիդերլանդցիները սուրճի բույսերը փոխադրեցին իրենց վերահսկողության տակ գտնվող  Ինդոնեզիայի Ջավա կղզին, և իհայտ եկավ  արաբական սուրճի առաջին մրցակիցը: Բայց այս սուրճի արտադրությունը չնպաստեց դրա գնի բարձրացմանը եվրոպական շուկայում, և Ֆրանսիան ու Պորտուգալիան խրախուսվեցին սուրճի բույսը իրենց գաղութները  տեղափոխելով ավելացնել  այս առևտրով  զբաղվողների թիվը: Քանի որ նպատակը ապրանքն ավելի էժան արտադրելն  էր, սուրճն արագորեն իր տեղը գտավ ԱՄՆ-ի  մայրցամաքի ստրկատիրական համակարգում, և շատ սևամորթ ստրուկներ ստրկության վերցվեցին  սուրճի ցանքսատարածքներում:

.....

Մինչ ԱՄՆ-ն  և Բրիտանիայի  գաղութները, ստրուկներին  հիմնականում օգտագործում էին շաքար և բամբակ մշակելու և արտադրելու համար, Ֆրանսիացիները շատ շուտ  կենտրոնացան սուրճի մշակման վրա:Հավանաբար էլ չեք զարմանում ,որ որոշ ֆրանսացիներ, սուրճը  համարում են ֆրանսական արտադրություն:  Ֆրանսիան, երբ Նիդերլանդների վերահսկողության տակ գտնվող Ջավայից ստացավ սուրճի առաջին բույսը, աֆրիկացի  ստրուկներին պարտադրեց  , այն մշակելու իր գաղութներում, ներառյալ Կարիբյան ծովի կղզիներից՝ Մարտինիկում եւ Հաիթիում, եւ շատ շուտ վերածվեց  սուրճի խոշորագույն արտադրողներից մեկին: Հաիթին միայնակ արտադրում էր Եվրոպա ներմուծվող սուրճի  60%-ը: Այս ոլորտներում աշխատանքի պայմանները այնքան ճնշող էին, որ սուրճը դարձավ գաղութացված շրջաններում ֆրանսացիների  դաժանության խորհրդանիշը, նույնիսկ Ֆրանսիայի գաղութատիրական պատմությունը ,նույն սուրճով հասավ իր շրջադարձային կետին: Հայիթիում սևամորթ երկու խմբեր կային: Առաջին խումբը ստրուկներն էին ,իսկ երկրորդ խումբը  ազատ սևամորթները, ովքեր նույնիսկ ստրուկներ ունեին: Առաջին խումբը պայքարում էր հանուն ազատության, իսկ երկրորդ խումբը պայքարում էր սպիտակամորթների հետ հավասար իրավունքների համար։ Քիչ անց Ֆրանսիայի Ազգային խորհրդի կողմից հաստատված ստրկատիրության  մասին նոր օրենքները հասան Հաիթի և առաջացրեցին տարբեր խմբերի զայրույթը և ավելացան տարաձայնությունները։ Այնպիսի օրենքների ընդունմամբ ,որոնք սևամորթներից խլում էր նրանց բոլոր իրավունքները, նրանք ապստամբեցին և հարձակվեցին քաղաքների վրա՝ այրելով սուրճի ցանքսատարածքները :

Ֆրանսացիները փորձեցին ,մի շարք սահմանափակ ազատությունների օրենքները վերադարձնելով ,խնդիրը կարգավորել, բայց  բրիտանացիներն ու իսպանացիները գործի անցան  և ազատություն խոստանալով Հաիթիի ստրուկներին՝ խրախուսեցին միանալ իրենց բանակային ուժերին: Մինչդեռ  ստրկությունը շարունակվում էր նրանց  իսկ գաղութներում:

.....

1794 թվականի փետրվար ամիսն էր, երբ Ֆրանսիան, որպես առաջին իմպերիալիստական  կառավարություն, հրամայեց վերջ տալ ստրկությանը, սակայն այս հարցը չկարողացավ կասեցնել ստրկատերերի գործունեությունը։ Սպիտակամորթ  ստրկատերերից ոմանք փախան  տարածաշրջանից, շատերը դեմ գնացին  կենտրոնական կառավարության որոշմանը , իսկ մյուսները միայն փոխեցին  խնդրի թեման ՝ստրկությունը փոխելով հարկադիր աշխատանքի: Հայիթիի տնտեսական վիճակը օրեցօր վատանում էր, այդ իսկ պատճառով, երբ Նապոլեոնը եկավ իշխանության, ստրկությունը կրկին օրինականացվեց և ազատ սևամորթների իրավունքները վերացան: Այս իրադարձության հետեւանքով առաջացած հակամարտությունների արդյունքը եղավ Հայիթիի համընդհանուր ապստամբությունը, որն ավարտվեց 1804 թվականին:

Հայիթիի անկախացումից հետո Կուբան միառժամանակ ստանձնեց ստրուկների վրա հիմնված սուրճի շուկան և կարճ ժամանակ օգուտ քաղեց առևտրից: Բայց այս իրավիճակը երկար չտեւեց, քանի որ Բրազիլիան դարձավ աշխարհի ամենամեծ ստրկատիրական համակարգը՝ մոտ հինգ միլիոն ստրուկներով,և շաքարավազի շուկան գրավելուց հետո, 1830-ականների սկզբից, սուրճի մշակման մեջ,հիմքը դրեց ստրկատիրության, իսկ գները կիսով չափ կրճատելով՝ ասպարեզից հեռացրեց  մյուս մրցակիցներին: Թեև ստրուկների միջազգային առևտուրը դադարեցվեց 1826 թվականին, մինչև 1850-ական թվականները Բրազիլիան դեռևս իր անհրաժեշտ աշխատուժը ապահովում էր  ապօրինի մաքսանենգների միջոցով, իսկ հետո սուրճի ցանքսատարածքների սեփականատերերը էժան ստրուկներ էին գնում շաքարեղեգի ցանքսատարածքներից: Տղամարդիկ պատասխանատու էին տրանսպորտի և ծանր աշխատանքի համար, իսկ կանայք զբաղված էին սուրճի դաշտերում ծանր աշխատանքով: Բրազիլիան վերջին երկիրն էր, որն արգելեց ստրկատիրությունը 1888 թվականին: Այն, ինչ չպետք է մոռանալ, սուրճի շուկայում պահանջարկի կարևորությունն է։ Սուրճը դարձել էր հայտնի ըմպելիք  Եվրոպայում և Ամերիկայում, սակայն  դրա բարձր գինը դժվարացնում էր առևտրականների գործը: Ստրկատեր ֆերմերները կարողանում  էին Եվրոպայի ու ԱՄՆ-ի  շուկաներում կոտրել սուրճի գինը և հսկայական  շահույթ ապահովել իրենց համար: Մյուս կողմից, սուրճի մշակության բնույթը տարբերվում էր շաքարեղեգի մշակությունից: Շաքարեղեգը կախված էր մեծ հողատարածքներից, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայից, սակայն սուրճը կարելի էր աճեցնել փոքր հողատարածքներում՝ առանց տեխնիկայի անհրաժեշտության։ Այս խնդիրը պատճառ էր դարձել ,որ շաքարավազի և շաքարի արտադրությունը հարուստ խավի մենաշնորհը դառնա  , սակայն սուրճի ֆերմերները կարող էին լինել սոցիալական բոլոր խավերից:

....

Արդյոք կարո՞ղ ենք վստահ լինել, որ ստրկատիրությունն ու մարդկանց շահագործումը դադարեցվել է՝ երկրների տնտեսությունը զարգացնելու համար։

2007 թվականին Բրազիլիայի կառավարությունը զեկույց ներկայացրեց ՄԱԿ-ին, որն ապացուցեց, որ երկրում 25,000-ից 40,000 մարդ աշխատում է ստրկության նման պայմաններում: Այս երկրի կառավարությունը  ջանքեր իգործ դրեց  ազատելու հարկադիր և չվճարվող աշխատանքի մեջ հայտնված մարդկանց և նրանց համար աշխատավարձ ճշտել , սակայն չկարողացան բարելավել պայմանները։ 2012 թվականին դանիական մի  պատվիրակության և 2013-ին ամերիկյան մի ինստիտուտի զեկույցները ապացուցում են,  որ Բրազիլիայում նույնությամբ շարունակվում է աշխատանքը  ստրկատիրության  և երեխաների հարկադիր աշխատանքի նման պայմաններում :Նեստլեն և ՋԻ.ԴԻ.ԱՅ-ը,որոնք  Եվրոպայի խոշորագույն սուրճ վաճառողներից են , խոստովանել են, որ հավանաբար  իրենց արտադրած սուրճը ժամանակակից  ստրկատիրության համակարգի արդյունքը եղած լինի:  Նույնիսկ այն աշխատավորները,ովքեր իրենց աշխատանքի  դիմաց աշխատավարձ են ստանում հրաշալի  պայմաններ չունեն։ Սուրճի հատիկների վաճառքից ստացված շահույթի 2%-ից պակասը նրանց վճարվում է ,որպես աշխատավարձ: Երկու դոլար ,վաթսուն կիլոգրամ պարկը լցնելու համար։ Սա , նավթից հետո աշխարհում երկրորդ ամենավաճառվող սև հեղուկի բարձր շահույթի գաղտնիքն է ։ Սուրճը դեռևս  վեր է բարձրանում մարդու ուսերից:

.....