«Առանց մարդու իրավունքներ»՝ հատուկ հաղորդում նվիրված մարդու իրավունքների միջազգային օրվան
Դեկտեմբերի 10-ը նշվում է, որպես Մարդու իրավունքների միջազգային օր, որը համընկնում է այն օրվան, երբ 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։Օրվա կապակցությամբ ձեզ հետ ենք «Առանց մարդու իրավունքներ» խորագրով հատուկ հաղորդմամբ։
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք մարդու իրավունքների պատմությունը, այնուհետև կխոսենք դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օր անվանելու պատճառների մասին։Կանդրադառնանք նաև ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումներին: Ընկերակցեք մեզ։
Մարդու իրավունքները ամենահիմնական ու ամենաբնածին յուրահատուկ իրավունքներից է ,որը պատկանում է յուրաքանչյուր մարդու, բնածին կերպով ,լոկ այն պատճառով, որ նա մարդ է: Դա իրավունք է, որը մարդիկ պետք է ունենան անկախ իրենց գույնից, սեռից և դավանանքից՝ բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում: Այս իրավունքները ազդվում են մի շարք սկզբունքներից, որոնք ժամանակակից դարաշրջանում ներկայացվել են հռչակագրերի, կանոնակարգրերի և բանաձևերի տեսքով, և ունեն գլոբալ ասպեկտ և հայտնի են ,որպես ժամանակակից մարդկային քաղաքակրթության հոգևոր հիմքերը:
Այս սկզբունքները, որոնցից մի քանիսն ի սկզբանե ներառվել են 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից հաստատված Մարդու իրավունքների հռչակագրում, իրականում ոգեշնչված են այն հասկացություններից, որոնք դարեր առաջ հիշատակվել են միաստվածյան մեծ կրոնների կողմից, և որոշված էր ,որ դրանց հիման վրա, անկախ ռասայից, երկրից, գույնից, սեռից, համոզմունքներից, սոցիալական կյանքի պայմաններից և մարդու ֆիզիկական կազմից, մարդը համարվեր պատկառելի էակ և նրա կյանքը զուգորդված լիներ սրբությամբ,հետևաբար դա բոլորովին չի կարող և չպետք է չարաշահվի իր նմանների կողմից:
Հենց այդ հիմամբ է,որ միջազգային կազմակերպությունները պարտականություն ունեն գործադրել և վերահսկել վեհ օրենքները ,որոնք երաշխիքն են մարդու կեանքի, ազատության և արժանապատվության,միայն նման պատասխանատվություն մինչ այժմ չի ունեցել գործադրման ճիշտ կամ կատարյալ երաշխիք և որոշ պարագաներում այն երկստանդարտ չափանիշների է ենթարկվել : Այս իրավունքները իրենց ընդլայնված իմաստով ,պարփակում են բոլոր ոլորտները՝առողջապահություն, անկախություն , անհատականության զարգացում ,կեցության և կյանքի ուղեգծի իրավունք, մշակույթ, աշխատանք, սոցիալական աջակցության իրավունք և մնայուն անվտանգություն:
1946 թվականի փետրվարի 16-ին Լոնդոնում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջին նիստը։ Այս խորհուրդը մի բանաձև հրապարակելով ստեղծեց Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովը ։Սույն բանաձևի հիման վրա այս հանձնաժողովը պարտավորություն ստանձնեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի քարտուղարին ներկայացնել քաղաքացիական ազատությունների, փոքրամասնությունների պաշտպանության և սեռի, ռասայական, լեզվի և կրոնական խտրականության արգելման մասին գլոբալ դաշնագրի վերաբերյալ առաջարկություններ, խորհուրդներ և զեկույցներ։
Ուստի 1946թվականի մայիսին, 18 երկրներից կազմավորվեց այս հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի քարտուղարությունում մարդու իրավունքների բաժնի ստեղծմամբ սկսեց իր գործունեությունը, որպեսզի հավաքագրի միջազգային փաստաթղթեր կամ երկրների ներպետական օրենքները, հանձնաժողովին հանձնելու համար:
Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստը տեղի ունեցավ քաղաքացիական և միջազգային իրավունքների ոլորտում մասնագիտացած տնօրենների խորհրդի կազմով՝ նպատակ ունենալով պատրաստել և կազմել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և վերջապես, երկու տարի անց,այսինքն 1948թվականին մշակվեց այդ հռչակագիրը:
1948 թվականի դեկտեմբերի 10-ի պատմական նիստում, Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը մշակվելուց հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Փարիզում 48 կողմ, 8 ձեռնպահ և ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց այս հռչակագիրը, որպեսզի այս օրը հռչակվի՝ Մարդու իրավունքների միջազգային օր: Խորհրդային Միությունը, Ուկրաինայի Խորհրդային սոցիալիստական Հանրապետությունը, Բելառուսիայի սոցիալիստական Հանրապետությունը, Հարավսլավիայի Դաշնային սոցիալիստական Հանրապետությունը, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Չեխոսլովակիան, Սաուդյան Արաբիան և Հարավաֆրիկյան Միությունը ,այն ութ երկրներն էին ,որոնք ձեռնպահ քվեարկեցին:
.......
Մարդու իրավունքների հռչակագիրը ներառում է մեկ ներածություն և 30 հոդված, որի առաջին հոդվածը վերաբերում է մարդկանց իրավահավասարությանը և նրանց միջև եղբայրության ոգու գերիշխանությանը և ասվում է.
«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ, և հավասար են արժանապատվության, վեհության և իրավունքների առումով: Բոլորն ունեն բանականություն և խիղճ և պետք է միմյանց նկատմամբ վերաբերվեն եղբայրական ոգով»:
30-րդ հոդվածում ասվում է.
«Սույն հռչակագրի դրույթներից ոչ մեկը չպետք է մեկնաբանվի այնպես, որ որևէ կառավարության, բնակչության կամ անհատի իրավունք տրվի ձեռնարկելու որևէ գործողություն՝ ոչնչացնելու սույն հռչակագրում պարունակվող իրավունքները և ազատությունները»:
Չնայած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հաստատմանը, իրականությունն այլ կերպ ընթացավ, որովհետև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև այսօր տեղի են ունեցել միջադեպեր, որոնք ապացուցում են ,որ մեծ տարածություն գոյություն ունի նախատեսված նպատակների և մարդու իրավունքների պաշտպանության գործում միջազգային հանրության գործունեության միջև։Հատկանշական է ,որ հակառակ նախնական պատկերացման, մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսը փաստացի դարձավ,որոշ երկրների նկատմամբ արևմտյան կառավարությունների քաղաքական և տնտեսական ճնշում գործադրելու միջոց , առաջ մղելու իրենց իմպերիալիստական շահերը։
.....
Բարեկամներ շարունակում ենք մարդու իրավունքների մասին հատուկ հաղորդումը:
Հաղորդման այս հատվածում կանդրադառնանք ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, որոնք հավակնում են թե՝ մարդու իրավունքների կողմնակից են , բայց բազմաթիվ դաժան հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։
Թեև Միացյալ Նահանգները միշտ փորձել է միջազգային ինստիտուտներում և հաստատություններում հանդես գալ ,որպես մարդու իրավունքների ոլորտում առաջատար կառավարություն, բայց, ըստ էության, այս երկիրը մարդու իրավունքների պաշտպանության ամենաթույլ հիմքերից և կառուցվածներից մեկն ունի: Կամայական կալանավորումը, զենքի վաճառքը այն երկրներին, որոնք խախտում են մարդու իրավունքները, աղքատությունն ու անհավասարությունը, գենդերային բռնությունը և համատարած ռասայական խտրականությունը, ընդամենը մի քանի օրինակներ են՝մարդու իրավունքների դեմ ԱՄՆ-իհանցագործությունների :
Սիոնիստական ռեժիմը ևս ԱՄՆ-ի նման , մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ է կատարել, և այդ բոլոր հանցագործությունները ԱՄՆ-ի աջակցությամբ են իրականացել:
Իրանի Իսլամական Հանրապետության Մարդու իրավունքների շտաբը օրերս երկու մասով զեկույց է կազմել Իսրայելի սիոնիստական ռեժիմի կողմից անցած 75 տարվա ընթացքում կատարված ամենակարևոր հանցագործությունների մասին: Առաջին մասը Իսրայելի մանկասպան և ապարտեիդ ռեժիմի 75 տարվա հանցագործությունների ցանկի մասին է, իսկ երկրորդ մասը՝ ՄԱԿ-ի և Մարդու իրավունքների խորհրդի՝ սիոնիստական ռեժիմի դեմ ընդունված բանաձևերի մասին։Սիոնիստական ռեժիմի վերջին հակամարդկային ոճրագործությունները վերջերս կատարվել են Գազայում։
Իսլամական Հանրապետության Մարդու իրավունքների շտաբի վերջին զեկույցի համաձայն՝ անցած 40 օրվա ընթացքում ավելի քան 45 հազար հոգու նահատակությունն ու վիրավորվելը, ավելի քան 33 հազար բնակելի շենքերի և ենթակառուցվածքների ավերումը, մեկ միլիոն 400 հազար մարդու տարհանումը՝ այդ օրերի ընթացքում ,միայն մի մասն է այն հանցագործությունների, որ Իսրայելի սիոնիստական ռեժիմը իրականացրել է Գազայի անպաշտպան և անմեղ ժողովրդի դեմ՝ իրեն մարդու իրավունքների ամենամեծ ջատագով համարող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությամբ։
Տեղին է իմանալ, որ Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծումից ի վեր մինչև 2022 թվականը, անցած 75 տարիների ընթացքում Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և Մարդու իրավունքների խորհրդի կողմից Իսրայելի դեմ հաստատվել է 512 բանաձև,որոնցից 55-ը վետոյի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից:
Վերանայելով այս պարագաները , որոնք ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մարդկության դեմ իրականացված դաժան հանցագործությունների միայն մի մասն են, պարզվում է, որ սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն պատմության ընթացքում միշտ եղել են մարդու իրավունքների ոտնահարման իրական օրինակները։
Վերջում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հայտարարություններից մեկին ՝ ԱՄՆ-ի վերաբերյալ ։ Նա ասել է.« Ամերիկացիներն ասում են՝ «մենք մարդու իրավունքների կողմնակից ենք»:Իսկ մենք ասում ենք .« Դուք ընդհանրապես չեք ընդունում մարդու իրավունքները։ Դուք հավատում եք ամերիկյան խոշոր ընկերությունների և կապիտալիստների իրավունքներին։ Դուք հավատում եք համայն աշխարհում ԱՄՆ-ի ռեժիմի ոչ լեգիտիմ շահերին»:
.............
Շնորհակալություն ձեզ՝ այս հաղորդման ընթացքում մեզ ուղեկցելու համար։
Համայն աշխարհի ժողովրդին մաղթում ենք խաղաղութիւն և հանդարտութիւն :Տերն ընդ Ձեզ: