Նորություններ(94)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում ,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:
Այս շաբաթվա հաղորդումն սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի վերաբերյալ հոդվածով:
Թեհրանի համալսարանի հետազոտողները, աշխարհում առաջին անգամ, հաջողության են հասել իգնոցելյուլոզային թափոններից արտադրել անասուների կեր ,որը հարուստ է ազոտով և շատ լավ է մարսվում: Ըստ այս հետազոտական ծրագրի վերահսկիչ եւ ուղեցույց դասախոս դոկտոր Քիան Մեհրիի,անասունները կարեւոր դեր ունեն մարդու սննդի շղթայում, բնակչության աճի եւ ավելի շատ սպիտակուցների ապահովման առումով: Իրանում տարեկան արտադրվում է ծղոտից 21.5 միլիոն տոննա լիգնոցելյուլոզային թափոններ, որոնք մանրաթելային էժան և առատ աղբյուրներ են, և ցածր մարսողության պատճառով որոճողների սննդակարգում դրանց օգտագործումը սահմանափակ է։
Համալսարանի այս դասախոսի խոսքով՝ լիգնոցելյուլոզային մնացորդների մարսելիության բարձրացմամբ, դրանց սպառման ավելացման և որոճողների սննդակարգում դրանք փոխարինելու միջոցով, կարելի է մեծ քայլեր կատարել անասնաբուծական մթերքների ներկրումը նվազեցնելու , երկրից արտարժույթի արտահոսքը կանխելու, անասնակերի մշակման տարածքների կրճատման, ջրային ռեսուրսներում խնայողություն անելու , անասնակերի մշակումը նվազեցնելու ուղղությամբ: Ըստ այս հետազոտողի, այս նախագծում օգտագործվել են կարծր ուղղությամբ ազոտի հարստացման և օքսիդացման մեթոդներ՝ լիգնոցելյուլոզային կենսազանգվածի մարսելիությունը բարելավելու և որոճողների կերերի համար մեթանի գազի արտանետումները նվազեցնելու համար: Կարճ ժամանակահատվածում վերամշակումը, շրջակա միջավայրի ջերմաստիճանը և ճնշումը, կենսազանգվածի լայն տեսակի պինդ վիճակում աշխատելու ունակությունը՝ առանց քիմիական նյութերի վերականգնման անհրաժեշտության, կեղտաջրեր չստեղծելը և լուծվող ածխաջրերի մի մասը կորցնելը, սննդամթերքի և շրջակա միջավայրի անվտանգության պահպանումը՝ թունավոր բաղադրություններ չարտադրելով ,այս նախագծի առավելություններից են։
Ներկայումս այս արտադրանքը արտադրվել է լաբորատոր փուլում, որը կիրառվող տեխնոլոգիայի զարգացմամբ ,հնարավոր է քայլեր ձեռնարկել դրա զանգվածային արտադրության ուղղությամբ։ Այս նախագիծը Թեհրանի համալսարանի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ֆակուլտետի և երկրի Կենդանիների գիտության գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությամբ իրականացվել է 3 տարվա հետազոտության և քրտնաջան աշխատանքի արդյունքում։
Այս նախագծի արդյունքները հրապարակվել են Bioresource Technology» և «Science of the Total Environment»-երկու հեղինակավոր պարբերաթերթերում։ Այս նախագծի գիտահետազոտական ձեռքբերումներից են նաև ներքին երեք գիտահետազոտական հոդվածները և արտադրանքի արտոնագիրը։
.....
Թեհրանի համալսարանի զբոսաշրջության ասպիրանտն արժանացել է Գյուտարարների միջազգային ֆեդերացիայի (IFIA) գաղափարների և գյուտերի 3-րդ միջազգային մրցույթի արծաթե մեդալին։
Թեհրանի համալսարանի Ղեշմի միջազգային համալսարանի Փարդիսի զբոսաշրջության ասպիրանտ Էհսան Աղաջանի Ռիզին, ներկայացնելով իր տեսակետներն ու գյուտը խելացի զբոսաշրջության ոլորտում, գաղափարների և գյուտերի միջազգային մրցույթում արժանացել է այս դասընթացի համաշխարհային արծաթե մեդալին : Այս մրցույթի ոսկե մեդալին արժանացան Անգլիայի, իսկ բրոնզե մեդալին ՝ Ճապոնիայի ներկայացուցիչները։
Գաղափարների և գյուտերի երրորդ միջազգային մրցույթն անցկացվել է 2023 թվականի օգոստոսի 20-ից 22-ը, իրանական 1402 թվականի մորդադի 29-ից 31-ը, դեմ առ դեմ և առցանց, ինչպես նաև անհատական և խմբային ձևաչափերով: Իրանից բացի, այս մրցաշարին մասնակցում էին գյուտարարներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ինդոնեզիայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Մարոկկոյից, Կատարից, Բահրեյնից, Լիբանանից, Լեհաստանից, Ռուսաստանից, Հոնկոնգից, Սինգապուրից, Բրազիլիայից, Մալայզիայից։ Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանը և այլ վայրերից :
Գաղափարների և գյուտերի միջազգային մրցույթի երրորդ շրջանում ներկայացված գյուտերի վերանայման ժյուրիի անդամների կարևորագույն չափանիշներից էին ՝հանրային և տնտեսական պահանջարկի չափը, արդյունավետությունը և շրջակա միջավայրը հարգելը : Այս գյուտերն ու նորարարությունները դասակարգվել են 13 խմբերի, այդ թվում՝ համակարգչային գիտություն (ծրագրային ապահովում), մեքենաներ, շինարարական ճարտարագիտություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, գյուղատնտեսություն, բժշկություն, էլեկտրոնիկա, օդատիեզերք, մեխանիկա, գենետիկա և այլն:

Թեհրանի համալսարանի ուսանողի կողմից գյուտերի համաշխարհային մրցույթի արծաթե մեդալի արժանանալը
......
Հետաքրքիր նվաճման մեջ հետազոտողները 20-ից 50 միկրոն տրամագծով փոքրիկ հատիկի օգնությամբ մեթոդ են մշակել գրել թանաք պարունակող ջրի վրա:
Գրելը մշակութային գործողություն է, որը ժամանակ է պահանջում, և դրա արմատները վերադառնում են հին ժամանակներին, երբ մեր նախնիները նշաններ և խորհրդանիշներ էին գծում քարե տախտակների վրա: Արդյունքում, հնուց իվեր սովորություն է եղել գրել ցանկացած ամուր առարկայի վրա: Բայց եթե մեկը փորձի գրել ջրի կամ այլ հեղուկ նյութի վրա, դա դժվար է: Ահավասիկ մի նոր ուսումնասիրություն հավանաբար փոխի այս ընթացքը:
Ցանկացած գրություն, լինի դա սեպագիր, թե՝ ժամանակակից այբուբեն, պահանջում է պինդ հարթակի օգտագործում, օրինակ՝ կավ կամ թուղթ, թանաքը մակերեսին կպչելու համար: Բայց հեղուկ մասնիկները անընդհատ շարժվում են, և արդյունքում թանաքը արագ ցրվում է: Այդ նպատակով Գերմանիայի Մայնց քաղաքի Յոհաննես Գուտենբերգի համալսարանի մի խումբ հետազոտողներ փորձի ժամանակ ցուցադրել են «խեժի իոնա փոխանակման բշտիկի» վրա հիմնված մեթոդ, որը թանաքի մեջ ջրի մասնիկներ պարունակող գծեր և դաջեր է գծում:
Թոմաս Փալբերգն ասում է,- Մենք թանաքը ուղղակիորեն լցրեցինք ջրի մեջ, և որպես գրելու միջոց օգտագործեցինք 20-ից -50 միկրոն տրամագծով իոն փոխանակման նյութից պատրաստված միկրոբշտիկ։Ավելի ճիշտ՝ ջրի մեջ միկրոհատիկը շրջանառության ազդեցություն չի ունենա, և արդյունքում գծված նախշերը կմնան տեղում։Այս հատիկը աշխատում է ջրի մեջ մնացած դրական իոնները պրոտոնների հետ փոխանակելով։Նման փոխանակումը հանգեցնում է ջրի pH-ի փոփոխության: Երբ հատիկը շարժվում է ջրի մակերևույթով, այն հեղուկի մեջ թողնում է pH-ի նվազման մի փոքր հետք:
Այս գործընթացը ներգրավում է թանաքի մասնիկները և դրանք հավաքվում են հատիկի շարժման ճանապարհին: Արդյունքում ստեղծվում է մի քանի հարյուրերորդական միկրոնի հաստությամբ բարակ գիծ, որը ցույց է տալիս ամենացածր pH մակարդակն ունեցող տարածքը։Ըստ այս հետազոտության հայտարարության՝ ջրի մեջ տառեր գրելու համար բավական է թափահարել ջուր պարունակող ամանը, որպեսզի հատիկը որոշակի ճանապարհ կտրի կամ պետք է ճշտել պահանջվող կարակտերի բնութագրերը։

Հետազոտողները շեշտում են, որ այս ձեռքբերումը վաղ փուլերում է և շատ փոքր մասշտաբով է իրականացել ։
......
Գեղարվեստական մի նվաճման ընթացքում Էլահե Նոբախտը ընդգրկվել էր«Հայկական ծիրանի ծառ» միջազգային 9-րդ կինոփառատոնի իրավարար կազմում: Նա ֆրանսիացի ռեժիսոր Վինսենթ Սորելի և իտալացի արվեստագետ Վիգեն Օտիսի հետ միասին դատել են այս փառատոնի մրցութային բաժնի ֆիլմերը։Նոբախտը նախկինում եղել է Շվեյցարիայի Ժնևի Արևելյան կինոփառատոնի 18-րդ, Բեյրութի կանանց կինոփառատոնի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Իտալիայի և այլնի փառատոների իրավարար։
«Ծիրանի ծառ» վավերագրական իններորդ միջազգային փառատոնը Հայաստանում կայացել է 2023 թվականի օգոստոսի 20-ից 26-ը: Այս փառատոնի նպատակն է հանդիսատեսին ծանոթացնել աշխարհի տարբեր երկրների սովորույթներին ու արվեստին և երիտասարդ կինոգործիչներին մոտիվացնել նկարահանելու ազգագրական թեմաներով վավերագրական ֆիլմեր: Փառատոնն ունի երկու բաժին՝ գեղարվեստական ֆիլմեր (30 րոպե և ավելի) և կարճամետրաժ (30 րոպեից պակաս): Էլահե Նոբախտը և ևս 2 իրավարարներ մրցույթի երկու բաժիններում, գլխավոր մրցանակը և ժյուրիի հատուկ մրցանակը հանձնեցին լավագույններին:

Սիրելի բարեկամներ ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: