«Նորություններ»(95)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում ,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում :
Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք գիտական ոլորտի վերաբերյալ հոդվածով:
Թեհրանի համալսարանի գիտահետազոտողները իրենց պեղումներում հայտնաբերել են արշակունյաց ժամանակաշրջանին վերաբերող կարեւոր հուշարձանի մնացորդներ։Այս ձեռքբերումը արդյունքն է Վիրանշահրի պատմական տարածքում հնագիտական պեղումների հինգերորդ շրջանի ջանքերի, որը Թեհրանի համալսարանի գրականության եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ դոկտ.Մեյսամ Լաբաֆ Խանաքիի գլխավորությամբ հանգեցրեց արշակունյաց ժամանակաշրջանին առնչվող կարևոր հուշարձանի մնացորդների հայտնաբերմանը:
Հյուսիսային Խորասան նահանգի Ֆարուջ քաղաքի Թիթքանլու շրջանի արևմուտքում գտնվող Վիրանշահրի հնավայրը այս նահանգի կարևորագույն պատմական վայրերից է, որը հնագիտության համար ուսումնասիրվում և հետազոտվում է 2019 թվականից։ Այս տարածքում հնագիտական պեղումների հինգերորդ շրջանը, որը սկսվել է 1402 թվականի թիր ամսին(2023 թ.), քառակուսի մի պարիսպ է՝ 350 մետր երկարությամբ և լայնությամբ, որի հյուսիսային անկյունում գտնվում է միջնաբերդը կամ տիրակալի նստավայրը։
Նախորդ շրջանների պեղումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարածքի պարիսպը հագեցած է եղել աջ անկյունային հատակագի ունեցող աշտարակներով, իսկ գլխավոր դարպասը գտնվում է հյուսիս-արևմտյան կողմի մեջտեղում։ Տեղանքի հարավային մասում գտնվող բլրի վրա հնագիտական պեղումների կենտրոնացումը հանգեցրեց 3 մետր հաստությամբ կավե պատերով կառուցված ճարտարապետական համալիրի մնացորդների հայտնաբերմանը: Հարավային բլրի պեղումների շարունակությունը ապացուցեց, որ այս վայրում կառուցվել է մի հոյակապ ապարանք՝ բաղկացած արևելքում լայն գավթից, արևմուտքում՝ քառակուսի սրահից, հյուսիսում և հարավում անկյունային սենյակներից։ Նաև գավթի և գլխավոր սրահի տարածքում կա երեք մետր լայնությամբ միջանցք։
Վիրանշահրի ավերակներում գտնվող նոր շենքի հատակագիծն ու կառուցվածքը հիշեցնում է Աֆղանստանի հյուսիսում հունա-արևմտյան մշակութային ոլորտի հետ կապված ճարտարապետական հավաքածուները, որոնք Արշակունյաց ժամանակաշրջանում տարածվել են Կենտրոնական Ասիայի տարբեր շրջաններում, Իրանական բարձրավանդակում և Միջագետքում , և դարձել տաճարների և արիստոկրատական տների ճարտարապետության ընդհանրացած տեսակ: Ըստ ճարտարապետական բնորոշ տարրերի և հայտնաբերված խեցեղեն կտորների՝ Վիրանշահրի ավերակներում հայտնաբերված ապարանքը,կառուցվել է ՔԾԱ 2-րդ դարում և օգտագործվել մինչև Սասանյան դարաշրջանի կեսերը։ Վիրանշահրում հայտնաբերված առանձնատունը նմանատիպ օրինակներից տարբեվրում է այդ շինության հարաբերական առողջությամբ։ Վիրանշահրի շենքի պատերի ամրությունը պատճառ է դարձել, որ շատ տեղերում պահպանվի շենքի բարձրության ավելի քան 4 մետրը։ Փաստերը ապացուցում են , որ շատ տարածություններ ծածկված են եղել կամարներով, իսկ պատերը պատված են եղել սվաղի շերտով։ Վիրանշահրի հուշարձանը այն հազվագյուտ շինություններից է, որը հայտնաբերվել է Իրանի ներկայիս սահմաններում, և հետազոտությունների շարունակությունը և այս շենքի վերածելը տեղանք-թանգարանի, հնարավորություն է ընձեռնելու ավելին ճանաչել տարածաշրջանի պատմական անցյալը և զարգացնել զբոսաշրջության ոլորտը։
Դոկտոր Մեյսամ Լաբաֆ Խանիքիի խոսքով, «հուշարձան» տերմինը տարածված տերմին է հնագիտության մեջ և վերաբերում է ժամանակի իշխանության կառուցած հոյակապ շինություններին, որոնք իշխանության խորհրդանիշ են եղել և ունեն խորհրդանշական և սիմվոլիկ կիրառություն։

Իրանցի հետազոտողին հաջողվել է պատրաստել նանո վիրակապեր՝ բուսական բաղադրիչներով, ցածր գնով և հակաբակտերիալ հատկություններով:
Սեփիդե Հեզարին, Թավրիզի համալսարանի կիրառական քիմիայի ասպիրանտ է, ում հաջողվել է պատրաստել այս վիրակապերը այս համալսարանի գիտական անձնակազմի անդամ Ալի Օլադ Ղարագյուզի ուղեկցությամբ: Հետազոտողն ասում է,- «Այս նախագիծը բազմաթիվ կիրառություններ ունի, քանի որ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում առնչվում են վերքերի հետ:Այս նախագծով ես նպատակ ունեի բուսական միացություններով և հակաբակտերիալ հատկություններով վերքերի վիրակապեր արտադրել: Չնայած վերքերը տարատեսակ են ,սակայն այս հետազոտության ընթացքում արտադրված վիրակապն ունի ընդհանուր օգտագործման հնարավորություն տարբեր տեսակի վերքերի համար:
Այս քիմիկոսի կարծիքով՝ վերքերի բուժման գործընթացը կոնկրետ բջիջների շարժման, բազմացման, բաժանման և մահվան, ինչպես նաև ներբջջային և արտաբջջային նյութերի արտադրության արդյունքն է։ Բազմաթիվ ջանքեր են գործադրվել բուժման նոր մեթոդների կիրառման համար, որոնք կարող են օգտագործվել այնպիսի նպատակների հասնելու համար, ինչպիսիք են ՝վերքի բուժման գործընթացի արագացումը, վերքի վարակի կանխարգելումը, վերքի շերտի առաձգական ուժի բարձրացումը, վերքի տեղում սպի հյուսվածքի կրճատումը և հիվանդի անկարողության կանխարգելումը:
Վերքերի ավանդական վիրակապերը, ներառյալ բուրդ, բամբակ, բնական և սինթետիկ վիրակապ և գազ, կարող են օգտագործվել որպես առաջնային կամ երկրորդական վիրակապ: Սովորաբար, այս դեպքերը չոր վերքերի վիրակապ են և առաջացնում են խոնավության գոլորշիացում և վերքի միջավայրի ջրազրկում: Վերքի այս ջրազրկումը պատճառ է դառնում գազերը վերքը դարձնեն ավելի կպչուն և ցավոտ, հետեւաբար, բուժման համար օգտագործվում են վերքերի նոր վիրակապեր, քանի որ այս վիակապերը բավականաչափ խոնավություն են ստեղծում վերքի մեջ: Վերքերի նոր վիրակապերը սովորաբար դասակարգվում են՝ ելնելով այն նյութերից, որոնցից պատրաստված են և ներառում են հիդրո կոլոիդներ, ալգինատներ և հիդրո գելեր, բայց հիմնականում ստեղծվում են գելերի, բարակ թաղանթների և բարակ թիթեղների տեսքով:
Ըստ Սեփիդե Հեզարիի, ելնելով վերքերի բուժման կարևորությունից և այն հանգամանքից, որ բաց վերքերի չբուժելը հանգեցնում է վարակի, տարբեր հետազոտություններ են անցկացվել վերքերի ապաքինման վերաբերյալ և տարբեր նյութեր են պատրաստվել և ներկայացվել վերքերը բուժելու համար։ Սրանց մեջ , հիդրոգելերը կարելի է ներկայացնել, որպես պոլիմերային նյութեր, որոնք, ունենալով ջրում ուռչելու և իրենց կառուցվածքում ջուրը պահելու հատկություն, չեն լուծվում ջրում։ Այս նյութերը ՝ ջուրը պահելու մեծ կարողության շնորհիվ ,հաջողությամբ օգտագործվել են բժշկության բնագավառում, և հիդրոգելը կարելի է օգտագործել, որպես գել կամ թաղանթ:
Հիդրոգելները լայնորեն օգտագործվում են ,որպես թաց վիրակապեր վերքերի խնամքի համար և կարող են կլանել և պահել գելի մեջ հեղուկի բորբոքումն ու վարակված սեկրեցները՝ ընդլայնելով փոխկապակցված պոլիմերային շղթաները և դրանով իսկ մեկուսացնելով բակտերիաները: Այս նյութերը, ՝ իրենց սառեցնող և խոնավացնող ազդեցության շնորհիվ,կարծես թե՝կարևոր դեր են խաղում այրվածքների շտապ բուժման մեջ միայնակ կամ այլ արտադրանքների հետ համատեղ: Այս հիմամբ, այս նախագծում մենք սկսեցինք արտադրել հիդրոգելային վիրակապեր, որոնք պարունակում են բուժիչ բույսերի էքստրակտներ, և դրանց մեջ օգտագործվել են օրգանո մետաղական շրջանակի նանոմասնիկներ՝ հիդրոգելի բուժիչ հատկությունները բարելավելու համար։Քանի որ պոլիմերը կարևոր դեր է խաղում վերքերի վիրակապման գործում, շատ կարևոր էր արտադրանքի մեջ օգտագործել բնական, էժան և մաշկի համար հարմար պոլիմեր: Հետևաբար, մենք օգտագործեցինք պոլիմեր, որն ունի կենսաքայքայման, կենսահամատեղելիության, չթունավորելու և ուռչելու հատկություն:
Նկատի առնելով էժան գինը, հեշտ արտադրությունը և հումքի առկայությունը ,այս հիդրոգելային վիրակապի արտադրությունը ձեռընտու է տնտեսապես: Բացի այդ, հեշտ օգտագործումը և վիրակապը հաճախ փոխելը անհրաժեշտություն չլինելը, կարևոր դեր են խաղալու հիվանդի հանգստության և բուժման ծախսերի կրճատման համար: Այդ իսկ պատճառով, եթե այս նախագիծը հովանավորվի կլինիկական թեստերի անցկացման համար, կարելի է հուսալ հիվանդների համար բարձրորակ և ցածր ռիսկային արտադրանքի առևտրայնացման վրա:

Կոլոնոսկոպիան հնարավորություն է տալիս դիտել հաստ աղիքի և ուղիղ աղիքի ներքին մասերը և ախտորոշել ու սքրինինգ անել այս հատվածում առկա յուրաքանչյուր խնդիր և հիվանդություն: Կոլոնոսկոպիայի գործընթացը կատարվում է կոլոնոսկոպ կոչվող սարքի միջոցով: Այս սարքն ունի 150 սմ երկարությամբ շատ նեղ ու ճկուն խողովակ, որի գլխում կա 1 սմ տրամագծով փոքրիկ տեսախցիկ։Այս խողովակն հետույքից անցկացնելով հնարավոր է ՝ սարքի մոնիտորի վրա տեսնել ուղիղ աղիքի և հաստ աղիքի ներքին պատերի հստակ և ճշգրիտ պատկերներ։
Այնուամենայնիվ, այս մեթոդը ինվազիվ գործընթաց է, և բացի այդ, հավնական է ,չկարողանա հայտնաբերել ստամոքսի և աղիքների հետ կապված մարկերները, որոնք կարճ ժամանակ առկա են մարմնում: Այդ իսկ պատճառով MIT-ի, Բոստոնի, Չիկագոյի, Analog Devices-ի և Brigham հիվանդանոցի հետազոտողները մշակել են նոր խելացի դեղ՝ նման թերությունները վերացնելու համար, որն օգտագործում է վառվող կենդանի բակտերիա: Այս հետազոտողները մշակել են այս սարքի նախատիպը, որը մի հատիկ բլու բերիի չափ է։Այս սարքը հորինվել է նախորդ հետազոտություններում պատրաստված պարկուճների հիման վրա։Նախկին տարբերակները շատ ավելի մեծ էին և, հետևաբար, ավելի դժվար կուլ տալու համար: Նոր դեղի չափերը 1.4 քառակուսի սանտիմետրից պակաս է և պարունակում է գենետիկորեն մշակված պրոբիոտիկ բակտերիաներ, էլեկտրոնային բաղադրիչներ և փոքրիկ մարտկոց:
Երբ անհատը կուլ տա այս դեղը ,այն հաստ աղիք մտնելուց հետո ,դրա ներսում գտնվող բակտերիաները լույս են արտադրում, երբ ենթարկվում են աղիքային հիվանդության ակնհայտ կենսաբանական մարկերների: Գործիքի էլեկտրոնային բաղադրիչները նաև վերահսկում են լույսը և ուղարկում անլար ազդանշան, որը ստանում է բժշկի բջջային հեռախոսը կամ համակարգիչը հիվանդի մարմնից դուրս: Քանի որ այս գործընթացը շատ պարզ է և ոչ ինվազիվ, այն կարելի է հեշտությամբ կատարել մի քանի անգամ՝ ամեն անգամ օգտագործելով նոր դեղ: Սա նշանակում է, որ նոր մեթոդն ավելի լավ հնարավորություն ունի հայտնաբերելու հիվանդության կարճաժամկետ մարկերներ, որը հնարավոր չէ կոլոնոսկոպիայի միջոցով: Այս դեղը ի վերջո արտանետվում է օրգանիզմից։
Խոզերի վրա կատարված փորձարկումների ընթացքում սարքը կարողացել է հետևել և հաղորդել ազոտի օքսիդի մակարդակը: Այս նյութի բարձր կոնցենտրացիան կապված է կոնքի մի քանի բորբոքային հիվանդությունների հետ: Մասնագետները համոզված են, որ բակտերիաների ինժեներական մեթոդը շահարկելով՝ կարելի է վերահսկել նաև այլ կենսամարկերներ։ Բացի այդ, խելացի դեղը հարմար մեթոդ է մարսողական համակարգի հետազոտության համար։

Չինաստանում 2023 թվականին կայացած 31-րդ երկամյա «ոսկե պանդա» կինոփառատոնի լավագույն օպերատորի մրցանակին արժանացավ «Yadoo» ֆիլմի օպերատորը։ Կինոֆիլմի օպերատոր Սեյեդ Մորթեզա Նաջաֆին իր մրցանակը ստացավ՝ Չինաստանի փառատոնում ներկա լինելով։
Միևնույն ժամանակ, ռեժիսոր Մեհդի Ջաֆարիի «Yadoo» ֆիլմը նույնպես առաջադրվել է «Ոսկե պանդա» փառատոնի լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Այս ֆիլմի պատմությունը վերադառնում է պարտադրյալ պատերազմի առաջին ամիսներին: Շատ ընտանիքներ գաղթում էին, բայց «Yadoo»-ի մայրն այլ որոշում է կայացնում։ Նա հավատում է մնալուն և պայքարելուն և ամեն անգամ նոր պատրվակ է ներկայացնում իր այդ որոշման համար։ «Yadoo»-ն փորձում է մորը համոզել հեռանալ Աբադանից, սակայն այդ ընթացքում նա սիրահարվում է ինչ-որ մեկին։
Ռեժիսոր Աբդոլլահ Ալիմորադի «Այլընտրանք» անիմացիան նույնպես առաջադրվել էր Չինաստանի «Ոսկե պանդա» կինոփառատոնի լավագույն անիմացիայի համար։
31-րդ «Ոսկե պանդա» կինոփառատոնը տեղի է ունեցել 1402 թվականի շահրիվար ամսի 28-ին և 29-ին (2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին) Չինաստանի Սիչուան նահանգի Չանդու քաղաքում։
.....
Նաև Սեյեդ Մորթեզա Ֆաթեմիի «Անմայր» ֆիլմն արժանացել է «Ուելսի միջազգային կինոփառատոնի» լավագույն օտարալեզու ֆիլմ մրցանակին։ Այս մրցանակը, այս ֆիլմի համար հինգերորդ միջազգային մրցանակն է , համաշխարհային փառատոներում իր հինգերորդ ներկայությամբ։
Ֆիլմն իր նախորդ չորս միջազգային ներկայացումներում արդեն արժանացել էր երեք մրցանակների՝«Լավագույն ֆիլմ» ՝Դաքայի միջազգային կինոփառատոնում 2023 թվականին, Անգլիայի Crossing the Screen միջազգային կինոփատատոնում 2023 թվականին, Բանգալորի միջազգային կինոփառատոնում և «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, Լոնդոնի Rainbow կինոփառատոնում :
Այս ֆիլմը «Ուելսի 7-րդ միջազգային կինոփառատոնում ,որը կայացավ 2023»-ին, արժանացել է լավագույն օտարալեզու ֆիլմի մրցանակին, որն անցկացվել է մասնավոր և բազմափուլ գործընթացով 2 ամսվա ընթացքում, Հարավային Ուելսի Նիթ քաղաքի Գվին թատրոնում։