Փոդքասթ․Աշխարհի պատմությունը (11-րդ էպիզոդ՝ Լամաների բարի հովիվը)
Եվրոպայում պապերը հարյուրավոր տարիներ թագավորների մոտ պարծենում էին իրենց իշխանությամբ։ Պապի հրամանով թագավորը ամուսնանում էր , մեկ այլ թագավոր ամուսնալուծվում էր , իսկ գահի մեկ այլ հավակնորդ հրաժարվում իր պահանջից: Եթե եվրոպացի թագավորներից մեկը որոշում էր Պապին ընդիմանալ , վաղ թե ուշ զղջում էր:
Եվրոպական առաջին նավերի նոր մայրցամաքներ հասնելուց հարյուրավոր տարիներ առաջ, եվրոպացի թագավորները ստիպված էին իրենց հռչակել, Եվրոպայի բարձրագույն կրոնական իշխանության պապերի ընկերներն ու հետևորդները: Այդ իսկ պատճառով նրանք պետք է իրենց յուրաքանչյուր որոշմանը կրոնական երանգ տային: Այլ մայրցամաքներ ներխուժելով և նոր տարածքներ նվաճելով՝ այս թագավորները հայտարարում էին, որ մտադիր են տարածել քրիստոնեությունը: Այդ իսկ պատճառով, երբ եվրոպական առաջին նավերը հասան Աֆրիկա և Ամերիկա, նավաստիների հետ ափ դուրս եկան նաև հոգևորականները։Նրանք ձգտում էին քրիստոնյա դարձնել բնիկներին, և այն բնիկները, ովքեր ընդունում էին քրիստոնեությունը, պետք է հարգեին Պապին և քրիստոնյա թագավորներին, այդ դեպքում ապստամբության հավանականությունը շատ էր նվազում , և նրանք դառնում էին եվրոպական ապրանքների սպառող՝ հեռանալով հայրենի մշակույթից։
Երբ սկսվեցին ծովային ճանապարհորդությունները, և եվրոպական երկրները սկսեցին գրավել օվկիանոսներից այն կողմ գտնվող տարածքները , պապերը նույնպես ավելի մեծ ուշադրություն դարձրին իրենց ռազմական և քաղաքական հզորության ամրապնդմանը։ 16-րդ դարում, այն տարիներին, երբ ամերիկյան մայրցամաքը աստիճանաբար օկուպացվում էր եվրոպացիների կողմից, Հռոմի Հուլիոս II պապը կաթոլիկների առաջնորդն էր։Հայտնի քանդակագործ «Միքելանջելոն» որոշեց այդ Պապի մեծ կիսանդրին պատրաստել, որը երեք անգամ ավելի մեծ էր նրա իրական մարմնից։Երբ արձանի կավե մանրակերտը պատրաստվեց, Հուլիուսը գնաց դիտելու այն։Միքելանջելոն նրան հարցրեց .«Լավ է արդյ՞ոք մի գիրք դնել արձանի ձախ ձեռքում»: Պապը մի պահ դադարեց ՝ հայացքը հառելով արձանին և ասաց.« Մի սուր դիր նրա ձեռքում, ես ի՞նչ գործ ունեմ գրքի ու գրչի հետ»։ Ի վերջո, Իտալիայի Բոլոնիա քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվեց Հռոմի Պապի՝ բրոնզե արձանը սուրը ձեռքին վեր բարձրացրած: Տեսարան, որը շատ տարօրինակ էր մարդկանց համար:Նրանք միշտ հոգևորականներին տեսել էին քարոզի և հանդուրժողականության ու բարության կոչ անելու ժամանակ և չէին սպասում տեսնել Պապի արձանը զայրացած հայացքով և սուրը ձեռքին: Այդ ժամանակվանից ի վեր մարդիկ Հուլիոսին անվանում էին պատերազմող պապ, իսկ շատերը նրան անվանում էին «սարսափելի պապ»:
.........
Եկեղեցու աջակցությունը նոր տարածքների նվաճման առումով ոչ թե փողի համար էր, այլ եկեղեցու առաջնորդները հույս ունեին տարածել քրիստոնեությունը և ավելի շատ հետևորդներ գտնել՝ մտնելով այս երկրները:
Երբ Քրիստափոր Կոլումբոսը հասավ Կարիբյան կղզիներից մեկը, Իսպանիայի թագավորին գրեց.«Կարծում եմ ,որ քիչ ժամանակ է հարկավոր ,որպեսզի բնիկներից շատերին առաջնորդենք դեպի քրիստոնեություն և հարստություն ու հսկայական տարածքներ նվիրենք Իսպանիային: Նորին վսեմությունը կգրավի այս մեծ երկիրը,որը այլ աշխարհ է, և քրիստոնեությունը կտարածվի այնտեղ։
Մոտ երեսուն տարի անց Մագելանին հաջողվեց անցնել Խաղաղ օվկիանոսը և օկուպացնել մուսուլմանների երկրի մի մասը։Երբ իսպանացիները տիրեցին Ֆիլիպինների Մինդանաո կղզին, որտեղ բնակիչների մեծ մասը մուսուլմաններ էին, նրանք փորձեցին արգելել իսլամի տարածումն այս կղզում, և ժողովրդին դարձնել քրիստոնյա: 1578 թվականին Ֆիլիպինների իսպանացի նահանգապետը Մինդանաո կղզու տեղաբնակ ղեկավարին գրեց.« Այսուհետ պետք է հրաժարվեք Մուհամմեդի քարոզիչներին ընդունելուց,որովհետև այդ դավանանքը կեղծ է,և միայն քրիստոնեության դավանանքն է իրավացի։Դուք պետք է պարզեք, թե ովքեր են քարոզում Մուհամմեդի կրոնը ,ձերբակալեք նրանց և բերեք ինձ մոտ։Դուք պետք է քանդեք ու այրեք այն տները, որտեղ քարոզվում է այս դավանանքը»։
Ստրկավաճառության տարածման հետ մեկտեղ, Իսպանիայի արքունիքը բնիկներին քրիստոնյա դարձնելու նոր միջոց էր գտել: Այն բնիկները ,ովքեր ընդունում էին նոր կրոնը ,համարվում էին ազատ մարդիկ,սակայն նրանք ովքեր պատրաստ չեին ընդունելու քրիստոնեությունը համարվում էին ստրուկ և ուրիշները իրավունք ունեին նրանց աշխատանքի վերցնել կամ առք ու վաճառքի ենթարկել»:
Մոտավորապես 800 տարի առաջ նախքան այն որ իսպանացիները թափանցեին Ֆիլիպիններ ,մուսուլման զբոսաշրջիկներն ու վաճառականները՝ արաբ,հնդիկ կամ իրանցի ,իրենց արժանի խոսքուվ ու վարքով, այդ երկրի ժողովրդին համոզեցին ընդունել Իսլամը: Սակայն իսպանացները ,ովքեր խաչակրաց պատերազմներից դառը փորձ ունեին, երբ Ֆիլիպիններում հանդիպում էին մուսուլմաններին ,նրանց խիստ տանջում էին:
Բնիկների հետ Մագելանի պատերազմից անցնում էր 44 տարի ,երբ իսպանացիները կրկին այդ երկիր մտան: Այս ագրեսորների մուտք գործելու ժամանակ,մուսուլմանները ունեին սոցիալական ու տնտեսական զարգացած կառույցներ ու կազմակերպություն , սակայն իսպանական ուժերը «Փասայ» գետի միջոցով հասան մուսուլմանների տարածքի կենտրոն, մուսուլմաններին դաժան հալածանքների ենթարկեցին , իսկ նրանց կանանց ու երեխաներին գերեվարեցին: Մուսուլմանները պայքարեցին մինչև արյան վերջին կաթիլը ,սակայն երկարատև պայքարից հետո ,սպանվեց Մանիլի շրջանի մուսուլման իշխանավոր Ռաջա Սոլեյմանը և տապալվեց նրա իշխանության կենտրոնը: Հետագայում, այս հաղթանակի պատճառով իսպանացիները Ֆիլիպինյան կղզիների նկատմամբ իսպանական գաղութատիրության կենտրոն դարձրին Մանիլա քաղաքը՝ մուսուլմանների իշխանության նստավայրը։Մանիլայի անկումը մեծ պատերազմի սկիզբն էր, որը շարունակվեց մեկ դար։ Սակայն նրանք երբեք չկարողացան թափանցել Մինդանաո և Սուլու կղզիները, որոնք մուսուլմանների կենտրոնն էին։
.......
Քահանաներ ,ովքեր ծովագնացների հետ նոր երկրներ էին գնում ,ժողովրդին քրիստոնեության հրավիրելուց բացի ,այլ առաքելություն էլ ունեին,որն էր ագրեսոր զինվորների կոպիտ վարքագծերի արդարացնելը և բնիկներին հանգստացնելը ,որպեսզի իրենց նոր տառապանքները ընդունեն առանց բողոքի:Իսպանացի քահանա Ֆրենցիսկո Դավիլան պարծենում էր ,որ սովորել է Պերույի հնդկացինների լեզուն կամ «Ֆրայչոն»և այդ լեզվի օգնությամբ նրանց առաջնորդում էր: Նա հնդկացիներին համեմատում է մի տեսակ ուղտի «լամայի» հետ, որն ապրում էր Հարավային Ամերիկայի լեռներում, և իրեն ներկայացնում էր, որպես լամաների հովիվ։Նա ասում էր.« Ես փոքրիկ լամաների բարի հովիվն եմ: Մեծ սրտով հովիվ, ով հանուն լամաների մահից չի վախենում: Ես լավ հովիվ եմ, ով ճանաչում է իր կենդանիներին»:
Այնուհետև Դավիլան բացատրում է այն բոլոր խոշտանգումների և սպանությունների պատճառը, որոնք տեղի են ունեցել հնդկացինների նկատմամբ եվրոպացիների մուտք գործելուց իվեր: Նրա խոսքով՝ այս բոլոր միջադեպերը պայմանավորված են եղել այն մեղքերով, որոնք նախկինում գործել են հնդկացիները, և իսպանացիները միայն նրանց պատժել են իրենց մեղքերի համար։Նա ասում էր , որ Աստված տանջում և սպանում է հնդկացիներին ,իրենց անցյալի սխալների պատճառով։Աստված դա իզուր չի կատարել, սպիտակամորթերը Աստծո ներկայացուցիչներն են եղել: Նրանք այդ նպատակով են այստեղ եկել , հակառակ դեպքում հնդկացինները Աստծուն չերգրպագելու և այլ մեղքերի պատճառով դժոխ էին գնալու :
Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներին քրիստոնյա դարձնելը կատարվել է բռնի ուժով և խմբային ձևով: Այսպիսով, իսպանացի զինվորների ԱՄՆ մուտք գործելուց մոտ տասներկու տարի անց, այսինքն՝ մինչև 1504 թվականը, մոտ մեկ միլիոն հնդկացիներ են մկրտվել։Այս թիվը մինչև 1536 թվական այսինքն՝ երեսուն տարուց պակաս ժամանակում, հասել է ինը միլիոն մարդու ։Իսպանացի հոգևորականներից մեկը իր հուշերում գրում է ,որ իր գործընկերներից մեկի օգնությամբ ամեն օր 14 հազար հոգու մկրտում էր ու քրիստոնյա դարձնում ,սակայն ամենաշատ թիվը պատկանում էր Լիմա քաղաքի եպիսկոպոս «Տրիբորոբելս»-ին , ով միայնակ ութ հարյուր հազարից ավելի մարդու քրիստոնյա է դարձրել :
........
Երբ ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում՝ փնտրում էին անառիկ և կույս տարածքներ , նրանց առաջնորդն էր «Հայր Մարկետ» անունով քահանան: Ֆրանսիացիներն ավելի հանգիստ էին վարվում հնդկացինների հետ, քան իսպանացիները։Նրանք փորձում էին առանց բռնության հնդկացիններին քրիստոնյա դարձնել :Ֆրանսիայի արքունիկը փորձում էր հատուկ օրենքներ մշակելով հնդկացիններին ,քաջալերել ընդունել քրիստոնեությունը: Օրենքներից մեկի համաձայն, յուրաքանչյուր հնդկացի ,ով ընդունում էր ֆրանսացիների կրոնը ,համարվում էր Ֆրանսիայի քաղաքացի ,թեև այդ հնդկացիները երբևէ լիիրավ չէին վայելում սպիտակամորթների բոլոր իրավունքները:
Անգլիացիները ևս իսպանացիների նման բռնությամբ և ուժով փորձում էին փոխել հնդկացինների կրոնը: Անգլիացի հոգևորականները ,հնդկացիների տարածքները գրավելու համար ,ընթերցում էին Աստվածաշնչից հատվածներ.« Դիմիր ինձ, ես քեզ կհանձնեմ անհավատներին և աշխարհը քո սեփականությունը կդարձնեմ»։ Ըստ նրանց՝ այդ «անհավատները» հնդկացիներն են եղել, ուստի Աստված նրանց ունեցվածքը շնորհել է քրիստոնյաներին։
Անգլիացի քահանաները հնդկացիներին ճնշելու համար Աստվածաշնչից այլ հատվածներ էին ընթերցում.« Ով չենթարկվի գերիշխողի որոշմանը, գործում է աստվածային կարգի դեմ, իսկ նման խախտում կատարողները անիծված կլինեն։Անգլիացիները իրենց համարում էին օկուպացված տարածքների տիրակալներ ,ուստի այն հնդկացիները ,ովքեր հակառակում էին նրանց հետ ,ըստ Աստվածաշնչի անեծքի էին արժանանում: Երբ հնդկացիները պարտադիր ստրկության էին ենթարկվում կամ վտարվում էին իրենց դաշտավայրերից ու զանգվածաբար սպանվում էին,բրիտանացի հոգևորականները բոլոր այդ դեպքերը համարում էին հավերժական անեծքի օրինակներ:
.......
Կրոնական միսիոներների մեջ կային նաև հոգևորականներ , ովքեր մարդասիրությամբ և բարությամբ միայն ձգտում էին բնիկներին ուսուցանել Հիսուս Քրիստոսի ուսմունքը: Այս միսիոներները բնիկներին պաշտպանում էին զինվորներից և հաճախ բանտարկվում ու խոշտանգվում էին այդ զինվորների կողմից:
1602 թվականին մի խումբ իսպանացի միսիոներներ հասան Ամազոնի անտառներում գտնվող հեռավոր տարածքներ։ Այս միսիոներները վտանգավոր ջրվեժների կողքին , որոնցով հետաքրքրված չէին գաղութատերերը , քոչվորական բնակավայր հիմնեցին, այնուհետև նրանք նամակ գրեցին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ին՝ խնդրելով, որ ոչ մի սպիտակամորթի, բացի միսիոներներից, թույլ չտալ մտնել այդ տարածք։Ֆիլիպը համաձայնեց նրանց առաջարկին։Այդ հոգևորականները պնդում էին, որ այդ տարածքում ապրում են մոտ 200.000 հնդկացիներ, ովքեր մանկական ու բարի վերաբերմունք ունեն և ամեն կերպ պատրաստ են լսել Հիսուս Քրիստոսի հրավերը:
Առաջին քայլում միսիոներները սովորեցին հնդկացիների լեզուն և երբեք չփորձեցին հնդկացիներին սովորեցնել իսպաներեն կամ պորտուգալերեն: Նրանք հատկապես արգելում էին նրանց գնալ գաղութատերերի ճամբարներ: Հաջորդ քայլով նրանք փորձեցին բուժել հնդկացիների հիվանդությունները իրենց մոտ եղած դեղամիջոցներով: Նրանք վերջ դրեցին տարբեր խմբերի միջև տեղի ունեցող պատերազմներին և ռազմական գործողություններին, և այս ամբողջ ընթացքում, պատմելով Հիսուս Քրիստոսի կյանքից դրվագներ, նրանք հրավիրում էին նրանց հանդուրժել միմյանց և բարություն անել միմյանց նկատմամբ:
Հոգևորականները զարմացած էին հնդկացիների յուրօրինակ տաղանդով՝ եվրոպական արտադրանք պատրաստելու գործում։Նրանք կարողանում էին պատրաստել նուրբ ցանցեր , երաժշտական գործիքներ և նույնիսկ բարդ ժամացույցներ: Երիտասարդներին թույլ էին տալիս ընտրել իրենց սիրելի աշխատանքը, բայց բոլորը պետք է աշխատեին օրական ութ ժամ։Այս համայնքը ղեկավարում էին մոտ հարյուր հիսուն կրոնական միսիոներներ, որոնցից ոմանք բժիշկներ, ուսուցիչներ և տարբեր մասնագիտությունների վարպետներ էին։Հնդկացիները ստանում էին իրենց անհրաժեշտ պաշարներն ու ապրանքները և գոհ էին իրենց ձեռք բերած անվտանգությամբ ու խաղաղությամբ։
Երբ այս փոքր ու խաղաղ հասարակության ստեղծման լուրը հասավ Եվրոպա, շատ գրողներ ու գիտնականներ գովաբանեցին այն։Գիտնականներից մեկն այս փորձն անվանել է «մարդկության հաղթանակ»։ Բայց այս խաղաղությունը երկար չտևեց։ Աստիճանաբար իսպանացի առևտրականները նախանձում էին նրանց, և ստրկավաճառները հարձակվում էին բնիկների վրա։Միսիոներները տարհանում էին այս քոչվոր բնակավայրի այն հատվածների բնակիչներին , որոնք ավելի մատչելի էին ստրուկ որսողների համար, սակայն հարձակվողները չէին հրաժարվում։
Այդ ժամանակ Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Պորտուգալիան, Իսպանիային տարածք էր հանձնելու ,որը գտնվում է այսօրվա Բրազիլիայում, իսկ փոխարենը կստանար միսիոներների կառուցած քոչվորների տարածքը։ Պորտուգալացիները տիրեցին այդ տարածքը և միսիոներներին և հնդկացիներին տեղեկացրին , որ նրանք ընդամենը մեկ ամիս ժամանակ ունեն տարածքը լքելու համար: Պորտուգալացիներին զեկուցվել է, որ այս տարածքում ոսկի է հայտնաբերվել, և հնդկացիներն այն արդյունահանում են, իսկ հոգևորականները պահեստավորում են: Կրոնական միսիոներները, բացառությամբ մեկ անձի, ենթարկվեցին պորտուգալացիների հրամանին և հեռացան տարածաշրջանից, սակայն հնդկացիները չցանկացան լքել իրենց տարածքները։Նրանք սկսեցին դիմադրել պորտուգալացի ներխուժողներին: Հնդկացիների դիմակայությունը տևեց հինգ տարի, մինչև որ պորտուգալացիներին հաջողվեց մի քանի խոշոր թնդանոթներ դժվարությամբ տեղափոխել անտառի խորքը և կրակի տակ դնել հնդկացիներին։Հարյուրավոր բնիկներ սպանվեցին, իսկ մնացածները փախան անտառ, և խաղաղությունն ավարտվեց: