Միացյալ Նահանգները և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը (7)
Հանուն Աստծո,բարև ձեզ սիրելի բարեկամներ:Ձեզ ենք ներկայացնում ,«Միացյալ Նահանգները և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը » հաղորդաշարի 7-րդ և վերջին համարը ,որի ընթացքում քննարկելու ենք երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ ուղեղային կենտրոնների և փորձագետների տեսանկյունից։Ընկերակցեք մեզ:
Ուղեղային կենտրոնները և փորձագետները կապի մեջ են քաղաքականություն մշակող շրջանակների հետ և համարվում են միացնող կամուրջ՝ գիտական և գործադիր կենտրոնների միջև, ուստի, կարելի է ասել, որ նրանց ռազմավարական զեկույցներն ու կարծիքները արդյունավետ են պատժամիջոցների ուղղությամբ կամ պատժամիջոցների դեմ և նրանց վերլուծական զեկույցները լավ չափանիշներ են պատժամիջոցների գործունակության առումով: Ահավասիկ համառոտ ներկայացնում ենք մի քանի կարևոր ուղեղային կենտրոնների կարծիքներն ու զեկույցները:
Սովորաբար, այսօրվա աշխարհում արտաքին քաղաքականություն մշակելիս տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ ուղեղային կենտրոնները և ինտելեկտուալ փորձագետները, իրենց դերն ունեն: Այս հարցը հատկապես ուշագրավ է պատժամիջոցների ոլորտում։ ԱՄՆ-ի այդ կենտրոններից մի քանիսը մոտավորապես մեկ դարյա անցյալ ունեն, այնպես որ ԱՄՆ-ում 2020 թվականին ավելի քան երկու հազար ուղեղային կենտրոններ աշխատում էին տարբեր ոլորտներում։
....
Brookings վերլուծական ուղեղային կենտրոնը ռազմավարական տարբեր զեկույցներ է մշակել ԱՄՆ –ի պատժամիջոցների մասին։ Brookings վերլուծական կենտրոնը, գնահատելով Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից տարբեր երկրների դեմ պատժամիջոցների կիրառումը, մանրամասն վերլուծության մեջ գնահատել է այս ռազմավարությունը՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Վենեսուելայի դեմ,և վերլուծության մի բաժնում ասված է.« Թրամփի վարչակազմը փորձել է այլ երկրների նկատմամբ իր պահանջներին հասնել տնտեսական ճնշման միջոցով: Բայց այս քաղաքականությունը լուրջ խոչընդոտների ու խնդիրների առջև է կանգնած: ԱՄՆ-ն ձգտում է փոխել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային քաղաքականությունը: Վենեսուելայում ,ԱՄՆ-ի կառավարությունը ձգտում է ռեժիմի փոփոխության: Իրանի կապացկությամբ ,ԱՄՆ-ն պահանջների ցուցակ է ներկայացրել, որն իրականում Իրանի Իսլամական Հանրապետության աներկբայ հանձնվելն է նշանակում: Առավելագույն տնտեսական ճնշման նպատակը ոչ թե մրցակիցներից ավելի շատ արտոնություններ ստանալն է, այլ դրա նպատակն է մշտապես թուլացնել ԱՄՆ-ի թշնամիներին։ Արդյունքում ,այս ռազմավարությունը մեծացնում է վտանգները։ Ի պատասխան պատժամիջոցների՝ Իրանը, Հյուսիսային Կորեան և Վենեսուելան ակտիվացնում են մի շարք քայլեր ,որոնք ԱՄՆ-ին առավել ծախսերի դիմաց են կանգնեցնում:
ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամբ երկրների հակազդեցություններից մեկը՝ համաշխարհային առևտրում դոլարիզացիայի գործընթացի ձևավորումն է։ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ տառապում է պատժամիջոցներ կիրառելու մոլուցքով և դոլարը օգտագործում է իր պատժամիջոցային քաղաքականությունը առաջ մղելու համար, այդ խնդիրը երկրների դժգոհությանն է հանգեցրել ,և նրանք ցանկանում են դոլարը ազգային արժույթներով փոխարինել ։
ԱՄՆ-ի « Թաֆթս» համալսարանի քաղաքագիտության դասախոս Դանիել Դրեզները այս կապակցությամբ համոզված է.« Իրանի նկատմամբ Թրամփի միակողմանի վերաբերմունքը ավելի շատ խնդիրներ է ստեղծել։Ռուսաստանն ու Չինաստանը հետապնդում են առանց դոլարի առևտուր իրականացնելու ծրագրեր: Հնդկաստանը և Եվրամիությունը նույնպես փորձում են կարևոր քայլեր ձեռնարկել երկրորդական պատժամիջոցներից խուսափելու համար։
.....․․․․․
Ամերիկյան «Cato» ուղեղային վերլուծական ինստիտուտը հատուկ նամակ է հրապարակել «Քաղաքական փորձը և վերլուծությունը» վերնագրով ,այլ երկրների դեմ ԱՄՆ –ի պատժամիջոցների ռազմավարության տարբեր ասպեկտների մասին։ Այս հոդվածի մի բաժնում նշվում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները թիրախ են դարձնում մոտ տասնյակ երկրների, իսկ որոշ երկրներ գրեթե ամբողջությամբ գտնվում են տնտեսական պատժամիջոցների տակ։Ինչո՞ւ են իրականացվում այս քաղաքականությունները, ի՞նչ ազդեցություն ունեն դրանք և որքանո՞վ են դրանք հաջողությամբ հասնում աշխարհաքաղաքական նպատակներին։Պատժամիջոցները մարդասիրական հսկայական ծախսեր ունեն և ոչ միայն անարդյունավետ են, այլ նաև մեծ հավանականությամբ կարող են ոչ կառուցողական լինել: Նման քաղաքականություններ կարող են նվազեցնել թիրախ երկրի տնտեսական ցուցանիշները, վտանգել հանրային առողջությունը, իսկ ամենախիստ պատժամիջոցները կարող են հանգեցնել տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց մահվան:
«Cato» ինստիտուտի հետազոտողներից Ռիչարդ Հանանիան համոզված է.«Երբ պատժամիջոցների նպատակն է փոխել ռեժիմը կամ փոխել թիրախային կառավարությունների կարևոր վարքագծերը, դրանք կարող են հանգեցնել կամ նույնիսկ թեժացնել իրավիճակը և մեծացնել կոտորածի ու բռնաճնշումների հավանականությունը: Պատժամիջոցնեը նվազեցնում են ժողովրդավարական դառնալու հավանականությունը։Չնայած դրան, պատժամիջոցները միշտ կիրառվում են ԱՄՆ-ի կողմից։Սովորաբար, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները համագործակցում են Եվրամիության, Կանադայի և Ճապոնիայի հետ և կարող են արդյունավետորեն կանխել զարգացած աշխարհի հետ աղքատ երկրների բովանդակալից տնտեսական հարաբերություններ ունենալը:
Նորվեգացի սոցիոլոգ և հակամարտությունների ու խաղաղության ուսումնասիրությունների հիմնադիր Յոհան Գալթունգը նույնպես կարևորագույն մտածողներից է, ով դեմ է եղել պատժամիջոցների կիրառմանը միջազգային ասպարեզում:Նա ասում է.« Տեսական տեսանկյունից ,պատժամիջոցների հիմնական նպատակն այն է, որ որքան մեծ լինի պատժամիջոցների պատճառած տնտեսական ցավը, այնքան ավելի հավանական է փոխվի պատժամիջոցների ենթարկված երկրի քաղաքական վարքագիծը և պատժամիջոցների ենթարկված դերակատարի քաղաքական համապատասխանությունը: Ուստի ՝ թիրախ երկրի բնակչությունը պատժամիջոցների ցավն ուղղում է դեպի քաղաքական առաջնորդները, ինչն անխուսափելի է դարձնում քաղաքականության փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, Գալթունգը այն կարծիքի է, որ գործնականում պատժամիջոցների տնտեսական հետևանքները պարտադրաբար չեն հանգեցնում քաղաքական էֆեկտների, որովհետև դրանց ուղղակի փոխանցման մեխանիզմ չկա, և տնտեսական պատժամիջոցները միայն վատթարացնում են թիրախային հասարակության հումանիտար վիճակը, և ընդհանրապես պատժում ամենաթույլ խավերին։
Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս և միջազգային հարաբերությունների գծով հայտնի փորձագետ Սթիվեն ԷՄ. Ուալթը բազմիցս անդրադարձել է պատժամիջոցներին: Նրա հայացքների հիմնական մասը հատկացված է միջազգային համակարգում ԱՄՆ-ի դիրքերի անկմանը։ Ուալթը մի հոդվածում ,ամերիկացի մեկ այլ փորձագետի հետ Foreign Affairs Quarterly-եռամսյա հանդեսի մեջ անդրադարձել է նոր աշխարհակարգին և նշում է.«Աշխարհակարգը վտանգվում է մեր աչքերի առջև: ԱՄՆ-ի հզորության հարաբերական անկումը և Չինաստանի միաժամանակ վերելքը, քայքայեցին այսպես կոչված լիբերալ և կանոնավոր համակարգը, որը ժամանակին գոյություն ուներ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վերնախավերի վերահսկողության ներքո: Կրկնվող ֆինանսական ճգնաժամերը, աճող անհավասարությունը, Կովիդ-19-ի համաճարակը և տնտեսական պատժամիջոցներից առավել կախվածությունը, վերջակետ դրեցին հետսառըպատերազմյան դարաշրջանի արագ գլոբալացման գործընթացին»։
․․․
Ուալթը քննադատելով միջազգային պատժամիջոցների ռեժիմը, որը ԱՄՆ-ն ստեղծել էր վերջին տասնամյակների ընթացքում, իր առաջարկած նոր համակարգի մասին նշում է.« Ենթադրվում է, որ մենք դեռ ապրում ենք միաբևեռ աշխարհում, և միակ բանը, որը կարևոր է՝ ԱՄՆ-ի կամքն ու ցանկությունն է՝ իշխանությունն օգտագործելու երբ և ինչ նպատակով ուզում է։ Ապացույցները ավելի ու ավելի են վկայում ,որ այդ քաղաքականությունը սխալ է: Կան ավելի ուժեղ պատճառներ, որոնք ապացուցում են թե ինչու այս գոռոզ գործընթացը մինչ այժմ արտաքին քաղաքականության մեջ հաջողություն չի ունեցել, և անհավանական է, որ այն ապագայում էական հաջողություն ունենա։
Պատժամիջոցների վերաբերյալ ռազմավարական ուսումնասիրությունները վերապահված են ոչ միայն ամերիկյան և եվրոպական վերլուծական կենտրոններին, այլ նաև Ռուսաստանում վերլուծական կենտրոններն այս առնչությամբ տարբեր վերլուծություններ են հրապարակել։Ռուսական ամենահայտնի վերլուծական կենտրոններից է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհուրդը (RIAC): Այս վերլուծական կենտրոնի կայքում կան բազմաթիվ ռազմավարական վերլուծություններ և զեկույցներ։Նշված վերլուծական կենտրոնի ամենաընդգրկուն զեկույցներից մեկում Արևմուտքի կողմից նախատեսված պատժամիջոցների միջազգային ռեժիմը համեմատվել է «Ջարլիգ» հասկացության հետ։Հիշյալ զեկույցում նշվում է, որ Ջարլիգները մոնղոլական խանի կողմից իր ենթականերին տրված հրամաններ կամ արտոնագրեր են եղել ։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել.«Պատժամիջոցների մասին կարծիքների և հրապարակված զեկույցների ընդհանուր հայտարարը ցույց է տալիս, որ պատժամիջոցների միջազգային ռեժիմը՝անօրինական, քաղաքական ռազմավարություն է և միևնույն ժամանակ այն բացասական հետևանքներ ունի մարդկային հասարակությունների վրա, ինչը, բազմիցս օգտագործվում է ԱՄՆ-ի կողմից: Նկատի առնելով միջազգային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի թուլացող դիրքը և Չինաստանի ու Ռուսաստանի պես գերտերությունների հայտնվելը պատժամիջոցների տակ գնտվող երկրների շարքում, պատճառ են դառնում ,այս ռազմավարությունը աստիճանաբար թուլանա: Ամերիկացի հանրահայտ փորձագետները պատժամիջոցներին հետամուտ լինելը ու դրանց իրականացումը այս երկրի շահերի համար ապարդյուն են համարում: Ամերիկյան վերլուծական կենտրոնների մեծ մասի զեկույցի մեկ այլ ընդհանուր ասպեկտը Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման արշավի անարդյունավետությունն է պատժամիջոցների ռազմավարության գծով իրենց ցանկալի նպատակներին հասնելու համար: Մինչդեռ որոշ փորձագետներ և վերլուծական կենտրոններ արդարացնում են պատժամիջոցները։ Այն վերլուծական կենտրոնները ,որոնք ավելի գիտականորեն ու իրատեսական մոտեցմամբ են քննարկում պատժամիջոցների հարցը, ակնարկում են ,որ պատժամիջոցների իրագործումը հակասում է մարդու իրավունքների կարգախոսերին, դրանք մեծ գին են պահանջում ,նաև դրանք անկարող են իրականացնել նախագծված նպատակները:
Հարգելի ունկնդիրներ, ավարտեցինք «Միացյալ Նահանգները և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը» հաղորդաշարի վերջին թողարկումը։