Փոդքաստ. Աշխարհի պատմություն, 13-րդ Էպիզոդ ,վոլֆ նշանակում է գայլ
18-րդ դարի երկրորդ կեսին Իրանում Ղաջարների դինաստիայի իշխանության գալուն զուգահեռ, անգլիացիներն ավարտին հասցրին Հնդկաստանի օկուպացիան։ Այդ ժամանակ Իրանը և Կենտրոնական Ասիայի մյուս երկրները հատուկ նշանակություն ստացան նրանց համար։
18-րդ դարի երկրորդ կեսին Իրանում Ղաջարների դինաստիայի իշխանության գալուն զուգահեռ, անգլիացիներն ավարտին հասցրին Հնդկաստանի օկուպացիան։ Այդ ժամանակ Իրանը և Կենտրոնական Ասիայի մյուս երկրները հատուկ նշանակություն ստացան նրանց համար։
Որովհետև այս երկրները Հնդկաստանի հարևաններն էին և հզորանալու դեպքում կարող էին հարձակվել Հնդկաստանի վրա: Մյուս կողմից, Անգլիայի եվրոպացի մրցակիցները նույնպես կարող էին Հնդկաստան հասնել դրանց միջոցով։
1834 թվականին Հնդկաստանի բրիտանացի ղեկավարը երկու բրիտանացի սպա ուղարկեց այս տարածաշրջան՝ ռազմական իրավիճակի մասին լրտեսելու և Ասիայի այս հատվածի ճանապարհները քարտեզագրելու համար։ Այս երկու սպաները գերի ընկան այսօրվա Ուզբեկստանում գտնվող Բուխարա քաղաքում։ Բուխարայի էմիրը ցանկանում էր մահապատժի ենթարկել նրանց, սակայն բրիտանական կառավարությունը Արևելք ուղարկեց «Ջոզեֆ Վոլֆ» անունով մի քահանայի՝ Բուխարայի էմիրի հետ բանակցելու և այս երկու սպաներին ազատ արձակելու համար։
Վոլֆը, ով ի սկզբանե հրեական ծագումով գերմանացի էր, քրիստոնեություն էր ընդունել դեռահաս տարիքում, այնուհետև Անգլիայի Քեմբրիջի համալսարանում սովորել էր պարսկերեն և արաբերեն, զբաղվել էր հրեաների շրջանում քրիստոնեության քարոզչությամբ և ճանապարհորդել արաբական երկրներ, Իրան և Կովկաս: Արևելքում գտնվելու Վոլֆի փորձառությունը և պարսկերեն ու արաբերեն լեզուների իմացությունը նրան դարձրին լավագույն ընտրությունը երկու բրիտանացի սպաների ազատագրման առաքելության համար: Բայց երբ Վոլֆը հասավ Բուխարա, բանը բանից անցել էր, և երկու բրիտանացի սպաները արդեն մահապատժի էին ենթարկվել: Բուխարայի էմիրը հրամայեց բանտարկել նաև Վոլֆին։ Երբ Վոլֆի գերության մասին լուրը հասավ Թեհրան, Բրիտանիայի դեսպանը օգնություն խնդրեց Ղաջարների շահին, որպեսզի միջնորդի նրան ազատ արձակելու համար։ Թեեւ Բուխարայի էմիրը չէր էլ կասկածում, որ Վոլֆը ևս լրտես է, սակայն ընդունեց Իրանի շահի խնդրանքը եւ ազատ արձակեց Վոլֆին։
Ազատվելուց հետո Վոլֆը Անգլիա վերադառնալու ճանապարհին ժամանել է Իրան և Իրանի կառավարության ունեցվածքից անամոթաբար հափշտակել տասներկու հազար թուման և ձերբակալվել։ Բայց այս անգամ էլ նա Բրիտանական դեսպանատան ջանքերով ազատ է արձակվում բանտից։ Ազատ արձակվելուց հետո, իր և Անգլիայի հեղինակությունը վերականգնելու համար, Վոլֆը սկսեց քրիստոնեություն քարոզել Իրանի ժողովրդի շրջանում, որպեսզի նրանց ապացուցի, որ ինքը պարզապես Քրիստոսին սիրող քահանա է։ Վոլֆը մարդկանց մեջ բաժանեց Աստվածաշնչի պարսկերեն թարգմանության օրինակները, և երբ վերջացան նրա մոտ եղած պարսկերեն օրինակները, նա սկսեց մարդկանց մեջ բաժանել արաբերեն տարբերակները. Թեև գիտեր, որ նրանցից շատերը չեն կարող կարդալ արաբերեն տեքստեր։
................................................ .. .............
Իրան կատարած իր ճանապարհորդության ժամանակ Վոլֆը մկրտեց Միրզա Էբրահիմ անունով մի Շիրազի հրեայի՝ նրան դարձնելով քրիստոնյա։ Այնուհետև նրան ուղարկեց Լոնդոն՝ արևելյան լեզուներ դասավանդելու համար։ Հետագայում Միրզա Էբրահիմի որդին դարձավ Իրանում բրիտանական դեսպանատան քարտուղարը՝ ստանձնելով Նասեր էդ-Դին Միրզայի ուսուցումը, այդ նույն անձի, ով դարձավ Ղաջարների չորրորդ թագավորը և Իրանում իշխեց հիսուն տարի:
Վոլֆի որդին՝ «Հենրին», դառնում է բրիտանական խորհրդարանի պատգամավոր և 1888 թվականին աշխատանքի է անցնում որպես Իրանում Բրիտանիայի դեսպան։ Նրա աշխատանքը Իրանում սկսվեց այն ժամանակ, երբ արդեն մոտ քառասուն տարի էր անցել Իրանում Ղաջարների չորրորդ թագավոր Նասեր էդ-Դին շահի իշխանությունից։ Այս տարիներին Իրանում ստեղծվել էին մասոնական օթյակներ, որոնք հող էին պատրաստել իրանական արքունիքում ազդեցություն գործելու և ներթափանցելու համար։ Այս ազդեցությունն այնքան հեռուն էր գնացել, որ ՝ Նասեր էլ-Դին Շահի երրորդ վարչապետը պաշտոնապես անդամակցում էր այս հրեական օթյակներին։ Շահի մասոնական վարչապետը երիտասարդ շահի համար նախապատրաստեց մի քանի ուղևորություններ դեպի եվրոպական երկրներ, իսկ շահը, որը գլուխը կորցրել էր արևմտյան քաղաքակրթության արտաքին փայլի հանդեպ, ողջունում էր արևմտյան համ ու հոտ ունեցող ցանկացած խնդանք ու փոփոխություն: Հենց այդպիսի մարդկանց միջոցով անգլիացիները կարողացան Իրանից անջատել Հերաթն ու Աֆղանստանը։
Նման իրավիճակում շատ հետաքրքիր էր Թեհրանում Հենրի Դրամոնդ Վոլֆի (Henry Drummond Wolff) ներկայությունը։ Բրիտանացի հրեա բանկիրների, այդ թվում Ռոտշիլդների ընտանիքի (Rothschild family) և Բարոն Յուլիուս Ռոյթերի (Baron Julius Reuter) հետ իր շատ սերտ հարաբերությունների շնորհիվ, նա կարևոր դեր է խաղացել Իրանում բրիտանական տնտեսական քաղաքականության հարցում: Հրեա բանկիրների հետ Վոլֆի հարաբերությունները պատճառ դարձան, որ նա կարևոր դերակատարություն ունենա Իրանում բրիտանական գաղութատիրության ընդլայնման գործում՝ մինչև Իրանում նրա ներկայությունը։
1872 թվականին նույն «Հենրի Դրամոնդ Վոլֆի» աջակցությամբ եւ իհարկե Ղաջարական արքունիքի մասոնական տարրերի ջանքերով հրեա Բարոն Յուլիուս Ռոյթերին հաջողվեց շահավետ պայմանագիր կնքել Իրանի կառավարության հետ։ Համաձայն այս պայմանագրի, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ռոյթերի պայմանագիր, Իրանի բոլոր հանքավայրերի շահագործման ու արդյունահանման, բացառությամբ ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի, ինչպես նաև անտառների շահագործման, հողամասերի ոռոգման ջրանցքների, երկաթուղիների և տրամվայի, ավտոճանապարհների, հեռագրային գծերի և արդյունաբերական գործարանների կառուցման իրավունքը 70 տարով, իսկ բոլոր մաքսակետերի և ցանկացած ապրանքի՝ Իրան ներմուծման մենաշնորհային թույլտվությունը 25 տարի ժամկետով օտարվեցին հրեա Reuter-ին։ Նման արտոնությունն այնքան աննախադեպ էր, որ որոշ քաղաքական գործիչներ այն համարեցին մեծ նվեր, իսկ ոմանք էլ մեկնաբանեցին որպես «երկիրը վաճառքի հանել»։ Անգլիացի քաղաքական գործիչ լորդ Ջորջ Քըրզոնն (Lord George Curzon) այս մասին գրել է. «Այս համաձայնագիրը ներառում էր մի պետության բոլոր ռեսուրսների ամբողջական հանձնումը օտարներին, այնպես որ դրա նմանը երբեք ոչ մեկի մտքով չի անցել և պատմության մեջ աննախադեպ է»: Այս արտոնության զիջման հետևանքով Իրանը գործնականում կորցնում էր իր քաղաքական և տնտեսական անկախությունը և դառնում Բրիտանայի գաղութը առանց պատերազմի ու արյունահեղության:
................................................ .. ......................
Բրիտանացիները ամեն կերպ փորձում էին ամուր և իրագործելի պայմանագիր կնքել, բայց մի բան հաշվի չէին առել. և դա Իրանում հոգևորականության ազդեցությունն ու դիրքն էր։ Այդ ժամանակ շիաների հոգևոր առաջնորդը Մոլլա Ալի Քանին (Mulla Ali Kani) էր։ Նա կտրականապես դեմ է արտահայտվել այս պայմանագրին և Նասեր էդ Դին Շահին ուղղված նամակում կոշտ ու նախատական տոնով գրել էր. «Դու իրանցիների ունեցվածքի ու գույքի տերն ու տիրակալը չես, և եթե քո միապետությունը լեգիտիմություն է վայելում, ապա դա իսլամի իրավագետ հոգևորականների հավանության շնորհիվ է: Թեև դու թագավոր ես, բայց իրավունք չունես օտարել ժողովրդի և երկրի ունեցվածքը առանց իսլամական իմաստունների և իրավագետների թույլտվության»:
Մոլլա Ալի Քանին շահին ասաց, որ նման պայմանագիրը, որը հիմք է իսլամական հողում օտարերկրացիների գերիշխանության համար, ոչ մի կերպ ընդունելի չէ իսլամի իրավագետ հոգևորականների համար, և նրանք, ովքեր ներգրավված են եղել այս պայմանագրի կնքման մեջ, անշուշտ իսլամի և Իրանի ոխերիմ թշնամիներն են: Այս նամակում նա խիստ կասկածի տակ է դրել նման մարդկանց՝ պետական գործերին մասնակցելու իրավասությունը՝ պահանջելով նրանց հեռացնել պետական բոլոր պաշտոններից։
Մոլլա Ալի Քանիի նամակի ազդեցությունն այնպիսին էր, որ Նասեր Էդ-Դին Շահը նույնիսկ չհամարձակվեց Եվրոպա կատարած շրջագայությունից վերադառնալիս իր վարչապետին էլ իր հետ Թեհրան բերել։ Մինչ Թեհրան ժամանելը շահը Միրզա Հոսեյն խան Սեփահսալարին ազատեց վարչապետի պաշտոնից և չեղարկեց «Ռոյթեր»-ի արտոնագիրը։ Նա միայնակ վերադարձավ Թեհրան և գնաց Հաջ Մոլլա Ալի Քանիի հետ հանդիպման, ներողություն խնդրեց նրանից և տեղեկացրեց պայմանագրի չեղարկման մասին։ Բացի այդ, վերացվեց նաև Իրանի մասոնական օթյակը, որից հետո մասոնական օթյակները ստիպված եղան Իրանում գաղտնի կերպով շարունակել իրենց գոյությունը ։
................................................ .. ..........
Գաղութարարների առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ դու նրանց վռնդում ես դռնից, նրանք ներս են մտնում պատուհանից: Իրանում ծանր պարտություն կրած անգլիացիները որոշեցին իրենց անցյալի փորձը կիրառել նաև այստեղ։
17-րդ դարում եկեղեցու քարոզիչները հատուկ ուշադրություն էին դարձնում երեխաներին։ Նրանք գնում էին տառապյալ կամ հիվանդ երեխաների մոտ, հոգ տանում նրանց մասին, իսկ հետո այդ երեխաներին ծանոթացնում քրիստոնեության հետ և մկրտում նրանց: Ամենահայտնի քահանաներից մեկը, ով բազմաթիվ սևամորթ երեխաներին քրիստոնյա էր դարձրել, Հայր Քլավերն (Claver) էր, ով ապրում էր Իսպանիայում:
Այդ տարիներին Աֆրիկայի ափերին ստրուկներով լի իսպանական նավերը մեկը մյուսի հետևից խարսխվում էին «Կարտախենա» (Cartagena) նավահանգստում և հարյուրավոր ստրուկների ուղարկում ստրկավաճառների շուկա։ Հայր Քլավերը բնակություն հաստատեց այս նավահանգստում և իր բոլոր ջանքերը գործադրեց երեխաների և դեռահաս ստրուկների կրոնը փոխելու համար։ Ամեն անգամ, երբ ստրուկների նավը հասնում էր նավահանգիստ, Հայր Քլավերը որոշակի քանակությամբ ուտելիքով ու ըմպելիքներով գալիս էր նավի մոտ և մոտենում էր այն երեխաներին, ովքեր հարկադրաբար մատնվել էին ստրկության։ Քլավերը նրանց մեջ ուտելիք և ըմպելիք էր բաժանում, մխիթարում, տեղում մկրտում և նրանց անվանակոչում քրիստոնեական անուններով։ Հայր Քլավերը այս փոքրիկ քրիստոնյաներին բարձիթողի վիճակում չէր թողնում. նրանց հետ գնում էր ստրկավաճառների շուկա, բանախոսում նրանց համար, մինչ նրանք շուկայում սպասում էին իրենց նոր տիրոջը։ Երբ այս փոքրիկ ստրուկները վաճառվում էին ֆերմաների ու հանքավայրերի սեփականատերերին, Հայր Քլավերը կրկին այցելում էր նրանց, խոսում նրանց հետ իրենց նոր կրոնի ու անվան մասին, խնդրում նրանց դիմանալ ստրկության տառապանքներին և կյանքում ավելի համբերատար լինել: Ասում են, որ նա մկրտել ու քրիստոնյա է դարձրել մոտ երեք հարյուր հազար ստրուկների, որոնցից շատերը երեխաներ ու պատանիներ էին։
Հետագա տարիներին, երբ ստրկությունը վերացավ, և քրիստոնյա քարոզիչների ձեռքերը ստրկացած երեխաներին չէր հասնում, նրանք որդեգրեցին աֆրիկացի երեխաներին ուսուցանելու ավելի նոր ուղիներ։ Սենեգալում ֆրանսիացի քահանաներն այցելում էին սովից տառապող բազմաթիվ ընտանիքների։ Այս քահանաները պայմանավորվում էին այս ընտանիքների հետ ամեն ամիս նրանց որոշակի քանակությամբ ուտելիք տալ, փոխարենը նրանց երեխաներից մեկին իր տրամադրության տակ առնել քրիստոնեական դաստիարակության համար: Այս երեխաների տարիքը հինգ տարեկանից էլ պակաս էր։ Քահանաները ընտանիքների հետ պայմանավորվում էին, որ եթե որոշ ժամանակ անց նրանք ցանկանում էին վերադարձնել իրենց երեխային, ապա պետք է վճարեին այն ծախսերը, որոնք քարոզիչները ծախսել էին նրանց համար։
Որոշակի վերապատրաստումից հետո այս երեխաները ուղարկվում էին Ֆրանսիա՝ եկեղեցական դպրոցներում իրենց ուսումը բարձրագույն կուրսերում շարունակելու համար, Ֆրանսիայում նրանք ստանում էին Ֆրանսիայի քաղաքացիություն, և երբ վերադառնում էին Սենեգալ, աշխատում էին որպես ֆրանսիացի քրիստոնյա և ֆրանսիական կառավարության գործակալ՝ այդ երկրի շահերը պաշտպանելու համար։
Իրանում ևս քրիստոնյա միսիոներները տարբեր քաղաքներում դպրոցներ էին կառուցել։ Այս դպրոցները շատ ավելի լավ էին հագեցված, քան իրանական դպրոցները։ Մեծ լաբորատորիաները, գիմնազիաները, թատրոնները, ուսումնական արշավանքները գայթակղում էին շատ ընտանիքների՝ իրենց երեխաներին ուղարկել այդ դպրոցներում ուսում ստանալու համար։ Այս ամենի կողքին, երեխաները պետք է մասնակցեին Աստվածաշնչի ընթերցանության և քրիստոնեական շարականների դասերին։ Հասան Դեհղանի-Թաֆթին (Hassan Dehqani-Tafti) Իրանի Յազդ քաղաքում քրիստոնեական դպրոցների աշակերտներից էր։ Հասանի մայրը քրիստոնյա դարձավ Յազդի Անգլիական միսիոներական հիվանդանոցում, իսկ նրա որդին, որը փոքր երեխա էր, նույնպես մկրտվեց։ Մահվան պահին մայրը կտակեց, որ որդին ուսում ստանա Յազդի միսիոներական դպրոցում, սակայն այդ ժամանակ տղայոց դպրոցը դեռ չէր հիմնվել, և Հասանը, ով ընդամենը վեց տարեկան էր, սկսեց սովորել Անգլիական միսիոներական օրիորդաց դպրոցում, իսկ երբ հիմնադրվեց տղայոց դպրոցը, նա տեղափոխվեց այնտեղ և դարձավ քրիստոնյա։ Հետագայում տղան մեկնեց Անգլիա, դարձավ քահանա, ապա եպիսկոպոս և իսլամը քննադատող գրքեր գրեց։
Բայց բոլոր մարդիկ նույնը չէն: Երեխաները, որոնք մեծացել են ամուր կրոնական արմատներ ունեցող ընտանիքներում, ընդդիմանում էին դպրոցի քրիստոնեական քարոզչությանը և հեռացվում դպրոցից: Այդ երեխաներից էր Մոհամմեդ Ֆարոխի Յազդին, որը հետագայում դարձավ Իրանի մեծ բանաստեղծներից մեկը, և ստացավ «Թաջ ալ-Շոարա» մականումը, որը նշանակում է բանաստեղծների թագը։ Նա, որ գրել-կարդալը սովորել էր տանը, ուսումը շարունակելու նպատակով ընդունվեց Յազդի անգլիական քահանաների դպրոցը։ Բայց որոշ ժամանակ անց նա բողոքեց դպրոցի ուսուցիչների դեմ՝ քրիստոնեական ուսուցմունքների պատճառով, և տասնհինգ տարեկան հասակում բանաստեղծություն գրեց ընդդեմ նրանց, որտեղ անգլիացի միսիոներների միտքը ներկայացրեց որպես «սատանայական»։ Այս բանաստեղծության պատճառով նա հեռացվեց դպրոցից և քանի որ Յազդում այլ դպրոց չկար ուսումը շարունակելու համար, նա աշխատանքի անցավ տեքստիլի արտադրամասում, ապա հացի փուռում։ Բայց նա շարունակեց ընթերցել մեծ բանաստեղծների պոեզիաները և գրել բանաստեղծություններ։ Նա ազատատենչ մարտիկ էր, որը Իրանի Սահմանադրական Հեղափոխությունից հետո Ազգային ժողովում հայտնվեց որպես Յազդ քաղաքի ժողովրդի պատգամավոր։ Ռեզա խանի բռնապետությանը ընդդիմանալու համար Ֆարոխի Յազդին իր կյանքի 50-ամյակի շեմին բանտարկվեց և սպանվեց անարդարացիորեն, բայց մինչև կյանքի վերջին օրը հավատարիմ մնաց իր գաղափարներին։ Նա իր բանաստեղծությունները սուր դարձրեց հալածանքի դեմ պայքարելու համար։