Միջազգային քրեական դատարանը քննում է Գազայում Իսրայելի ցեղասպանության գործը
https://parstoday.ir/hy/radio/world-i212798-Միջազգային_քրեական_դատարանը_քննում_է_Գազայում_Իսրայելի_ցեղասպանության_գործը
Դեկտեմբերի 29-ին Հարավաֆրիկյան  Հանրապետությունը դատական հայց էր ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող  ցեղասպանության կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2024 08:13 Asia/Tehran

Դեկտեմբերի 29-ին Հարավաֆրիկյան  Հանրապետությունը դատական հայց էր ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող  ցեղասպանության կապակցությամբ։


Հաագայի դատարանը քննում է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից վերջին երեք ամիսներին Գազայի ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, որոնք ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բացահայտ  օրինակներն են: Դեկտեմբերին, Հարավաֆրիկյան Հանրապետությունն այս կապակցությամբ հայց էր ներկայացրել դատարան: Գործով լսումները մեկնարկել են հունվարի  11-ից։

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը հաստատվել է 1998 թվականի հուլիսի 17-ին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ Իտալիայի Հռոմում, և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից: Դատարանը ստեղծվել է 2003 թվականին՝ որպես ՄԱԿ-ին կից Գերագույն դատարան և առաջին մշտական ​​միջազգային քրեական դատարանը, որը զբաղվում է մի շարք կոնկրետ հանցագործություններով:  

123 երկիր, որոնցից 33-ը՝ աֆրիկյան, 19-ը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, 18-ն  Արևելյան Եվրոպայի, 28-ը՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի, 25-ն Արևմտյան Եվրոպայի, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի անդամ են:

Միջազգային քրեական դատարանը (ICC)-ն, համաձայն իր կանոնադրության զբաղվում է հանցագործությունների 4 խմբերով, այդ թվում՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ և ագրեսիայի հանցագործություններ։ Դատարանի կենտրոնակայանը գտնվում է Նիդերլանդների Հաագայում։

Անդամ պետությունները պարտավոր են ձերբակալել իրենց այն  քաղաքացիներին, որոնց դեմ դատական հայց է ներկայացված կամ այն ամբաստանյալներին, ովքեր մուտք են գործել իրենց իշխանության տարածք և նրանց հանձնել Միջազգային քրեական դատարանին, կամ ներպետական ​​դատարաններին:

Դատարանը իրավունք չունի վճիռներ կայացնել այն երկրների քաղաքացիների դեմ, որոնք դատարանի անդամ չեն: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե այդ հարցով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Ցեղասպանությունը, որը քննում է Միջազգային քրեական դատարանը, վերաբերվում է այն գործողություններին, որոնք իրականացվում են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ։ Հանցագործությունների այս խումբը կարող է կատարվել ինչպես պետական ​​պաշտոնյաների, այնպես էլ ոչ պետական ​​անձանց կողմից, թե՝ խաղաղ պայմաններում, թե՝միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտության ժամանակ։

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունը՝ որպես Միջազգային քրեական դատարանի երկրորդ իրավասություն, ենթադրում է համատարած կամ կազմակերպված հարձակում  խաղաղ բնակչության դեմ: Այն իրականացվում է ցանկացած խաղաղ  բնակչության դեմ՝   կառավարության կամ որևէ կազմակերպության քաղաքականությունն առաջ տանելու նպատակով:

Մարդկության դեմ հանցագործությունները կարող են տեղի ունենալ ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ զինված հակամարտության ժամանակ, լինել միջազգային կամ ոչ միջազգային և իրականացվել կառավարական ուժերի կամ ոչ կառավարական ռեսուրսների  կողմից:

Դատարանի մյուս իրավասությունն է ռազմական հանցագործությունը, որը, նշանակում է պատերազմի իրավունքի խախտում: Այն ենթադրում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են քաղաքացիական անձանց կամ ռազմագերիների դիտավորյալ սպանությունը, խոշտանգումները, պատանդ վերցնելը, քաղաքացիական ունեցվածքի անհարկի ոչնչացումը,  բռնաբարությունը և թալանը:

Միջազգային քրեական դատարանը ներառում է վարչական բաժին, հետաքննության և նախաքննության. դատավարության և բողոքարկման բաժին և դատախազություն, որը պատասխանատու է դատարանի իրավասության տակ գտնվող հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնելու համար և գրանցման կենտրոն։

Միջազգային քրեական դատարանի հայցերը գրանցվում են չորս եղանակով

1 - Երբ անդամ երկրներից մեկը կամովին հանձնարարում է դատարանին քրեական հետապնդում իրականացնել հանցագործության և դրա շրջանակներում մարդու իրավունքների խախտման գործով:

2- Երբ անդամ չհանդիսացող երկիրը, կոնկրետ դեպքում, ճանաչում է դատարանի իրավասությունը և նրան ուղարկում ռազմական հանցագործությունների կամ մարդու իրավունքների խախտման գործը։

3- Երբ դատարանը ինքն է անձամբ աշխատանքի անցնում: Հատկապես, երբ դատարանին  դատական հայց են ներկայացնում իրական մարդիկ կամ հասարակական կազմակերպություններ, բնականաբար, այս ոլորտում աշխատանքների առաջընթացը լիովին կախված է հանցագործության վայրը հանդիսացող  երկրի համագործակցությունից։

4- Երբ Անվտանգության խորհուրդը գործ է ուղարկում դատարան։

Մինչ այժմ այս դատարանում ներկայացվել է 31 գործ, որոնցից մի քանիսը կապված են ցեղասպանության հետ, այդ թվում՝ ցեղասպանությունը Ուգանդայում, ցեղասպանությունը Կոնգոյում, ցեղասպանությունը Կենտրոնական Աֆրիկայում, Սուդանում՝ Դարֆուրի պատերազմը և ցեղասպանությունը Քենիայում, իսկ 14 հոգու դեմ մեղադրանք է առաջադրվել, որոնցից 7 հոգին փախուստի են դիմել, 2-ը՝ մահացած (կամ համարվում են մահացած), 4 հոգին կալանավորված են, և մեկ անձ ինքնակամ ներկայացել է դատարան։

Միջազգային քրեական դատարանի կողմից  քննված գործերից համաշխարհային մեծ արձագանք է ստացել երկու գործ: Առաջինը նախկին Հարավսլավիայի ղեկավարների կողմից Բոսնիայի մուսուլման  ժողովրդի ցեղասպանության դեպքն է, մյուսը՝ Ռուանդայի կոտորածը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի պատմության մեջ ամենամահաբեր պատերազմի ժամանակ նախկին Հարավսլավիայի իշխանությունները 1992-ից 1995 թվականներին սպանել են մոտ տասը հազար բոսնիացի մուսուլմանների:

Սերբերի հրամանատար գեներալ Ռատկո Մլադիչը, ով հայտնի դարձավ որպես Բալկանների դահիճ՝ բոսնիացի մուսուլմանների դեմ դաժան հանցագործությունների պատճառով,   Բոսնիայում և Հերցեգովինայում ցեղասպանության մեղադրանքով միջազգային քրեական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Դատարանը ցեղասպանության համար դատապարտել է նաև Հարավսլավիայի նախկին պաշտոնյաներ Ռադովան Կարաջիչին և Ռադիսլավ Կերստիջին, համապատասխանաբար 40 և 35 տարվա ազատազրկման։

1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ, որը հայտնի է որպես վերջին 50 տարիների ամենասարսափելի մարդկային ողբերգությունը, բացի 800 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների սպանություններից, բռնաբարվել են  200-ից 500-հազար  կանայք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա Ռուանդայում տեղի ունեցած ջարդերի և ցեղասպանության հետաքննությունը փոխանցվել է Միջազգային քրեական դատարանին։ Ռուանդայի միջազգային քրեական դատարանն իր երկու տասնամյա գործունեության ընթացքում 91 մեղադրական վճիռ է կայացրել, որոնցից 61-ի դեպքում մեղադրյալները դատապարտվել են պատժի կրման:

Միջազգային քրեական դատարան վերջին հայցը ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Այն ուղղված է Իսրայելի ռեժիմի դեմ՝ Գազայում պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության կապակցությամբ: Գործի քննությունը մեկնարկել է հունվարի 11-ից։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ասել է. «Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի պատմությունը հիշելով, մենք Գազայում ցեղասպանության գործը ներկայացրել ենք Միջազգային քրեական դատարան»:

84 էջանոց դատական հայցում ​​ընդգծվել  է, որ Իսրայելը մտադիր է որոշակի վայրում ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել մի խումբ մարդկանց։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը նշել է երկու կետ. «Գազայում Իսրայելի գործողությունների մեթոդը, որն ունի ցեղասպանությանը միտված բնութագրեր» և այն, որ «Իսրայելը հավատարիմ չէ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին»:

Միջազգային քրեական դատարանի նիստում, Հարավաֆրիկյան Հանրապետության գերագույն դատարանի փաստաբան Թեմբեկա Նեգկոկայտոբին ասել է. «Իսրայելը մտադիր է Գազայում պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնել: Գազայի կործանման ծրագիրը մշակվել է Իսրայելի կառավարության ներսում՝ ամենաբարձր մակարդակով»: Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը Միջազգային քրեական դատարանում Իսրայելի դեմ բողոքի լսման ժամանակ ընդգծել է, որ սիոնիստական ​​ռեժիմը ապարտեիդի քաղաքականություն է իրականացնում Գազայի հատվածի պաղեստինցիների նկատմամբ։ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը նաև հայտարարել է.« 1948 թվականից Իսրայելը սիստեմատիկ կերպով տեղահանել և տարագիր է դարձրել պաղեստինցի ժողովրդին և միտումնավոր զրկել է նրանց ինքնորոշման միջազգային իրավունքից»:

Հատկանշական է, որ աշխարհի ավելի քան 150 երկիր վավերացրել է Ցեղասպանության մասին կոնվենցիան, որը թույլ է տալիս մի երկրի դատի տալ մեկ այլ երկրի, որն իր կարծիքով ցեղասպանություն է իրականացրել, նույնիսկ եթե Հարավաֆրիկյան Հանրապետության նման, ուղղակիորեն չառընչվի Գազայում Իսրայելի ցեղասպանության հետ։  Հաագայի դատարանը այն ժամանակ է քննում  երկրների միջև վեճերի ու  կոնֆլիկտների գործը, երբ ներգրավված կողմերն իրենց պարտավորված են համարում կատարել վճիռները: Ուստի Հարավաֆրիկյան Հանրապետությունը Հաագայի դատարան հայց ներկայացնելու համար  ​​օգտագործել  Ցեղասպանության կանխման կոնվցենցիային իր և Իսրայելի անդամակցության հարցը:

Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որն ունի 57 անդամ, ողջունել է Հաագայիօ դատարանի կողմից այս գործով լսումների անցկացումը:

Լոնդոնի Քինգս քոլեջի Պատերազմի ուսումնասիրությունների ամբիոնի միջազգային իրավունքի դասախոս Մարիա Վարքին ասել է. «Գազայում «Աներկբա Ցեղասպանության  մտադրության» համար Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցի դեպքը շատ կարևոր փաստ է՝ ցեղասպանության հանցագործությունն ապացուցելու համար, ինչը համահունչ է Իսրայելի  բանակի վարքագծի մոդելին, ինչպես նաև նրա որոշ ներկայացուցիչների և պաշտոնյաների հրապարակային հայտարարություններին։

Թեպետ  երկար ժամանակ կպահանջի մինչև գործով վերջնական որոշումը, սակայն  Իսրայելի կողմից Պաղեստինում ցեղասպանությունը դադարեցնելու առումով դատարանի ժամանակավոր որոշման քվեարկության հարցով հույսից բացի, դատարանի վճիռը խիստ բացասական ազդեցություն կունենա Սիոնիստական մանկասպան ​​ռեժիմի հեղինակության  վրա։