Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (16)
ԱՄՆ-ում չքավոր լինելու ամենամեծ զրկանքը ապրանքներին կամ հանրային ծառայություններին չի վերաբերում, այլ այստեղ էլ զարգացած մյուս երկրների նման չքավորության առաջին հետևանքը սթրեսը, դժգոհությունն ու անհատի մոտ հույսի բացակայությունն է:
«Բոլորը ցանկանում են հասկանալ, թե ինչո՞ւ շատ սպիտակամորթներ հատկապես նրանք, որ բարեկեցիկ կյանք ունեն Թրամփի կողմնակիցն են ու աշխատում են նրա շտաբներում: Ի դիմաց, սևամորթներն ու ԱՄՆ-ի փոքրամասնությունները պաշտպանում են Հիլարի Քլինթոնին: Ուշագրավ է նաև միջակ ու չքավոր դասակարգին պատկանող սպիտակամորթների և նույն դասակարգին պատկանող սևամորթների կամ այլ ցեղերի ներկայացուցիչների միջև ճեղքվածքի խորացումը: Իմ ուսումնասիրությունը պարզել է, որ այս ճեղքվածքը ոչ թե եկամտի ու առիթների, այլ անհատի հույսի ու իղձերի պատճառով է: ԱՄՆ-ում չքավոր լինելու ամենամեծ զրկանքը ապրանքներին կամ հանրային ծառայություններին չի վերաբերում, այլ այստեղ էլ զարգացած մյուս երկրների նման չքավորության առաջին հետևանքը սթրեսը, դժգոհությունն ու անհատի մոտ հույսի բացակայությունն է: Միևնույն ժամանակ զարմանալի կետն այն է, որ ամենասաստիկ ճնշման տակ գտնվող խավերը փոքրամասնությունները չեն, որոնց դեմ հին ժամանակներից խտրականություն է գործադրվում, այլ չքավոր կամ չքավորության գծին մոտիկ գտնվող սպիտակամորթները»:
Այս նախադասությունները պատկանում են «Բրուքինգզ» հետազոտական կենտրոնի գրող Քառոլ Գրահամին, որն իր գրչին պատկանող մի հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-ի հասարակության մեջ չքավորությանը և հատկապես համեմատության եզրեր է անցկացրել սևամորթ ու սպիտակամորթ չքավորների միջև:
Չքավորությունն ԱՄՆ-ում վերածվում է հասարակական մեծ ճգնաժամի: Այս ճգնաժամը մեկ գիշերվա ընթացքում չի առաջացել ու դրա արմատները սնվում են շահի առանցքի վրա հիմնված ռազմամոլ դրամատիրական համակարգի խորքից: ԱՄՆ-ն միշտ էլ աշխարհի արդյունաբերական այլ երկրների համեմատությամբ խոր չքավորության ականատես է եղել: Օրինակ 1990-ական թվականների կեսերին ԱՄՆ-ում չքավորության տոկոսը շուրջ երկու անգամ գերազանցել է Սկանդինավյան երկրներին, իսկ 3.1 անգամ ավելի բարձր է եղել Ճապոնիայում չքավորության տոկոսից: Այդուհանդերձ ԱՄՆ-ում հարստության ավելի քան 42 տոկոսը վերահսկվում է այդ երկրի դրամատեր հասարակության շուրջ մեկ տոկոսի կողմից: 400 ամերիկացի հարուստներ ավելի քան մեկ թրիլիոն դոլար հարստություն ունեն և նրանցից յուրաքանչյուրի միջին եկամուտը շուրջ 3.5 միլիարդ դոլար է:
Վերջին տասնամյակում ԱՄՆ-ում չքավորության տեսակետից մրցանիշ է արձանագրել, որտեղ յուրաքանչյուր 6-րդ ամերիկացին ապրում է չքավորության պայմաններում: Մինչև տնտեսական լճացումը 30 միլիոն չքավորներ գոյություն ունեին, որոնց թիվը այժմ գերազանցել է 46 միլիոնը և նոր մրցանիշ է արձանագրել: ԱՄՆ-ի ժողովրդի ընդհանուր վիճակն անցած տասնամյակում ընդհանրապես հանգեցրել է չքավորության ու սնանկացման հետևանքով ընտանիքների փլուզման: Մարդիկ կորցրել են իրենց տները և մեծացել է միածնող այն ընտանիքների թիվը, որոնց պատասխանատվությունն ընդհանրապես ծանրացել է կանանց վրա: Երեխաների համար էլ այս ընտանիքներում ուսման հնարավորություն գոյություն չի ունեցել և ուսանողները կանգնել են մեծ պարտքերի դիմաց:
ԱՄՆ-ում ժողովրդի բարեկեցության ցուցանիշները 90-ական թվականների համեմատությամբ շուրջ 70 տոկոս կրճատվել են: Այդուհանդերձ ամերիկացիների չքավորությունը վեր է գնացել բարեկեցության հնարավորություններից զրկվածությունից: Սննդային անվտանգության բացակայությունն ԱՄՆ-ի ժողովրդի չքավորության խորության ապացույցն է: Այսօր շատ ընտանիքներ այլևս անկարող են բավարար սնունդ ապահովել: Այսօր ավելի քան 46 միլիոն ամերկացիներ սննդային օժանդակություններ են ստանում: Այս թիվը վերջին չորս տարիների ընթացքում 14 միլիոնով աճել է ու դրա աճը դեռ շարունակվում է:
ԱՄՆ-ի քաղաքացիների գլխավոր մասը կորցրել են կյանքի հանդեպ հույսը և ենթադրում են թե իրենց երազանքները անօգուտ են եղել: Պետության սննդային օժանդակությունների կարիքը զգալի է նաև կրթված ու մասնագիտություն ունեցող քաղաքացիների մի մասի մոտ, որոնք կորցրել են իրենց աշխատանքը: Նկատի առնելով ուսյալ խավի ակնկալիքները կյանքն այս խավի համար առավել բարդացել է և նրանց մոտ խորացել է անհուսությունն ու ընկճվածությունը: Իրականության մեջ հոգեբանական ու հասարակական աննախընթաց հետևանքներով չքավորության նոր ալիքը տարածվում է ԱՄՆ-ում, որն իր ժողովրդի հարստությունները հօգուտ մի խումբ սիոնիստների վատնում է աշխարհի տարբեր կետերում պատերազմների, ռումբերի ու սպանության ճանապարհին:
Չքավորության և տնտեսական վիճակի վերահսկման ուղղությամբ կառավարության անկարողությունը երևան գալով նաև սպառնալիքի տակ է հայտնվել ժողովրդի անվտանգությունը: Խիստ կերպով տարածվել է թրաֆիկինգի, անբարոյականության, թմրանյութերի ու կազմակերպված գողությունների ոլորտում աշխատող հանցագործ խմբերի գործունեությունը: Մեծ թվով գործազուրկներ ներգրավվում են այդ խմբերն ւ հաճախ իրենց կյանքը կորցնում են այս խմբերի բրտարարքների հետևանքով: հանապազօրյա հացը վաստկելու նպատակով կանանց ու աղջիկների անբարոյականությամբ զբաղվելը հատկապես մեծ տարածում է գտել ռասայական փոքրամասնությունների մոտ և չքավոր այս խավի մոտ առողջապահական խնդիրների տարածման պատճառ է դարձել: Բազմաթիվ ուսանողուհիներ իրենց ուսման ծախսն ապահովելու համար դիմում են մարմնավաճառության:
---
Չքավոր խավերի մեջ սևամորթների մոտ հուսադրվածության տոկոսն ավելի բարձր է: Դա են վկայում «Գալուպ» հաստատության կազմակերպած սոցհարցան արդյունքները: Այս հետազոտության արդյունքում պարզվել է, որ չքավոր սպիտակամորթները որպես մի տեսակ հիվանդություն ավելի շատ սթրես ունեն: Բարձր բարեկեցության տեր անհատներն ապագայի հանդեպ առավել հուսադրված են ու այդ կապակցությամբ ներդրում են կատարում, ի դիմաց ապագայի հանդեպ անհույս անհատներն ընդհանրապես այդքան էլ հեռատես չեն: Ուշագրավ է այն կետը, որ ԱՄՆ-ում չքավորները Լատին Ամերիկայի համեմատությամբ ավելի քիչ հավատք ունենա այն հարցին, որ ավելի շատ աշխատելը կարող է ավելի լավ ապագա կերտել նրանց համար: Անհուսությունը նկատելի է նաև նրանց արտահայտություններում:
Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել սպիտակամորթ չքավորների համեմատությամբ ապագայի հանդեպ սևամորթ չքավորների առավել հուսադրվածությունը:
Որոշ հետազոտողներ այդ թվում Միշիգանի համալսարանից Ջերեմի Ջեքսոնը դրա պատճառը համարում են սևամորթների մոտ գոյություն ունեցող բարձր ճկունությունն ու հավաքական կյանքի հանդեպ հզոր զգացմունքը, ինչը հաստատում են նաև նրանց ուսումնասիրությունների արդյունքները: Գուցե կարելի լինի ասել, որ որպես աֆրիկացի-ամերիկացի Բարաք Օբամայի ներկայությունը Սպիտակ տնում այդ կապակցությամբ անազդեցիկ չի եղել: Դա պատճառ է դարձել, որ չնայած Բալտիմորում, Ֆերգոսենում ու այդ երկրի մի քանի այլ կետերում սևամորթների հանդեպ գործադրվող բացահայտ խտրականության, ինչպես նաև աշխատավարձերի, հանրային ծառայությունների և կրթա-դաստիարակչության բնագավառում երկու խավերի միջև եղած տարբերության, սևամորթ հասարակությունը շարունակի իր առաջադիմությունը:
Այս տարի Անդրու Չեռլինի միջոցով իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն սևամորթները հավանաբար իրենց ավելի շատ են համեմատում իրենց ծնողների հետ, որոնք ապրել են ավելի վատ պայմաններում, մինչդեռ միջակ ու չքավոր խավի սպիտակամորթներն ընդհանրապես իրենց ծնողների համեմատությամբ առավել ծանր ու անապահով պայմաններում են ապրում: Այս կապակցությամբ կարելի է ակնարկ նետել անգրագետ սպիտակամորթների մոտ թմրանյութերի, ինքնասպանության ու այլ գործոնների հետևանքով մահերի տոկոսի բարձրացմանը, ինչը համեմատաբար գերազանցում է սևամորթներին ու լատին-ամերիկացիներին:
---
Որպես այս պատմության մի այլ բաժինը պիտի ակնարկել եկամտային երկու վերին ու ստորին գծերի միջև եղած տարածությանը: «Գալուպ» հաստատության տվյալների համաձայն քաղաքների արվարձանում ու գյուղերում բնակվող անհատները քաղաքներում բնակվողների համեմատությամբ առավել մեծ մտահոգություն ու սթրես ունեն իրենց եկամտի կապակցությամբ: Բարեկեցության, հավասար առիթների և կայուն ժողովրդավարության հետ կապված ամերիկյան երազանքը, եկամուտների անհավասարության, միջակ խավի վրա ճնշման, աշխատավարձերի կրճատման և քիչ հմտությամբ աշխատավորների անապահովության մեծացման, նաև մահացության տոկոսի բարձրացման միջոցով մարտահրավերի առջև են կանգնել:
Քառոլ Գրահամն իր հոդվածում եզրակացնում է. «Երկրում այս բարդության խորքն ու ընդարձակությունը զարմանալի է: Այս տեղեկացվածությունը եթե նույնիսկ մեզ համար շահ էլ չունենա, առնվազն Դոնալդ Թրամփի տված խոստումների հետ կապված ահազանգ է հնչեցնում մեր հասարակության մեջ պատնեշ կառուցվելու, պառակտման ստեղծման և առևտրի արգելման և ուղղությամբ: Ահազանգ, որը պիտի մեզ սթափեցնի: Այս բարդության կանխման համար հանրային առողջապահության և կրթության ոլորտում երկարաժամկետ ներդրման կարիք կա: Բացի այդ երկրի քաղաքական այրերի օրակարգում պիտի ներառվեն հասարակական օժանդակությունների տարբեր տեսակները, որոնք ժողովրդին հույս են ներշնչում, չքավոր ու հարուստ խավերի միջև տարածության կրճատումն այնպես որ երազային մի Ամերիկայում հաջողության ու բարեկեցիկ կյանքի նվաճումը չքավորի համար երազանք չլինի և ի վերջո բարեկեցությունը, որպես համախառն ներքին արդյունքի լրացուցիչ տարր համարելը»: