Ոստիկանության բռնությունները Միացյալ Նահանգներում
2015թ տվյալների համաձայն, Միացյալ Նահանգներն ունի մոտավորապես 326 միլիոն քաղաքացի, որոնց մեծ մասը սպիտակամորթներ են, մնացածը` այլ ռասաների ներկայացուցիչներ:
Հետաքրքրական է, որ սպիտակամորթների քանակն այս երկրում սկսել է նվազել: Միացյալ Նահանգների Ազգային վիճակագրական կենտրոնի տվյալների համաձայն, մինչև 2020թ. այս երկրում ժողովրդագրական պատկերը լինելու է հետևյալը. բնակչության 61.3 տոկոսը սևամորթներ և 38.7` այլ փոքրամասոթյուններ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում սկսվել է մի ընթացք, որտեղ ոչ սպիտակամորթ բնակչության թիվը գնալով ավելանում է: Տվյալների համաձայն, 2050թ. այս երկրի բնակչության 50.1 տոկոսը կազմելու են ոչ սպիտակամորթներ, աֆրիկացիներ կամ իսպանացիներ: Այսպիսով, մինչև 2050թ. ԱՄՆ-ում սևամորթները կդառնան մեծամասնություն , իսկ սպիտակամորթները` փոքրամասնություն, քանի որ նրանց շրջանում ծնելիության մակարդակը սկսել է անկում ապրել: Իհարկե սրանք միայն կանխատեսնումներ են, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում ոչ սպիտակամորթ բնակչության թիվն աճում է: Պետք է ասել սակայն, որ այս երկրում փոքրամասնության ներկայացուցիչները բռնության են ենթարկվում: Շատ սպիտակամորթ ամերիկացիներ, սկսած ոստիկանից մինչև պետական աշխատող, կամ դպրոցական, որևէ կերպ բռնության է ենթարկել ոչ սպիտակամորթի կամ կրոնական փոքրամասնության ներկայացուցչի կողմից: Ընդհանրապես տվյալները ցույց են տալիս, որ այն անհատները, ովքեր ինչ- որ կերպ տարբերվում են հասարակությունից` արտաքինով, կամ կրոնական հայացքներով, ավելի շատ են ենթարկվում բռնության` փողոցում, կինոյում, պետական վայրերում, բանտերում և դպրոցներում: Այս բռնությունն ունի արմատներ: Իսկ վերջին տարիներն ոստիկանների և սևամորթների միջև բախումներն ավելի են սրվել: Հատկապես այն դեպքից հետո, երբ ոստիկանները Ֆերգյուսոն քաղաքում սպանեցին մի սևամորթ երիտասարդի: ԱՄՆ-ում ապրում են տարբեր ռասաների ներկայացուցիչներ, հարավամերիկյան երկրների քաղաքացիներ և մուսուլմաններ: Եվ հենց այդ պատճառով, այս երկրում ոստիկանների բռնությունները միջազգային երանգ են ստանում: Մեծ թվով միջազգային կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնում այդ կապակցությամբ: Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ն ձևավորվեց հիմնականում անգլիացիների կողմից ու զարգացավ սևամորթների ստրկության հաշվին: Այս երկիրը զարգացրին սևամորթ ստրուկները, որպես ագարակների լավ աշխատողներ, կարմրամորթները, որոնք այդ մայրցամաքի բնիկներն են, ինչպես նաև Հարավային Ամերիկայի աղքատ, բայց աշխատասեր բնակչությունը, որոնք օրինական կամ անօրինական ճանապարհով գաղթել են ԱՄՆ և ասիացի դեղնամորթներն ու լատինո փոքրամասնությունը, որոնք աշխատում են այս երկրի տարբեր արդյունաբերական կենտրոններում: Նրանք բոլորը մեծ դեր են ունեցել ԱՄՆ-ի զարգացման գործում: Այստեղ պետք է նշել նաև ԱՄՆ-ի մուսուլման ու հակասիոնիստ հրեա փոքրամասնություններին: Այդուհանդերձ բռնություններն այս երկրում շարունակվում են և փոքրմասնությունները, այդ թվում` սևամորթները, դեղնամորթները, կամրամորթները, ապրում են դժվար պայմաններում: Երբ եվրոպացիները հաստատվեցին Ամերիկա մայրցամաքում, նրանք Աֆրիկայից բերեցին սևամորթներին ու որպես ստրուկ նրանց վաճառեցին: Երկար տարիների պայքարից հետո, 1960 թ. սևամորթները կարողացան ինչ-որ արդյունքի հասնել և ինչ-որ չափով նվազեցնել այդ երկրում առկա ռասիզմը: Այդուհանդերձ, ԱՄՆ-ում ռասիզմն ունի խորը արմատներ և նույնիսկ կարելի է ասել, որ կանոնակարգված է: Ռասզիմը պատճառ է դարձել, որ հասարակութան մոտ զարգանա բացասական վերաբերմունք և այն խտրականությունը որ կիրառվում է հատկապես ոստիկանության և դատական իշխանության կողմից, ցույց են տալիս, որ այս երկրում ոչ սպիտակամորթները բռնության են ենթարկվում: Այս կապակցությամբ հրապարակվել են բազմաթիվ զեկույցներ: Հարկ է նշել, որ սևամորթները կազմում են այս երկրի բնակչության 12 տոկոսը: Կարմրամորթներն Ամերիկա մայրցամաքի բնիկներն են: Եվ երբ եվրոպացիները մտան այս մայրցամաք, կարմրամորթները սկսեցիմ ենթարկվել բռնության, վտարվեցին իրենց տներից ու ստիպված եղան տեղափոխվել երկրի հարավային շրջաններ: Ոստիկանությունը մշտապես բռնություն է կիրառել կարմրամորթների նկատմամբ, ինչն արտացոլվել է մի քանի հոլիվուդյան ֆիլմերում: Մյուս կողմից, լատինաամերիկացիների ու դեղնամորնթերի մասին պետք է ասել, որ նրանց բերել են իրենց երկրներից կամ թույլ են տվել մուտք գործել ԱՄՆ, քանի որ նրանց աշխատանքը շատ էժան է գնահատվում: Իսկ մյուս կողմից ԱՄՆ-ն այժմ չի կարողանում կասեցնել հատկապես լատինաամերիկյան երկրներից ներգաղթը: Այս մարդիկ կատարում են հիմնականում սև աշխատանք, շատ ցածր աշխատավարձով: Նրանք հիմնականում ապրում են աղքատության պայմաններում և նրանց մեծ շատ են հանցագործները: Այս մարդկանց նկատմամբ նույնպես առկա է խտրական վերաբերմունք: Այս մարդիկ ԱՄՆ տեղափոխվեցին 20-րդ դարում, աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում կային նաև չինացի, թաիլանդացի ու վիետնամցի կանայք, որոնց վաճառում էին որպես սեռական ստրուկների: Այժմ անդրադառնանք հակասիոնիստ հրեաներին, որոնք խախամներ են կամ պաշտոնյաներ: Նրանք սիոնիստական ռեժիմին դեմ լինելու համար բռնության են ենթարկվում ամերիկացիների կողմից: Երբ Իսրայելում հաստատվեց Սիոնիստական ռեժիմը, այս մարդիկ տեղափոխվեցին ԱՄՆ: Իհարկե, նրանց նկատմամբ բռնությունը բացահայտ կերպով չի գործադրվում:
Այստեղ հարկ է անդրադառնալ նաև մուսուլման ամերիկացիներին, ովքեր պետական և ոչ պետական մարմինների կողմից ենթարկվում են բռնությունների: Այս բռնություններն ավելի տարածվեցին Ալ-Ղաիդա, Թալիբան և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումների գործած վայրագություններից հետո: Վերջին ամիսների ընթացքում, ԱՄՆ-ում բնակվող մուսուլմաններն այդ երկրի տարբեր քաղաքներում մարդկանց ներկայացնում են իրական իսլամը և բացատրում Փարիզի ու Կալիֆոռնիայի ահաբեկչական գործողությունների իրական պատճառները: Ընդհանրապես տվյալները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների սպիտակամորթ քաղաքացիների մեծ մասը դրական է վերաբերվում ոստիկանների բռնություններին և գտնում է, որ ոստիկանությունը պետք է ավելի խիստ լինի: 2000 թվականին հարցվողների 48 տոկոսը հայտարարեց, որ սևամորթներն իրենց էությամբ հանցագործ են: Նրանք նշեցին, որ չեն ընդունում ոստիկանների գործողությունների նկատմամբ քննադատությունը, համարելով, որ դա դեմ է երկրի ազգային շահերին: Իսկ ԱՄՆ-ում բնակվող աֆրիկացներն ու լատինամերկացիները դեմ են ոստիկանների բռնություններին և նման դեպք արձանագրվելուց հետո, բողոքի ցույց են իրականացնում: 2015թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ում ոստիկանների կրակոցներից սպանվել է 600 մարդ: Միայն 2015թ. օգոստոսին ոստիկանների կողմից սպանված 85 հոգուց 24-ը սևամորթներ էին: Ոստիկանությունն իհարկե թափանցիկ կերպով չի ներկայացնում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մուսուլմանների կամ սևամորթների մասնակցութամբ: Որոշ պատմական փաստաթղթերի համաձայն, ոստիկանության այս վերաբերմունքը նորություն չէ, իսկ այս կառույցի կիրառած բռնությունը մշտապես քննադատության է արժանացել: Սակայն հիմա ավելի մեծ հնարավորություն կա բացահայտելու ոստիկանների բռնությունները, քանի որ մարդիկ կարողանում են նկարահանել բոլոր իրադարձությունները և դրանք ներկայացնել հանրության դատին: