Միացյալ Նահանգների կինոն` հանցագործ դաստիարակելու միջոց
https://parstoday.ir/hy/radio/world-i3136-Միացյալ_Նահանգների_կինոն_հանցագործ_դաստիարակելու_միջոց
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, վերջերս խոսեց զենքի առուվաճառքի վերաբերյալ նոր օրենքի մասին, որի նպատակն է նվազեցնել երկրում իրականացվող բռնությունների թիվը: Օբաման ասել է, որ զենքի առուվաճառքը Միացյալ Նահանգներում ամեն տարի խլում է 30 հազար մարդու կյանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2016 09:07 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, վերջերս խոսեց զենքի առուվաճառքի վերաբերյալ նոր օրենքի մասին, որի նպատակն է նվազեցնել երկրում իրականացվող բռնությունների թիվը: Օբաման ասել է, որ զենքի առուվաճառքը Միացյալ Նահանգներում ամեն տարի խլում է 30 հազար մարդու կյանք:

Միացյալ Նահանգներում ամեն տարի խլում է 30 հազար մարդու կյանք: Նրանց մեծ մասը ինքնասպանության դեպքեր են: Միացյալ Նահանգների կոնգրեսը թույլ չի տալիս, որ զենքի առուվաճառքի վերաբերյալ նոր օրենքներ կիրառվեն: Եվ դա բնականաբար տեղի է ունենում զենքի արտադրողների և ԱՄՆ-ի Զենքի ազգային միության` NRA-ի ճնշման հետևանքով: Վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Սուրբ ծննդյան տոների ժամանակ, ԱՄՆ-ում զենքից սպանվել է 27 մարդ: Դա այն դեպքում, երբ Ավստրալիայում և Բրիտանիայում, հանցագործությունների զոհերի թիվը կազմում է տարեկան 27 մարդ: Զենք արտադրող ամերիկյան խոշոր ընկերությունները փորձում են ամեն գնով իրենց դիրքերը պահպանել աշխարհի տարբեր երկրներում: Իսկ դրա համար նրանք պետք է ցույց տան, թե որքան կարևոր է զենք կրելը: Դրա համար նրանք փորձում են ձեռք բերել այս կապակցությամբ քաղաքական գործիչների աջակցությունը: Քարոզչություններից մեկը վերաբերում է Հոլիվուդին, որպեսզի հնարավոր լինի կինոյի միջոցով աշխարհի տարբեր երկրներում տարածել զենք կրելու մշակույթը: Պատկերացրեք մի եռանկյունի, որի մի անկյունում կանգնած է համակարգչային խաղերի արդյունաբերությունը, երկրորդ անկյունում` Հոլիվուդը և երրորդ անկյունում` ԱՄՆ-ի զենք արտադրող խոշոր կազմակերպությունները: Հենց այս եռանկյունու միջոցով կարելի է ընդհանուր պատկերացում կազմել Միացյալ Նահանգների տնտեսական, քաղաքական ու սոցիալական համակարգի մասին: Սկսենք հենց համակարգչային խաղերից: Անդրադառնանք Նյու Թաուն դպրոցում իրականացված հրաձգությանը, որի հետևանքով սպանվեց 27 աշակերտ: Զենքը, որը կիրրառվել է հրաձգության ժամանակ, արտադրվել էր "Bush master" ընկերության կողմից: Հատկանշական է, որ նույն զենքն օգտագործվում է "Call of duty" խաղում: Որոշ զենքեր, ինչպես Colt M1911 տեսակի զենքը, նույնպես օգտագործվում են այս խաղում: Խաղի ժամանակ շատ պարզ երևում է, թե ընկերության և թե զենքի անունը: Հենց այս խաղերի միջոցով, շատ մարդիկ, հատկապես` երիտասարդները, պատկերացում են կազմում, թե ինչ տեսակ զենք կարելի է գնել:

****

Մյուս խնդիրը, որին պետք է անդրադառնալ, Միացյալ Նահանգների կինոարտադրությունն է և Հոլիվուդը, որը համարվում է աշխարհում ֆիլմարտադրության ամենախոշոր կենտրոնը, որը կարողացավ մեծ գումարներ վաստակել անգամ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Հոլիվուդը վերածվել է մարդկային պատմության երազանքների կենտրոնի : Այստեղ հակառակ այլ երկրների, ներկայացվում է ոչ թե ԱՄՆ-ի իրական պատկերը, այլ այն, որ պետք է դառնա այդ երկիրը`հատկապես համաշխարհային գլոբալիզացման պայմաններում: Հոլիվուդն անցած 100 տարվա ընթացքում նոր պատուհան է բացել դեպի աշխարհ, որից մարդիկ աշխարհը տեսնում են ԱՄՆ-ի աշխարհով: Եվ բնականաբար, ամերիկացիները նույնպես աշխարհին նայում են Հոլիվուդի պատուհանից: Վերջին 100 տարիների ընթացքում, այս արդյունաբերությունը կարողացել է մեծ գումարներ վաստակել, ներկայացնելով սցենարներ, որոնք դուր են գալիս ամերիկացինեին: Որոշ ամերիկյան երազանքներ, ինչպես` անհատական ազատությունը, հասարակական բարօրությունը, օրենքի իշխանությունը, ներկայացվել են հենց Հոլիվուդի կողմից: Որոշ հերոսների միջոցով , ինչպես` Ջեյմս Բոնդը և Ռեմբոն, Հոլիվուդը փորձում է ներկայացնել, թե ինչպես է ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում ոչնչացնում իր թշնամիներին, ինչպես նաև այս երկրին ներկայացնել որպես փրկիչ : Այսպիսով, ամբողջ աշխարհում գովազդվում են ամերիկյան արժեքները: Այսօր, երբ երկրում տարածվում են բռնությունները, ԱՄՆ նախագահը թերևս մոռացել է, որ ստեղծված վիճակը Միացյալ Նահանգների տնտեսական ու մշակութային համակարգի գործունեության արդյունքն է: 2015թ դեկտեմբերին "Dream Works" ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Օբաման նշեց, որ Հոլիվուդն ամերիկյան արժենքերի ջատագովն է և կառավարության քաղաքականության առաջ մղողն ու երկրի տնտեսության շարժիչ ուժը: Նա ասել է. "Միացյալ Նահանգների կառավարությունը ձեր օգնությամբ կերտում է համաշխարհային մշակույթ: Երանի ես աշխատեի ձեր կողքին": Շնորհակալություն հայտնելով հոլիվուդյան կինորադյունաբերությանը` Միացյալ Նահանգների կառավարության հետ տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության համար, Օբաման հավելել է. "Այս աշխատանքի արդյունքում, մենք ներկայացնում ենք մեր առավելությունն ուրիշներից: Եվ դա տեղի է ունենում մեր ազատ աշխատանքի շնորհիվ": Օբամայի խոսքերով . "Այն, ինչ անում ենք մենք, էականորեն տարբերվում է այլ երկրների արածից": Այնուհետև ԱՄՆ նախագահն անդրադաձել է Հոլիվոիդի բարեգործական ծրագրերին, ինչպես նաև նախագահական ընտրություններին ցուցաբերած հովանավորությանը: Նա ասել է. "Ընդունեք, թե ոչ, Հոլիվուդը դարձել է ԱՄՆ քաղաքականության մի մասը":

***

Իրականությունն այն է, որ Հոլիվուդում գովազդվում են ոչ միայն օրինակ մարզական թիմեր, այլ նաև զենք արտադրող կազմակերպություններ: Հերոսների ձեռքում զենքի առկայությունն ավելի համոզիչ է դարձնում դրա օգտագործման անհրաժեշտությունը: Մշակութային հարցերի փորձագետ` Ռոբերթ Թոմփսոնի ասելով. "ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի դեպքից հետո, այն դերասանները, ովքեր դեմ են զենքի օգտագործմանը, ինչպես` Մայքլ Մորը և Սյուզան Սար ընդ Դոն, սոցիալական ցանցերում մարդկանց կոչ արեցին ստորագրություն հավաքել, ԱՄՆ-ում զենքի օգտագործման օրենքի դեմ: Հազարավոր մարդիկ ստորագրեցին հայտարարության տակ: Սակայն մեծ թվով այլ դերասաններ, ինչպես` Առնոլդ Շվարցնեգերը, Բրյուս Ուիլլիսը, Դենզել Վաշինգտոնը, Բրեդ Փիթը և Ջորջ Քլունին, նախընտրեցին այս կապակցությամբ լռել: Հոլիվուդյան հայտնի դեմքերից մեկն ասաց. "Շատերն են ցանկանոմ, որ զենք օրենքի մեջ փոփոխություն մտցվի: Ուստի դերասանները չպետք է լռեն այս հարցի նկատմամբ: Պետք է տեսնել, թե նրանցից քանիսը կարող են համարձակություն ցուցաբերել և դեմ արտայատվել այդ խնդրին" : Այպիսով, պետք է ասել, որ ամերիկյան ԶԼՄ-ների արդյունաբերությունը ցույց է տալիս, որ վերջիններս կողմ են, որպեսզի մարդիկ զենք կրեն: Բռնությունը և զենքի կիրառումը տեսանելի են ոչ միայն ամերիկյան ֆիլմերում, համակարգչային խաղերում կամ կինոարտադրության մեջ, այլ նույնիսկ երաժշտության բնագավառում: Ընդհանրապես, Հոլիվիուդը համաշխարհային դարձավ գանգստերական ֆիլմերի միջոցով: Կինո, որտեղ զենքը դարձել է կարևոր մասնիկ: Իսկ դա դարձել է Միացյալ Նահանգների ժողովրդի մշակույթի և պատմության անքակտելի մասը: Հենց որ եվրոպացները հայտնվեցին Ամերիկա մայրցամաքում, զենքը դարձավ նրանց պաշտպանության միջոցը` Բրիտանիայի գաղութատերերից պաշտպանվելու համար: Իսկ Միացյալ Նահանգների անկախության պատերազմի ժամանակ, զենքը դարձավ անկախության ու ազատության խորհրդանիշ: Փորձագետները համոզված են, որ ներկա դրությամբ, երբ Հոլիվուդը վերածվել է ԱՄՆ-ի քաղաքականության մի մասի, դրա դերն ավելի է ընդգծվում, հատկապես որպես համաշխարհային մակարդակով Միացյալ Նահանգների բռնության ջատագով: Հոլիվուդի հիմնադիրները առաջին իսկ օրից անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպես` գաղութատիրությունը, թալանը և հասարակական բռնությունը: Եվ այժմ, դաժան ֆիլմեր արտադրելով, թվում է, որ Հոլիվուդում դասընթացներ են կազմակերպվում հանցագործների համար: