-
Արաղչի. Իրանի առաջարկը կարող է օգնել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը
Նոյեմբեր 02, 2020 06:08Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Լեռնային արաբաղի հակամարտության կարգավորման Իրանի առաջարկած նախաձեռնությունը հիմնված է միջազգային ընդունված մի քանի սկզբունքների վրա, ներառյալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների իրավունքների հարգումը և փախստականների վերադարձը:
-
Զարիֆ.«Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունն իր սահմանների մոտ»
Նոյեմբեր 01, 2020 07:36Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների ներկայության կապակցությամբ:
-
Ասիա Թայմս. Սիոնիստական ռեժիմը կաջակցի ադրբեջանական կողմին ղարաբաղյան պատերազմում
Հոկտեմբեր 31, 2020 17:34Հոնկոնգյան պարբերական Asia Times գրել է, որ չնայած հայ ժողովրդի հանդեպ ունեցած համակրանքին, Լեռնային Ղարաբաղի պատերազմում Իսրայելը կաջակցի իր առանցքային դաշնակից Ադրբեջանին:
-
Հրատապ - Իսրայելը նախատեսում է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ վաճառել Ադրբեջանին
Հոկտեմբեր 31, 2020 08:30Սիոնիստները ներկայացրել են իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգն Ադրբեջանին վաճառելու նոր ծրագիր, փորձելով ֆինանսական շահ ստանալ Հարավային Կովկասում ընթացող պատերազմից ու արյունահեղությունից:
-
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են
Հոկտեմբեր 31, 2020 07:25ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 30-ի հանդիպումից և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած Արցախի մայրաքաղաքը կրկին արթնացել է թշնամու արձակած հրթիռների ձայներից:
-
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն իրատեսական տարածաշրջանային մոտեցումն է
Հոկտեմբեր 31, 2020 05:49Ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը, ԻԻՀն հատուկ բանագնացը հայտարարել է, որ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ իրատեսական մոտեցումն Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն է:
-
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծման Թեհրանի առաջարկած ծրագիրը
Հոկտեմբեր 30, 2020 17:41Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծման Թեհրանի առաջարկած ծրագիրը
-
Աննա Հակոբյանը կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու
Հոկտեմբեր 28, 2020 12:52ՀՀ վարչապետի կինը շեշտում է, որ մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։
-
Ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ-Իրան սահմանի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը
Հոկտեմբեր 27, 2020 07:40ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ նշել է. «Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:»
-
Ջալալ Հարությունյանն ազատվել է ԼՂ-ի (Արցախ) ՊՆ պաշտոնից. նա վիրավորվել է մարտական դիրքում
Հոկտեմբեր 27, 2020 07:30Ջալալ Հարությունյանն ազատվել է ԼՂ-ի (Արցախ) Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Նույն պաշտոնին նշանակվել է Միքայել Արզումանյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ԼՂ-ի (Արցախ) Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։