Մեկնաբանություն- Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների մեծ ռիսկը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151848-Մեկնաբանություն_Թուրքիայի_Ադրբեջանի_և_Հայաստանի_կառավարությունների_մեծ_ռիսկը
Իրանի հյուսիս -արևմտյան սահմաններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև անտեսանելի դաշինքի ձևավորում է նկատվում, և դրա նպատակն է աշխարհաքաղաքական փոփոխություն առաջացնել՝ Իրանի և Ռուսաստանի դեմ ռազմավարական հետևանքներով: Այս գրությունը տպագրվել է «Քեյհան» օրաթերթում:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2021 12:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների մեծ ռիսկը

Իրանի հյուսիս -արևմտյան սահմաններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև անտեսանելի դաշինքի ձևավորում է նկատվում, և դրա նպատակն է աշխարհաքաղաքական փոփոխություն առաջացնել՝ Իրանի և Ռուսաստանի դեմ ռազմավարական հետևանքներով: Այս գրությունը տպագրվել է «Քեյհան» օրաթերթում:

Իրանի և Հայաստանի միջև 21 կիլոմետրանոց սահմանագծի վերացումը, ինչպես նաև այս տարածաշրջանում Հայաստանի սահմանի վերացումը, որը, հավանաբար, տեղի կունենա հայկական Սյունիքի մարզը Ադրբեջանին հանձելով, բարդացնում է Իրանի աշխարհաքաղաքական իրավիճակը Կովկասում: Հաշվի առնելով Թուրքիայի ռասիստական ​​հակումները և Կասպից ծովի արևելյան և արևմտյան ափերին ուղղված նրա ագահ հայացքները, ինչպես նաև վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի հանրապետություններում Սիոնիստական ​​ռեժիմի ազդեցությունը, որն ունի ռազմական կողմեր, Սիոնիստական ռեժիմը դարձել է այս երկու հանրապետություններին զենքի գլխավոր մատակարարը:

Փաշինյանի արևմտամետ կառավարությունը հույս է դրել ԱՄՆ-ի և Թուրքիայի խոստման վրա, թե Սյունիքը հանձնելու դեպքում, կարող է պատշաճ և անհոգ հարաբերություն ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մյուս կողմից, խոստացել են, որ Սյունիքի դիմաց, Լեռնային Ղարաբաղը կմիանա Հայաստանից և այդպիսով Հայաստանը միացել է այդ դավադիր նախագծին:

Սյունիքը Ադրբեջանի մաս կազմելով, անշուշտ Բաքուն հարձակվելու է Լեռնային Ղարաբաղի վրա և հայերը կորցնելու են նաև այդ շրջանը և այդպիսով Հայաստանը շրջափակվելու է իր թշնամիների միջև: Իրականում Փաշինյանը պատմական դավաճանություն է կատարում և Հայաստանը հայտնվելու է մշտական ճգնաժամային իրավիճակում:

ԱՄՆ-ը ուղղակի ներկայության փոխարեն, օգտվում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Սիոնիստական ռեժիմի շուրջ 30 տարվա անվտանգության հարաբերությունների հնարավորությունից:

Չնայած ճշգրիտ տվյալներ չկան, սակայն լուրերը վկայում են այն մասին, որ հատկապես Ադրբեջանում, Գաբալա ավիաբազայի առանցքայնությամբ ընդլայնվում է Իսրայելի ռեժիմի ներկայությունը: Ադրբեջանում Իսրայելի անվտանգության ուժերի թիվը 500-1000 է հայտարարվել: Սակայն այդ ոճրագործ ռեժիմը անցած տասնամյակում ներթափանցել է Ադրբեջանի պետական շրջանակներ և Իլհամ Ալիևի կառավարության ընտանիք, այնպես որ սիոնիստ պետայրերը Ադրբեջանին «Իսրայելի Լիբանան» են համարում:

Ալիևի կառավարությունը վեց միլիոն շիա մուսուլման բնակչություն ունի, իսկ Թուրքիայում Էրդողանի կառավարությունն ունի շուրջ 23 միլիոն ալավի շիա մուսուլման բնակչություն: Անշուշտ Իլհամ Ալիևը հիշում է, որ Իրանի և Ռուսաստանի միջև անվտանգության համատեղ համագործակցությունը տապալեց Ջորջ Սորոսի գլխավորած Ադրբեջանի կառավարության դեմ ամերիկյան թավշյա հեղափոխությունը և էապես տապալեց Կենտրոնական Ասիայի և տարածաշրջանային կառավարությունների փոփոխությունների ամերիկյան նախագիծը:

Էրդողանը ևս հիշում է, որ Իրանը և նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին կանխեցին ԱՄՆ-ի աջակցությամբ Էրդողանի և իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության դեմ իրականացվող հեղաշրջման հաղթանակը: 

Իրանի հյուսիսային սահմաններում զարգացումները ամերիկյան-իսրայելական դավադրության մասին են վկայում, որտեղ խաղ են խաղում Էրդողանի և Ալիևի գլխին:

Սակայն Իրանի և Ռուսաստանի համար սա խաղ չի համարվում և նրանք չեն կարող անտեսել այս զարգացումները:

Նրանք թող իմանան, որ «եղբայրական հարաբերությունները» չեն կարող պատրվակ հանդիսանալ, որպեսզի Ալիևն ու Էրդողանն իրենց իրավունք վերապահեն ցանկացած քայլի դիմելու համար: