Սիոնիստական թերթն Ադրբեջանին հրահրում է ընդդեմ տարածաշրջանի երկրների
Սիոնիստական «Israel Hayom» թերթը հերթական անգամ Ադրբեջանին դրդում է «մկաններ ցույց տալ» տարածաշրջանի երկրներին:
Ինչպես հաղորդում է «Ազար թաջ» լրատվական գործակալությունը, «Israel Hayom» թերթը սեպտեմբերի 27-ի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցությամբ հրապարակած վերլուծական հոդվածում գրել է.«Իսրայելական անօդաչու թռչող սարքերի հաջող գնումն ու օգտագործումը անակնկալ էր հայերի համար»:
«Չնայած Հարավային Կովկասում առկա որոշ աշխարհաքաղաքական խնդիրներին, Իսրայելին և Ադրբեջանի Հանրապետությանը հաջողվել է հաստատել ռազմավարական, քաղաքական, ռազմական, տնտեսական և տեխնիկական ուժեղ համագործակցություն», նշել է թերթը:
«Israel Hayom»-ը հավելել է.«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը «Նասիոնալնայա Աբարո» թերթին տված հարցազրույցում ասել է.-Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իսրայելական ժամանակակից զենքի կիրառումն իսկական հեղափոխություն էր»:
«Israel Hayom» թերթի հոդվածագիր՝ Շամուել Դին Ալմասը հավելել է.«Ինչպես որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ընդգծվեց, Իսրայելական արտադրության զենքերը, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, արդյունավետ օգտագործվել են այս պատերազմում, և Հայաստանը չի կարողացել պատասխան գտնել այդ զենքերի համար»:
Իլհամ Ալիևը ռուսական թերթին տված հարցազրույցում հավելել է.«Մենք դեռ տասը տարի առաջ սկսեցինք իսրայելական անօդաչու թռչող սարքեր գնել: Այս իսրայելական արտադրանքը սպանդի սպառազինություն է: Մենք դրանք ձեռք բերեցինք և օգտագործեցինք 2016 -ի ապրիլյան կարճ պատերազմում: Սա անսպասելի էր հայկական կողմի համար ... Հետագայում մենք սկսեցինք այլ զենքեր գնել»:
Հոդվածագիրը հղում անելով Իսրայելում Բաքվի միջազգային բազմամշակութային կենտրոնի ղեկավար Արիե Գուտին, գրել է.««Իսրայելը Բաքվի զենքի ակտիվ մատակարարն է: Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ Իսրայելի եւ Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական համագործակցությունը վստահելի է և շահավետ երկու կողմերի համար»: