«Ենի Մասավաթ». Ադրբեջան ուղարկված թուրք գեներալների թիվն աճում է
«Ենի Մասավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջան ուղարկված թուրք գեներալների թիվն աճում է:
Թերթը հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերը ստեղծել են «Ադրբեջանում ծառայության խմբի հրամանատարությունը» և խմբի հրամանատար նշանակել չորս գեներալի:
Գեներալ Բախտիար Էրսեյը նշանակվել է «Ադրբեջանում ծառայության խմբի» հրամանատար և ենթարկվելու է Թուրքիայի գլխավոր շտաբի հրամանատարությանը: Գեներալ Աբդուլա Քաթերչին «Ադրբեջանում ծառայության խմբի» շրջանակում նշանակվել է Էգեյան ծովի բանակի հրամանատար: Գեներալ Անդեր Գյուները նշանակվել է «Ադրբեջանի ծառայության խմբի» շտաբի պետ, իսկ գեներալ Զաքարիա Յալչինը ստանձնել է Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական հրամանատարությունը:
Այս չորս գեներալների նշանակումով ավելացել է նաև «Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցչության» անդամների թիվը:
«Ենի Մասավաթ» -ը հավելել է «Այս գործողությունները կարելի է համարել Շուշիի հայտարարության իրականացման տրամաբանական շարունակություն: Այլ կերպ ինչպե՞ս պետք է Երևանին զգուշացնել, որ չխաղա կրակի հետ և իրեն պահի հանձնվող կողմից նման»: