Յահյա Սարի․ Սաուդցիները 38 անգամ հարձակվել են Եմենի բնակելի շրջանների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i250680-Յահյա_Սարի_Սաուդցիները_38_անգամ_հարձակվել_են_Եմենի_բնակելի_շրջանների_վրա
Pars Today- Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիան 38 օդային հարված է հասցրել Եմենի բնակելի շրջաններին։
(last modified 2026-09-29T05:26:49+00:00 )
Սեպտեմբեր 29, 2026 08:54 Asia/Tehran
  • Յահյա Սարի․ Սաուդցիները 38 անգամ հարձակվել են Եմենի բնակելի շրջանների վրա

Pars Today- Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիան 38 օդային հարված է հասցրել Եմենի բնակելի շրջաններին։

Pars Today-ը, IRIB-ին հղում անելով, հայտնում է, որ Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարության մեջ նշել է․ «Սաուդյան Արաբիայի F-15 և Typhoon կործանիչները վերջին 24 ժամվա ընթացքում 38 անգամ օդային և հրթիռային հարվածներ են հասցրել Թաիզ, Սաադա և Հաջա նահանգներին»։

Նա ընդգծել է․ «Այս դաժան հարձակումների հետևանքով Եմենի մի շարք խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ զոհվել կամ վիրավորվել են»։

Սարին նշել է, որ լարվածության նոր ալիքի մեկնարկից ի վեր Սաուդյան Արաբիայի իրականացրած օդային և հրթիռային հարձակումների ընդհանուր թիվը հասել է 1123-ի։

Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի և Սանաայի միջև լարվածությունը նոր փուլ է մտել։ Այս փուլում Ռիադը, ընդլայնելով իր օդային հարձակումների շրջանակը, թիրախավորում է նաև Եմենի կապի և քաղաքացիական ենթակառուցվածքները, մինչդեռ Սանաան բացահայտորեն հայտարարում է այդ գործողություններին պատասխանելու և Սաուդյան Արաբիայի տարածքում թիրախների շրջանակն ընդլայնելու պատրաստության մասին։