-
Արաղչի. Մենք բռնի պայմաններում ուղղակիորեն չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ
Մարտ 31, 2025 13:41Pars Today- Իրանի արտգործնախարարը Ամերիկայի հետ անուղղակի բանակցելու պատճառի մասին ասել է. «Անուղղակի բանակցելու պատճառը հնչող սպառնալիքներն են, և այս գործողությունն իրականում պատասխան է ԱՄՆ-ի բռնակալության։ Մենք չենք բանակցում բռնի պայմաններում, և միշտ պատրաստ ենք հավասար դիրքերից բանակցել»։
-
Բաղայի. Ամերիկան պետք է ընդունի որ Իրանի դեմ ցանկացած գործողություն կունենա իր հետևանքները
Մարտ 31, 2025 13:35Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մի ուղերձում հայտարարել է, որ մի երկրի ղեկավարի կողմից Իրանը ռմբակոծելու բացահայտ սպառնալիքը՝ ակնհայտ հակասություն է միջազգային խաղաղության և անվտանգության էությանը:
-
Արաղչի․ Եմեն ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը վկայում է Իրսայելի հանցագործություններին մեղսակցության մասին
Մարտ 30, 2025 07:23Դատապարտելով Եմենի դեմ ԱՄՆ-ի շարունակվող ռազմական ագրեսիան՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը Եմեն, Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածում ցեղասպանության շարունակմանը և Լիբանանի և Սիրիայի դեմ ագրեսիայինզ զուգահեռ, վկայում է Իսրայելի անօրինականության գործողություններին ու տարածաշրջանում անապահովության և անկայունության տարածմանն ուղղված քայլերին մեղսակցության մասին»։
-
Մեկնաբանություն - Ամերիկան անվստահելի գործընկեր է
Մարտ 29, 2025 14:58Pars Today-Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որը փոխարինել է նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ընդգծելով, որ անպայման կարձագանքի տնտեսական և առևտրային ոլորտներում իր երկրի դեմ ԱՄՆ-ի գործողություններին, խոստովանել է. «Ամերիկան այլևս վստահելի գործընկեր չէ»։Քարնին նշել է․-«Մենք անպայման պատասխանելու ենք ԱՄՆ-ի գործողություններին, այս երկիրը երբեք չի կարողանա թուլացնել Կանադային։ Մաքսատուրքերը երկարաժամկետ հեռանկարում ավելի շատ կվնասեն ամերիկացիներին, քան Կանադային», հավելել է նա։
-
Եմենը հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել Յաֆֆայի և USS Harry S. Truman նավի վրա/ ՀԱՄԱՍ. Վաշինգտոնը չեզոք միջնորդ չէ
Մարտ 26, 2025 12:57Եմենը հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող Յաֆֆայի և USS Harry S. Truman նավի վրա
-
Moody's-ը նախազգուշացրել է ԱՄՆ պետական ֆինանսների հեռանկարների վատթարացման մասին
Մարտ 26, 2025 12:37ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային մաքսատուրքերը կարող են խոչընդոտել երկրի աճող պարտքի բեռը եւ բարձր տոկոսադրույքները հաղթահարելու կարողությանը, նախազգուշացրել է Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը:
-
Թրամփը հայտնել է, որ ԵՄ երկրները ԱՄՆ-ի համար թշնամուց վատն են
Մարտ 26, 2025 10:12ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ի հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը թալանել է Միացյալ Նահանգներին, եւ պարզվել է, որ ավելի վատն է, քան նրա թշնամիները։
-
Վերլուծաբանը քննադատել է արաբ առաջնորդներին․ Վաշինգտոնն ու Թել Ավիվը ձեզ նվաստացնում են, բայց դուք չեք արձագանքում
Մարտ 26, 2025 08:24Արաբական աշխարհի վերլուծաբան Աբդելբարի Աթվանն իր հոդվածում, որում քննադատել է արաբական երկրների առաջնորդներին և գովաբանել պաղեստինյան Դիմադրությունը, գրել է. «Հաղթանակը համբերություն է պահանջում և Աստծո կամոք, այն մոտ է»:
-
Հաքան Ֆիդանն ու Մարկ Ռուբիոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը
Մարտ 26, 2025 06:44Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
-
Գրենլանդիան դատապարտել է ամերիկյան պատվիրակության առաջիկա այցը կղզի, հայտարարելով, որ հրավեր չի ուղարկել Վաշինգտոնին
Մարտ 26, 2025 06:20Գրենլանդիան դատապարտել է ամերիկյան պատվիրակության առաջիկա այցը կղզի, հայտարարելով, որ հրավեր չի ուղարկել Վաշինգտոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր կղզին գնելու պատրաստակամության մասին։