ՀՀ–ն հույսը դնում է գործընկերների աջակցության վրա. Խաչատուրյանը` «Թրամփի ուղու» մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i240290-ՀՀ_ն_հույսը_դնում_է_գործընկերների_աջակցության_վրա._Խաչատուրյանը_Թրամփի_ուղու_մասին
Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը։
(last modified 2025-12-12T07:38:40+00:00 )
Դեկտեմբեր 12, 2025 11:08 Asia/Tehran
  • ՀՀ–ն հույսը դնում է գործընկերների աջակցության վրա. Խաչատուրյանը` «Թրամփի ուղու» մասին

Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը։

Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա բաղադրիչի՝ «Թրամփի ուղու» իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը և մարդկանց միջև շփումներին։

«Մենք բացում ենք կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ Հարավային Կովկասում։ Հայաստանն այս հարցում հույսը դնում է իր միջազգային գործընկերների աջակցության վրա»,–ասաց նա։

Խաչատուրյանը նշեց, որ խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, այլ այն հետևողական աշխատանք է պահանջում, որը պետք է նաև պետությունների և ժողովուրդների մեջ վստահության մթնոլորտ ձևավորի։

Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի ղեկավարները։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: