Հուսով ենք` Երևանն ու Բաքուն արագ կստորագրեն խաղաղության պայմանագիրը. Տոկաև
https://parstoday.ir/hy/news/daily_news-i240292-Հուսով_ենք_Երևանն_ու_Բաքուն_արագ_կստորագրեն_խաղաղության_պայմանագիրը._Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կկնքվի։
(last modified 2025-12-12T07:59:27+00:00 )
Դեկտեմբեր 12, 2025 11:28 Asia/Tehran
  • Հուսով ենք` Երևանն ու Բաքուն արագ կստորագրեն խաղաղության պայմանագիրը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կկնքվի։

Նա այդ մասին խոսել է Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ժամանակ։

Տոկաևի խոսքով` լիարժեք համաձայնագիրը կայունություն կապահովի Հարավային Կովկասում։

«Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, ինչը լայն հեռանկար է բացում տարածաշրջանում և դրանից դուրս բազմակողմանի համագործակցության համար», – հայտարարել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։