Փեզեշքյան. Փոխադարձ վստահությունը երաշխավորում է ազգերի միջև խաղաղությունն ու կայունությունը
https://parstoday.ir/hy/news/world-i240306-Փեզեշքյան._Փոխադարձ_վստահությունը_երաշխավորում_է_ազգերի_միջև_խաղաղությունն_ու_կայունությունը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ փոխադարձ վստահությունը  ազգերի միջև խաղաղությունն ու կայունությունը երաշխավորող գործոն է։
(last modified 2025-12-12T13:36:59+00:00 )
Դեկտեմբեր 12, 2025 17:06 Asia/Tehran
  • Աջից՝ Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդով,  Ձախից՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան
    Աջից՝ Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդով, Ձախից՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ փոխադարձ վստահությունը  ազգերի միջև խաղաղությունն ու կայունությունը երաշխավորող գործոն է։

Pars Today-ի փոխանցմամբ՝  Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ, Փեզեշքյանն  անդրադարձել է երկու երկրների միջև հարաբերությունների երկար պատմությանը և խորը կապերին և ասել. «Մեր երկրները հարևաններ են՝ հաղորդակցության երկար պատմությամբ, և այս հարևանությունը, համաձայն երկու երկրների ղեկավարների տեսակետների, իմաստալից է հավասարության, բարեկամության, խաղաղության և անվտանգության հիման վրա»։ Փոզեշքյանը հավելել է. «Նման տեսակետը պահանջում է, որ մեր միջև հաստատվեն փոխադարձ վստահության վրա հիմնված հատուկ հարաբերություններ, որպեսզի մենք կարողանանք գործնականում ամրապնդել անկեղծ, խաղաղ և կայուն հարաբերությունները։ Այս փոխադարձ վստահությունը կապահովի երկու ազգերի միջև խաղաղությունն ու կայունությունը»։ 
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ընդգծելով Թուրքմենստանի հետ նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը, հավելել է. «Կարևոր համաձայնագրեր են ձեռք բերվել գազի, տրանսպորտի, միջանցքների, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում, որոնք պետք է իրականացվեն»։

Թուրքմենստանի նախագահն ընդգծել է իր երկրի և Իրանի միջև ջերմ և ընդլայնվող հարաբերությունները՝ ասելով. «Մենք ականատես ենք եղել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններում համագործակցության զգալի ընդլայնման։ Թուրքմենստանի նախաձեռնությունը՝ այս երկրում անցկացնել միջազգային խաղաղության և վստահության գագաթնաժողով՝ բարեկամության և մերձեցման ուղերձով, կարողացավ միավորել ՄԱԿ-ի անդամ պետությունների նախագահների, վարչապետների և քաղաքական գործիչների խումբ և ցույց տալ, որ մեր տեսլականը հիմնված է խաղաղության և անվտանգության վրա»։ Անդրադառնալով երկու երկրների միջև խորը ընդհանրություններին, Սերդար Բերդիմուհամեդովը հավելել է. «Մենք երկար պատմություն ունենք մշակույթի և քաղաքակրթության ոլորտներում, և համագործակցության զարգացման առկա կարողությունները շատ լայն են։ Երկխոսությունն ու համագործակցությունը պետք է շարունակվեն նաև բարձր և նպատակասլաց մակարդակով իսլամական աշխարհին վերաբերող հարցերի շուրջ։ Իրանը արագ զարգանում է, և մենք հետաքրքրված ենք տարբեր ոլորտներում փորձի փոխանակմամբ»։

Փեզեշքյան. Այսօրվա աշխարհը կարիք ունի ազգերի միջև վստահության, խաղաղության և մերձեցման ձևավորման
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մեսուդ Փոզեշքյանը Թուրքմենստանի ազգային առաջնորդ և Ժողովրդական նպատակահարմարության խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ նաև ասել է. «Այսօրվա աշխարհը ազգերի միջև վստահության, խաղաղության և մերձեցման ձևավորման կարիք ունի ավելի քան երբևէ, և ձեր կողմից նախաձեռնված ծրագիրն ու նախաձեռնությունը արտացոլում են ժամանակի իրականության խորը ըմբռնումը»։  
Նա բարձր է  գնահատել  Թուրքմենստանում «Միջազգային խաղաղության և վստահության գագաթնաժողովին» մասնակցելու պաշտոնական հրավերը և այս նախաձեռնությունը համարել է այսօրվա աշխարհի կարիքների պատասխան։ Այս հանդիպման ժամանակ Թուրքմենստանի ազգային առաջնորդը գոհունակություն է հայտնել  Իրանի նախագահի այցի կապակցությամբ և ասել. «Աշխարհի ներկայիս պայմանները բարդ են, և անհրաժեշտ է, որ մենք ավելի հաճախ հանդիպենք միմյանց, քան անցյալում, և փոխադարձ խորհրդակցություններ ունենանք»։ 
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, դրական է  բնութագրել երկկողմ հարաբերությունների մակարդակը, նշելով. «Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ինչպես նաև մշակութային և մարդասիրական ոլորտներում հարաբերությունները շատ լավ և կառուցողական են, և մենք հույս ունենք, որ այս համագործակցությունն ապագայում էլ ավելի կընդլայնվի»։