Իսրայելի բանակի ամերիկացի զինվոր. Մենք չէինք կարողանում քնել իրանական հրթիռների վախից
Իսրայելի բանակի հետ համագործակցող ամերիկացի զինվորը, խոսելով Իսրայելի վրա հարձակվելու ժամանակ Իրանի հրթիռային ուժի մասին, ասել է. «Մենք չէինք կարողանում քնել իրանական հրթիռների վախից»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մարկ Վերները, խոսելով Իրանի հետ 12-օրյա պատերազմում իր փորձի մասին, ասել է. «Իրանական հրթիռները այնպիսի սարսափ ստեղծեցին, որ ոչ ոք չէր կարողանում գիշերը քնել»։
Նա խոսել է նաև դատարկ փողոցների, մարդաշատ և մութ ապաստարանների և սարսափելի պայթյուններից մշտական վախի մասին, նշելով, որ ամեն ինչ այնպես էր, կարծես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմեր։
Սիոնիստական The Times of Israel լրատվամիջոցը հրապարակել է հոդված, որում օկուպացված Պաղեստինը պատկերված է իրանական հրթիռային կրակի տակ, որտեղ բնականոն կյանքը կանգ է առել, և մարդիկ ստիպված են եղել օրեր ու գիշերներ անցկացնել նեղ, չօդափոխվող անվտանգ սենյակներում։
Մարկ Վերները, ով վերջին 23 տարիների ընթացքում բազմիցս մասնակցել է օկուպացված Պաղեստինում տեղի ունեցած ռազմական հակամարտություններին, ընդգծում է, որ այս պատերազմը բոլորովին այլ էր. «Ամբողջ Իսրայելը փակված էր։ Փողոցները դատարկ էին, դպրոցներն ու բիզնեսները փակ էին, իսկ մարդիկ կամ փակված էին իրենց տներում, կամ ապաստան էին գտնում մետրոյի կայարաններում և ստորգետնյա կայանատեղիներում»։
Անդրադառնալով իրանական հրթիռների հոգեբանական ազդեցությանն ամերիկացի զինվորն ասել է. «Հրթիռները հիմնականում արձակվել են գիշերը՝ որպեսզի ոչ ոք չկարողանա քնել։ Մենք ստիպված էինք վազել ապաստարան՝ կրկին ու կրկին։ Նույնիսկ տասներկու օր անց մեզանից ոչ մեկը չէր քնել ամբողջ գիշեր»։
Նա նկարագրելէ տեսարաններ, որոնցում բունկերի բնակիչները՝ մթության և ծանր եղանակի մեջ, անընդհատ վախենում էին ուղիղ հարվածից, ասելով. «Ես ինձ զգում էի Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆիլմում. սուզանավ՝ օվկիանոսի խորքում, թշնամու ռումբերի տակ»։
Մարկ Վերները հույս է հայտնել, որ ամերիկացիները երբեք ստիպված չեն լինի ապրել այն պատերազմի պայմաններում, որը տեսան իսրայելցիները։