Մեկնաբանություն - Ուկրաինայում պատերազմի անհապաղ դադարեցմանն ուղղված Թրամփի պայքարի կուլիսներում
https://parstoday.ir/hy/news/world-i240302-Մեկնաբանություն_Ուկրաինայում_պատերազմի_անհապաղ_դադարեցմանն_ուղղված_Թրամփի_պայքարի_կուլիսներում
Վաշինգտոնն այլևս չի հավատում «Ուկրաինայի լիակատար հաղթանակին» և ձգտում է ստիպել Կիևին զիջումների գնալ և շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր. դա պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից միջուկային գերտերության հետ հակամարտությունը սրելու ցանկության բացակայությամբ։
(last modified 2025-12-12T13:10:14+00:00 )
Դեկտեմբեր 12, 2025 16:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ուկրաինայում պատերազմի անհապաղ դադարեցմանն ուղղված Թրամփի պայքարի կուլիսներում

Վաշինգտոնն այլևս չի հավատում «Ուկրաինայի լիակատար հաղթանակին» և ձգտում է ստիպել Կիևին զիջումների գնալ և շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր. դա պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից միջուկային գերտերության հետ հակամարտությունը սրելու ցանկության բացակայությամբ։

ISNA-ի փոխանցմամբ՝ American Conservative կայքը մի հոդվածում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու վրա և պատրաստ է ճնշում գործադրել Եվրոպայում իր ամենամոտ դաշնակիցների վրա՝ դրան հասնելու համար, քանի որ պատերազմը չի բխում Վաշինգտոնի շահերից։
 
Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ կառավարության նոր «Ազգային անվտանգության ռազմավարությունը» բոլորովին այլ արձագանքներ է առաջացրել Կիևում, եվրոպական մայրաքաղաքներում և Մոսկվայում։ 
Նշվում է, որ եվրոպացի պաշտոնյաներին այն զայրացրել է, բայց Մոսկվան ողջունել է այն։ Փաստաթղթում Ուկրաինայում պատերազմի դադարեցումը հայտարարվում է որպես հրատապ առաջնահերթություն։

Կայքը գրում է, որ ԱՄՆ նոր ռազմավարությունը ցույց է տալիս, որ «Ուկրաինայի համար Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագիրը» հանկարծակի շեղում կամ «ռուս դիվանագետների կողմից Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի չարաշահման» արդյունք չէ, այլ նոր ռազմավարական դոկտրինի արդյունք, որն ընդգծում  է «ամերիկյան ազգային շահերի» և «Եվրոպայում ռեալիզմի վերադարձի» վրա։ ԱՄՆ-ն ակնհայտորեն հրաժարվել է իր նախկին քաղաքականությունից, որը հիմնված էր «Ուկրաինայում լիակատար հաղթանակի» վրա։

Յոդվածագիրը նշում է, որ նոր փաստաթղթով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմված է «ուժի, ռիսկի և ռազմավարական ուշադրության ակնհայտ իրողությունների» վրա։ Վաշինգտոնի նպատակն այլևս  ոչբէո «երկարատև միջնորդական պատերազմը շարունակելն է», այլ «ստիպել երկու կողմերին բանակցել» և «վերականգնել ուժերի հավասարակշռությունը»՝ երկու միջուկային տերությունների միջև աղետալի բախումը կանխելու համար։

Հոդվածում նշվում է, որ «2025 ռազմավարությունը» հիմնված է ամերիկյան շահերը առաջնահերթ դարձնելու հիմնարար սկզբունքի վրա, որը հայտնի է որպես «Նախ ԱՄՆ_ն» կոչով և Նահանգներն այլևս չի ցանկանում «ամբողջ համաշխարհային կարգը կրել իր ուսերին»։ 
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ=ի «հարուստ և հզոր» դաշնակիցները պետք է պատասխանատվություն կրեն։ Հոդվածում բացատրվում է, որ այս տրամաբանությունը, երբ տարածվում է Եվրոպայի վրա, հանգեցնում է չորս հիմնարար եզրակացությունների, որոնք կորոշեն ուկրաինական պատերազմի ճակատագիրը.

- Ուկրաինական պատերազմի ավարտը «կենսական ամերիկյան շահերի» մաս է՝ ճգնաժամի չնախատեսված և հնարավոր է՝ միջուկային էսկալացիան կանխելու համար։
- Եվրոպան պետք է «կանգնի իր ոտքերի վրա», ինչը նշանակում է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունն ու օգնությունը պետք է նվազեցվեն, և Եվրոպան պետք է մոտենա «անվտանգության ինքնաբավությանը»։
- ՆԱՏՕ-ի ընդլայնումն ավարտված է։
- «Ռուսաստանի հետ ռազմավարական կայունությունը» պետք է վերականգնվի, քանի որ միջուկային տերության հետ շարունակաբար սրվող ռազմական գործողություններին մասնակցելը «անօգուտ և վտանգավոր է»։
Ամերիկացի պահպանողականի կարծիքով՝ սրանք կազմում են միասնական, ներդաշնակ շրջանակ։ Փաստաթուղթը մեղադրում է եվրոպացի պաշտոնյաներին պատերազմի վերաբերյալ «անիրատեսական սպասումներ» ունենալու մեջ, մինչդեռ եվրոպացիների մեծամասնությունը խաղաղություն է ցանկանում։ Հոդվածում գրված է, որ Վաշինգտոնն այժմ վճռականորեն տրամադրված է «ռազմավարական իրականություն» պարտադրել այն դաշնակիցներին, որոնք, ԱՄՆ կառավարության կարծիքով, հեռացել են դրանից։

Հոդվածում «Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագիրը» ներկայացվում է որպես պրագմատիկ արտաքին քաղաքականության գործիք: Հոդվածի համաձայն, երբ նպատակը պատերազմի արագ ավարտն է, դիվանագիտությունը անխուսափելիորեն կենտրոնանում է այն կողմի վրա, որի վրա Վաշինգտոնն ունի ամենամեծ ազդեցությունը, այսինքն՝ Ուկրաինայի: Ռուսաստանը տիրապետում է ռազմական նախաձեռնությանը, և ԱՄՆ-ի գործիքները Մոսկվայի վրա ճնշման համար սահմանափակ են, բայց Վաշինգտոնի լծակները Կիևի վրա հսկայական են: