Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունը ձեռնարկություն է բացել Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/world-i240314-Թուրքիայի_առաջատար_ռազմարդյունաբերական_ընկերությունը_ձեռնարկություն_է_բացել_Ադրբեջանում
Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերությունը սկսել է աշխատել Ադրբեջանում:
(last modified 2025-12-12T14:53:07+00:00 )
Դեկտեմբեր 12, 2025 18:23 Asia/Tehran
  • Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունը ձեռնարկություն է բացել Ադրբեջանում

Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերությունը սկսել է աշխատել Ադրբեջանում:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխծովակալ Զեքի Աքթուրքը, «Makina ve Kimya Sanayii A. Ş» (MKE) ընկերությունը Ադրբեջանում բացել է իր առաջին արտասահմանյան ձեռնարկությունը՝ «Makina ve Kimya Azerbaijan (MKA)»-ը:

Գերատեսչությունում ընդգծել են, որ MKA-ի ստեղծումը կոնկրետ և ռազմավարական քայլ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական համագործակցության զարգացման գործում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նոր ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմում է 1 մլն մանաթ, իսկ օրինական ներկայացուցիչը Թուրքիայի քաղաքացի Իլհամի Քելեշն է, որը նաև «Makine ve Kimya Endüstrisi A. Ş»-ի վարչության փոխնախագահն է: