Գուտերեշ. Իսրայելի ռեժիմի կողմից Արևմտյան ափին բնակելի ավանների կառուցումը անօրինական է
-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ
Pars Today- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նշելով, որ Արևմտյան ափին իսրայելաի ռեժիմի կողմից բնակելի ավանների կառուցումն աննախադեպ աճել է, ասել է. «Այս ռեժիմի կողմից իրականացվող բոլոր բնակավայրի կառուցումը անօրինական , անվավեր և անհիմն է։
Դատապարտելով Արևմտյան ափին, այդ թվում՝ օկուպացված Երուսաղեմում իսրայելական բնակավայրերի կառուցումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է. «2025 թվականին ականատեսն ենք եղել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցման ծրագրերի ամենամեծ ծավալին՝ ՄԱԿ-ի վերահսկողության սկզբից ի վեր»։
Անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում անվտանգության փխրուն իրավիճակի և հրադադարին սպառնացող շարունակական բռնության դեպքերի վերաբերյալ՝ հավելելով, որ Գազայի հատվածի դեմ Իսրայելի պարբերական հարձակումները դեռևս զգալի քաղաքացիական զոհերի և ենթակառուցվածքների մեծ վնասների պատճառ են դառնում։
Դատապարտելով Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածին անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը խոչընդոտելը, Գուտերեշը զգուշացրել է, որ չնայած Գազայում սննդի հասանելիության բարելավմանը, անհրաժեշտ սպիտակուցային աղբյուրները դեռևս անհասանելի են Գազայի հատվածի բնակչության մեծ մասի համար, և պետք է սահմանվի ու երաշխավորվի լիակատար պատասխանատվություն՝ ցանկացած ոճրագործության կամ միջազգային իրավունքի խախտման համար։