-
Իրանի ՆԳ նախարար. Հերաթում և Քաբուլում տեղի ունեցած դեպքերը Իրանի և Աֆղանստանի միջև տարաձայնություն սերմանելու նպատակ են հետապնդում
Ապրիլ 12, 2022 18:25Քաբուլում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և Հերաթում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա հարձակումների մասին լրագրողների հետ զրույցում , Իրանի Ներքին գործերի նախարարն ասել է.«Կան հոսանքներ, որոնք նպատակ ունեն պառակտում սերմանել Իրանի և Աֆղանստանի միջև, ինչը թշնամին է պլանավորել»:
-
Խաթիբզադե. Աֆղանստանում Իրանի ներկայացուցչությունները շարունակում են իրենց գործունեությունը
Ապրիլ 12, 2022 18:24Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Աֆղանստանում Իրանի ներկայացուցչության գրասենյակները բաց են և շարունակում են իրենց աշխատանքը»:
-
Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Աֆղանստանի դեսպանատան հավատարմատարը
Ապրիլ 12, 2022 13:04Իրանի արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի գլխավոր տնօրենը կանչել է Թեհրանում Աֆղանստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Թեհրանի խիստ բողոքը հայտնելու Քաբուլում ԻԻՀ դեսպանատան և Հերաթում Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա հարձակումների կապակցությամբ։
-
Մեկնաբանություն- Իրանը ողջունում է Աֆղանստանում թմրամիջոցների աճեցումն ու շրջանառությունը արգելելու մասին որոշումը
Ապրիլ 05, 2022 19:24Իրանի արտգործնախարարի օգնական Սեյեդ Ռասուլ Մուսավին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Աֆղանստանում խաշխաշի աճեցումն արգելելու մասին որոշման իրագործումը տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքներ կունենա այդ երկրի և աշխարհի սև տնտեսության համար»:
-
Իրանը ողջունում է Աֆղանստանում թմրանյութերի արտադրության և աճեցման ծավալների նվազումը
Ապրիլ 05, 2022 11:51Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Աֆղանստանում թմրամիջոցների արտադրության ու աճեցման ծավալների նվազումը»։
-
Աֆղանստանում երեխաները պատերազմից մնացած ականների զոհ են դառնում
Ապրիլ 03, 2022 17:42Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, 301 աֆղան երեխաներ են զոհվել պատերազմից մնացած պայթուցիկ նյութերի և ականների պատճառով։
-
Գուտերեշ. Աֆղանստանի ժողովրդի 95 տոկոսը բավարար սնունդ չունի
Ապրիլ 01, 2022 17:46ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Աֆղանստանին ֆինանսական օգնության տրամադրման դիմումի վերաբերյալ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրի բնակչության 95 տոկոսը բավարար սնունդ չունի:
-
Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում
Ապրիլ 01, 2022 12:27Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ հանդիպման շրջանակում Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպել են՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն խնդիրները:
-
Թալիբների ԱԳ նախարար. Մենք թույլ չենք տա, որ Աֆղանստանի տարածքն օգտագործվի այլ երկրների դեմ
Մարտ 31, 2022 17:25Նշելով, որ Աֆղանստանն ունի համաշխարհային աջակցության կարիք, «Թալիբան»- ԱԳ նախարարն ասել է.«Մենք թույլ չենք տա որևէ երկրի՝ միջամտեկ Աֆղանստանի ներքին գործերին, օկուպացնեկ այն և մեր տարածքն օգտագործի այլ երկրների դեմ»:
-
Ամիր Աբդոլլահյան. Իրանը դատապարտում է միակողմանի պատժամիջոցները
Մարտ 31, 2022 08:10ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը դատապարտում է տարբեր երկրների նկատմամբ սահմանվող միակողմանի պատժամիջոցները: