-
ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգված է մարդու իրավունքների խախտումներով
Ապրիլ 09, 2016 20:40ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօր Երևանում հրավիրած ասուլիսում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասաց, որ իրենք խիստ մտահոգված են մարդու իրավունքների բոլոր խախտումների մասին հաղորդումներով: Սա նա ասաց, պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ են, որ ադրբեջանական կողմը խաղաղ բնակիչներ է խոշտանգել ու սպանել, զինծառայողի գլուխ է կտրել:
-
ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում․ Ուորլիք
Ապրիլ 06, 2016 19:41Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հնարավորություն ստեղծել կազմակերպելու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն որոշումը նախարարներինն է։
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում սկսել են պլանավորած հանդիպումները
Ապրիլ 06, 2016 13:45Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) այսօր Բաքվում սկսել են իրենց պլանավորած հանդիպումները։
-
ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն. Մենք հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
Ապրիլ 05, 2016 19:45«Մենք հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել ուժի գործադրումը։ Հակամարտությունը չունի ռազմական կարգավորում», - այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ԵԱՀԿ նախորդ եւ հաջորդ նախագահող երկրներ Ավստրիայի եւ Սերբիայի ներկայացուցիչների կողմից քիչ առաջ Վիեննայում ընդունված համատեղ հայտարարության մեջ։
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը
Ապրիլ 02, 2016 18:11ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ( Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ ու Պյեր Անդրե ՝ Ֆրանսիա ) լուրջ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան համակարտության գոտում շփման գծում հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների կապակցությամբ։
-
Անջեյ Կասպշիկի մանդատը մեկ տարով երկարաձգվել է
Փետրվար 04, 2016 16:55ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով:
-
Կարևոր է դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագա համագործակցության հիմքը. Ուորլիք
Փետրվար 03, 2016 17:08Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գործակալության հետ զրույցում մեկնաբանելով հունվարի 26-ին Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի պատրաստած բանաձևի ընդունումը ԵԽԽՎ-ում, ասել է, որ կարևոր է դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագա համագործակցության հիմքը։
-
ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի
Փետրվար 03, 2016 09:43Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ:
-
ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին
Հունվար 26, 2016 18:02ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հունվարի 26-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: