ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգված է մարդու իրավունքների խախտումներով
(last modified Sat, 09 Apr 2016 16:10:57 GMT )
Ապրիլ 09, 2016 20:40 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգված է մարդու իրավունքների խախտումներով

ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօր Երևանում հրավիրած ասուլիսում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասաց, որ իրենք խիստ մտահոգված են մարդու իրավունքների բոլոր խախտումների մասին հաղորդումներով: Սա նա ասաց, պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ են, որ ադրբեջանական կողմը խաղաղ բնակիչներ է խոշտանգել ու սպանել, զինծառայողի գլուխ է կտրել:

«Մենք տեսել ենք այդ մասին լուսանկաներն ու հաղորդումները: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ հանդիպել ենք ու խնդրել նրանց, որպեսզի ճշգրտորեն դիտարկեն, թե ինչ է տեղի ունեցել: Մենք խիստ անհանգստացած ենք մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքով»,-ասաց նա:

Լրագրողները նաև հարց ուղղեցին՝ հաշվի առնելով Թուրքիայի պահվածքը, հնարավոր է, որ քննարկվի այդ երկրին Միսնկի խմբից հանելու հարցը: Ուորլիքն ասաց, որ Մինսկի խմբի կազմում այս պահին որևէ փոփոխություն չի սպասվում: Վիեննայում ընդունված շատ խիստ հայտարարության տակ ստորագրել էր նաև Թուրքիան, այնպես որ իրենք շարունակելու են աշխատել Թուրքիայի հետ, ասաց նա:

lragir.am

9/4/2016

Պիտակ