Կարևոր է դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագա համագործակցության հիմքը. Ուորլիք
Փետրվար 03, 2016 13:38 Asia/Tehran
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գործակալության հետ զրույցում մեկնաբանելով հունվարի 26-ին Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի պատրաստած բանաձևի ընդունումը ԵԽԽՎ-ում, ասել է, որ կարևոր է դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագա համագործակցության հիմքը։
Նրա խոսքով ՝ ապագա համագործակցության ասպեկտներից մեկը կարող են լինել ջրային ռեսուրսները. «Մենք հուսով ենք, որ տեխնիկական փորձառու մասնագետները կկարողանան քննարկել դա և ողջ տարածաշրջանի շահերից բխող այլ հարցեր»։
Պիտակ