Անջեյ Կասպշիկի մանդատը մեկ տարով երկարաձգվել է
https://parstoday.ir/hy/news/world-i2572-Անջեյ_Կասպշիկի_մանդատը_մեկ_տարով_երկարաձգվել_է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 04, 2016 13:25 Asia/Tehran
  • Անջեյ Կասպշիկի մանդատը մեկ տարով երկարաձգվել է

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից: Լեհ Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 1997 թվականի հունվարին:

Կասպշիկը ներգրավված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, աջակցում է ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի խաղաղարար գործունեությանը` հիմնված Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների վրա: Միաժամանակ նա իր աջակցությունն է ցուցաբերում հակամարտող կողմերին վստահության մթնոլորտի ձևավորման, մարդասիրական և այլ միջոցների կիրառման և զարգացման գործում, որոնք նպաստում են խաղաղության գործընթացին: