-
Եվրամիությունը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
Հոկտեմբեր 21, 2017 09:12Եվրամության արտաքին քաղաքակնության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիտդը կրկին ընդգծել է Եվրամության հավատարմությունը ՀԳՀԾ-ի հանդեպ:
-
ԵՄ երկրները կկրճատեն Թուրքիայի ֆինանսավորումը
Հոկտեմբեր 20, 2017 14:20ԵՄ երկրները կկրճատեն նախքան ԵՄ–ին անդամակցելը Թուրքիային հասանելիք ֆինանսավորումը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է News.am–ը։
-
ԵՄ-¬ի գագաթնաժողովը կքննարկի Brexit¬ը, ԿԺԴՀ¬ի շուրջ իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը
Հոկտեմբեր 19, 2017 06:30Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կդառնան հանրակցության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հերթական երկօրյա հանդիպման գլխավոր թեման, որը հոկտեմբերի 19¬ին բացվում Է Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
-
Թերեզա Մեյը սպառնացել է, որ առանց համաձայնության կգործադրի Brexit-ը
Հոկտեմբեր 19, 2017 04:03Բրիտանիայի վարչապետն ասել է, որ այդ երկիրը նույնիսկ առանց ԵՄ-ի հետ համաձայնության հանգելու պատրաստ է այդ միությունից հեռանալու (Brexit) բոլոր հնարավոր սցենարների համար:
-
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը
Հոկտեմբեր 18, 2017 16:14Աշխատանքային այցով հոկտեմբերի 18-ին Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։
-
ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ հովանավորությունը
Հոկտեմբեր 17, 2017 04:09ԵՄ ԱԳ նախարարները ՀԳՀԾ-ի հարցով այդ միության նստաշրջանում ընդգծեցին միջազգային այս համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:
-
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի դեմ
Հոկտեմբեր 17, 2017 04:06ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները նոր պատժամիջոցների փաթեթ վավերացրեցին Հյուսիսային Կորեայի դեմ:
-
Մոգերինին պահանջել է շտապ դադարեցնել Մյանմայում իրականացվող բռնարարքները
Հոկտեմբեր 17, 2017 04:03ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնարարքների շտապ դադարեցման անհրաժեշտությունը:
-
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը այդքան էլ խորը չէ, բայց կարեւոր է եւ այն կստորագրվի. քաղաքագետ
Հոկտեմբեր 15, 2017 08:47Հայաստան–ԵՄ նոր համաձայնագիրն այնքան խորը չէ, ինչպես Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ կնքված ԵՄ ասոցացման համաձայնագրերը, բայց այն մեզ համար արդեն իսկ շատ կարեւոր փաստաթուղթ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
-
Յունկեր. «Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն Էլ կցանկանան նույնն անել»
Հոկտեմբեր 14, 2017 09:28Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն Էլ կարող են ցանկանալ հետևել այդ տարածաշրջանի օրինակին: Հոկտեմբերի 13-ին ելույթ ունենալով Լյուքսեմբուրգի համալսարանում նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Այս մասին տեղեկացնումէ ՏԱՍՍ-ը: