Մոգերինին պահանջել է շտապ դադարեցնել Մյանմայում իրականացվող բռնարարքները
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնարարքների շտապ դադարեցման անհրաժեշտությունը:
«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանից հետո կայացած մամուլի ասուլիսում Ֆեդերիկա Մուգերինին ասել է. «ԵՄ-ն պահանջում է Մյանմայի բռնարարքների շտապ դադարեցումը և այդ երկրի իշխանություններին կոչ է անում վերացնել բախման տարածքներ հումանիտար օժանդակությունների փոխանցման ճանապարհին առկա սահմանափակությունները»:
«Նիստի ընթացքում քննարկվեցին Սիրիայի ու Իրաքի զարգացումները և ընդգծվեց, որ ԵՄ-ն Թուրքիային ընդունում է որպես տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող մի երկիր»,-հավելել է Մոգերինին:
Մյանմայում բանակի և ծայրահեղական բուդդիստների կողմից ռոհինգյա մուսուլմանների դեմ ծավալուն բռնությունների հետևանքով, ինչը ՄԱԿ-ի կողմից էթնիկական զտում է բնութագրվել, առնվազն 6000 մարդ զոհվել է, 8000 մարդ՝ վիրավորվել, իսկ շուրջ 800 հազար ուրիշներ ապաստան են գտել Բանգլադեշում: