ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ հովանավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i74862-ԵՄ_ԱԳ_նախարարներն_ընդգծեցին_ՀԳՀԾ_ի_հանդեպ_հովանավորությունը
ԵՄ ԱԳ նախարարները ՀԳՀԾ-ի հարցով այդ միության նստաշրջանում ընդգծեցին միջազգային այս համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 04:09 Asia/Tehran
  • ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ հովանավորությունը

ԵՄ ԱԳ նախարարները ՀԳՀԾ-ի հարցով այդ միության նստաշրջանում ընդգծեցին միջազգային այս համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը, Լյուքսեմբուրգում կայացած ԱԳ նախարարների նիստում ընդգծեց. «Եվրոպան, այդ թվում նաև Բրիտանիան, կշարունակեն Իրանի հետ միջուկային համաձայնությունը, քանի որ այն շահավետ է ամբողջ աշխարհի համար »:

Նիդերլանդների ԱԳ նախարար Բերթ Քոնդերսը ՀԳՀԾ-ն չափազանց կարևոր ու կառուցողական համաձայնություն անվանեց և ընդգծեց. «ՀԳՀԾ-ից հրաժարվելու հետևանքները միայն ԱՄՆ-ին չեն վերաբերվելու: Դրանք ազդելու են Եվրոպայի ու միջազգային հանրության վրա: Հուսով եմ Վաշինգտոնը դա կգիտակցի»:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց, որ Եվրոպան աշխարհագրական տեսակետից մոտիկ է Իրանին, հետևաբար իր անվտանգության համար ունի այդ երկրի հետ համաձայնության կարիք և դրան հավատարիմ կմնա:

«Թրամփն իր վարած քաղաքականությամբ ԱՄՆ-ն դեպի մեկուսացում է տանում»,-հայտարարեց Ասելբորնը: